Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.02.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2019 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.11 ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգը սահմանող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի փետրվարի 4-ի

թիվ 20 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարվող

 

1. 6-ին կետի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.11-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնություն (այսուհետ՝ սակագնային արտոնություն), հայտարարագրվում են որպես մեկ ապրանք, եթե ի լրումն սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում թվարկված պայմանների, տեխնոլոգիական սարքավորումների, դրա կոմպլեկտավորող և պահեստային մասերի ցանկում կամ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.11 ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառման կարգը (այսուհետ սակագնային արտոնության կարգ) սահմանող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան ձևավորվող՝ հումքի և նյութերի ցանկում դրանք ունեն ապրանքի մեկ գրանցման համար:»:

2. 15-րդ կետում՝

ա) 29-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«12-րդ համարի տակ, այն ապրանքների համար, որոնց նկատմամբ սակագնային արտոնության կիրառման կարգի համաձայն, կիրառվում է սակագնային արտոնություն, նշվում են՝

տեխնոլոգիական սարքավորումների, դրանք կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի համար՝ ապրանքի գրանցման համարը, որը ձևավորվում է սակագնային արտոնության կիրառման կարգին համապատասխան.

հումքի և նյութերի համար՝ ապրանքի գրանցման համարը, որը ձևավորվում է սակագնային արտոնությունների կիրառման կարգին համապատասխան.».

բ) 42-րդ կետի քսանիններորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մաքսային վճարների վճարման արտոնությունների առկայությունը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը (դրա առկայության դեպքում), ամսաթիվը և գործողության ժամկետը (այն դեպքում, եթե գործողության ժամկետը սահմանափակ է), ինչպես նաև վճարման տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։ Սակագնային արտոնության կիրառման կարգին համապատասխան սակագնային կարգի կիրառման դեպքում՝ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործունեության համապատասխան գերակա տեսակներին (տնտեսության ոլորտներին) համապատասխանող ներդրումային նախագծերի ռեեստրի 1-ին վանդակում նշված ներդրումային նախագծի գրանցման համարը: Մաքսային վճարների վճարման այլ արտոնությունների կիրառման դեպքում այդ արտոնությունների առկայությունը հաստատող փաստաթղթի անվանման դիմաց նշվում է այդ փաստաթղթում նշված՝ ապրանքի հերթական համարը և «/» բաժանիչ նշանը:

(2-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 27.12.22 թիվ 204)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: