Գլխավոր տեղեկություն
Համար
N 498-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.10/38(1396) Հոդ.626
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2018 թվականի N 498-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 20.07.23 N 1192-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 26-ի N 498-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։

2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ ծառայություն) եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք ծառայություն ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 25.07.19 N 945-Ն, փոփ., լրաց. 20.07.23 N 1192-Ն) 

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։

(4-րդ կետը խմբ. 25.07.19 N 945-Ն, փոփ. 20.07.23 N 1192-Ն)

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

 (5-րդ կետը փոփ. 25.07.19 N 945-Ն) 

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(6.1-ին կետը լրաց. 19.03.20 N 341-Ն, փոփ., լրաց. 20.07.23 N 1192-Ն)

7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստ:

(7-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն)

7.1 Հանձնաժողովի քարտուղարը ծառայության կողմից կազմված բոլոր եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է ծառայության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացության առկայության դեպքում՝ քաղաքացիության դադարեցման գործընթաց հարուցելու իրավական հիմքը և գործընթացի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

(7.1-ին կետը լրաց. 19.03.20 N 341-Ն, փոփ., խմբ. 20.07.23 N 1192-Ն)

7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և ստորագրում են քվեաթերթիկը (Ձև N 1)՝ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:

(7.2-րդ կետը լրաց. 19.03.20 N 341-Ն, 14.01.21 N 24-Ն)

8. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:

(8-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 341-Ն)

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` մեծամասնության համաձայնությամբ:

(10-րդ կետը փոփ. 14.01.21 N 24-Ն)

11. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

(11-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն)

12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն: Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի ղեկավարի և քարտուղարի կողմից, որից հետո այն հանձնաժողովի եզրակացության, ծառայության կողմից կազմված եզրակացությունների ու հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկների հետ` ներկայացվում են ծառայություն:

(12-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն, 14.01.21 N 24-Ն, փոփ. 20.07.23 N 1192-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 341-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 341-Ն)

 

Ձև N 1

  

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

   

20__թ. _____ __

   

Հանձնաժողովի անդամ ________

  

Քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումներ

Դրական՝

Կողմ

Բացասական՝

Կողմ

Դեմ

Դեմ

     

Քաղաքացիության դադարեցման համար ներկայացված դիմումներ

Դրական՝

Կողմ

Բացասական՝

Կողմ

Դեմ

Դեմ

       

 Հանձնաժողովի անդամ

 ________________

 

(ձևը լրաց. 19.03.20 N 341-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 25.07.19 N 945-Ն, լրաց., խմբ., փոփ. 19.03.20 N 341-Ն, 14.01.21 N 24-Ն, 20.07.23 N 1192-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2023, N 1192-Ն 30.07.2023, N 498-Ն
14.01.2021, N 24-Ն 15.01.2021, N 498-Ն
19.03.2020, N 341-Ն 27.03.2020, N 498-Ն
25.07.2019, N 945-Ն 08.08.2019, N 498-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան