Գլխավոր տեղեկություն
Համար
N 1086-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1086-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.07.23 N 1194-Ն)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

(նախաբանը խմբ. 20.07.23 N 1194-Ն)

1. Սահմանել՝

ա) որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի կարիքների համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1194-Ն)

գ) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար լաբորատոր հետազոտությունների հետ կապված լրացուցիչ ծախսը`

խմելու ջուր, ջրահեռացում՝ տարեկան 17500 լ,

էլեկտրաէներգիա՝ տարեկան 32000 կՎտ. ժ.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1194-Ն)

ե) որ սույն կետում չնշված դեպքերում որպես կոմունալ ծախսերի նորմաներ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները.

զ) որ սույն որոշմամբ սահմանված նորմաները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վրա:

(1-ին կետը փոփ., խմբ. 20.07.23 N 1194-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 28
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1086-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.23 N 1194-Ն)