Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 774-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՎԵԼԻԱՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասը, 431-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1004-Ա որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2022 թվականի ավարտն» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 1-ը» բառերով։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ավելիաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքված 30.09.2019 թվականին պետական գույքի օտարման և գրավի թիվ 873-Օ պայմանագրում կնքել սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունն իր միջոցների հաշվին կվճարի սույն համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը։

3․ Ընկերությանը ներել սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի 7-րդ գլխի 7.2-րդ կետի «ա/» ենթակետով ստանձնած ներդրումների չկատարման արդյունքում հաշվարկված 48 852 000 դրամ տույժերի գծով տուգանքը՝ պարտքը ներելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ