Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 164
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 164

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐՐԵՐԻ՝ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ՁԵՌՆԱԾԱՆՐՈՑԻ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ (ԶՆՆՄԱՆ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի՝ մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համակարգով սարքավորմանը և տեխնիկական համալրմանը ներկայացվող տիպային պահանջները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 164 որոշմամբ

 

ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի՝ մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համակարգով սարքավորմանը և տեխնիկական համալրմանը ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն տիպային պահանջներով սահմանվում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցներով, ինժեներական, տեղեկատվական, հեռահաղորդակցման համակարգերով և դրանց ապահովման միջոցներով (մաքսային ենթակառուցվածքի տարրեր) համալրված, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված՝ նորից կառուցվող կամ վերակառուցվող շենքերի, կառույցների, շինությունների, բաց հարթակների՝ մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համակարգով սարքավորմանը և տեխնիկական համալրմանը ներկայացվող պահանջները։

2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերը սարքավորվում և տեխնիկապես համալրվում են՝ հաշվի առնելով մաքսային մարմինների գործունեության ապահովման հետ կապված դրանց գործառութային նշանակության առանձնահատկությունները, մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համակարգով, որը բաղկացած է ապարատուրայի հետևյալ տեսակներից.

ա) կամարային տիպի ստացիոնար մետաղափնտրիչ,

բ) ձեռքի (դյուրակիր) մետաղափնտրիչ,

գ) մարդկանց մոտ Միության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված զենքի և նյութերի ստացիոնար հայտնաբերիչ՝ էլեկտրամագնիսական ճառագայթման և (կամ) ռենտգենյան ճառագայթման կիրառմամբ,

դ) միառակուրս և (կամ) բազմառակուրս ռենտգենային զննման տեխնիկա,

ե) զննման ներդիտակ,

զ) հսկիչ (նույնականացման) նշաններից տվյալների ստացման սարքվածք,

է) մետաղների, համահալվածքների և դրանց հիմքով արտադրատեսակների պարունակության դյուրակիր անալիզատոր,

ը) թանկարժեք քարերի դյուրակիր անալիզատոր,

թ) փաստաթղթերի, դրամանիշների և պաշտպանված թղթերի իսկությունն ստուգող ապարատուրա,

ժ) մինչև 150 կգ կշռման սահմանաչափով էլեկտրոնային կշեռք,

ժա) մինչև 3 կգ կշռման սահմանաչափով էլեկտրոնային կշեռք։

 

II. Կամարային տիպի ստացիոնար մետաղափնտրիչը

 

3. Կամարային տիպի ստացիոնար մետաղափնտրիչը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է հրազենի և մետաղական առարկաների հայտնաբերման նպատակով մարդկանց տեսազննման (զննման) համար։

4. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) ոչ ավելի, քան 100 գ ընդհանուր զանգվածով մետաղական առարկաների վրա ոչ ավելի, քան 0,05 % կեղծ միանալու հավանականությունը.

բ) մետաղական առարկաների, մասնավորապես՝ զենքի (մետաղական առարկաների զանգվածը՝ ոչ ավելի, քան 1 000 գ) հայտնաբերումը՝ մետաղափնտրիչի կամարի միջով 0-ից մինչև 2,0 մ/վ արագությամբ մարդու անցնելու ժամանակ՝ 2 %-ից ոչ ավելի բացթողման հավանականությամբ.

գ) մետաղափնտրիչի կամարի բարձրության երկայնքով հսկողության առնվազն 9 գոտու և մետաղական առարկայի գտնվելու տեղի տեղորոշման հնարավորության առկայությունը.

դ) մետաղական առարկայի հայտնաբերման դեպքում լուսային և ձայնային ավտոմատ ազդանշանային համակարգի առկայությունը.

ե) անընդհատ աշխատանքի ժամանակը՝ առնվազն 24 ժամ.

զ) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից սնուցումը.

է) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ չառաջացնելու ունակությունը.

ը) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության դեպքում աշխատունակության պահպանումը.

թ) սրտի գործունեության խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

ժ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կլիմայական պայմանները.

ժա) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

ժբ) ապարատուրայի կառուցվածքով բացառվում է մետաղական առարկաների հայտնաբերման սահմանված պարամետրերի չթույլատրված փոփոխման հնարավորությունը։

 

III. Ձեռքի (դյուրակիր) մետաղափնտրիչը

 

5. Ձեռքի (դյուրակիր) մետաղափնտրիչը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է հրազենի և մետաղական առարկաների հայտնաբերման ու դրանց գտնվելու տեղի որոշման նպատակով մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համար։

6. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) մետաղական առարկաների, մասնավորապես՝ զենքի (մետաղական առարկաների զանգվածը՝ ոչ ավելի, քան 1 000 գ) հայտնաբերումը՝ առնվազն 100 մմ հայտնաբերման հեռավորության վրա 2%-ից ոչ ավելի բացթողման հավանականության դեպքում.

բ) մետաղական առարկայի հայտնաբերման դեպքում լուսային և ձայնային ավտոմատ ազդանշանային համակարգի առկայությունը.

գ) անընդհատ աշխատանքի ժամանակը՝ առնվազն 24 ժամ.

դ) կուտակչային մարտկոցից և (կամ) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից սնուցումը.

ե) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ չառաջացնելու ունակությունը.

զ) սրտի գործունեության խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

է) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

ը) միանալուց հետո ավտոմատ սարքաբերման գործառույթի առկայությունը.

թ) ապարատուրայի զանգվածը սնուցման մարտկոցի հետ միասին՝ ոչ ավելի, քան 1 000 գ.

ժ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները։

 

IV. Մարդկանց մոտ Միության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված զենքի և նյութերի ստացիոնար հայտնաբերիչ՝ էլեկտրամագնիսական ճառագայթման և (կամ) ռենտգենյան ճառագայթման կիրառմամբ

 

7. Մարդկանց մոտ Միության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված զենքի և նյութերի ստացիոնար հայտնաբերիչը՝ էլեկտրամագնիսական ճառագայթման և (կամ) ռենտգենյան ճառագայթման կիրառմամբ, (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է փոխադրման համար արգելված հրազենի և նյութերի ավտոմատ հայտնաբերման համար։

8. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) իրական ժամանակի ռեժիմում ժամում 100-ից մինչև 300 օբյեկտ թողունակությամբ պատկերների ստացումը.

բ) բազմակի խոշորացման ռեժիմում պատկերի ֆրագմենտների պայծառության, ցայտունության և վերարտադրման տարբեր աստիճան ունեցող պատկերի վերարտադրման գործառույթների առկայությունը.

գ) գրանցման գործառույթի և զննման ամսաթվի ու ժամի պատկերման գործառույթի առկայությունը.

դ) աշխատանքի ժամերի քանակի ցուցանշման առկայությունը.

ե) լոկալ հաշվողական ցանցին միանալու հնարավորությունը.

զ) ստացված պատկերները տվյալների բազայում թվային տեսքով գրանցելու և պահպանելու գործառույթի առկայությունը՝ դրանց հետագա վերարտադրման և լոկալ հաշվողական ցանցի միջոցով արտաքին սպառողներին փոխանցման հնարավորությամբ (ապարատուրայի պատկերների տվյալների բազայի՝ առնվազն 1 000 պատկեր ծավալի դեպքում).

է) էլեկտրամագնիսական և (կամ) ռենտգենյան ճառագայթման միանալու մասին լուսային ազդանշանող համակարգի առկայությունը.

ը) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից սնուցումը.

թ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ չառաջացնելու ունակությունը.

ժ) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

ժա) սրտի գործունեության խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

ժբ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ ճառագայթային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

ժգ) արձակվող էլեկտրամագնիսական ճառագայթման հզորության համապատասխանությունը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ էլեկտրամագնիսական անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին.

ժդ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետության կլիմայական պայմանները։

 

V. Միառակուրս և (կամ) բազմառակուրս ռենտգենային զննման տեխնիկան

 

9. Միառակուրս ռենտգենային զննման տեխնիկան (ստացիոնար և շարժական) (այսուհետ սույն բաժնում՝ միառակուրս ապարատուրա) նախատեսված է ուղեբեռի և ձեռնածանրոցի սև-սպիտակ և (կամ) գունավոր պատկերներ ստանալու համար՝ փոխադրման համար արգելված նյութերի ավտոմատ հայտնաբերման հնարավորությամբ։

10. Տեսազննման (զննման) օբյեկտի բնույթով և չափերով պայմանավորված՝ ստացիոնար միառակուրս ապարատուրան նախատեսված է հետևյալի համար.

ա) փոքրածավալ ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգման,

բ) միջին ծավալի ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգման,

գ) խոշորածավալ ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգման։

11. Շարժական միառակուրս ապարատուրան նախատեսված է այնպիսի տեղերում օգտագործման համար, որտեղ ստացիոնար միառակուրս ապարատուրա տեղադրված չէ։

12. Միառակուրս ապարատուրայի պարամետրերն են՝

ա) 1-ին աղյուսակում նշված արժեքներից ոչ պակաս բնութագրերը:

 

Աղյուսակ 1

 

Պարամետրի անվանումը

Պողպատի միջով ներթափանցման ունակությունը (մմ)

Լուծունակությունը (գիծ/մմ)

Պղնձալարի միջով զգայունությունը (մմ)

Ստուգման խցի եզրաչափերը, Լ х Բ (մմ)

Ստուգման օբյեկտի քաշը (կգ)

Ստացիոնար միառակուրս ապարատուրա

Փոքրածավալ ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգում

24

0,25

0,15

400 х 600

100

Միջին ծավալի ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգում

24

0,25

0,15

850 х 1 00 0

200

Խոշորածավալ ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգում

24

0,25

0,15

1 200 х 1 200

400

Շարժական միառակուրս ապարատուրա

Ուղեբեռի և ձեռնածանրոցի ստուգում

24

0,25

0,15

1 000 х 1 000

֊-

 

բ) ուղեբեռի և ձեռնածանրոցի պարունակության ստուգման իրականացումը՝ հետևյալ հիմնական գործառույթների օգնությամբ.

պայծառության և ցայտունության տարբեր աստիճան ունեցող՝ ուղեբեռի և ձեռնածանրոցի պատկերի վերարտադրում.

ուղեբեռի և ձեռնածանրոցի պատկերի ֆրագմենտների վերարտադրում՝ բազմակի խոշորացման ռեժիմում.

ուղեբեռի և ձեռնածանրոցի մեջ ըստ արդյունավետ ատոմային համարի (Zարդ) նյութերի ճանաչման հնարավորությունը՝ էկրանի վրա պատկերի համապատասխան ներկմամբ (ռենտգենյան ճառագայթման կրկնակի էներգիայով միառակուրս ապարատուրայի համար).

նախորդ պատկերների կրկնակի դիտման ռեժիմ.

ուղեբեռի և ձեռնածանրոցի յուրաքանչյուր տեղի սկանավորման ամսաթվի և ժամի գրանցում և պատկերում.

ուղեբեռի և ձեռնածանրոցի զննված տեղերի քանակի պատկերում (հաշվիչ) և միառակուրս ապարատուրայի աշխատանքի ժամերի քանակի ցուցանշում.

ուղիղ և հակառակ ուղղություններով (հետդարձ) ուղեբեռի և ձեռնածանրոցի սկանավորման ռեժիմի կիրառում.

լոկալ հաշվողական ցանցին միանալու հնարավորություն. ստացված պատկերները թվային տեսքով գրանցելու և պահպանելու գործառույթ՝ դրանց հետագա վերարտադրման և լոկալ հաշվողական ցանցի միջոցով արտաքին սպառողներին փոխանցման հնարավորությամբ (ապարատուրայի պատկերների տվյալների բազայի՝ առնվազն 1 000 պատկեր ծավալի դեպքում).

գ) ռենտգենյան ճառագայթման միանալու մասին լուսային ազդանշանող համակարգի առկայությունը.

դ) պաշտպանիչ էկրանի ամբողջականության խախտման դեպքում ռենտգենյան ճառագայթման միացումն ապահովող արգելափակման համակարգի առկայությունը.

ե) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ ճառագայթային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

զ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ չառաջացնելու ունակությունը.

է) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության դեպքում աշխատունակության պահպանումը.

ը) սրտի գործունեության խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

թ) սահմանված պարամետրերի չթույլատրված փոփոխումն արգելող գործառույթի առկայությունը.

ժ) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից սնուցումը.

ժա) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

ժբ) միառակուրս ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները։

13. Երկչափ կամ բազմաչափ սկանավորման գործառույթով բազմառակուրս ռենտգենային զննման տեխնիկան (այսուհետ սույն բաժնում՝ բազմառակուրս ապարատուրա) նախատեսված է ուղեբեռի և ձեռնածանրոցի գունավոր պատկերներ ստանալու համար՝ փոխադրման համար արգելված նյութերի ավտոմատ հայտնաբերմամբ։

14. Բազմառակուրս ապարատուրայի պարամետրերն են՝

ա) ուղեբեռի և ձեռնածանրոցի մեջ այնպիսի կասկածելի առարկաների ավտոմատ որոշումը, որոնք կարող են դասվել զենքի և օրգանական նյութերի շարքին.

բ) ուղեբեռի և ձեռնածանրոցի պարունակության ստուգման իրականացումը՝ հետևյալ հիմնական գործառույթների օգնությամբ.

ուղեբեռի և ձեռնածանրոցի մեջ ըստ արդյունավետ ատոմային համարի (Zարդ) նյութերի ճանաչման հնարավորությունը՝

մոնիտորի էկրանի վրա պատկերի համապատասխան ներկմամբ (ռենտգենյան ճառագայթման կրկնակի էներգիայով բազմառակուրս ապարատուրայի համար).

պատկերի ֆրագմենտների վերարտադրում՝

բազմակի խոշորացման ռեժիմում.

նախորդ պատկերների կրկնակի դիտման ռեժիմ.

ուղեբեռի և ձեռնածանրոցի յուրաքանչյուր տեղի սկանավորման ամսաթվի և ժամի գրանցում և պատկերում.

ուղեբեռի և ձեռնածանրոցի զննված տեղերի քանակի պատկերում (հաշվիչ) և աշխատանքի ժամերի քանակի ցուցանշում.

ուղիղ և հակառակ ուղղություններով (հետդարձ) ուղեբեռի և ձեռնածանրոցի սկանավորման ռեժիմի կիրառում.

լոկալ հաշվողական ցանցին միանալու հնարավորություն.

ստացված պատկերների՝ թվային տեսքով գրանցում և պահպանում՝ դրանց հետագա վերարտադրման և լոկալ հաշվողական ցանցի միջոցով արտաքին սպառողներին փոխանցման հնարավորությամբ (ապարատուրայի պատկերների տվյալների բազայի՝ առնվազն 1 000 պատկեր ծավալի դեպքում).

գ) ստանդարտ ռեժիմում լուծունակությունը՝ 0,1 մմ տրամագծով պղնձալարի (առանց արգելքի) և 0,8 մմ տրամագծով պղնձալարի (21 մմ հաստությամբ պողպատից արգելքի հետևից) հայտնաբերումը.

դ) խորացված ռեժիմում լուծունակությունը՝ 0,075 մմ տրամագծով պղնձալարի (առանց արգելքի) և 0,5 մմ տրամագծով պղնձալարի (21 մմ հաստությամբ պողպատից արգելքի հետևից) հայտնաբերումը.

ե) սկանավորման առավելագույն արագությունը՝ ժամում մինչև 150 սկանավորում.

զ) պողպատի միջով սկանավորման առավելագույն ներթափանցման ունակությունը՝ առնվազն 35 մմ.

է) ուղեբեռի և ձեռնածանրոցի համար նախատեսված խցի չափը՝ առնվազն 400 х 600 մմ.

ը) ուղեբեռի և ձեռնածանրոցի զանգվածը՝ տրանսպորտային ժապավենի պարամետրերին համապատասխան.

թ) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ-ից բարձր ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից սնուցումը.

ժ) աշխատանքի ռեժիմը՝ անդադար, շուրջօրյա.

ժա) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ չառաջացնելու ունակությունը.

ժբ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության դեպքում աշխատունակության պահպանումը.

ժգ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ ճառագայթային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

ժդ) սրտի գործունեության խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

ժե) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

ժզ) բազմառակուրս ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետության կլիմայական պայմանները։

 

VI. Զննման ներդիտակ

 

15. Զննման ներդիտակը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է տեսողական ստուգման համար դժվարամատչելի տեղերում ուղեբեռի, ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համար՝ սև-սպիտակ և (կամ) գունավոր լուսա- և տեսապատկերների ստացմամբ։

16. Ապարատուրայի տիպային լրակազմը ներառում է՝

ա) զննման ներդիտակ,

բ) տեղեկատվության գրանցման և պատկերման բլոկ՝ էլեկտրասնուցման ներքին աղբյուրով,

գ) էլեկտրասնուցման լրացուցիչ աղբյուր,

դ) միակցիչ տարրերի (տեղեկատվական անիվների) լրակազմ՝ ապարատուրայի հանգույցների և բլոկների աշխատանքի համար։

17. Ապարատուրայի պարամետրերը 2-րդ աղյուսակում նշված արժեքներից ոչ պակաս բնութագրերն են:

 

Աղյուսակ 2

 

Պարամետրի անվանումը

Ցուցանիշի արժեքը

Ապարատուրայի աշխատանքային մասի տրամագիծը

5-10 մմ

Ապարատուրայի աշխատանքային մասի երկարությունը

70-200 սմ

Եզրաչափերը (Ե х Լ х Բ)

250 х 150 х 100 մմ

Ապարատուրայի աշխատանքային մասի կոշտությունը

ճկուն

Լույսի աղբյուրը

լուսադիոդային լուսատու՝ կարգավորվող պայծառությամբ

Ապարատուրայի քաշը՝ մարտկոցով

2 կգ

LCD մոնիտորի չափը

4 դյույմ

Պատկերների գրանցումը

1 280 х 720 պիքսել (JPEG)

USB ելքը

մինի-USB կամ միկրո-USB

Սնուցումը

ААА կամ АА տիպի

Տեսագրության գրանցումը

1 280 х 720 պիքսել

Աշխատանքի ավտոնոմ ռեժիմը

2 ժամ՝ մարտկոցների լրակազմից

 

18. Ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները։

19. Ապարատուրայի ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի։

 

VII. Հսկիչ (նույնականացման) նշաններից տվյալների ստացման սարքվածքը

 

20. Հսկիչ (նույնականացման) նշաններից տվյալների ստացման սարքվածքը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է ապրանքների նույնականացման միջոցների ընթերցման համար այն ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության ապահովման նպատակով, որոնց առնչությամբ ընդունվել է Միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու մասին որոշում։

21. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) չթույլատրված հասանելիությունից պաշտպանության ներկառուցված միջոցների առկայությունը՝ հավաքված տվյալների փոփոխումը (ձևափոխումը) կանխելու նպատակով.

բ) ներկառուցված ծրագրային ապահովման աշխատանքի ալգորիթմի մեջ փոփոխությունների կատարման գործառույթի առկայությունը.

գ) RFID պիտակներից տեղեկատվության ընթերցման գործառույթի առկայությունը.

դ) ստվերագծային ծածկագրի ընթերցման տեսակը՝ ֆոտոսկաներ.

ե) ստեղնաշարի տեսակը՝ սենսորային դիսփլեյ.

զ) ներկառուցված օպերատիվ հիշող սարքի հիշողության ծավալը՝ առնվազն 2 Գբ.

է) քաշը՝ ոչ ավելի, քան 1 000 գ (առանց լրացուցիչ կախովի և միացվող սարքավորումների).

ը) ներկառուցված կուտակչի հիշողության ծավալը՝ առնվազն 16 Գբ.

թ) միաչափ և երկչափ հսկիչ (նույնականացման) նշանների ներկառուցված ապարատային սկաների առկայությունը՝ 844 х 640 պիքսելներից ոչ պակաս լուծաչափմամբ.

ժ) կիրառվող հաճախականությունը՝ 865-868 ՄՀց, 902-928 ՄՀց.

ժա) սենսորային դիսփլեյի անկյունագիծը՝ առնվազն 5,7 դյույմ.

ժբ) լուծաչափը՝ 720 х 1 440 պիքսելից ոչ պակաս.

ժգ) միջերեսը՝ USB (մալուխ).

ժդ) անընդհատ աշխատանքի ժամանակը (առանց սնուցման աղբյուր մարտկոցը փոխելու)՝ առնվազն 10 ժամ և (կամ) առնվազն 50 000 սկանավորում.

ժե) 1,5 մետր բարձրությունից բետոնե կամ կոշտության առումով համանման մակերևույթի վրա ապարատուրայի ընկնելուց հետո աշխատունակության պահպանումը.

ժզ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները.

ժէ) ծառայության ժամկետը՝ առնվազն 5 տարի։

 

VIII. Մետաղների, համահալվածքների և դրանց հիմքով արտադրատեսակների պարունակության դյուրակիր անալիզատորը

 

22. Մետաղների, համահալվածքների և դրանց հիմքով արտադրատեսակների պարունակության դյուրակիր անալիզատորը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համար՝ մետաղների, համահալվածքների և դրանց հիմքով արտադրատեսակների ստուգման, նույնականացման և հայտնաբերման, ինչպես նաև ստացված արդյունքների պահպանման և տրամադրման նպատակով։

23. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) կուտակչային մարտկոցից և (կամ) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից սնուցումը.

բ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ չառաջացնելու ունակությունը.

գ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության դեպքում աշխատունակության պահպանումը.

դ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները.

ե) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

զ) 3-րդ աղյուսակում նշված արժեքներից ոչ պակաս բնութագրերը:

 

Աղյուսակ 3

 

Պարամետրի անվանումը

Ցուցանիշի արժեքը

Մետաղներում և տարբեր համահալվածքներում (ոսկերչական, հատուկ, ալյումինային, մագնեզիումային և այլ), փոշիներում, հեղուկներում (ոչ ագրեսիվ հեղուկներում) և մաքսային հսկողության այլ օբյեկտներում որոշվող քիմիական տարրերի ատոմային համարների ընդգրկույթը (Z)

Z = 11÷95

Քիմիական տարրերի քանակական և որակական անալիզը (որոնումը և նույնականացումը) (առնվազն)

80 քիմիական տարր

Թեթև տարրերի (նատրիում-կալցիում) անալիզի անցկացումը

առանց չափման գոտում հելիումի լցավորումներ, վակուում և այլն ստեղծելու

Տարրերի հայտնաբերման շեմային արժեքները, զանգվածային մասը՝

 

Mg-ից Si

0,20 %

Р-ից Мо

0,020 %

Ag-ից Аm

0,050 %

Սնուցման աղբյուրը

կուտակչային մարտկոց և (կամ) փոփոխական հոսանքի ցանց

Ապարատուրայի մակերևույթից 0,1 մ հեռավորության վրա ցանկացած հասանելի կետում ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը՝

ոչ ավելի, քան 1,0 մկԶվ/ժամ

Կառուցվածքայնությունը

մոնոբլոկ (փոշուց և խոնավությունից պաշտպանվածություն)

Զանգվածը՝ կուտակչային մարտկոցով

5 կգ-ից ոչ ավելի

Չափագիտական դասակարգումը

չափման միջոց, որը նախատեսված է չափելի ֆիզիկական մեծության արժեքներ ստանալու համար

 

24. Ապարատուրայի գործառույթներն են՝

ա) ստանդարտ (նմուշային) մետաղների, համահալվածքների, դրանց հիմքով արտադրատեսակների գրադարանների հավաքումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, ստեղծումը, մետաղների, համահալվածքների և դրանց հիմքով արտադրատեսակների անալիզի ընթացքում ստացված տվյալների փոխանցումը (2 048 ալիքով առնվազն 100 000 սպեկտրների, ինչպես նաև 5 000 էտալոնային (չափանմուշային) սպեկտրների մասին տվյալների հիշումը).

բ) չափումների արդյունքների հաշվարկը (մշակումը)՝ ոչ էտալոնային մեթոդի կիրառմամբ (անհայտ օբյեկտի անալիզը և մոնիտորի վրա արդյունքների տեսողականացումը).

գ) ապարատուրայի տրամաչափարկումը, ավտոմատ ինքնափորձարկումը՝ աշխատանքին պատրաստ լինելու, աշխատանքի ռեժիմի, օբյեկտի նույնականացման ավարտի մասին հաղորդագրության տրմամբ՝ նշելով քիմիական տարրերի կոնկրետ կազմը, դրանց տոկոսային պարունակությունը, կուտակչային մարտկոցների լիցքաթափումը (լիցքի աստիճանը), ռենտգենյան ճառագայթման միանալու ցուցանշումը.

դ) ապարատուրայի ռենտգենյան ճառագայթման կառավարումը.

ե) տվյալների բազայի ընդլայնման և ծրագրային ապահովման արդիականացման հնարավորությունը, տեղեկատվական տեղեկությունների ճշգրտումը։

 

IX. Թանկարժեք քարերի դյուրակիր անալիզատորը

 

25. Թանկարժեք քարերի դյուրակիր անալիզատորը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համար՝ թանկարժեք քարերի, դրանց սինթետիկ անալոգների և նմանակումների նույնականացման նպատակով։

26. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները.

բ) ապարատուրայի պարամետրերը պետք է համապատասխանեն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված էլեկտրաանվտանգության պահանջներին.

գ) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

դ) հաշվետվությունների ձևավորումը, տվյալների ամփոփումը (նույնականացման արձանագրությունների ձևավորումը, հիշումը և տպումը, ներառյալ՝ չափումների արդյունքները, հաշվետվության հիշումը՝ PDF ձևաչափով).

ե) հանքանյութերի (ներառյալ՝ թանկարժեք քարերը) ավտոմատ նույնականացումը՝ ներկառուցված տվյալների բազաների օգտագործմամբ.

զ) տեղեկատվական տեղեկությունների պատկերումը (նույնականացման օբյեկտների մասին լրացուցիչ տեղեկատվությունը, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ապարատուրայի հետ աշխատելու վերաբերյալ հրահանգները).

է) տարբեր հանքանյութերի (ներառյալ՝ թանկարժեք քարերը) տվյալների բազաների հավաքումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, ստեղծումը և հանքանյութերի անալիզի ընթացքում ստացված չափումների արդյունքների փոխանցումը (առնվազն 100 000 չափումների արդյունքների, ինչպես նաև հանքանյութերի, ներառյալ՝ թանկարժեք քարերը, առնվազն 450 էտալոնային (չափանմուշային) նմուշների մասին տվյալների հիշումը).

ը) տվյալների բազայի ընդլայնումը և տեղեկատվական տեղեկությունների ճշգրտումը.

թ) 4-րդ աղյուսակում նշված արժեքներից ոչ պակաս բնութագրերը:

 

Աղյուսակ 4

 

Պարամետրի անվանումը

Ցուցանիշի արժեքը

Անալիզի (հետազոտության) մեթոդը

Ռամանովյան սպեկտրադիտում

Նույնականացման հավանականությունը (առնվազն, %)

0,85

Աշխատանքային ռեժիմը սահմանելու ժամանակը (ոչ ավելի, րոպե)

1

Արատորոշման ժամանակը (վայրկյան)

5-60

Անընդհատ աշխատանքի ժամանակը (առնվազն, ժամ)

8

Կառուցվածքայնությունը

փոշուց և խոնավությունից պաշտպանված

Ծայրամասային սարքավորումների միացման համար հիմնական ստանդարտ հարակցիչների առկայությունը (USB 2.0/3.0), ցանցային (LAN)

պարտադիր է

Առնվազն երեք հարթություններում նմուշների պահիչներով սարքվածքի (մեխանիզմի) առկայությունը

այո

 

Փաստաթղթերի, դրամանիշների և պաշտպանված թղթերի իսկությունն ստուգող ապարատուրան

 

27. Փաստաթղթերի, դրամանիշների և պաշտպանված թղթերի իսկությունն ստուգող ապարատուրան (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի տեսազննման (զննման) համար՝ անձնագրերի, վարորդական վկայականների, տեխնիկական և տրանսպորտային փաստաթղթերի, ելքի վիզաների և կնիքների, թղթադրամների և այլ արժեթղթերի ու հատուկ պաշտպանություն ունեցող այլ փաստաթղթերի ստուգման համար՝ զեղծարարությունը (կեղծումը) հսկման չքայքայող մեթոդով հայտնաբերելու նպատակով։

28. Ապարատուրայի պարամետրերը 5-րդ աղյուսակում նշված արժեքներից ոչ պակաս բնութագրերն են:

 

Աղյուսակ 5

 

Պարամետրի անվանումը

Ցուցանիշի արժեքը

Ճառագայթումների աղբյուրների աշխատանքի ռեժիմների կառավարման համար նախատեսված ստեղնաշարի առկայությունը

այո

Ֆոտոխցիկի, տեսախցիկի տեսակը

գունավոր

Օպտիկական (թվային) խոշորացումը (առնվազն, անգամ)

20/1,4

Լուծաչափը (առնվազն, պիքսել)

1 920 х 1 080

Խցիկի գործառութային առանձնահատկությունները

սպիտակի ավտոմատ հավասարակշռում, ավտոմատ էքսպոզիցիա, ավտոկիզակետում, ձեռքով կիզակետում

Հսկման օբյեկտի չափը (առնվազն, մմ)

210x300

Ներկող նյութերի թաքնված օպտիկական հատկությունների հետազոտման հնարավորությունը
(ԻԿ-լուսարձակում)

այո

Գործառութային առանձնահատկությունները

ապարատուրայի համակարգերի վիճակի սպասարկային ցուցանշման առկայությունը

 

ապարատուրայի վահանակից և կառավարման ծրագրի աշխատանքային պատուհանի միջով կառավարման հնարավորությունը

 

նույնականացման անհպում RFID պիտակների ընթերցման հնարավորությունը

 

ստվերագծային ծածկագրերի ընթերցումը և ճանաչումը

 

չթույլատրված հասանելիությունից պաշտպանության համակարգի առկայությունը

 

ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդու պաշտպանության անվտանգության
ավելացմանն ուղղված տեխնիկական լուծումների առկայությունը

Ստվերագծային ծածկագրերի ընթերցումը և ճանաչումը

միաչափ ստվերագծային ծածկագրերի (Codabar, Code 128, Code 39,
Code 39 extended, Code 93, EAN-13, EAN-8, Interleaved 2 of 5 (IFF), Standart 2 of 5 (Industrial), Matrix 2 of 5, IATA 2 of 5 (Airline) ընթերցումը, UPC-A, UPC-E) երկչափ ստվերագծային ծածկագրերի (PDF-417) և (կամ) այլ ստվերագծային ծածկագրերի ընթերցումը, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան

Մոնիտորի տեսակը

գունավոր, Full-HD, HDMI

Մոնիտորի անկյունագիծը
(առնվազն, դյույմ)

19

Լուծաչափը (առնվազն, պիքսել)

1 920 х 1 080

Մինի-HDMl միակցիչ մալուխ

այո

Ստեղնաշարը

անլար, USB

,Մկնիկե մանիպուլյատորը

անլար, USB

Տեսատեղեկատվության մշակման և խմբագրման համար նախատեղադրված հատուկ ծրագրային ապահովման առկայությունը

այո

 

29. Ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները։

 

XI. Մինչև 150 կգ կշռման սահմանաչափով էլեկտրոնային կշեռքը

 

30. Մինչև 150 կգ կշռման սահմանաչափով էլեկտրոնային կշեռքը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է տեսազննման (զննման) ժամանակ ուղեբեռի և ձեռնածանրոցի կազմի մեջ ապրանքների (իրերի, առարկաների) զանգվածը չափելու համար։

31. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) մոնիտորի վրա չափման արդյունքների պատկերումը.

բ) ապրանքների (իրերի, առարկաների) զանգվածի չափումը՝ լոկալ հաշվողական ցանցի միջոցով արդյունքների փոխանցման հնարավորությամբ.

գ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության դեպքում աշխատունակության պահպանումը.

դ) ապարատուրայի չափագիտական բնութագրերը որոշվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված չափագիտական պահանջներով.

ե) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ-ից բարձր ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից աշխատանքը.

զ) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

է) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետության կլիմայական պայմանները։

 

XII. Մինչև 3 կգ կշռման սահմանաչափով էլեկտրոնային կշեռքը

 

32. Մինչև 3 կգ կշռման սահմանաչափով էլեկտրոնային կշեռքը (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է տեսազննման (զննման) ժամանակ ուղեբեռի և ձեռնածանրոցի կազմի մեջ ապրանքների (իրերի, առարկաների) զանգվածը չափելու համար։

33. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) մոնիտորի վրա չափման արդյունքների պատկերումը.

բ) ապրանքների (իրերի, առարկաների) զանգվածի չափումը՝ լոկալ հաշվողական ցանցի միջոցով արդյունքների փոխանցման հնարավորությամբ.

գ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ժամանակ առաջացող էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության դեպքում աշխատունակության պահպանումը.

դ) ապարատուրայի չափագիտական բնութագրերը որոշվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված չափագիտական պահանջներով.

ե) 50 ± 1 Հց հաճախականությամբ և 220 Վ-ից բարձր ± 10 % լարմամբ փոփոխական հոսանքի ցանցից աշխատանքը.

զ) ծառայության ժամկետը՝ առնվազն 7 տարի.

է) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: