Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 998-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, անհատույց օգտագործման իրավունքով ընդունում է «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Մխչյան, Մխչյան-Հովտաշեն ճանապարհ 1 հասցեում գտնվող 996.39 քառ. մետր մակերեսով հասարակական շինության 912.46 քառ. մետր մակերեսով մասը, 83.48 քառ. մետր մակերեսով ծածկը, բնակավայրերի նշանակության 5.6 հա մակերեսով հողամասից 0.53580 հա (5358 քառ. մետր) տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 17042023-030023):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ