Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-56-Ն-21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.06.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-56-Ն-21

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, Շիրակի մարզի վարչական տարածք, Արագածոտնի մարզի Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Մեծաձոր, Արագածավան, Թաթուլ, Արտաշատավան, Արուճ, Օթևան, Արևուտ, Գառնահովիտ, Կանչ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Դպրևանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն և Ցամաքասար համայնքների վարչական տարածքներ» բառերը հանել,

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքներ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Ագարակ (Աշտարակի շրջ.), Ալագյազ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Բազմաղբյուր, Բյուրական, Ծաղկահովիտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Մելիքգյուղ, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական և Օրգով համայնքների, Կոտայքի մարզի Աբովյան, Ակունք (Ակունք համայնքի Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ գյուղեր), Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Բյուրեղավան (Բյուրեղավան համայնքի Նուռնուս, Ջրաբեր գյուղեր), Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գետամեջ, Գեղարդ, Գետարգել, Գողթ, Եղվարդ (Եղվարդ համայնքի Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ գյուղեր), Կաթնաղբյուր, Կամարիս, Հացավան, Մայակովսկի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Նոր Հաճն, Ողջաբերդ, Պռոշյան, Պտղնի, Ջրվեժ, (Ջրվեժ համայնքի Զովք, Ձորաղբյուր գյուղեր), Վերին Պտղնի, Քանաքեռավան և Քասախ համայնքների վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մուրադյան Հերմինե Նորիկի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 16-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաք Գորիս» բառերը փոխարինել «քաղաքներ Գորիս, Երևան» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակի «վարչական տարածքներ» բառերից հետո լրացնել «, Սյունիքի մարզի վարչական տարածք» բառերը, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Բոյաջյան Լուսինե Արտաշի» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 22-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սանթրոսյան Տիգրան Ռուդիկի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 23-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներ» բառերը հանել,

6) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 24-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «, Սյունիքի մարզի վարչական տարածքներ» բառերը հանել,

7) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով․

 

«

32.1.

Ավան

Երևան քաղաքի վարչական տարածք

Մելքոնյան Մասիս Արմենակի

Քրեական

»,

 

8) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Էրեբունի» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Շիլաջյան Աննա Սամվելի» բառերով,

9) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Թորոսյան Նարինե Հայկի» բառերով,

10) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարտիրոսյան Արամ Ավետիքի» բառերը հանել,

11) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով․

 

«

4.1.

քաղաք Սևան

Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի վարչական տարածքներ

Մարտիրոսյան Արամ Ավետիքի

Քրեական

»,

 

12) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «վարչական տարածք» բառերը փոխարինել «, Գորիսի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Առաքելյան Ռիմա Արարատի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. հունիսի 7

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: