Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2023-30.06.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2024

600.0184.31.05.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 մայիսի 2023 թվականի

N 184-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 3-րդ կետի համաձայն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 520-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 520-Ն որոշման 1-ին հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 40-րդ կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել՝

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23.551 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.698 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.466 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

4) Մեթոդիկայի 40-րդ կետի 4-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.284 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «գ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.97 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

5) Մեթոդիկայի 40-րդ կետի 5-րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.284 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 17.402 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

6) Մեթոդիկայի 40-րդ կետի 6-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.284 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 20.961 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 16.97 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված դեպքի.

գ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ Մեթոդիկայի 42-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքերի առկայության պարագայում և էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու), սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 18.865 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 15.273 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

դ. «գ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.97 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 42-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 15.273 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.

ե. «դ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 20.961 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 42-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 18.865 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

31 մայիսի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2023 թվական: