ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1085-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» N 645-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և հավելվածի 1-ին կետում «անավարտ (կիսակառույց)» բառերը փոխարինել «անավարտ կիսակառույց» բառերով։
2. Որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով՝ շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքներ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ, ավտոտնակներ (ավտոկայանատեղիներ, ավտոհանգրվաններ) ըստ ավարտվածության դասվում են՝
1) 0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝ շինությունները համարվում են 0-50 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.
2) 51-80 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝ շինությունները համարվում են 51-80 տոկոս (ներառյալ) ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.
3) 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինություններ՝ շինությունները համարվում են 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:»։
3․ Որոշման հավելվածով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Անավարտ կիսակառույց շինություններ են համարվում նաև քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված կամ սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում չընդգրկված շինությունները։»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|