ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 2-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից, 3-րդ հոդվածի 2-րդ մասից, ինչպես նաև 15-րդ հոդվածի 1-ին մասից և 5-րդ մասի «գ» կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) «ա» կետից հանել «և 36.7-րդ» բառերը.
2) «բ» կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երրորդ պարբերությունից հանել «(ընթացիկ ու կապիտալի գործառնություններից եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները)» բառերը, իսկ «տրամադրված» բառից առաջ լրացնել «ոչ ֆինանսական ակտիվների օտարումից,» բառերով.
2) 1-ին մասի չորրորդ պարբերության «(ընթացիկ և կապիտալ ծախսեր, ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրման ծախսեր)» բառերը փոխարինել «(ընթացիկ և կապիտալ ծախսեր)» բառերով, իսկ «և ներգրաված» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը» բառերով.
3) 2-րդ մասի առաջին պարբերությունը «Կապիտալ ծախսերը» բառերից հետո լրացնել «(որոնք բյուջետային դասակարգման մեջ անվանվում են նաև «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր»)» բառերով, իսկ «պահուստների» բառից առաջ` «պետական ռազմավարական կամ համայնքային նշանակության» բառերով.
4) երկրորդ պարբերությունից հանել «և վարկավորման» բառերը:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «ա» կետը և 2-րդ մասի երկրորդ պարբերությունը:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից, ինչպես նաև 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունից, 13-րդ հոդվածի 2-րդ մասից և 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ինչպես նաև բյուջեների» բառերը փոխարինել «պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի» բառերով.
2) հինգերորդ պարբերության «ա» կետը «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերով, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև առաջիկա տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից առաջիկա տարում ստացվելիք և առաջիկա տարվան նախորդող տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից այդ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.
3) հինգերորդ պարբերության «բ» կետի «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեով» բառերը:
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:
Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի «և 36.1-րդ հոդվածներում» բառերը փոխարինել «հոդվածում» բառով, իսկ նույն մասի «ժբ1» կետը և 4-րդ մասի «բ1» կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝
ա) հարկային եկամուտները.
բ) պետական տուրքերը.
գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները.
դ) պաշտոնական դրամաշնորհները.
ե) այլ եկամուտներ:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ4», «թ5» և «թ6» կետերով`
«թ4) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը.
թ5) մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները.
թ6) ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի, ինչպես նաև ուսումնասիրության և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճարը:».
3) 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառում օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքներն ու տույժերը:
4. Պաշտոնական դրամաշնորհներն են՝
ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.
բ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:
5. Այլ եկամուտներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.
բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.
գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.
դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).
ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն (այդ թվում` «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» մաքսային ռեժիմով) անցած` հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.
զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.
է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.
ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.
թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.
ժ) ռադիոհաճախականության օգտագործման վճարը.
ժա) պետության կողմից հանքային իրավունք կրողին հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվության տրամադրման համար վճարվող բոնուսը.
ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:»:
Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`
«Հոդված 17.1 | Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը |
Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են`
ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը).
բ) բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.
գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.
դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:»:
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «զ» կետից հանել «սոցիալական ապահովագրություն և» բառերը, իսկ «ժգ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:».
2) 2-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 2.10-րդ մասի առաջին նախադասության «հունիսի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 10-ը» բառերով, իսկ երկրորդ նախադասության «հուլիսի 1-ը» բառերը` «հուլիսի 20-ը» բառերով.
2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «բյուջետային ծախսերի նախահաշիվների» բառերից առաջ լրացնել «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաև համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների, դրանց հաշվարկման և ներկայացման կարգի ու ժամկետների,» բառերով.
3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Լիազորված մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավասու է պարզելու տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվարկման համար այդ մարմինների կողմից լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով ներկայացվող տվյալների արժանահավատությունը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.6-րդ մասերով`
«4.1. Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով պետական լիազորված մարմնից ստացված մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների և համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալները, ինչպես նաև օրենսդրությամբ պահանջվող այլ նյութեր, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:
4.2. Առաջիկա տարվա ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետ` դոտացիա) ընդհանուր գումարների ըստ առանձին համայնքների բաշխման հաշվարկներն իրականացնելու համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից հաշվառվող ելակետային տվյալները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը լիազորված մարմնում օրենսդրությամբ սահմանված ծավալով և կարգով չստացվելու դեպքում առաջիկա տարվա համար այդ համայնքի բյուջեին տրվող դոտացիան հաշվարկվում է` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված համապատասխան ելակետային տվյալները, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
4.3. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում լիազորված մարմինը` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկման ճշգրտված ելակետային տվյալները և (կամ) վերացնելով հաշվարկներում տեղ գտած վրիպումները, կատարում է տվյալ տարվա դոտացիայի գումարների ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ, որի արդյունքները սույն հոդվածի 4.5-րդ մասին համապատասխան արտացոլվում են առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:
4.4. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման մասին ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից հետո լիազորված մարմնում ստացված տեղեկատվության հիման վրա տվյալ տարվա դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ չի իրականացվում:
4.5. Ընթացիկ տարվա համար յուրաքանչյուր համայնքի գծով սույն հոդվածի 4.3-րդ մասի համաձայն վերահաշվարկված և նույն տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված դոտացիայի գումարների միջև`
ա) բացասական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարը) հետ է գանձվում այդ համայնքից` վերջինիս գծով առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարի չափով պակասեցման ճանապարհով (ընդ որում, եթե գանձման ենթակա գումարը գերազանցում է առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը, ապա այդ գերազանցող չափով գումարի գանձումը նույն եղանակով իրականացվում է նաև առաջիկա տարվան հաջորդող հերթական տարիների ընթացքում).
բ) դրական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարը) հատկացվում է տվյալ համայնքին առաջիկա տարվա պետական բյուջեով համայնքների միջև բաշխման համար նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին` այդ համայնքին առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարի չափով ավելացման ճանապարհով: Եթե սույն մասի «ա» կետով սահմանված եղանակով գումարի գանձման ժամանակաշրջանը որոշ համայնքների գծով ընդգրկում է ոչ միայն առաջիկա տարին, այլև դրան հաջորդող հերթական տարիները (գանձման ժամանակաշրջան), ապա սույն կետի համաձայն` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներին (սույն կետում այսուհետ` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներ) հատկացումը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի պետք է իրականացվի այդ տարիներին գանձման ենթակա գումարի սահմաններում (ընդ որում, հատկացում ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր համայնքին իրեն հասանելիք հատկացման գումարը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում պետք է տրվի հատկացում ստանալու իրավունք ունեցող բոլոր համայնքներին հասանելիք հատկացման ընդհանուր գումարում յուրաքանչյուր համանման համայնքի գումարի տեսակարար կշռին համապատասխանող չափով):
4.6. Սույն հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 4.5-րդ մասի համաձայն` ըստ առանձին համայնքների համապատասխան տարվա դոտացիայի գումարների վերահաշվարկմամբ այդ տարվա դոտացիաների տրամադրման բնագավառում պետության և համայնքների միջև փոխադարձ պարտավորությունները համարվում են ամբողջությամբ կարգավորված և վերանայման ենթակա չեն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:».
5) 13-րդ մասում «վաթսուն» բառը փոխարինել «իննսուն» բառով:
Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «շարունակել» բառից հետո լրացնել «կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև» բառերով, իսկ «չափը» բառից հետո` «(բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաստատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է oրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:»:
Հոդված 18. Օրենքի 28.1-րդ հոդվածում`
1) «I. Մուտքերի գծով» մասում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`
ա) հարկային եկամուտները.
բ) տուրքերը.
գ) պաշտոնական դրամաշնորհները.
դ) այլ եկամուտներ:».
բ. 1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են՝
ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.
բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.
գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.
դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:».
գ. 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1.4. Այլ եկամուտներն են՝
ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.
բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.
գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.
դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.
ե) տեղական վճարները.
զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.
է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցները.
ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:».
դ. 2-րդ կետի «բ» ենթակետի «5-րդ և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով.
ե. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`
«դ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող միջոցներ:».
2) «II. Ելքերի գծով» մասում`
ա. 1-ին կետի «զ» ենթակետից հանել «և ապահովագրություն» բառերը, իսկ «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:».
բ. 2-րդ կետը «մարումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարչական բյուջեից բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:
Հոդված 19. Օրենքի 28.2-րդ հոդվածում`
1) «I. Մուտքերի գծով» մասում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`
ա) պաշտոնական դրամաշնորհները.
բ) այլ եկամուտներ:
1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են՝
ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.
բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներից, միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից) ստացվող նպատակային դրամաշնորհները:
1.2. Այլ եկամուտներն են՝
ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները.
բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.
գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.
դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:».
բ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են՝
ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող).
բ) համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.
գ) համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.
դ) համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:».
2) «II. Ելքերի գծով» մասի 2-րդ կետը «մարումները» բառից հետո լրացնել «և բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ծախսերի» բառը փոխարինել «ելքերի» բառով:
Հոդված 21. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5.1-րդ գլուխը:
Հոդված 22. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «բ» կետի «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների միջոցների վերադարձից մուտքեր» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ» բառերով.
2) «գ» կետից հանել «(ներգրավված միջոցների մուտքեր և ներգրավված փոխառու միջոցների վերադարձ)» բառերը:
Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Բյուջեների եկամուտները դասակարգվում են`
ա) հարկային եկամուտներ և տուրքեր.
բ) պարտադիր սոցիալական ապահովության վճարներ.
գ) պաշտոնական դրամաշնորհներ.
դ) այլ եկամուտներ:»:
Հոդված 24. Օրենքի 39-րդ հոդվածում`
1) վերնագրի «հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները» բառերով.
2) 1-ին մասի առաջին պարբերության «հանած տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումները (այսուհետ՝ ծախսերը՝ հանած մարումը)» բառերը փոխարինել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (այսուհետ` ծախսերը)» բառերով.
3) 2-րդ մասի «Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը» բառերով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը հանել.
4) 3-րդ մասի «Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տնտեսագիտական դասակարգումը» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը» բառերով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը հանել.
5) 4-րդ մասի առաջին պարբերության «Բյուջեների ծախսերի՝ հանած մարումը տնտեսագիտական դասակարգումն» բառերը փոխարինել «Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն» բառերով, «բ» կետի «կապիտալ ծախսեր» բառերը` «ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ» բառերով, իսկ «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Բյուջեների ծախսերն են՝
ա) աշխատանքի վարձատրությունը.
բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.
գ) տոկոսավճարները.
դ) սուբսիդիաները.
ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).
զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.
է) այլ ընթացիկ ծախսեր.
ը) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:».
7) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`
ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.
բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:».
8) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
9) 8-րդ մասի «ծախսերի՝ հանած մարումը» բառերը փոխարինել «ծախսերի» բառով.
10) 9-րդ մասի «ծախսերի՝ հանած մարումը» բառերը փոխարինել «ծախսերի» բառով, իսկ «և տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների մարումների» բառերը հանել:
Հոդված 25. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «միջոցների» բառը փոխարինել «զուտ միջոցների (ներառյալ` փոխառու միջոցների և ֆինանսական ակտիվների)» բառերով:
Հոդված 26. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը և 18-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերը` 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ 1-15-րդ, 17-րդ հոդվածները, 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» և «ե» կետերը և 2-րդ մասը, 19-25 հոդվածները`
1) պետական բյուջեի կազմման մասով` պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, և դրանց գործունեությունը տարածվում է 2008 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից հետո այդ բնագավառում ծագած հարաբերությունների վրա.
2) համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից.
3) պետական բյուջեի կատարման մասով` 2008 թվականի հունվարի 1-ից.
4) համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. նոյեմբերի 19 Երևան ՀՕ-224-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|