ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 876-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետը «18-27 (35)» թվերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28» բառերով,
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես» բառերով,
գ. 5-րդ կետի չորրորդ պարբերությունը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես» բառերով, իսկ «քաղաքացիները» բառից առաջ՝ «կամ նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած» բառերով,
դ. 5-րդ կետի հինգերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) կնքած քաղաքացիները,» բառերը հանել,
ե. 19-րդ, 45-րդ, 76-րդ կետերում և N 13 ձևում «ատամնաբույժ» բառը փոխարինել «ստոմատոլոգ» բառով,
զ. 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«36. Զինվորական հաշվառման ժամանակ բուժման ենթակա կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացիների առողջական վիճակի նկատմամբ հետագա շարունակական հսկողության և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան անվճար բուժման աշխատանքները կազմակերպվում են ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից՝ սույն կարգի 41-րդ կետի համաձայն, իսկ զորակոչից տարկետում ստացած և բուժման կամ դինամիկ հսկողության կարիք ունեցող քաղաքացիների բուժումը կամ հսկողությունը` համապատասխան բժշկական կազմակերպությունների կողմից՝ զինվորական կոմիսարի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված կամ փաստաթղթային ձևով տրված՝ ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգրերի հիման վրա։»,
է. 38-րդ կետում «Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիները զինվորական հաշվառման ժամանակ» բառերը փոխարինել «Զինվորական հաշվառման ժամանակ քաղաքացիները» բառերով,
ը. 40-րդ կետում «(հանձնաժողովի նախագահի)» բառերը հանել,
թ. 47-րդ կետի 1-ին ենթակետում «մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «մարտի 25-ը և սեպտեմբերի 25-ը» բառերով,
ժ. 59-րդ կետը «զորակոչային տարիքի անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հավելվածի 63-րդ կետում նախատեսված անձանց)» բառերով, իսկ «ստորագրությամբ» բառից առաջ՝ «կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված կամ փաստաթղթային ձևով տրված՝» բառերով,
ժա. 69-րդ կետի երկրորդ նախադասությունում «համապատասխան թերթիկ» բառերը փոխարինել «օբյեկտիվ զննության թերթիկ» բառերով.
ժբ. 71-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես» բառերով, իսկ «մինչև 27 (35)» բառերից հետո՝ «կամ օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28» բառերով,
ժգ. 71-րդ կետի առաջին պարբերության երրորդ նախադասությունը «Մինչև 27 (35)» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28» բառերով,
ժդ. 71-րդ կետի առաջին պարբերության չորրորդ նախադասությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «, իսկ պիտանի չճանաչվելու դեպքում կրկին հաշվառվում են պահեստազորում» բառերով,
ժե. 129-րդ կետը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Սույն կետը տարածվում է նաև պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած քաղաքացիների վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի համաձայնության առկայության դեպքում:»,
ժզ. N 3 ձևում «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ» և «(ստորագրությունը) (անունը, ազգանունը)» բառերը հանել, իսկ «ԶԿ կնիք» բառերը փոխարինել «Կ.տ.» բառով.
2) N 2 հավելվածում՝
ա. 1-ին գլխի 2-րդ կետը «18-27» թվերից ու «և 27» բառերից հետո լրացնել «(35)» թվով, իսկ «27 տարեկանից հետո՝ օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28 տարեկանը լրանալը» բառերով,
բ. 4-րդ գլխի 3-րդ կետում «18-27 տարեկանը լրացած, ռիսկի» բառերը փոխարինել «Ռիսկի» բառով.
3) N 3 հավելվածի 1-ին կետը «18-27» թվերից ու «և 27» բառերից հետո լրացնել «(35)» թվով, իսկ «, 27 տարեկանից բարձր տարիք ունեցող՝ ասպիրանտուրան ավարտած և զինվորական ծառայություն չանցած» բառերը փոխարինել «կամ օրենքով սահմանված դեպքում՝ նաև մինչև 28 տարեկանը լրանալը զորակոչի ենթակա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|