ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 367-Ա
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Շվեդիայի Թագավորության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում նախատեսված ճանաչողական այցին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանին և խորհրդական Վիկտորյա Այդինյանին 2023 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ):
2. Գործուղվող պաշտոնատար անձանց՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
24.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |