Basic information
Number
թիվ 32
Type
Որոշում
Act type
Base act (24.04.2019-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
19.03.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
19.03.2019
Effective date
24.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2019 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԱԼՅՈՒՄԻՆԻ ԷԼԵԿՏՐՈԼԻԶԻ ՀԱՄԱՐ ԱԾԽԱՅԻՆ-ԳՐԱՖԻՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել ալյումինի էլեկտրոլիզի համար ածխային-գրաֆիտային արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 52Դ և 53Դ ծանոթագրություններով՝

«52Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 32 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:».

«53Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 5 (հինգ) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 32 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի մարտի 19-ի

թիվ 32 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ
(մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով,
կամ ԱՄՆ դոլարով)

8545 19 000 0

- - այլ

552Դ)

8545 90 900 0

- - այլ

12,553Դ)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: