Գլխավոր տեղեկություն
Համար
N 786-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 3-րդ կետում «թվականին» բառը փոխարինել «և 2023 թվականներին» բառերով,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «կանխավճարը կազմում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ» բառերով,

գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «պետության կողմից ֆինանսավորվում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ» բառերով,

դ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության առաջին նախադասությունում «կանխավճարը կարող է կազմել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը, որը ֆինանսավորվում է պետության կողմից» բառերը փոխարինել «կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ» բառերով, իսկ «10 տոկոսի» բառերը փոխարինել «2.500.000 դրամ» բառերով,

ե. 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ, իսկ վարկը տրամադրվում է կառուցվող անհատական բնակելի տան նախահաշվային արժեքի մինչև 80 տոկոսի չափով՝ առանձին փուլերով, կամ միանվագ, երբ վարկը միանվագ տրամադրվում է և սառեցվում է բանկային հաշվին, ընդ որում, փուլերով տրամադրման դեպքում վերջին փուլի գումարը չի կարող գերազանցել վարկի գումարի 20%-ը։ Սառեցվող գումարը բաց է թողնվում փուլային տարբերակով` ծրագրի շրջանակում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին համապատասխան, առնվազն 3 փուլով, յուրաքանչյուր փուլում բաց թողնվող գումարի չափը չգերազանցելով 40%-ը, իսկ կառուցապատումն ավարտին հասցնելու համար սահմանվում է վարկի տրամադրումից առավելագույնը 2 տարի ժամկետ (անկախ կառուցապատման թույլտվության ավելի երկար ժամկետի առկայությունից)։ Այլ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը.»,

զ. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության առաջին նախադասությունում «7» և «3» թվերը համապատասխանաբար փոխարինել «11» և «5» թվերով, իսկ երրորդ նախադասությունը հանել,

է. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության առաջին նախադասությունում «վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույք գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում, պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից` 3 տոկոսային կետը» բառերը փոխարինել «՝ առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից՝ 5 տոկոսային կետը» բառերով,

ը. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության առաջին նախադասությունում «վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույքը գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում, պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից` 3 տոկոսային կետը» բառերը փոխարինել «՝ առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից՝ 5 տոկոսային կետը» բառերով,

թ. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության երրորդ նախադասության վերջում միջակետը փոխարինել վերջակետով և պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մինչև վարկի վերաֆինանսավորման վերաբերյալ որոշման կայացումը վարկառուի կողմից լրիվ վճարված տոկոսավճարների մասով իրականացվում է սուբսիդավորման գումարների վերահաշվարկ` վարկի վերաֆինանսավորման վերաբերյալ որոշման կայացման պահին նախորդող ժամանակահատվածի համար, ընդ որում` սուբսիդավորման տրամադրումը կատարվում է միանվագ կարգով, որի դեպքում այդ գումարները շահառուի համար չեն համարվում եկամուտ և չեն հարկվում.»,

ժ. 7-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «՝ բացառությամբ ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարների» բառերը,

ժա. 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «ծրագրի շրջանակում» բառերից հետո լրացնել «՝ ծրագրի բոլոր պահանջներին համապատասխան և ծրագրով սահմանված կարգով» բառերով,

ժբ. 7-րդ կետի 6-րդ ենթակետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված ընկերությունները սույն ծրագրի շրջանակում համագործակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:»,

ժգ. 8-րդ կետի 1-ին և 4-րդ ու 9-րդ կետի 1-ին ենթակետերը «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով» բառերով,

ժդ. 12-րդ կետի երկրորդ նախադասությունում «եթե զինծառայողի հետ համավարկառու է հաշվառվել զինծառայողի` զինծառայող հանդիսացող ընտանիքի անդամը» բառերը փոխարինել «եթե սույն ծրագրի 8-րդ կետի 2-6-րդ ենթակետերում կամ 9-րդ կամ 10-րդ կետերում նշված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը հանդիսացել է օրենքով սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման հաշվառման վերցված զինծառայող կամ եթե զինծառայողի հետ համավարկառու է հաշվառվել զինծառայողի ընտանիքի` զինծառայող հանդիսացող անդամը, բացառությամբ զինծառայող հանդիսացող այն անդամի, որն օրենքով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում ստացել է բնակարանային պայմանների բարելավում,» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 6-րդ կետը «ստորաբաժանումը,» բառից հետո լրացնել «դիմումի տրման օրվան նախորդող 5 տարվա ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ավարտած լինելու դեպքում՝ ավարտելու տարեթիվը,» բառերով, իսկ «կապը)» բառից հետո լրացնել «, ամուսնացած լինելու դեպքում՝ զինծառայողի ամուսնու անունը, հայրանունը և ազգանունը» բառերով,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետում «անդամների» բառից հետո լրացնել «, ամուսնացած լինելու դեպքում՝ զինծառայողի ամուսնու» բառերով, իսկ «պատճենը» բառը փոխարինել «, ամուսնության կամ ամուսնալուծության վկայականի, իսկ դիմումի տրման օրվան նախորդող 5 տարվա ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ավարտած լինելու դեպքում՝ դիպլոմի պատճենները» բառերով,

գ. 10.1-ին կետի երկրորդ և երրորդ նախադասությունները հանել,

դ. 11-րդ կետում «մարմին» բառը փոխարինել «ստորաբաժանում» բառով:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում կնքված վարկի ապահովագրության պայմանագրի գործողությունը և դրա սպասարկման համար սահմանված վճարների գանձումը դադարում է, եթե վարկառուն դիմում է ներկայացնում վարկատու կազմակերպությանը՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ վարկի տարեկան տոկոսադրույքը 7.5 տոկոս սահմանելու առաջարկությամբ, որը հիմք է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրում փոփոխություններ կատարելու համար, իսկ կնքված վարկի ապահովագրության պայմանագրի գործողությունը և դրա սպասարկման համար սահմանված վճարների գանձումը դադարում է փոփոխված հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից: Սույն կետում նախատեսված դեպքում պետության կողմից վարկի տոկոսագումարի սուբսիդավորման չափը չի փոխվում, ինչպես նաև վարկառուի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության չորրորդ նախադասությունում սահմանված իրավունքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան