Գլխավոր տեղեկություն
Համար
N 1029-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1029-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2204-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Առլեն Վարուժի Ծատուրյանին (ծնվ.՝ 05.01.1999 թ., քաղ. Գյումրի, Տ. Ճարտարապետ փ., շ. 32 Վ, բն. 6, Գյումրու ԶԿ), Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյանին (ծնվ.՝ 29.08.2000 թ., քաղ. Երևան, Բաբաջանյան փ., շ. 5, բն. 14, Շահումյանի ԶԿ), Մարտին Մանվելի Գրիգորյանին (ծնվ.՝ 25.09.2000 թ., քաղ. Երևան, Եղիազարյան փ., տ. 32, Երևանի թիվ 1 ԶԿ) և Սամվել Մինասի Գասպարյանին (ծնվ.՝ 30.09.2003 թ., Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ. Դարակերտ, Միրզոյան փ., տ. 113, Արարատի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիների ընդգրկված չլինելու հիմքով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 2204-Ա որոշման N 2 հավելվածի 6-րդ, 8-րդ, 12-րդ և 19-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ