ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 191 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագիրքը կիրառվում է Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման դեպքում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացները Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող՝ Միության մարմինների ակտերին համապատասխան.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեղեկագրքերից և դասակարգիչներից մանրամասնեցված տեղեկություններ ձևավորելիս։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 191 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների
I. Մանրամասնեցված տեղեկություններ տեղեկագրքից
Ակտի տեսակի ծածկագիրը |
Ակտի տեսակի անվանումը |
10000 |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտ |
11000 |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ |
11001 |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
11002 |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրություն |
11003 |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարագիր |
12000 |
Եվրասիական միջկառավարական խորհրդի ակտ |
12001 |
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշում |
12002 |
Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրություն |
12003 |
Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարագիր |
13000 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտ |
13100 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ակտ |
13101 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշում |
13102 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրություն |
13103 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարական |
13104 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարագիր |
13200 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ակտ |
13201 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
13202 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրություն |
13203 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
14000 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի ակտ |
14001 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշում |
14002 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշում |
14003 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի խորհրդատվական եզրակացություն |
14100 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի ակտ |
14101 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի որոշում |
14102 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի վճիռ |
14103 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի խորհրդատվական եզրակացություն |
14200 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի ակտ |
14201 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի որոշում |
14202 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի վճիռ |
14300 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի ակտ |
14301 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի որոշում |
14302 |
Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի վճիռ |
20000 |
Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության մարմնի ակտ |
21000 |
Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի ակտ |
21001 |
Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի որոշում |
22000 |
Մաքսային միության հանձնաժողովի ակտ |
22001 |
Մաքսային միության հանձնաժողովի որոշում |
23000 |
Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի վճիռ |
II. Տեղեկագրքի անձնագիրը
թիվ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
1040 |
2 |
Տիպը |
1՝ տեղեկագիրք |
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագիրք |
4 |
Հապավումը |
ՄԱՏՏ |
5 |
Նշագիրը |
ՄՏ 040-2022 (խմբ. 1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 191 որոշում |
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 191 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
տեղեկագիրքը նախատեսված է այն ակտերի և այլ փաստաթղթերի տեսակների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման համար, որոնք Եվրասիական տնտեսական միության մարմինների կողմից ընդունվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան իրենց տրված լիազորությունների շրջանակներում |
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով․ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ընդգրկվող տեղեկագրքերի ու դասակարգիչների գործողության սկիզբը (ավարտը) կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների մասին տեղեկատվության տրամադրում |
13 |
Առանցքային բառերը |
ակտ, Եվրասիական տնտեսական միություն, Եվրասիական տնտեսական միության մարմին, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մարմին, Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածք |
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
բոլոր ոլորտները |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում |
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարված հղումը |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն տեղեկագրքի I բաժնում |
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները).
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը.
(վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n >1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակը |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը ձևավորում է սերիական-հաջորդական մեթոդով |
1 |
1.2. Ակտի տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 250 |
անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով |
1 |
1.3. Եվրասիական տնտեսական միության մարմնի ծածկագիրը |
պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 20 |
ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև դրանց կողմից լիազորված կազմակերպությունների տեղեկագրքին համապատասխան |
0..1 |
1.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.4.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին |
1 |
1.4.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.4.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.4.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.4.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
|
1.4.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
1.4.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
1.4.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \ |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.4.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.4.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|