Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 264-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 35,108,392 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Արցախին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2023 թվականի մարտի 30-ին կնքված՝ թիվ 30032023/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ջրատաքացուցիչների մատակարարման, տեղադրման և շահագործման աշխատանքների իրականացում՝ 35,108,392 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 264-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ կապի վնասումը և գազամատակարարման հաճախակի ընդհատումները հանգեցրել են ծանր էներգետիկ վիճակի։ Հենվելով միայն սեփական սահմանափակ էլեկտրաէներգիայի վրա՝ Արցախի էներգետիկ ենթակառուցվածքներն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ և միայն մասամբ են կարողանում ապահովել բնակչության պահանջները։ Ըստ այդմ այս ծրագիրը նպատակ ունի նպաստել Արցախի էներգետիկ անկախության բարձրացմանը՝ արևային ջրատաքացուցիչներ տրամադրելով Ստեփանակերտ քաղաքի, Մարտակերտի շրջանի Կոճողոտ և Վերին Հոռաթաղ չգազաֆիկացված համայնքների բնակիչներին ու ոչ առևտրային կազմակերպություններին։ Այն թույլ կտա վերջիններիս ամբողջ տարին ունենալ տաք ջուր՝ առանց էլեկտրաէներգիայից կախման մեջ լինելուց, ինչը, հաշվի առնելով Արցախի ներկայիս էներգետիկ ծանր վիճակը, կնվազեցնի նաև էլեկտրական ցանցերի ծանրաբեռնվածությունը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ քաղաք, Մարտակերտի շրջան, Կոճողոտ և Վերին Հոռաթաղ համայնքներ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
35,108,392 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ստեփանակերտ քաղաքի, Կոճողոտ և Վերին Հոռաթաղ համայնքների բնակիչներ ու ոչ առևտրային կազմակերպություններ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արևային ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2023 թ. մայիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 35,108,392 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արևային ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրում՝ 35,108,392 դրամ՝ առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
(հավելվածը լրաց., խմբ. 16.05.23 N 358-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.05.2023, N 358-Ա | 17.05.2023, N 264-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|