Գլխավոր տեղեկություն
Համար
N 808-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2023-29.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2023 թվականի N 808-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ և 6-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ դրանց տարանցիկ փոխադրումը, անկախ այն հանգամանքից տվյալ պահին հանդիսանում են հսկվող ապրանքներ թե ոչ, պետք է իրականացվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա:

3. Սույն որոշումը չի տարածվում ֆիզիկական անձանց կողմից սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առ 13.02.2020 թվականի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

25.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 808-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ «ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՕ-42-Ն ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

ԱՏԳ ԱԱ

խումբ

Նկարագրություն

8471 50

Տվյալների մշակման բլոկներ` 8471 41 կամ 8471 49 ենթադիրքերում նկարագրվածներից տարբեր, մեկ իրանում հետևյալ սարքվածքներից մեկը կամ երկուսը պարունակող կամ չպարունակող` հիշող սարքվածքներ, ներանցման սարքվածքներ, արտանցման սարքվածքներ

8471 80

Հաշվողական մեքենաների այլ սարքվածքներ (տվյալների մշակման սարքվածքների, ներանցման և արտանցման սարքվածքների և հիշող սարքվածքների)

8486 10

Մեքենաներ և ապարատուրա բուլյաների և թիթեղների արտադրության համար

8486 20

Մեքենաներ և ապարատուրա կիսահաղորդչային սարքերի կամ էլեկտրոնային ինտեգրալային սխեմաների արտադրության համար

8486 40

Մեքենաներ և ապարատուրա՝ նշված տվյալ խմբի 11 (գ) ծանոթագրության մեջ

8504 40

Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ՝ կերպափոխիչներ ստատիկ

8517 61

Բազային կայաններ

8517 62

Մեքենաներ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման և հաղորդման կամ վերականգնման համար՝ ներառյալ կոմուտացիոն սարքվածքները և երթուղիչները (մարշրուտիզատորները)

8517 69

Այլ ապարատուրա ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար՝ ներառյալ հաղորդալարային կապում կամ առանց հաղորդալարի ցանցի հաղորդակցման համար ապարատուրաները

8525 89

Այլ հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և գրառող տեսախցիկներ

8526 91

Ռադիոտեղորոշման, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա՝ ռադիոնավագնացային ապարատուրա

8529 10

Ալեհավաքներ և ամեն տեսակի ալեհավաքային անդրադարձիչներ, այդ արտադրատեսակների հետ օգտագործվող մասեր

8532 21

Այլ հաստատուն ծավալով կոնդենսատորներ՝ տանտալային

8532 24

Այլ հաստատուն ծավալով կոնդենսատորներ՝ բազմաշերտ կերամիկական

8534 00

Տպասխեմաներ

8536 69

Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելե, հալուն ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. օպտիկական մանրաթելերի համար միակցիչներ, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար՝ այլ

8536 90

Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելե, հալուն ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. օպտիկական մանրաթելերի համար միակցիչներ, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար՝ այլ սարքվածքներ

8537 10

Պուլտեր, պանելներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր էլեկտրական ապարատուրայի համար` սարքավորված 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում ընդգրկված երկու կամ ավելի սարքվածքներով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ 90-րդ խմբի սարքերը կամ սարքվածքները և թվային ղեկավարման ապարատներն ընդգրկող, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքվածքներից՝ 1000 Վ-ից ոչ ավելի լարումով

8541 10

Դիոդներ՝ բացի ֆոտոդիոդներից կամ լուսադիոդներից (LED)

8541 21

Տրանզիստորներ՝ բացի լուսատրանզիստորներից՝ 1 Վտ-ից պակաս ցրման հզորությամբ

8541 29

Տրանզիստորներ՝ բացի լուսատրանզիստորներից՝ այլ

8541 30

Թիրիստորներ, դինիստորներ և տրինիստորներ՝ բացի լուսազգայուն սարքերից

8541 49

Կիսահաղորդչային լուսազգայուն սարքեր (բացի լուսագալվանական գեներատորներից և տարրերից)

8541 51

Այլ կիսահաղորդչային սարքեր՝ կիսահաղորդիչների հիմքով կերպափոխիչներ

8541 59

Այլ կիսահաղորդչային սարքեր

8541 60

Հավաքված պյեզոէլեկտրական բյուրեղներ

8542 31

Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ պրոցեսորներ և կոնտրոլերներ՝ միացված կամ չմիացված հիշող սարքվածքներով, կերպափոխիչներով, տրամաբանական սխեմաներով, ուժեղարարներով, սինխրոնիզատորներով կամ այլ սխեմաներով

8542 32

Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ հիշող սարքվածքներ

8542 33

Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ ուժեղարարներ

8542 39

Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ՝ այլ

8543 20

Ազդանշանների գեներատորներ

8548 00

Սարքավորումների կամ ապարատուրայի էլեկտրական մասեր՝ 85-րդ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված

8807 30

Ինքնաթիռների, ուղղաթիռների կամ անօդաչու թռչող ապարատների այլ մասեր

9013 10

Հեռադիտակային նշանոցներ՝ զենքերի վրա տեղադրելու համար. շրջադիտակներ (պերիսկոպներ). դիտափողեր, որոնք պատրաստված են որպես տվյալ խմբում կամ XVI բաժնում նշված մեքենաների, գործիքների, սարքերի կամ ապարատուրայի համար մասեր

9013 80

Օպտիկական այլ սարքվածքներ, սարքեր և գործիքներ

9014 20

Աերոնավիգացիայի կամ տիեզերական նավիգացիայի համար սարքեր և գործիքներ (բացի կողմնացույցներից)

9014 80

Նավիգացիոն այլ սարքեր և գործիքներ

9030 20

Օսցիլոսկոպներ և օսցիլոգրաֆներ

9030 32

Գրանցող սարքվածքով ունիվերսալ չափիչ սարքեր

9030 39

Լարման, հոսանքի ուժի, դիմադրության կամ հզորության չափման կամ հսկման համար այլ սարքեր և ապարատուրա՝ գրանցող սարքվածքով

9030 82

Կիսահաղորդչային թիթեղների կամ սարքերի չափման կամ ստուգման համար այլ սարքեր և ապարատուրա

2710 19 820

3919 90 000

4011 30 000

4016 99 970

4911 99 000

7007 21 800

7019 63 000

7311 00 110

7616 99 900

8205 59 809

8412 21 800

8412 39 000

8413 30 800

8419 50 000

8419 81 200

8421 99 000

8424 10 000

8424 90 000

8481 10 990

8481 20 100

8481 20 900

8481 80 739

8481 80 790

8481 80 990

8483 40 510

8484 20 000

8484 90 000

8504 10 800

8528 42 900

8531 20 200

8537 10 910

8537 10 980

8539 31 900

8802 30 000

8807 10 000

8807 20 000

8807 30 000

8807 90 000

9020 00 000

9025 90 000

9029 10 000

9031 80 380

9032 10 890

9032 89 000

 

 

 

 

 

 

Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքներ՝

նախատեսված օդանավերի և ավիացիայի համար

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

26.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: