Գլխավոր տեղեկություն
Համար
N 1013-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.

«13. Սույն կարգի` հատուցման դեպքի փոփոխության վերաբերյալ դրույթները տարածվում են նաև օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի վրա: Սույն կետի գործողությունը դադարում է 2026 թվականի հունվարի 31-ից:».

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետում «յուրաքանչյուրն իր մասով օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ հատուցման հիմնադրամին ներկայացնելու դիմում՝ համաձայն N 1 ձևի՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած)» բառերը փոխարինել «հատուցման հիմնադրամին ներկայացնելու սույն հավելվածի N 1 ձևի դիմում՝ դիմումը ներկայացնելու նախորդ օրացուցային տարվա (այսուհետ` հաշվետու տարի) եկամուտներից հաշվարկած և վճարած (հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած)» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.

4) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կապի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով ստացվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից» բառերով.

5) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում «` դիմելու օրվա դրությամբ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում» բառերը փոխարինել «(զինվորական գրքույկի` համապատասխան գրառումներ պարունակող էջերը), եթե դիմելու օրվա դրությամբ պարտադիր զինծառայողն արձակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից (զորացրվել է)» բառերով.

6) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետում «դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած)» բառերը փոխարինել «հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկած և վճարած (հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած)» բառերով.

7) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը «N 4 ձևի,» բառերից հետո լրացնել «, եթե դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն» բառերով.

8) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն պարբերությունում նշված տեղեկանքը ներառում է հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկած և վճարած (այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած)՝ փաստացի հատուցման հիմնադրամին փոխանցված դրոշմանիշային վճարի գումարների (հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված դրոշմանիշային վճարի մարված պարտավորության) չափը` տեղեկանքը տրամադրելու նախորդ օրվա դրությամբ: Եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին, ապա տեղեկանքը ներառում է նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարները: Ընդ որում, այս դեպքում, 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարների համար տրվում է առանձին տեղեկանք:».

9) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

10) որոշման N 3 հավելվածի 4-րդ կետում՝

ա․ «15 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով, իսկ «բանկային հաշվին» բառերը՝ «դիմումատուի բանկային հաշվին» բառերով,

բ․ «կատարելու միջոցով։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն կարգի հիման վրա դրոշմանիշային վճարի գումարները վերադարձվում են, եթե այդ գումարները փաստացի փոխանցվել են հատուցման հիմնադրամին: Դրոշմանիշային վճարի գումարները սույն կարգի հիման վրա դիմումատուին վերադարձվելուց հետո, եթե նույն տարվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացվում հաշվետու տարվա եկամուտներից վճարված և հատուցման հիմնադրամին փոխանցված դրոշմանիշային վճարի գումարի մասին ճշտված տեղեկանք կամ տեղեկատվություն (որի համաձայն հաշվետու տարվա եկամուտներից վճարված դրոշմանիշային վճարի գումարը գերազանցում է փաստացի դիմումատուին վերադարձված դրոշմանիշային վճարի գումարը), ապա հատուցման հիմնադրամը դիմումատուին է վերադարձնում հաշվետու տարվա եկամուտներից վճարված և փաստացի դիմումատուին վերադարձված դրոշմանիշային վճարների գումարների տարբերությունը:»,

գ. 1-ին ենթակետում «դիմումի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա (այսուհետ՝ հաշվետու օրացուցային տարի)» բառերը փոխարինել «հաշվետու տարվա» բառերով,

դ. 1-ին և 2-րդ ենթակետերում, 3-րդ ենթակետում, այդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «հաշվետու օրացուցային տարվա» բառերը փոխարինել «հաշվետու տարվա» բառերով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ժամկետային պարտադիր զինծառայողն ամուսնացել է հաշվետու տարվա ընթացքում, ապա զինծառայողի ամուսնուն են վերադարձվում հաշվետու տարվա այն ժամանակահատվածի ամիսների դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարները, որոնց ընթացքում նրանք եղել են ամուսնացած:».

11) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Հատուցման հիմնադրամը դիմումատուին և զինծառայողին (նրանց տվյալները) նույնականացնում է բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, իսկ զինծառայողի հետ ընտանեկան կապը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա (առկայության դեպքում): Սույն կետում նշված տեղեկությունները հիմնադրամն ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով:».

12) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-9-րդ կետերով.

«6. Հատուցման հիմնադրամ ներկայացված` դիմումատուի կողմից նշված բանկային հաշվի համարի վավերականությունը և դրա պատկանելիությունը դիմումատուին ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգին համապատասխան՝ դիմումատուի գրավոր (դիմումի միջոցով) տրամադրած թույլտվության (համաձայնության) հիման վրա։

7. Վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (հաշվետու տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին` նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը) հատուցման հիմնադրամն ստանում է հարկային մարմնից` հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով, էլեկտրոնային եղանակով կատարված հարցման միջոցով:

8. Հատուցման հիմնադրամը սույն կարգի 7-րդ կետում նշված հարցումը կատարում է, եթե ներկայացվել է սույն կարգով նախատեսված դիմում:

9. Եթե հաշվետու տարվա եկամուտներից (որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով` հաշվետու տարվա որևէ օրացուցային ամսվա եկամուտներից) դրոշմանիշային վճար չի վճարվել, կամ վճարված դրոշմանիշային վճարի գումարը հատուցման հիմնադրամին չի փոխանցվել, կամ հարկային մարմինը չի տիրապետում դիմումատուի եկամուտներից հաշվարկված կամ վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվության, ապա հարկային մարմինը հատուցման հիմնադրամին տեղեկացնում է հաշվետու տարվա մարված պարտավորության զրոյական չափի մասին:».

13) որոշման N 3 հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

14) որոշման N 3 հավելվածի N 4 ձևի վերնագրում «ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ)» բառերը փոխարինել «ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԱԾ)» բառերով, իսկ N 4 ձևի տեղեկանքի տեքստում «ընթացքում» բառը՝ «եկամուտներից» բառով.

15) որոշման N 4 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:»,

բ. 7-րդ և 8-րդ կետերը «4-րդ» բառից հետո լրացնել «, 4.1-ին» բառով,

գ. 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

դ. N 1 ձևում «Ա/Ձ, նոտարի, կազմակերպության անվանումը» բառերը փոխարինել «Ա/Ձ, նոտարի, հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի, կազմակերպության անվանումը» բառերով.

16) որոշման N 5 հավելվածի 2.1-ին կետում «ոչ ինքնաշխատ» բառերը փոխարինել «կարգով, ինքնաշխատ» բառերով, իսկ կետը «հաշվեհամարին» բառից հետո լրացնել «և հարկային մարմնին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով դրոշմանիշային վճարների վերադարձ կատարած չլինելու վերաբերյալ տեղեկատվություն» բառերով.

17) որոշման N 5 հավելվածի 2.2-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «, կարգով և եղանակով» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված դեպքում, եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել նաև որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով), և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները:»:

2. Մինչև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-42-Ն օրենքը (այսուհետ` օրենք) ուժի մեջ մտնելու օրը հարկային մարմնի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածում նշված տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) հիման վրա դիմումատուին են վերադարձվում այդ տեղեկանքում ներառված` 2022 թվականի ընթացքում վճարած (հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները:

3. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հարկային մարմնի տված տեղեկանքի հիման վրա դիմումատուին վերադարձված դրոշմանիշային վճարի գումարը հավասար է կամ գերազանցում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված տեղեկանքի հիման վրա դիմումատուին վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարը, ապա դրոշմանիշային վճարի գումարը համարվում է վերադարձված:

4. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը տրված տեղեկանքի հիման վրա դիմումատուին վերադարձված դրոշմանիշային վճարի գումարը պակաս է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված տեղեկանքի հիման վրա դիմումատուին վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարից, ապա տարբերությունը վերադարձվում է շահառուին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ, 12-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի օգոստոսի 1-ից։

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` միջոցներ ձեռնարկել սկսած 2023 թվականի օգոստոսի 1-ից վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (դիմումատուի նախորդ տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը) էլեկտրոնային եղանակով կատարված հարցման հիման վրա հատուցման հիմնադրամին տրամադրելն ապահովելու ուղղությամբ:

7. Առաջարկել՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանել հատուցման հիմնադրամ ներկայացված` դիմումատուի կողմից նշված բանկային հաշվի պատկանելիությունը դիմումում նշված անձին ստուգելու կարգը.

2) հատուցման հիմնադրամին՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ փոխհամաձայնեցնել դիմումատուի նախորդ տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունն ստանալու կարգը` ապահովելով դրոշմանիշային վճարների վերադարձն այդ տեղեկատվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1013-Ն որոշման

 

«Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ինձ վերադարձնել նախորդ տարվա եկամուտներից վճարված դրոշմանիշային վճարի գումարը:

 

Դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը

(պարտադիր)

 

Դիմումատուի ծննդյան օրը, ամիսը,

տարեթիվը (պարտադիր)

 

Դիմումատուի կապը զինծառայողի հետ (պարտադիր)

 

Դիմումատուի հեռախոսահամարը կամ

էլեկտրոնային փոստի հասցեն (պարտադիր)

 

Բանկային հաշվի համարը կամ բանկը (պարտադիր)

 

Զինծառայողի ազգանունը, անունը,

հայրանունը (պարտադիր)

 

Զինծառայողի ծննդյան օրը, ամիսը,

տարեթիվը (պարտադիր)

 

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի

էջերի քանակը (պարտադիր)

 

Դիմելու օրը, ամիսը, տարեթիվը (պարտադիր)

 

Տալիս եմ ներկայացված բանկային հաշվի պատկանելիությունը ճշտելու թույլտվություն

(պարտադիր կատարել նշում)

 

Դիմումատուի ստորագրությունը

(պարտադիր, եթե դիմումը ներկայացվում է թղթային)

 
»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: