Գլխավոր տեղեկություն
Համար
N 674-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 674-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 674-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Սիմոնյան

- ՀՀ Ազգային ժողովի նախագահ (հանձնաժողովի

նախագահ, համաձայնությամբ)

Գ. Սիմոնյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ջումայան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

Ա. Խզմալյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Դ․ Առաքելյան

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

Կ. Հակոբյան

- ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության

պետի տեղակալ

Ս․ Հովհաննիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Հ. Նազարյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի

ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ս․ Մանուկյան

- ընտանիքի բարեկամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ