ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 445-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՆՈՐԳԵՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02606114) 2023 թվականի մայիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հորատման, գրունտային ջրերի լաբորատոր նմուշարկման և հաշվետվության կազմման աշխատանքների իրականացում՝ 2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արմփայփ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00856074) 2023 թվականի մայիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիէթիլենային խողովակների և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 1,067,880 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2023 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի և համակարգչային մկնիկների ձեռքբերում՝ 345,640 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 0006/26/11/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 245,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|