ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 940-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշման 13-րդ կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2022 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների և այլ պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2022 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.
2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` այդ մասին մեկամսյա ժամկետում իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|