ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2019 թվականի N 1004-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ՝ գույք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N12022018-01-0158) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ավելիաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Քանաքեռ, շրջանցիկ թունել 2/5) իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 26 845 732 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 5 741 732 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 9 758 268 դրամ կադաստրային արժեքը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 110 628 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան իրականացնել 259 760 000 դրամի ներդրում (հնարավոր շեղման հավանականությունը մինչև 15%).
2) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը ստեղծել 45 սեզոնային նոր աշխատատեղ (տարեկան առնվազն 5 ամիս)՝ միջինը 125 000 դրամ ամսական աշխատավարձով.
3) իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը։
(3-րդ կետը փոփ. 17.06.21 N 997-Ա, 18.05.23 N 774-Ա)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում գույքի հանձնման-ընդունման համապատասխան ակտի համաձայն ապահովել գույքի հանձնումը գնորդին։
5. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2023, N 774-Ա | 19.05.2023, N 1004-Ա | |
17.06.2021, N 997-Ա | 18.06.2021, N 1004-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|