Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-244-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2008-01.12.2010)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1218
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-208-Ն) 2-րդ հոդվածի 1-ին մասի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը փոխարինել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածից հանել «պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապահովագրական նպաստի իրավունքը

 

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) դիմում ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների, 30-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով, իսկ 33-րդ հոդվածից հանել «, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. նոյեմբերի 19

Երևան

ՀՕ-244-Ն