ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 902-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 19 հասցեում գտնվող՝ 143.2 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,09 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 2439287) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենք կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|