ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 805-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 976-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 976-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «876.95» թիվը փոխարինել «943.75» թվով, իսկ «2603819 վկայական, տրված՝ 30.03.2009 թ.» բառերը՝ «21102022-01-0180 վկայական» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «35 265 012» թիվը փոխարինել «37 950 000» թվով.
3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «տասներկուամսյա» բառով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից բխող փոփոխությունը, իրականացնել քաղաք Երևան, Կենտրոն, Մոսկովյան փողոց 37, թիվ 37 տարածք հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ՝ գնորդ) կողմից իրականացված վճարումներից պետության և համայնքային համապատասխան հաշիվներին արդեն իսկ բաշխված գումարների վերաբաշխում.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել աճուրդի արդյունքների մասին արձանագրության և այլ անհրաժեշտ փաստաթղթերում սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|