Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2023-15.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 893-Ն

 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ 120 ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՔԱՆԱԿ ԴԱՍԵՐ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑ ԹՈՂԱԾ, ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱՄ ԱՅԼ ԹՄՐԵՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 893-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ, ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆԳԱՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ 120 ԵՎ ԱՎԵԼԻ ԺԱՄԱՔԱՆԱԿ ԴԱՍԵՐ ԱՆՀԱՐԳԵԼԻ ԲԱՑ ԹՈՂԱԾ, ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՄԲ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԹՈՒՆԱՎՈՐ ԿԱՄ ԱՅԼ ԹՄՐԵՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անչափահաս մեղադրյալին, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասին, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասին, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասին, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասին, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասին, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին (այսուհետ՝ հաշվառվող) պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) վերցնելու, հաշվառման ընթացքում իրականացվող, ինչպես նաև անչափահասների իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքները:

2. Հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելման աշխատանքներն իրականացվում են` առաջնորդվելով միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով։

3. Հաշվառվողի կողմից կատարվող իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման հետ կապված աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և համակարգում է ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը, ով՝

1) եռամսյակը մեկ անգամ ստուգում է հաշվառման մեջ գտնվող յուրաքանչյուր անչափահասի կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հաշվառման քարտը (Ձև 1) և հաշվառման քարտի վարման աշխատանքների վերաբերյալ ամփոփաթերթը (Ձև 2)։ Թերություններ հայտնաբերելու դեպքում հաշվառման քարտի վարման աշխատանքների վերաբերյալ ամփոփաթերթում կատարվում է համապատասխան նշում` դրանք շտկելու նպատակով.

2) կազմակերպում է հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքները սպասարկվող վարչական տարածքում գործող ուսումնական հաստատություններում.

3) կազմակերպում է հաշվառման մեջ գտնվող անչափահասին հանցանքի կատարմանը հակող կամ դրան մասնակից դարձնող կամ հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները.

4) ենթակա ծառայողներին տալիս է գրավոր կամ բանավոր հանձնարարականներ` հաշվառման աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

4. Հաշվառման մեջ գտնվող անձանց շրջանում կատարվող իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը և մեթոդական օգնությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության (այսուհետ՝ վարչություն) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունը:

 

2. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

5. Ոստիկանության ծառայողն իրեն վերապահված ամենօրյա խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս համագործակցում է շահագրգիռ պետական մարմինների, տարածքային կառավարման համակարգում գործող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության), տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, համայնքային վերականգնողական կենտրոնների, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ուսումնական հաստատությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ (այսուհետ՝ շահագրգիռ մարմիններ)։

6. Անհրաժեշտությունից ելնելով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը շահագրգիռ մարմիններին ներկայացնում է գրավոր առաջարկություններ` անչափահասների հետ անհատական կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, նրանց հանրօգուտ գործունեության, սպորտային և այլ խմբակներում ներգրավելու և ազատ ժամանցը կազմակերպելու վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը ոստիկանության ծառայողի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով համապատասխան գրություն է ներկայացնում շահագրգիռ մարմին:

7. Շահագրգիռ մարմինները գրավոր առաջարկությունները քննարկում և ոստիկանության տարածքային մարմին գրավոր պատասխան են ուղարկում՝ առաջարկությամբ ներկայացված անհրաժեշտ գործողություններին ընթացք տալու կամ ընթացքը մերժելու վերաբերյալ, որին կցվում է հիմնավոր պատճառաբանություն։

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առաջարկությունները մերժվում են՝

1) եթե ձեռնարկվելիք միջոցներն ակնհայտ ոչ իրավաչափ են.

2) անհրաժեշտ գործողությունների կատարումը չի մտնում հայցվող կողմի իրավասության մեջ.

3) եթե պահանջվող փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) դասվում են օրենքով պահպանվող գաղտնիքների շարքին, կամ դրանց տրամադրումն արգելվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:

9. Շահագրգիռ մարմինների և ոստիկանության փոխհամագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

1) աջակցության ցուցաբերում բռնության ենթարկված կամ հաշվառման մեջ գտնվող անչափահասներին.

2) կորած, բռնության ենթարկված և առանց ծնողական խնամքի մնացած հաշվառման մեջ գտնվող անչափահասների հայտնաբերում, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում բժշկական կազմակերպություններ, իսկ 24 ժամվա ընթացքում տարածքային խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների միջոցով տեղավորում ճգնաժամային խնամատարություն իրականացնող ընտանիք կամ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն:

10. Ոստիկանության ծառայողը պարտավոր է ուսումնասիրել ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի հրամանով իրեն ամրակցված վարչական տեղամասը, ընդհանուր բնակչության և անչափահասների թվաքանակը, իմանալ ուսումնական հաստատությունների, մշակութային, սպորտային և այլ կազմակերպությունների տեղաբաշխումը, ինչպես նաև տեղամասի առանձնահատկությունները:

11. Հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները նախականխելու, դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողը`

1) իր կողմից սպասարկվող տեղամասի բնակչության (այդ թվում՝ անչափահասների) շրջանում, ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում իրականացնում է կանխարգելիչ աշխատանքներ (այցելություններ, շրջագայություններ, իրազեկվածության բարձրացմանն ուղղված զրույցներ, հանդիպումներ բնակիչների, համատիրությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ).

2) հայտնաբերում է իր կողմից սպասարկվող վարչական տարածքում անչափահասների հնարավոր, այդ թվում՝ քրեածին հավաքատեղիները և իրականացնում հսկողություն.

3) օրենքով սահմանված կարգով՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իրականացնում է աշխատանքներ՝ անչափահասներին հանցանքի կատարմանը հակող կամ դրան մասնակից դարձնող կամ հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավող անձանց հայտնաբերման ուղղությամբ.

4) յուրաքանչյուր ամիս վերլուծում է իրեն ամրակցված վարչական տարածքում հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությունը, դրանց նպաստող պատճառները, նախապատրաստում և տարածքային մարմնի ղեկավարին է ներկայացնում գրավոր առաջարկություններ.

5) ոստիկանության այլ աշխատակիցների հետ համատեղ մասնակցում է ուսումնական հաստատություններում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:

12. Հաշվառման մեջ գտնվող անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կազմակերպելու համար օգտագործվում են ոստիկանությունում ստացված շահագրգիռ մարմինների և քաղաքացիների կողմից տրամադրված տեղեկություններն ու հաղորդումները։

13. Հաշվառման մեջ գտնվող անչափահասների հանցավորության կանխարգելման նպատակով ոստիկանության ծառայողը պարտավոր է`

1) այցելել հակահասարակական վարքագիծ դրսևորած, ինչպես նաև իրավախախտում կատարած անչափահասի, անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի, ինչպես նաև հաշվառվողի բնակության, ուսման և աշխատանքի վայրեր, անչափահասի բնակության վայրում կամ ոստիկանության տարածքային մարմնում անցկացնել զրույցներ՝ անչափահասի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, անչափահասի ընտանիքի անդամների, ուսումնական հաստատության տնօրենի և հոգեբանի հետ.

2) ուսումնական հաստատություններից գրավոր պահանջել անչափահասի վարքագծի վերաբերյալ տեղեկանքներ կամ բնութագրեր.

3) հայտնաբերել և ոստիկանության տարածքային մարմիններ ներկայացնել, կորած, մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ զբաղվող, բռնության ենթարկված, հակաիրավական վարքագիծ դրսևորած անչափահասներին.

4) անչափահասներին ուղղորդել ճգնաժամային խնամատարություն իրականացնող ընտանիքներ կամ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բժշկական կազմակերպություններ՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ.

5) օպերատիվ հաղորդագրության քարտերով յուրաքանչյուր օր ծանոթանալ սպասարկվող վարչական տարածքում բնակվող անչափահասների վերաբերյալ օպերատիվ իրավիճակին, հետևել յուրաքանչյուր դեպքով նախաձեռնված վարույթի ընթացքին՝ անչափահասների շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով.

6) իրազեկել ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 178-րդ և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 247-րդ և 248-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության միջոց կիրառելու հնարավորության մասին։

14. Արգելվում է՝

1) ոստիկանության տարածքային մարմին ներկայացված անչափահասին պահել ավելի, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով.

2) 14 տարին չլրացած անչափահասի հետ զրույց անցկացնել առանց մանկավարժի կամ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայության.

3) առանց հաշվառվողի կամ հաշվառվողի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

15. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (Պրոբացիայի ծառայություն) հսկողության տակ գտնվող անչափահասի վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում ոստիկանության ծառայողը լրացնում է պրոբացիայի շահառու հանդիսացող անչափահասի վերաբերյալ հսկողական քարտը (Ձև 3)՝ անչափահասին տեսադաշտում պահելու և Պրոբացիայի ծառայության հետ համագործակցելու համար:

16. Հսկողական քարտը գրանցվում է պրոբացիայի շահառու հանդիսացող անչափահասների հսկողական քարտի գրանցման մատյանում (Ձև 4): Տվյալ անչափահասի կողմից կատարված յուրաքանչյուր իրավախախտման մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կարգով տեղեկացվում է Պրոբացիայի ծառայությանը:

17. Պրոբացիայի ծառայությունից անչափահասի նկատմամբ հսկողության դադարեցման մասին ոստիկանության տարածքային մարմին համապատասխան տեղեկություն ստացվելուց հետո դադարեցվում է հսկողական քարտի վարումը, և պրոբացիայի շահառու հանդիսացող անչափահասի հսկողական քարտի գրանցման մատյանում կատարվում է նշում:

 

3. ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄՆԵՐ

 

18. Անչափահասների և անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի նկատմամբ վարվում է հաշվառում՝ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու և անձի հետագա վարքագծի հակաիրավական դրսևորումները կանխելու նպատակով։

19. Հաշվառում և անհատական կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում հետևյալ անձանց նկատմամբ՝

1) անչափահաս մեղադրյալի.

2) մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի (բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի).

3) երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի.

4) մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած անչափահասի.

5) թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասի (մշտական բնակության վայր չունեցող անչափահաս, ով զբաղվում է թափառելով և չունի զբաղվածություն).

6) մուրացկանությամբ զբաղվող անչափահասի (անծանոթ անձանցից գումար կամ օգնության նյութական այլ միջոց խնդրող անչափահաս).

7) շահումով խաղերով զբաղվող անչափահասի.

8) ոգելից խմիչքներ օգտագործող անչափահասի.

9) թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի.

10) ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի.

11) դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա.

12) անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով.

13) անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի:

20. Հաշվառումն իրականացվում է հաշվառման քարտ կազմելու միջոցով:

21. Հաշվառման քարտը գրանցվում է հաշվառվողի վերաբերյալ կազմված հաշվառման քարտերի գրանցման մատյանում (Ձև 5), որին տրվում է հերթական համար:

22. Հաշվառման քարտի համարը պետք է համընկնի հաշվառման քարտերի գրանցման մատյանում ընթացիկ տարվա հերթական համարի հետ:

23. Հաշվառման քարտ կազմվում է սույն կարգի 19-րդ կետում նշված անձանց նկատմամբ՝ համապատասխան հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին հասցեագրված զեկուցագրով։

24. Հաշվառման քարտ կազմվում է 12-ից մինչև 18 տարեկան անչափահասների կամ անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի նկատմամբ:

25. Ոստիկանության ծառայողը հաշվառման քարտ կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառվողի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է վարչություն:

26. Հաշվառման քարտին կցվում են՝

1) հաշվառման քարտում գտնվող փաստաթղթերի ցանկը.

2) զեկուցագրերը.

3) հաշվառման քարտ կազմելու հիմք հանդիսացած փաստաթղթերը.

4) ընթացիկ աշխատանքների մասին արձանագրությունները, տեղեկանքները.

5) անչափահասի ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին, ինչպես նաև հաշվառվողի ուսման կամ աշխատանքի վայրեր հաշվառման վերցնելու իրազեկման վերաբերյալ գրությունների պատճենները.

6) հաշվառվողի ծննդյան վկայականի կամ անձնագրի (առկայության դեպքում) պատճենը.

7) հաշվառվողի լուսանկարը.

8) հաշվառվողի բնակության վայրից ստացված տեղեկանքները.

9) բնակության, ուսման կամ աշխատանքի վայրից հաշվառվողի վերաբերյալ կիսամյակը մեկ ստացվող բնութագրերը.

10) հաշվառվողի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված գրությունները, տեղեկությունները.

11) տարածքային կառավարման համակարգում գործող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության), տեղական ինքնակառավարման մարմիններին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ինչպես նաև ոստիկանության այլ ծառայողների հետ փոխհամագործակցության շրջանակներում ստացված համապատասխան փաստաթղթերը, տեղեկանքները.

12) ոչ գաղտնի այլ փաստաթղթերը.

13) անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող անձանց ցանկը.

14) հաշվառումից հանելու հիմք հանդիսացող գրությունները, որոշումները, փաստաթղթերը.

15) հաշվառման քարտի վարման աշխատանքների վերաբերյալ ամփոփաթերթը:

27. Յուրաքանչյուր եռամսյակ ոստիկանության ծառայողը լրացնում է հաշվառման քարտի վարման աշխատանքների վերաբերյալ ամփոփաթերթը:

28. Հաշվառվողների հետ համապատասխան կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են բնակության, ուսման վայրերում, ոստիկանության տարածքային մարմիններում, կամ անչափահասի կամ վերջինիս ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի առաջարկությամբ այլ վայրում:

29. Հաշվառման քարտի վարման ժամկետը 1 տարի է, իսկ անչափահասի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Հաշվառվողի կողմից իրավախախտումները կամ հակահասարակական վարքագիծը շարունակելու դեպքում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա հաշվառման քարտի վարման ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ մինչև անչափահասի 18 տարին լրանալը։

30. Նախքան անչափահասին կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին հաշվառման քարտով հաշվառման վերցնելը, անչափահասը՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը հրավիրվում են ոստիկանության տարածքային մարմին, որտեղ վերջիններս իրազեկվում են հաշվառման վերցնելու փաստի մասին, ներկայացվում են հաշվառման վերցնելու հիմքերը։ Կազմվում է արձանագրություն՝ հաշվառման վերցվելու վերաբերյալ իրազեկվելու մասին, որը ստորագրվում է անչափահասի, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից։ Ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին կատարվում է համապատասխան նշում, որը կցվում է հաշվառման քարտին:

31. Ոստիկանության տարածքային մարմին հրավիրված կամ ներկայացված անչափահասների տվյալները գրանցվում են անչափահասների ներկայացման մատյանում (Ձև 8):

32. Ոստիկանության տարածքային մարմին ներկայանալուց հրաժարվելու դեպքում իրազեկումը կատարվում է անչափահասի կամ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի բնակության վայրում կամ փոստային ծանուցմամբ:

33. Հաշվառման քարտը կազմելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառում իրականացնող ոստիկանության տարածքային մարմինն այդ մասին գրավոր իրազեկում է հաշվառվողի ուսման կամ աշխատանքի վայր։

34. 17 տարին լրացած արական սեռի անչափահասին հաշվառման վերցնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղեկացվում է անչափահասի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ:

35. Անչափահասի վերաբերյալ հաշվառման քարտը կազմելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոստիկանության ծառայողը գրավոր տեղեկացնում է անչափահասի ուսման վայրը սպասարկող ոստիկանին։

36. Ոստիկանության ծառայողն անչափահասի կամ վերջինիս վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի վերաբերյալ հաշվառման քարտը կազմելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է հաշվառվողի բնակության վայրի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության տարածքային մարմնի ծառայողին, ով հաշվառվողի կողմից բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում այդ մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնող ծառայողին։

37. Անչափահասի կամ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի վերաբերյալ հաշվառման քարտը կազմելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ոստիկանության ծառայողը գրավոր տեղեկացնում է հաշվառվողի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

38. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված գրությունը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը ոստիկանության ծառայողի հետ համատեղ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար նշանակում է համապատասխան աշխատակից (հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնագիտական հմտություններ ունեցող) և այդ մասին տեղեկացնում ոստիկանության տարածքային մարմին: Կատարված աշխատանքները յուրաքանչյուր եռամսյակ քննարկվում են ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի և համայնքի ղեկավարի կողմից՝ հետագա աշխատանքների կազմակերպման նպատակով:

39. Սույն կարգի 38-րդ կետով նշված համայնքի ղեկավարի կողմից նշանակված աշխատակիցը և ոստիկանության ծառայողն ամիսը մեկ անգամ այցելում են հաշվառվողի բնակության վայր՝ համատեղ կանխարգելիչ աշխատանք իրականացնելու համար: Այցելությունից հետո վերլուծում են հաշվառվողի վարքագիծը, առկա խնդիրները և որոշում հետագա աշխատանքները՝ այդ մասին համատեղ կազմելով և ստորագրելով համապատասխան տեղեկանք, որը կցվում է հաշվառման քարտին:

40. Ոստիկանության ծառայողն ամիսն առնվազն երկու անգամ հանդիպում է ունենում հաշվառվողի հետ՝ կանխարգելիչ զրույցներ անցկացնելու նպատակով, որի վերաբերյալ կազմում է արձանագրություն:

41. Հաշվառվողի կողմից բացասական վարքագծի դրսևորումները շարունակելու վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում ոստիկանության ծառայողը հաշվառվողի հետ պարտավոր է հանդիպել շաբաթն առնվազն մեկ անգամ, այդ թվում՝ այցելելով նրա բնակության վայր:

42. Հաշվառման մեջ գտնվող անչափահասի հետ իրականացվող աշխատանքների ընթացքում ոստիկանության ծառայողն ամիսն առնվազն մեկ անգամ, առանց վերջինիս ներկայության զրույց է անցկացնում անչափահասի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ՝ գնահատելով անչափահասի հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Զրույցի վերաբերյալ արձանագրությունը կցվում է հաշվառման քարտին:

43. Ոստիկանության ծառայողը հաշվառման մեջ գտնվող անչափահասի կողմից կատարված հանցագործության յուրաքանչյուր դեպքով կամ սույն կարգի 45-րդ կետով նախատեսված հաղորդումը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին:

44. Ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարը զեկուցագիրը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր հայտնում է վարչություն և ուղարկում անչափահասի հաշվառման քարտը՝ այն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում ծառայողական պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կատարելու համար:

45. Ոստիկանության ծառայողն իր սպասարկած վարչական տարածքում այլ վարչական տարածքում փաստացի բնակվող անչափահասի կողմից հակաիրավական կամ հակասոցիալական վարքագիծ կամ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից անչափահասի վրա բացասական ազդեցություն դրսևորելու յուրաքանչյուր դեպքով՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ոստիկանության այլ տարածքային մարմին ուղարկելու վերաբերյալ հաղորդում (Ձև 6) է (այսուհետ՝ հաղորդում) ուղարկում վերջինիս բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին:

46. Ուղարկված հաղորդման մեկ օրինակը պահվում է ոստիկանության տարածքային մարմնում, իսկ մեկ օրինակն ուղարկվում է վարչություն, որտեղ իրականացվում է կենտրոնացված հաշվառում:

47. Հաշվառվողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու կամ հաշվառվողի մինչև 6 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու կամ հաշվառվողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին՝ հաշվառման քարտի վարումը կասեցնելու համար: Սույն կետով նշված հանգամանքների վերացման դեպքում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին ներկայացված զեկուցագրով ոստիկանության ծառայողը շարունակում է հաշվառման քարտի վարումը:

48. Ոստիկանության ծառայողը, հաշվառվողի կողմից փաստացի բնակության վայրի փոփոխության վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղյակ է պահում հաշվառվողի նոր բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին։ Հաշվառվողի նոր բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմնից գրավոր հաստատում ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է հաշվառման քարտը:

49. Հաշվառվողի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմինը հաշվառման քարտը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառվողի հետ կանխարգելիչ աշխատանքները շարունակելու վերաբերյալ զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարին: Հաշվառման քարտը գրանցվում է հաշվառվողի վերաբերյալ կազմված հաշվառման քարտերի գրանցման մատյանում՝ դրան տալով նոր հերթական համար, որի ժամկետները հաշվարկվում են նախկին ոստիկանության տարածքային մարմնում կազմելու օրվանից:

50. Վարույթն իրականացնող մարմնի կողմից անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու կամ քրեական վարույթն ավարտելու կամ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ համապատասխան որոշում կայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղեկացումը կամ կայացված որոշման մեկ օրինակն ուղարկվում է անչափահասի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին, որի հիման վրա անչափահասի վերաբերյալ կազմվում է հաշվառման քարտ:

51. Անչափահասի կողմից հանցանք կատարվելու մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում ոստիկանության ծառայողն անչափահասի հետ առնվազն ամիսը մեկ անգամ ոստիկանության տարածքային մարմնում կամ անչափահասի բնակության վայրում կամ անչափահասի կամ վերջինիս ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի առաջարկությամբ այլ վայրում անչափահասի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայությամբ անցկացնում է կանխարգելիչ բնույթի զրույց:

52. Սույն կարգի 19-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված արարքը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կատարելու դեպքում ոստիկանության ծառայողն անչափահասին, ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին նախազգուշացնում է (Ձև 7)՝ իրազեկելով նշված արարքի կրկնման դեպքում հաշվառման վերցնելու հանգամանքի մասին։ Ոստիկանության ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրվում է անչափահասի, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից, ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է համապատասխան նշում և կցվում նախազգուշացմանը:

53. Նախազգուշացումից հետո ոստիկանության ծառայողը երկու ամիս՝ ամիսը մեկ անգամ, կանխարգելիչ բնույթի զրույց է անցկացնում անչափահասի կամ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ՝ կազմելով համապատասխան արձանագրություն, որը կցվում է նախազգուշացմանը:

54. Նախազգուշացվում է նաև այն անչափահասը, ով չի հանդիսացել թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութ օգտագործող, սակայն ում անձնական զննությամբ հայտնաբերվել է թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութ:

55. Հաշվառման քարտերի վարումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

1) հաշվառման ժամկետն ավարտվելու, եթե բացակայում է այն երկարաձգելու հիմքը.

2) 18 տարեկանը լրանալու.

3) հիվանդության, երբ բացառվում է անչափահասի կողմից նոր իրավախախտումների կատարման հնարավորությունը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնելու.

5) ազատազրկման դատապարտվելու.

6) անչափահաս մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու.

7) հաշվառման համար հիմք հանդիսացող փաստերը հերքվելու.

8) օրենքով սահմանված կարգով ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանափակելու.

9) մահվան:

56. Հաշվառումը դադարեցնելու համար ոստիկանության ծառայողը տարածքային մարմնի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր:

57. Մինչև հաշվառման քարտի վարման ժամկետը լրանալը ոստիկանության ծառայողը սույն կարգի 38-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարի կողմից նշանակված աշխատակցից, հաշվառվողի ուսման, աշխատանքի վայրից, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից գրավոր պահանջում է բնութագիր (եզրակացություն)՝ հաշվառվողի ուղղման վերաբերյալ:

58. Հաշվառումից հանելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր կարգով իրազեկվում են հաշվառվողը, անչափահասի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը, վարչությունը, ուսման կամ աշխատանքի վայրերի տնօրինությունը, ինչպես նաև այն շահագրգիռ մարմինները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել հաշվառվողի հետ իրականացված կանխարգելիչ աշխատանքներին: 17 տարին լրացած արական սեռի անչափահասի դեպքում գրավոր տեղեկացվում է անչափահասի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ։

59. Քրեական հետապնդումն անմեղության հիմքով դադարեցվելու կամ հաշվառման համար հիմք հանդիսացած փաստերը հերքվելու դեպքում սույն կարգի 58-րդ կետով ուղարկվող իրազեկման մեջ այդ մասին կատարվում է նշում:

60. Հաշվառումից հանելու մասին հաշվառվողի վերաբերյալ կազմված հաշվառման քարտերի գրանցման մատյանում կատարվում է համապատասխան նշում:

61. Հաշվառման քարտը վարումը դադարեցնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնվում է տվյալ ոստիկանության տարածքային մարմնի արխիվ, որտեղ պահվում և ոչնչացվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով:

62. Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում հաշվառվողների հետ տարվող աշխատանքները ոստիկանության ծառայողի կողմից իրականացվում են բժիշկ-հոգեբույժի հետ կայացած զրույցի արդյունքում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալուն չխոչընդոտելու պայմանով, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

 

Ձև 1

 

________________________________________

(ոստ. տարածքային մարմնի անվանումը)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ ԹԻՎ --------------

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ

 

___________________________________________________________________________

(հաշվառվողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ծնվ. «        » _____________ թ.

___________________________________________________________________________

(բնակության հասցեն)

___________________________________________________________________________

(նշել հաշվառման վերցնելու հիմքերը)

___________________________________________________________________________

 

Սկսվել է         «     » _____________ 20   թ.

Ավարտված է «     » _____________ 20   թ.

 

Հաշվառվողի լուսանկարը
 

«     » _____________ 20   թ.
(լուսանկարի փակցման ամսաթիվը)

Նշումներ՝  

 

հաշվառման քարտում

կարված և համարակալված է ընդամենը

 

«    » ________ թերթ

«    » _______________ 20   թ.

 

______________________________

(ոստիկանության աշխատակցի)

 

__________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

(լրացվում է անձին

հաշվառումից հանելու դեպքերում)

 

«    » _______________ 20   թ.

 

Ձև 2

 

Հաշվառման քարտի վարման աշխատանքների վերաբերյալ ամփոփաթերթ

 

Միջոցառում

Կատարման

վերաբերյալ նշում

Նշում չկատարման

վերաբերյալ

Տարածքային մարմնի

ղեկավարի նշում

Զրույց անչափահասի հետ

     

Զրույց ծնողի կամ այլ օրի-

նական ներկայացուցչի հետ

     

Համագործակցություն համայնքի
ներկայացուցչի հետ

     

Համագործակցություն

ուսման և աշխատանքի վայրի

ներկայացուցչի հետ

     

Այցելություն ուսման վայր

     

Այցելություն աշխատանքի վայր

     

Զրույց ընտանիքի անդամի հետ

     

Զրույց ուսման վայրի

հոգեբանի հետ
(առկայության դեպքում)

     

Համագործակցություն

ՍԱՏՄ հետ

     

Համագործակցություն ոստիկանության մյուս

ծառայողների հետ

     

Բնութագրեր ուսման վայրից

     

Անչափահասի կողմից հակաիրավական վարքագծին նպաստող պայմանների վերհանում և վերացմանն

ուղղված աշխատանքներ

     

Անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի վարքագծի բացասական ազդեցությանը նպաստող պայմանների վերհանում և վերացմանն ուղղված

աշխատանքներ

     

 

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

(նշումներ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կողմից)

 

___________________

(ստորագրություն)

 

Հաշվառման մեջ գտնվելու ընթացքում իրավախախտման կամ սույն կարգի 24-րդ կետով նախատեսված արարքների կատարում

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Ձև 3

 

Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն  Ք Ա Ր Տ  N ____________

(Անչափահասի վերաբերյալ)

 

Հսկողությունը սահմանել է «   » __________ 20   թ.

 

_______________________________________________________________________________

(անչափահասի ազգանունը, անունը, հայրանունը)

________________________________________________________________________________

(ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարին)

________________________________________________________________________________

(բնակության հասցեն, հեռախոսի համարը)

_______________________________________________________________________________

(ուսման կամ աշխատանքի վայրը, հեռախոսի համարը)

 

Ընտանիքի կազմը _____________________________________________________________________

(ազգակցական կապը, տարիքը, ուսման և աշխատանքի վայրը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Հսկողությունը սահմանելու հիմքերը

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

(երբ և որ հոդվածներով է դատապարտվել)

___________________________________________________________________________

(երբ է վերադարձել ազատազրկման վայրից)

___________________________________________________________________________

(անչափահասի վարքագծի, ապրելակերպի և այլ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ)

___________________________________________________________________________

 

Հսկողական քարտը կազմած ոստիկանության ծառայողի տվյալները

___________________________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, հեռ. համարը)

___________________________________________________________________________

 

Հսկողության տակ գտնվողի կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները

___________________________________________________________________________

(երբ, ինչպիսի իրավախախտումներ է կատարել)

___________________________________________________________________________

(ձեռնարկված միջոցները)

 

Հսկողությունը դադարեցվել է «    » __________________ 202  թ.

ոստիկանության ծառայողի տվյալները (կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

Նշումներ կատարված աշխատանքի մասին

 

Ամսաթիվը

Միջոցառման բովանդակությունը

   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

 

Ձև 4

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ե Ր Ք Ի Ն  Գ Ո Ր Ծ Ե Ր Ի  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն

 

Ո Ս Տ Ի Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

____________________________________

(ոստիկանության տարածքային մարմնի անվանումը)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

Պրոբացիայի շահառու հանդիսացող անչափահասների հսկողական քարտի գրանցման

 

թիվ __________________                     

 

Սկսվել է       «    » 20 ____________ թ.

Ավարտվել է «    » 20 ____________ թ.

 

Հ/Հ

Ա.Ա.Հ.

ծննդյան օրը, ամիսը, տարին և վայր

Շահառուի ծնողի կամ այլ օրինական ներկայա- ցուցչի տվյալները

Բնակության վայրի հասցեն, հեռ. համարը

Աշխատանքի վայրը, ուսման վայրը, հեռ. համարը

Պրոբացիայի ծառայության կողմից հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին

Հաշվառման վերցնելու հիմքերը

Հաշվառումից հանելու օրը, ամիսը, տարին և հաշվառումից հանելու հիմքերը

Պրոբացիայի շահառու հանդիսացող անչափահասի կողմից հաշվառման մեջ գտնվելու ընթացքում կատարած իրավա-խախտման օրը, ամիսը, տարին և իրավա-խախտման բովանդա-կությունը

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

 

Ձև 5

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ե Ր Ք Ի Ն  Գ Ո Ր Ծ Ե Ր Ի  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն

 

Ո Ս Տ Ի Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(ոստիկանության տարածքային մարմնի անվանումը)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

Անչափահասի կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի վերաբերյալ կազմված հաշվառման քարտերի գրանցման

 

թիվ __________________                     

 

Սկսվել է       «    » 20 ____________ թ.

Ավարտվել է «    » 20 ____________ թ.

 

Հ/Հ

Ա.Ա.Հ.

ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը

Բնա-կության վայրի հասցեն, հեռ. համարը

Աշխա-տանքի վայրը, պաշտոնը, ուսման վայրը, հեռ. համարը

Հաշվառման վերցնելու և հաշվառման քարտ կազմելու հիմքերը

Հաշ-վառման քարտ կազմելու օրը, ամիսը, տարին

Հաշ-վառման քարտ վարողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը

Կատարած իրավա-խախտման բովանդա-կությունը

Հաշ-վառու- մից հանելու օրը, ամիսը, տարե-թիվը

Հաշվա- ռումից հանելու հիմքերը

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Ձև 6

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ N ________

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

_______________________________________________________________________________

(հաղորդման բովանդակությունը, դեպքի օրը, ամիսը, տարին, բովանդակությունը, կատարման վայրը և այլ տեղեկություններ)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Հաղորդումը ստացող ոստիկանության

տարածքային մարմնի անվանումը՝ ____________________________________________

 

Հաղորդումը փոխանցող ոստիկանության

տարածքային մարմնի անվանումը՝ ____________________________________________

 

___________________________________________________________________________

(ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«    » __________ 20 __ թ.

 

Ձև 7

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ N _________

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԾՆՈՂԻ ԿԱՄ ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ (ընդգծել ում վերաբերյալ)

 

1. ____________________________________________________________________________

(անչափահասի, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը)

 

2. ____________________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը)

 

3. ____________________________________________________________________________

(բնակության հասցեն և հեռախոսի համար)

 

4. ____________________________________________________________________________

(աշխատանքի կամ ուսման վայրը, հեռախոսի համարը)

 

5. Նախազգուշացման հիմքերը ________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

6. Այլ նշումներ ______________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

7. _______________________________________________________________________________

(նախազգուշացվող անձի երեխայի կամ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

8. Նշումներ զրույց անցկացնելու վերաբերյալ ____________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

9. Լրացրեց _________________________________________________________________

(պաշտոն, կոչում, անուն, ազգանուն)

 

«   » ____________ 20 __ թ.

 

Ձև 8

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ե Ր Ք Ի Ն  Գ Ո Ր Ծ Ե Ր Ի  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն

 

Ո Ս Տ Ի Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

______________________________________

(ոստիկանության տարածքային մարմնի անվանումը)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Ներկայացված անչափահասների գրանցման

 

թիվ __________________                     

 

Սկսվել է       «    » 20 ____________ թ.

Ավարտվել է «    » 20 ____________ թ.

 

Թիվ Հ/Հ

Անչափա-հասի ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարին

Բնակու- թյան վայրի հասցեն

Ուսման կամ աշխա- տանքի վայրի մասին տեղե- կություն- ներ

Անչափա-հասների ծնողների կամ այլ օրինական ներկայա-ցուցիչների մասին տեղեկու-թյուններ (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, աշխատանքի վայրը)

Տեղեկություն հաշվառման մեջ գտնվելու (այդ թվում՝ նախկինում) վերաբերյալ (նշել օրը, ամիսը, տարին և հաշվառման ձևը)

Անչափա-հասին ոստիկա-նություն ներկա-յացնելու հիմքերն ու պատճառ-ները

Անչափա- հասին ներկա- յացնելու օրը, ամիսը, տարին

Ոստիկա- նության տարած- քային մարմին ներկա- յացնելու ժամանակը (ժամը, րոպեն)

Անչափա-հասին ոստիկա-նության տարած-քային մարմին ներկա-յացնող ոստ. ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը (եթե քաղաքացի է` ազգանունը, անունը, հայրանունը, բնակության հասցեն, աշխա-տանքի

վայրը)

Անչափա- հասի հետ իրակա- նացված աշխա- տանք-ները

Անչա- փահասին ոստիկա- նությունից թողնելու օրը, ամիսը, տարին, ժամա- նակը (ժամը, րոպեն)

Ծանո- թություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, N 1675-Ն 25.10.2024, N 893-Ն
14.12.2023, N 2167-Ն 15.12.2023, N 893-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան