ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 425-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 297-Ա ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 445-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում և 1-ին կետում «կողմից» բառից հետո լրացնել «ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ» բառերով.
2) 1-ին կետում «2,400,000,000» թիվը փոխարինել «3,718,935,000» թվով.
3) կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 297-Ա և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 445-Ա որոշումների 1-ին կետերում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624)» բառերը փոխարինել «Դիլիջան Դեվելոփմենթ» (ՀՎՀՀ՝ 07618624) և ԱյԴիԱ բարեգործական (ՀՎՀՀ՝ 00222509) հիմնադրամների կողմից» բառերով.
2) «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող» բառերը փոխարինել «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից «ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 425-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սույն ծրագրի նպատակն է Դիլիջանի զարգացման շրջանակներում Դիլիջան համայնքում Հայ առաքելական եկեղեցու կառուցումը։ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում բացի եկեղեցու կառուցման հետ կապված աշխատանքներից և ծառայություններից նախատեսվում է նաև համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում։ Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ Դիլիջան քաղաքը կունենա հոգևոր-մշակութային կարևորագույն ենթակառուցվածք, որտեղ կմատուցվեն համապատասխան կրոնական ծառայություններ, ինչպես նաև կկազմակերպվեն մշակութային բնույթի միջոցառումներ: Ակնկալվում է, որ եկեղեցու կառուցման միջոցով հնարավոր կլինի զգալիորեն բարելավել քաղաքային ենթակառուցվածքները՝ բնակիչներին հնարավորություն տալով բավարարել իրենց հոգևոր կարիքները: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործները |
Սույն ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է` Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի, ՌՎՎԶ հիմնադրամի Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամի Զբոսաշրջության և Քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (նախկին անվանումը՝ Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ) ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի Մաքսիմ Աթայանցի Այլ նվիրատուների և բարերարների ֆիզիկական անձանց (ներառյալ՝ առանձին բարերարների), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների կողմից։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
Սույն ծրագիրն իրականացվում է Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամի և ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի կողմից։ Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ՝ Գտնվելու վայր՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան 3903, Գետափնյա 7 Գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան 3903, Գետափնյա 7 Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական՝ 03Ա1031574 Գրանցման ամսաթիվ՝ 10.12.2015 թվական Գրանցման համար՝ 222.160.881574 ՀՎՀՀ՝ 07618624 ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամ՝ Գտնվելու վայր՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հ․ Հակոբյան 3 Իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0019, Բաղրամյան պողոտա 6 Գրանցման ամսաթիվ՝ 15.06.2020 թվական Գրանցման համար՝ 222.160.1131998 ՀՎՀՀ` 00222509։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։ Բարեգործական ծրագրի բնագավառն է՝ եկեղեցաշինություն։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Բարեգործական ծրագրի նպատակների իրականացման համար 2017-2025 թվականների ընթացքում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է՝ 3,718,935,000 դրամ: Ծրագրի իրականացումը բաժանվել է 3 հիմնական փուլերի, այն է` 1. Նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքների իրականացում: 2. Ընդհանուր շինարարական աշխատանքների իրականացում և համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում: 3. Հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողության, համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործությունն ստացողը |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմ, Դիլիջան համայնք և բնակչություն, զբոսաշրջիկներ ու այցելուներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 2017 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրն իրականացվում է 3 փուլերով։ Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում կատարվելու են հետևյալ միջոցառումները՝ 1. Փուլ 1. Նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքների իրականացում 01.03.2017 թվականից մինչև 30.12.2025 թվականը։
2. Փուլ 2. Ընդհանուր շինարարական աշխատանքների իրականացում 01.07.2019 թվականից մինչև 31.12.2025 թվականը
3. Փուլ 3. Ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ 01.01.2021 թվականից մինչև 31.12.2025 թվականը
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման նպատակով Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամը և ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամը համագործակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամը և ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|