Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2023
Ընդունող մարմին
Մեծամոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.06.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
26 ՀՈՒՆԻՍԻ 2023 թվականի N 123-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 50000․0 հազար ՀՀ դրամով։

2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 50000․0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։

3) Ծախսային մասով․

1) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 35500․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 50000․0 հազար ՀՀ դրամ։

2) 06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 14500․0 հազար ՀՀ դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -17

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

 

Համայնքի ղեկավարի

առաջին տեղակալ

 

 

Համայնքի ղեկավարի

պարտականությունները կատարող

Է.  Հովհաննիսյան

 

Հատված 1

 

Հատված 2

 

Հատված 3

 

Հատված 6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2023 թվական: