ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԽԱՌՆՈՒԿՆԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍՈՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 6-րդ հոդվածին, 7-րդ հոդվածի 7-րդ կետին և 13-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև դեղամիջոցների անվտանգության և որակի գնահատման և դեղամիջոցներում խառնուկների պարունակության թույլատրելի մակարդակների սահմանման նկատմամբ միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Խառնուկների պարունակության գնահատման և վերահսկման մասով դեղամիջոցների հետազոտությունների (փորձարկումների) անցկացմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: