Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 810
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2022-08.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.09.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2011 թվականի

 թիվ 810

 քաղ. Ալմաթի

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները չեն իրականացնում անասնաբուժական հսկողություն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված և Ռուսաստանի Դաշնության տարածք երրորդ երկրներից ներմուծվող հետևյալ ապրանքների նկատմամբ (կից ներկայացվում են)։

2. Ռուսաստանի Դաշնությանը և Ղազախստանի Հանրապետությանը ապահովել սույն որոշման հավելվածում նշված ապրանքների տեղափոխումը Բելառուսի Հանրապետության տարածք՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը լրաց., փոփ. 16.05.13 թիվ 33)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, սակայն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի Դաշնության միանալու օրվանից ոչ շուտ։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝
 

Ս. Ռումաս

Ու. Շուկեև

Ի. Շուվալով

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի ապրիլի 23-ի

 թիվ 810 որոշմամբ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Ապրանքի անվանումը

1001 19 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Ցորեն՝ կարծր

1001 99 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Ցորեն՝ փափուկ

1002 90 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Աշորա

1003 90 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Գարի

1004 90 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Վարսակ

1005 90 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Եգիպտացորեն՝ այլ

1201 90 000 0 (միայն ֆուրաժային հատիկ)

Սոյայի հատիկներ

1208-ից

Մանր և խոշոր աղացվածքի ալյուր՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից (բացի մանանեխի սերմերից), որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար

1211-ից

Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները)՝ որպես միջատասպան կամ նույնանման նպատակներով կամ ատամնաբուժության մեջ օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած

1213 40 000 0

Հացահատիկային բույսերի ծղոտ և մղեղ՝ չվերամշակված, մանրացրած կամ չմանրացրած, աղացած կամ չաղացած, մամլած կամ հատիկների տեսքով

1214

Շաղգամ, ճակնդեղ տերևավոր (մանգոլդ), արմատապտուղներ կերային, խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, տերևակաղամբ, լուպին, վիկ և նույնանման կերային մթերքներ, հատիկավոր (գրանուլացված) կամ ոչ հատիկավոր

1516 20

Բուսական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց զտամասերը

1902 20-ից

Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ եղանակով պատրաստված, ձկան, խեցգետնակերպների, կակղամորթների կամ ջրային այլ անողնաշարավորների, երշիկների, մսի, մսային ենթամթերքի, արյան կամ 04 խմբի մթերքների կամ այդ մթերքների ցանկացած համադրության պարունակությամբ1

1904 20-ից

Հացազգիներ (բացի եգիպտացորենի հատիկից) հատիկի կամ փաթիլների, կամ հատիկի տեսքով` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացվածքի ալյուրի), նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, ձկան, խեցգետնակերպների, կակղամորթների կամ ջրային այլ անողնաշարավորների, երշիկների, մսի, մսային ենթամթերքի, արյան կամ 04 խմբի մթերքների կամ այդ մթերքների ցանկացած համադրության պարունակությամբ1

20-րդ խմբից

Մթերքներ` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող և դրանց խառնուրդները՝ երշիկների, մսի, մսային ենթամթերքի, արյան, ձկան կամ խեցգետնակերպների, կակղամորթների կամ ջրային այլ անողնաշարավորների, կամ 04 խմբի մթերքների կամ այդ մթերքների ցանկացած համադրության պարունակությամբ1

2102 20-ից

Ոչ ակտիվ խմորասնկեր. այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար

2104-ից

Պատրաստի ապուրներ ու արգանակներ և նախապատրաստուկներ (բացառությամբ բանջարեղենային նախապատրաստուկների)՝ դրանք պատրաստելու համար. հոմոգենացված բաղադրամասային պատրաստի սննդամթերք՝ երշիկի, մսի, մսային ենթամթերքի, արյան, ձկան, խեցգետնակերպների, կակղամորթների կամ այլ անողնաշարավորների, կամ 04 խմբի մթերքների կամ այդ մթերքների ցանկացած համադրության պարունակությամբ1

2105 00-ից

Պաղպաղակ՝ բացի պտղահատապտղային հիմքով մշակված պաղպաղակից, մրգային և սննդային սառույցից1

2106-ից

Հալած պանիրներ և այլ պատրաստի սննդամթերք, որոնք պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերք, արյուն, ձուկ, խեցգետնակերպներ, կակղամորթներ կամ այլ անողնաշարավորներ կամ 04 խմբի մթերքները, կամ այդ մթերքների ցանկացած համադրություն2

2302-ից

Հացաբույսերի կամ լոբազգիների հատիկների մաղումից, աղալուց կամ այլ եղանակով վերամշակումից ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացորդներ՝ չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար

2303-ից

Օսլայի արտադրության մնացորդներ և նույնանման մնացորդներ, բազուկի քուսպ, բագասսա, կամ շաքարեղեգի քուսպ և շաքարի արտադրության այլ թափոններ, տակուցք և գարեջրագործության կամ օղեգործության այլ մնացորդներ՝ չհատիկավորված կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար

2304 00 000-ից

Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված, օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար

2306-ից

Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքում նշվածներից, չաղացած կամ աղացած, չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար

2308 00

Բուսական ծագման մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերք՝ չհատիկավորված կամ հատիկավորված, կենդանիներին կերակրելու համար օգտագործվող, այլ տեղում չնշված կամ չներառված

29-րդ խմբից

Օրգանական քիմիական միացություններ (անասնաբուժության մեջ կիրառելու համար)

3507-ից

ֆերմենտներ ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված (անասնաբուժության մեջ կիրառելու համար)

3821 00 000 0-ից

Կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված աճեցման, անասնաբուժության մեջ կիրառելու համար

 

  (հավելվածը փոփ. 16.08.12 թիվ 125, փոփ., խմբ. ԵՏՀԽ 18.02.22 թիվ 13)

__________________________

1 պատրաստի սննդային արտադրանք, որը չի պարունակում հում մսային բաղադրիչներ կամ իր բաղադրության մեջ կենդանական ծագման այլ վերամշակված մթերքի պարունակությունը կեսից (50%) պակաս է՝ պայմանով, որ այդ արտադրանքը հուսալիորեն փաթեթավորված կամ փակված է մաքուր տարաներում և կարող է պահվել սենյակային ջերմաստիճանում, կամ արտադրության ընթացքում մշակվել է մինչև լրիվ պատրաստի վիճակը կամ լիովին և ամբողջությամբ ջերմամշակվել է մինչև հում մթերքի բնական հատկանիշների լրիվ վերափոխումը։