Գլխավոր տեղեկություն
Համար
N 366-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.05.2023-23.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 366-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 217,334,445 դրամ ընդհանուր արժողությամբ «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Եվրոպա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01208043) 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/Դ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական դպրոցի նոր շենքի 1-ին փուլի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 215,182,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08417251) 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-03/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,151,826 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 366-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Կրթական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կառուցել «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենք:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

217,334,445 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի

29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի

կառուցում՝ 215,182,619 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում։

2․ Նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցման տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 2,151,826 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Կիրականացվեն հողային և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ինչպես նաև ներքին էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 215,182,619 դրամի չափով։ 2․ Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,151,826 դրամի

չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Սևանի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ