Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 174
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 174

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 15-ի

թիվ 174 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 2) 066 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«067

Արտադրանք, որը եղել է օգտագործման (շահագործման) մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմանը համապատասխան)»:

2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 1-ին բաժնում՝

01410 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«01410

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) համապատասխան տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագիր կամ համապատասխանության գնահատման այդ մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրություն, որով հաստատվում է հետազոտությունների (փորձարկումների) անցկացման համար անհրաժեշտ՝ արտադրանքի ներմուծված նմուշների (փորձանմուշների) քանակը»:

01416 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

«01417

Միջլաբորատոր համեմատական փորձարկումներ (միջլաբորատոր բաղդատումներ), չափման միջոցների ստուգում կամ ստուգաչափում, չափանմուշների համեմատում անցկացնելու մասին պայմանագիր

01418

Այն ներմուծվող (ներմուծված) ապրանքների սպառման (օգտագործման) մասին հիմնավորված դիմում, որոնք բացառապես տեղակայված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին առընթեր ներկայացուցչությունների, այն միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից, որոնք, երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան, օգտվում են արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից

01419

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ արտակարգ իրավիճակների ոլորտում լիազորված պետական մարմնի հաստատումն այն մասին, որ ներմուծվող ապրանքները նախատեսված են տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար

01420

Միջոցների և ապրանքների՝ մարդասիրական օգնությանը (օժանդակությանը) պատկանելիությունը հաստատելու մասին որոշում (Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)».

բ) 3-րդ բաժնից 03021 և 03022 ծածկագրերով դիրքերը հանել.

գ) 4-րդ բաժինը 04025 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«04026

Արտահանման հաշիվ-ապրանքագիր (Հայաստանի Հանրապետության համար)

04027

Հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման բեռնագիր (Հայաստանի Հանրապետության համար)».

դ) 7-րդ բաժինը 07017 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«07018

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկ

ե) 9-րդ բաժինը 09041 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«09042

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների մասին տեղեկություններ ներկայացնելու վիճակագրական ձև (Հայաստանի Հանրապետության համար)

09043

Մաքսային ձևակերպման գծով մասնագետի որակավորման վկայական (Հայաստանի Հանրապետության համար)».

զ) 10-րդ բաժինը 10026 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«10027

Ծանուցում այն մաքսային վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթ սկսելու մասին, որի առարկան ձեռք բերված ապրանքներն են, և այն մաքսային վարչական իրավախախտում կատարած անձին չպարզելու մասին, որի առարկան այդ ապրանքներն են (Բելառուսի Հանրապետության համար)».

է) 12-րդ բաժինը 12012 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«12013

Մաքսային հսկողության արդյունքների մասով որոշում

որոշում` ապրանքները մաքսային սահմանով անօրինական տեղափոխված ճանաչելու մասին.

որոշում՝ ապրանքը (ապրանքները) մաքսային սահմանով անօրինական տեղափոխող անձի հետ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման համապարտ պարտավորություն կրող ապրանքի (ապրանքների) անօրինական տեղափոխմանը մասնակցող անձին ճանաչելու մասին.

որոշում՝ ապրանքը մաքսային սահմանով անօրինական տեղափոխող անձի հետ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման համապարտ պարտավորություն կրող, անօրինական ներմուծված ապրանքը սեփականության կամ տիրապետման իրավունքով ձեռք բերած անձին ճանաչելու մասին (Ռուսաստանի Դաշնության համար)».

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ բաժին.

«14. Մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթեր

14010

Մտավոր սեփականության օբյեկտների իրավունքները սահմանող փաստաթղթեր, այդ թվում՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման մասին վկայականը, մտավոր սեփականության օբյեկտի իրավական պաշտպանության առկայության մասին փաստաթղթեր, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման, զիջման, օտարման մասին պայմանագիր

14020

Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք տրամադրելու մասին լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր, առևտրային կոնցեսիայի (ֆրանչայզինգի) պայմանագիր, առևտրային ենթակոնցենսիայի (համալիր սուբլիցենզիայի, համալիր ձեռնարկատիրական ենթալիցենզիայի) պայմանագիր)

14030

Իրավատիրոջ՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համաձայնությունը հաստատող փաստաթղթեր, այդ թվում՝ դիլերային, դիստրիբյուտորային պայմանագիրը, գրավոր համաձայնությունը՝ բացառությամբ 14020 դիրքում նշվածների»:

 

3. Արժույթների դասակարգիչը (Հավելված 23) 694 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«925

SLE

Լեոնե»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: