Գլխավոր տեղեկություն
Համար
N 850-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 850-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, գյուղ Ախպրաձոր, 1-ին փողոց, 1-ին շենք և գյուղ Մաքենիս հասցեներում գտնվող շենքերի 1-ին հարկից համապատասխանաբար 17.6 քառ. մետր ու 29 քառ. մետր մակերեսներով տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ու «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ բուժամանկաբարձական կետերի գործունեության իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի հունիսի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 122/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ hամաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ hամաձայնագրի նոտարական վավերացման և hամաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳրիգորՅԱՆ

 

Երևան

 

 

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ