ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1078-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ և 9-րդ հոդվածի 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցներից սույն որոշման N 1 հավելվածում նշված գումարի փոխանցումը պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին.
2) «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի տրամադրումն իրականացնել ներկայացված հայտերի համաձայն եռամսյակային կտրվածքով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: