ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թ. N 46-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավագանին որոշում է`
1. Սահմանել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու և չիրականացնելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -8
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | |
Դեմ -0 Ձեռնպահ -1
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ․ մայիսի 30 ք. Ջերմուկ |
Հավելված Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի N 46-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու և չիրականացնելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառվում է Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից:
2. Տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու համար Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից հարուցվում է վարչական վարույթ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
3. Վարչական մարմնի կողմից վարչական վարույթ սեփական նախաձեռնությամբ հարուցվում է՝ հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի կամ պետական որևէ կառույցի կողմից վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը, որը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
1) վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը ներկայացնող կառույցի և (կամ) ստորաբաժանման և դրա ղեկավարի տվյալները, ամիս, ամսաթիվ և տարեթիվը, միջնորդության հասցեատեր,
2) այն փաստական հանգամանքները, որոնք վկայում են թույլտվություն ստացողի կողմից գործունեությունը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու և (կամ) չիրականացնելու դեպքերի մասին,
3) տեղական տուրք վճարողի կողմից թույլ տրված իրավախախտման նկարագրությունը և ուսումնասիրության արդյունքները՝ հղում կատարելով այն իրավանորմին, որի պահանջները խախտվել են,
4) մասնագիտական կարծիքը կամ փորձագիտական եզրակացությունները,
5) առաջարկություն՝ տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառման ենթակա միջոցի վերաբերյալ։
5. Վարչական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ինչի մասին հայտնվում է միջնորդության նախաձեռնողին։
6. Վարչական վարույթի հարուցման մասին միջնորդության քննարկման ընթացքում, եթե առաջացել են այնպիսի հարցեր, որոնց պատասխանելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը կարող է դիմել և ստանալ այլ մարմինների մասնագետների կարծիքներ կամ փորձագետների եզրակացություններ։
7. Տեղական տուրք վճարողի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում՝ հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|