Գլխավոր տեղեկություն
Համար
N 1300-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող՝ 6-18 տարեկան երեխաների և մինչև 18 տարեկանը տվյալ կազմակերպություն կամ միևնույն կանոնադրական նպատակները հետապնդող այլ կազմակերպություն ընդունված և մանկատանը 18 տարին լրացած` նույն ախտաբանական վիճակում գտնվող և նույն ծավալի ծառայությունների կարիք ունեցող՝ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքի, երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով (մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելը, այլընտրանքային խնամքի կազմակերպումը կամ որդեգրումը) կացարանով ապահովումն է։ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, աջակցող միջոցներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.

բ) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ գորգերի և գորգեղենի արտադրություն և գորգագործության վճարովի ուսուցում, կավե կամ փայտե հուշանվերների արտադրություն և կավագործության կամ փայտամշակման վճարովի ուսուցում, օճառի արտադրություն և արտադրության վճարովի ուսուցում, ինչպես նաև կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: