Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2023

600.0226.07.07.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 հուլիսի 2023 թվականի

N 226-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 39-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

 1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.3-րդ կետերով.

 «21.1. Ազգային անվտանգության կամ պետական շահերից ելնելով՝ լիցենզավորված անձից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովը, սույն կետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին և վերջինիս կողմից նշված տեղեկություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կառավարություն։

 21.2. Կառավարությունը, սույն կարգի 21.1-ին կետին համապատասխան տեղեկությունները (փաստաթղթերը) ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հայտի վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է հանձնաժողով։

 21.3. Սույն կարգի 21.1-ին կետով նախատեսված դեպքում սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև սույն կարգի 21.2-րդ կետի համաձայն հանձնաժողովին Կառավարության դիրքորոշում ներկայացնելը, իսկ չներկայացնելու դեպքում՝ մինչև 21.2-րդ կետում նշված ժամկետի ավարտը։».

 2) Կարգի 21-րդ կետում «20-րդ կետով» բառերը փոխարինել «20-րդ և 21.2-րդ կետերով» բառերով։

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

7 հուլիսի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան