Գլխավոր տեղեկություն
Համար
N 373-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 373-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00057312) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2023 թվականի ապրիլի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային համակարգի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 373-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու միջոցով «Երևանի Հ.154 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով

արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

1,600,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Երևանի քաղաքային համայնքն՝ ի դեմս «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում՝ 1,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 30-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

5.5 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,600,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Երևանի քաղաքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ