ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 183 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննման կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ)։
Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և նորմատիվ իրավական ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, որոնք ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել «Նովոսիբիրսկի «Իսկրա» մեխանիկական գործարան» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Նովոսիբիրսկի մարզ, քաղ. Նովոսիբիրսկ, Չեկալինի փողոց, տուն 8, ՊԳՀՀ՝ 1115476008890, գրանցման ամսաթիվը՝ 2011 թվականի փետրվարի 1, ՀՎՆՀ՝ 5410039642) և ««Ինտերրին» գիտաարտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Կարասայ Բատիրի փողոց, տուն 146, ԳՀ՝ 11325-1910-ՍՊԸ, ՀՎԳՀ՝ 600400073699, գրանցման ամսաթիվը՝ 1997 թվականի մայիսի 27, ԲՆՀ՝ 970540002768) և «Իսկրա-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Կարասայ Բատիրի փողոց, տուն 146, ՀՎԳՀ՝ 600700712406, գրանցման ամսաթիվը՝ 2014 թվականի նոյեմբերի 12, ԲՆՀ՝ 141140009631), «Պրոմսինթեզ» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Սամարայի մարզ, քաղ․ Չապաևսկ, Կույբիշևի փողոց, տուն 1, ՊԳՀՀ՝ 1026303178428, գրանցման ամսաթիվը՝ 2002 թվականի նոյեմբերի 26, ՀՎՆՀ՝ 212403660816), «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» դաշնային պետական ձեռնարկության (Ռուսաստանի Դաշնություն, Նիժեգորոդսկի մարզ, Ձերժինսկ քաղաք, Սվերդլովի պողոտա, տուն 4, ՊԳՀՀ՝ 1025201752982, գրանցման ամսաթիվը՝ 2002 թվականի նոյեմբերի 6, ՀՎՆՀ՝ 770408202159) կազմում անձանց խմբի և «Ռուսպերֆորատոր» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Պոդոլսկի մայրուղի, տուն 8, մասնաշենք 5, բաժանմունք 3, ՊԳՀՀ՝ 1037739371020, գրանցման ամսաթիվը՝ 2003 թվականի փետրվարի 3, ՀՎՆՀ՝ 631625002979) և «Պրոմվզռիվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Բոստանդիկի շրջան, Աբայի պողոտա, տուն 10 Ա, ԳՀ՝ 328-1910-01-ՍՊԸ, ՀՎԳՀ՝ 600900166470, գրանցման ամսաթիվը՝ 2004 թվականի նոյեմբերի 24, ԲՆՀ՝ 041140008078) կազմում անձանց խմբի գործողությունների մեջ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման բացակայությունը և դադարեցնել գործի քննությունը։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով՝ Միության դատարանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 183 որոշման |
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 183 որոշման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության նյութերը (2018 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 35-10/235-И գրություն)՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի դրույթները խախտող՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների առկայության մասին, որոնց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման կարգի (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության (այսուհետ՝ հետաքննություն) անցկացման մասին 2018 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 54/որոշ․որոշումը՝ կապված Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների առկայության հետ, և անցկացրել է համապատասխան հետաքննություն՝ հետևյալ անձանց առնչությամբ (այսուհետ՝ պատասխանողներ).
«Նովոսիբիրսկի «Իսկրա» մեխանիկական գործարան» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Նովոսիբիրսկի մարզ, քաղ. Նովոսիբիրսկ, Չեկալինի փողոց, տուն 8, ՊԳՀՀ՝ 1115476008890, գրանցման ամսաթիվը՝ 2011 թվականի փետրվարի 1, ՀՎՆՀ՝ 5410039642) (այսուհետ՝ «ՆՄԳ «Իսկրա» ԲԸ)
«Պրոմսինթեզ» բաժնետիրական ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Սամարայի մարզ, քաղ․ Չապաևսկ, Կույբիշևի փողոց, տուն 1, ՊԳՀՀ՝ 1026303178428, գրանցման ամսաթիվը՝ 2002 թվականի նոյեմբերի 26, ՀՎՆՀ՝ 212403660816 (այսուհետ՝ «Պրոմսինթեզ» ԲԸ)
«Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» դաշնային պետական ձեռնարկություն (Ռուսաստանի Դաշնություն, Նիժեգորոդսկի մարզ, Ձերժինսկ քաղաք, Սվերդլովի պողոտա, տուն 4, ՊԳՀՀ՝ 1025201752982, գրանցման ամսաթիվը՝ 2002 թվականի նոյեմբերի 6, ՀՎՆՀ՝ 770408202159) (այսուհետ՝ «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ)
««Ինտերրին» գիտաարտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Կարասայ Բատիրի փողոց, տուն 146, ԳՀ՝ 11325-1910-ՍՊԸ, ՀՎԳՀ՝ 600400073699, գրանցման ամսաթիվը՝ 1997 թվականի մայիսի 27, ԲՆՀ՝ 970540002768)) (այսուհետ՝ ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ) և «Իսկրա-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Կարասայ Բատիրի փողոց, տուն 146, ՀՎԳՀ՝ 600700712406, գրանցման ամսաթիվը՝ 2014 թվականի նոյեմբերի 12, ԲՆՀ՝ 141140009631) ) (այսուհետ՝ «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ) կազմում անձանց խումբ
«Ռուսպերֆորատոր» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Պոդոլսկի մայրուղի, տուն 8, մասնաշենք 5, բաժանմունք 3, ՊԳՀՀ՝ 1037739371020, գրանցման ամսաթիվը՝ 2003 թվականի փետրվարի 3, ՀՎՆՀ՝ 631625002979) (այսուհետ՝ «Ռուսպերֆորատոր» ԲԸ) և «Պրոմվզռիվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Բոստանդիկի շրջան, Աբայի պողոտա, տուն 10 Ա, ԳՀ՝ 328-1910-01-ՍՊԸ, ՀՎԳՀ՝ 600900166470, գրանցման ամսաթիվը՝ 2004 թվականի նոյեմբերի 24, ԲՆՀ՝ 041140008078) (այսուհետ՝ «Պրոմվզռիվ» ՍՊԸ) կազմում անձանց խումբ։
Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրահանգում անել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը, «Հետաքննության անցկացման ժամկետը երկարացնելու մասին» 2019 թվականի ապրիլի 23-ի թիվ 19/որոշ․ որոշմամբ հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան, երկարացրել է հետաքննության անցկացման ժամկետը 60 աշխատանքային օրով։
Արձանագրության 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին, Հետաքննության անցկացման կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին, 13-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննման կարգի (այսուհետ՝ Գործերի քննման կարգ) 2-րդ կետին համապատասխան, հետաքննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերման հետ կապված հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ (այսուհետ՝ գործ), և ստեղծվել է դրա քննման հարցերով հանձնաժողով, ինչի մասին կայացվել է 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 39/որոշ համապատասխան որոշումը։
Գործերի քննման կարգի 16-րդ կետին համապատասխան, գործի քննման հարցերով հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննման ժամկետը երկարացվել է 60 աշխատանքային օրով, ինչի մասին կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 52/որոշ համապատասխան որոշումը։ Նաև փորձաքննություն նշանակելու և անցկացնելու հետ կապված՝ նշված որոշմամբ գործի քննությունը կասեցվել է։
2021 թվականի նոյեմբերի 18-ին գործի քննությունը վերսկսվել է՝ կապված փորձագիտական կազմակերպություններից պատասխանների ստացման հետ։
Գործերի քննման կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2022 թվականի փետրվարի 17-ին գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ.
գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի.
գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամ, Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի և դիմումների (նյութերի) ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչների, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (տեսակոնֆերանս-կապի միջոցով).
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության ԵՏՀ հետ փոխգործակցության, միջազգային համագործակցության հարցերով և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գ.Կ. Տուրդուբաևայի.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության կարտելների դեմ պայքարի հարցերով վարչության ապրանքային շուկաներում հետաքննությունների բաժնի պետի տեղակալ Դ.Ա. Սմետանինի
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ Յու.Վ. Տիխոնովայի
պատասխանողների ներկայացուցիչների՝
««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ա.Ա.Վանդակուրովի,
«Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ի և ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Կ.Ու. Իլյասովի,
«Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Ա. Կոստյուչենկոյի,
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ի.Վ. Կոտլովայի,
«Պրոմսինթեզ» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Տ.Վ. Լեշչենկոյի,
«Պրոմսինթեզ» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ա.Վ. Մալախովի,
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ն.Ի.Մալիննիկովայի,
«Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ի լիազորագրով ներկայացուցիչ Ս.Ս.Միշունինայի,
«Պրոմսինթեզ» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Լ.Ս. Խավանսկայայի,
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ի լիազորագրով ներկայացուցիչ Օ.Յու. Խոլոդիկովայի,
«Հանքարդյունաբերության ոլորտում արդյունաբերական և բնապահպանական անվտանգության հարցերով ՎոստԳՀԻ գիտական կենտրոն» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «ՎոստԳՀԻ ԳԿ» ԲԸ) ներկայացուցիչ Դ.Ն.Բատրակովի, որը որպես փորձագետ է ներգրավվել գործի քննման հարցերով հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 50/որոշ որոշմամբ և մասնակցում է որպես գործի հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձ։
Արձանագրությանը, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան, Հանձնաժողովն անցկացրել է պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատում։
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այնքանով, որքանով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Ղեկավարվելով Մեթոդիկայի II բաժնի դրույթներով՝ շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը։
Մեթոդիկայի 4-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված արգելքները քննելիս մրցակցության վիճակի գնահատումն իրականացվում է Մեթոդիկայի 3-րդ կետի «ե»-«թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 57 որոշմամբ ընդունված՝ «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) 2-րդ հոդվածի համաձայն՝ պայթուցիկ նյութը խտացված քիմիական նյութ կամ այդ նյութերի խառնուրդ է, որը որոշակի պայմաններում, արտաքին ազդեցությունների ներգործությամբ ունակ են արագ ինքնատարածվող քիմիական փոխակերպման (պայթյունի)՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն և գազանման նյութեր։ Պայթուցիկ նյութի հիմքով արտադրատեսակ՝ վերջնական չափեր ունեցող պայթուցիկ նյութի կոմպակտ զանգված՝ թաղանթի մեջ պարփակված կամ առանց դրա, որը նախատեսված է պատրաստի տեսքով ինքնուրույն կամ այլ պայթուցիկ նյութերի հետ համակցությամբ օգտագործման համար։ Հրահրման միջոցներ՝ պայթուցիկ նյութ պարունակող և դետոնացիա գրգռելու կամ դետոնացիա փոխանցելու և գրգռելու համար նախատեսված արտադրատեսակներ։ Հրահրող պայթուցիկ նյութ՝ նախնական պարզագույն ազդակներից (հարվածից, շփումից, տաքացումից, կայծային պարպումից) հեշտությամբ դետոնացվող բարձր զգայունակ պայթուցիկ նյութ, որը նախատեսված է դետոնացիա գրգռելու կամ այլ պայթուցիկ նյութեր բոցավառելու համար։
ՄՄ ՏԿ 028/2012 տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածի համաձայն՝ պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ են դրվում այն պայմանով, որ դրանք անցել են ՄՄ ՏԿ 028/2012 տեխնիկական կանոնակարգին և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հաստատման անհրաժեշտ ընթացակարգերը։ Պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները, որոնք մշակվում (նախագծվում) և արտադրվում են արդյունաբերական նպատակներով պայթյունի էներգիան օգտագործելու համար, պետք է ունենան անդամ պետության՝ արդյունաբերական անվտանգության ոլորտում լիազորված մարմիններից որևէ մեկի կողմից տրված՝ մշտական օգտագործման թույլտվություն։
Համաձայն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի, որտեղ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա է գործում, Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պայթեցման գործունեության համար պայթուցիկ նյութերի, սարքավորումների և սարքերի մեծածախ առևտուրը դասվում է ծառայությունների այն ոլորտներից բացառությունների շարքին, որտեղ Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա է գործում։
Այդ կապակցությամբ անդամ պետությունների տարածքներում պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների շրջանառության (արտադրության, իրացման, մատակարարման, պահպանման և այլնի) դեպքում գործում է ազգային կարգավորման ռեժիմ, այսինքն՝ դա իրականացվում է համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 27-ի թիվ ՀՕ-193 օրենքով սահմանված է, որ պայթուցիկ նյութերի շրջանառությունն իրականացվում է լիցենզիայի հիման վրա։
Համաձայն «Գործունեության առանձին տեսակների լիցենզավորման մասին» Բելառուսի Հանրապետության Նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 450 հրամանագրով հաստատված՝ գործունեության այն տեսակների ցանկի 6-րդ կետի, որոնց իրականացման համար պահանջվում են հատուկ թույլտվություններ (լիցենզիաներ)՝ դրանց տրամադրման համար լիազորված պետական մարմիններից և պետական կազմակերպություններից, արդյունաբերական անվտանգության ոլորտում գործունեությունը, ներառյալ՝ արդյունաբերական պայթուցիկ նյութերի հետ կապված գործունեությունը, դասվում է այն գործունեության տեսակին, որի իրականացման համար պահանջվում է հատուկ թույլտվություն (լիցենզիա)։
«Թույլտվությունների և ծանուցումների մասին» Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 16-ի թիվ 202-5 օրենքի 28-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ լիցենզավորման ոլորտին է դասվում սպառազինության, ռազմական տեխնիկայի և զենքի առանձին տեսակների, պայթուցիկ նյութերի և դրանց կիրառմամբ արտադրատեսակների շրջանառությունը։
«Ղրղզստանի Հանրապետությունում լիցենզավորման և թույլտվության համակարգի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2013 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 195 օրենքի 15-րդ հոդվածի 33-րդ և 34-րդ կետերով սահմանված է, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքին են դասվում նաև արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի արտադրությունը, կիրառությունը, ոչնչացումը և պայթուցիկ նյութերի ու արտադրատեսակների (այդ թվում՝ հրատեխնիկական) իրացումը։
«Գործունեության առանձին տեսակների լիցենզավորման մասին» Ռուսաստանի Դաշնության 2011 թվականի մայիսի 4-ի թիվ 99-ԴՕ Դաշնային օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետով սահմանված է, որ արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի շրջանառության հետ կապված գործունեությունը ներառված է գործունեության այն տեսակների ցանկում, որոնց համար լիցենզիաներ են պահանջվում։
Այսպիսով, անդամ պետություններում պայթուցիկ նյութերի շրջանառությունը դասվում է գործունեության լիցենզավորվող տեսակների շարքին, լիցենզիայի տրամադրման կարգը և նշված նյութերի շրջանառության առանձնահատկություններն իրականացվում են համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
ՄՄ ՏԿ 028/2012 տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1.1 ենթակետի համաձայն նախատեսված է, որ պայթեցման աշխատանքների ժամանակ օգտագործման նպատակով, կիրառության պայմաններով պայմանավորված, պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները, որոնք մշակվում (նախագծվում) և արտադրվում են արդյունաբերական նպատակներով պայթյունի էներգիան օգտագործելու համար, բաժանվում են յոթ դասերի և հատուկ դասի, որը կիրառության կոնկրետ պայմաններով պայմանավորված՝ բաժանվում է չորս խմբի։ ՄՄ ՏԿ 028/2012 տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցներն ունեն տարբեր դասեր և խմբեր՝ պայմանավորված բաղադրությամբ, մոդիֆիկացիաներով, տեխնիկական և տեխնոլոգիական պայմաններով, նպատակային նշանակությամբ և այլն։
Պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները (հրահրման միջոցները ներառող) բաժանվում են հետևյալ դասերի.
չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված միայն վերգետնյա պայմաններում պայթեցումներ կատարելու համար (I դաս)
չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված վերգետնյա պայմաններում և ստորգետնյա փորվածքների հանքախորշերում պայթեցումներ կատարելու համար, որոնցում կա՛մ բացակայում է այրվող գազերի անջատումը կամ պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշու գոյացումը, կա՛մ կիրառվում է մերձհանքախորշային տարածության իներտացում, որը բացառում է պայթեցման աշխատանքների ժամանակ պայթյունավտանգ միջավայրի բոցավառումը (II դաս)
նախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված միայն ստորգետնյա փորվածքների հանքախորշերում ապարի պայթեցումներ կատարելու համար, որոնցում առկա է այրվող գազերի անջատումը, սակայն բացակայում են պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշիները (III դաս)
նախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված ստորգետնյա փորվածքների հանքախորշերում ածխի և (կամ) ապարի կամ այրվող թերթաքարերի պայթեցումներ կատարելու համար, որոնք այրվող գազերի անջատման բացակայության դեպքում վտանգավոր են ածխի (թերթաքարային) փոշիների պայթյունի համար ածխաշերտի մեջ իրականացվող՝ ստորգետնյա փորվածքների հանքախորշերում ածխի և (կամ) ապարի պայթեցումներ կատարելու համար, որոնցում առկա է այրվող գազերի անջատումը՝ բացի այրվող գազերի չափից շատ անջատմամբ փորվածքներից ածխի հանքահորերի ստորգետնյա փորվածքների հանքախորշերում հարվածային պայթեցումներ կատարելու համար (IV դաս)
նախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված ածխաշերտի մեջ իրականացվող՝ այրվող գազերի չափից շատ անջատմամբ փորվածքներում ածխի և (կամ) ապարի պայթեցումներ այն պայմաններում կատարելու համար, երբ բացառվում է պայթանցքի լիցքի կողային մակերևույթի շփումը գազաօդային խառնուրդի հետ, որը գտնվում է կամ լեռնային ապարների զանգվածի՝ պայթանցքը հատող ճեղքերում, կամ փորվածքում (V դաս)
նախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված այրվող գազերի չափից շատ անջատմամբ փորվածքներում ածխի և (կամ) ապարի պայթեցումներ այն պայմաններում կատարելու համար, երբ հնարավոր է պայթանցքի լիցքի կողային մակերևույթի շփումը գազաօդային խառնուրդի հետ, որը գտնվում է կամ լեռնային ապարների զանգվածի՝ պայթանցքը հատող ճեղքերում, կամ փորվածքում այրվող գազի անջատմամբ՝ վերընթացիկ (ավելի քան 10°) փորվածքների ածխային և խառը հանքախորշերում, 20 մ-ից ավելի երկարությամբ փորվածքների և առանց նախապես փորված այնպիսի հորատանցքերի առկայության դեպքում պայթեցումներ կատարելու համար, որոնք օդափոխություն են ապահովում հանքահորի ընդհանուր ճնշման անկման հաշվին (VI դաս)
նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և V-VI դասերի նախապաշտպանված պայթուցիկ նյութերից արտադրատեսակներ՝ նախատեսված ստորգետնյա այնպիսի փորվածքների հանքախորշերում հատուկ պայթեցման աշխատանքներ կատարելու համար (փոշենման արգելակիչների ջրային փոշեցրումը և փոշեցրումը, տանիքի նստելու դեպքում փայտե կանգնակները պայթեցմամբ վերամեխելը, ածխի տարաթողման փորվածքներում լեռնային ապարների զանգվածի առկախման վերացումը, ապարների արտաչափ կտորների ջարդումը), որոնցում հնարավոր է այրվող գազի և ածխային փոշու պայթյունավտանգ խտանյութի գոյացումը (VII դաս)։
Հատուկ դասը (չնախապաշտպանված և նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակները՝ նախատեսված հատուկ պայթեցման աշխատանքներ կատարելու համար, բացի ստորգետնյա փորվածքների հանքախորշերից, որոնցում հնարավոր է այրվող գազի և ածխային (թերթաքարային) փոշու պայթյունավտանգ խտանյութի գոյացումը) բաժանվում է հետևյալ խմբերի.
պայթեցման աշխատանքների կատարում վերգետնյա պայմաններում, մետաղների իմպուլսային մշակում, հորատանցքային և կենտրոնացված լիցքերի հրահրում, հանքաստիճանների թեքվածք ստանալու համար եզրագծային պայթեցում, սառած գրունտի քայքայում, լեռնային զանգվածի ապարների արտաչափ կտորների ջարդում, հորատանցքերում սեյսմահետախուզական աշխատանքների իրականացում, անտառային հրդեհների տեղայնացման համար պաշտպանիչ շերտերի ստեղծում, այլ հատուկ աշխատանքներ (1-ին խումբ),
պայթեցման աշխատանքների կատարում գազի և (կամ) ածխային (թերթաքարային) փոշու առկայության առումով ոչ վտանգավոր ստորգետնյա փորվածքների հանքախորշերում, սուլֆիդային ապարների պայթեցում, լեռնային զանգվածի ապարների արտաչափ կտորների ջարդում, եզրագծային պայթեցում, այլ հատուկ աշխատանքներ (2-րդ խումբ),
պայթախոռոչաստեղծման աշխատանքներ՝ հետախուզական, նավթային և գազային հորատանցքերում (3-րդ խումբ),
պայթեցման աշխատանքների կատարում՝ ծծմբի փոշու, ջրածնի և ծանր ածխաջրածինների գոլորշիների պայթյունի տեսանկյունից վտանգ ներկայացնող ծծմբային, նավթային և այլ հանքահորերում (4-րդ խումբ)։
Ներկայացված դասերով և խմբերով հաստատվում է, որ պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները տարատեսակվում են՝ պայմանավորված տեխնիկական, ֆիզիկաքիմիական և այլ բնութագրերով, այդ թվում՝ վերջնական սպառողի կողմից օգտագործման համար նպատակային նշանակությամբ։ Նաև վերջնական սպառողին անհրաժեշտ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների կոնկրետ տեսակը և քանակը որոշվում են այն աշխատանքների (ապրանքների, ծառայությունների) համապատասխան տեսակին ներկայացվող նորմատիվ և նորմատիվ-տեխնիկական պահանջներով, որոնց շրջանակներում ենթադրվում է համապատասխան պայթուցիկ նյութի կամ հրահրման միջոցի հետագա սպառումը։
Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք մատակարարվող պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները դասվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրի մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «պայթուցիկ, նյութեր հրատեխնիկական արտադրատեսակներ, լուցկիներ, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր» 36-րդ խմբին՝ պայմանավորված համապատասխան ապրանքի բաղադրությամբ, նպատակով և տեխնիկական բնութագրերով։
Իր հերթին նախատեսված չէ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այնպիսի ծածկագիր, որով նշված խմբից կառանձնացվեին պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների առանձին տեսակներ՝ որպես սահմանված որակական, տեխնիկական և այլ բնութագրերով առանձին արտադրատեսակներ։ Այդ կապակցությամբ արտաքին և փոխադարձ առևտրի մասին տվյալները ներկայացված են ամբողջացված՝ առանց ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի մանրամասնեցման՝ պայմանավորված ապրանքի տեսակով, որակով, քանակով և այլ բնութագրերով։
Գործի հետաքննության և քննության անցկացման ժամանակ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները գնորդների կողմից ձեռք են բերվում՝ ելնելով ապրանքի գործառութային նշանակությունից, այդ թվում՝ սպառողական հատկություններից։ Սպառողների կողմից ապրանքի ձեռքբերումը պայմանավորված է, որպես կանոն, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ արտադրական սպառման նպատակներով կամ հետագա վերավաճառքի նպատակներով։ Պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների որակական և տեխնիկական բնութագրերով նախորոշվում է նույնիսկ մեկ ապրանքային խմբում մի ապրանքը մեկ այլ ապրանքով փոխարինելու անհնարինությունը կամ դրա էական դժվարությունը։
Գործի նյութերում ներկայացված պայմանագրերի առարկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ պայթուցիկ նյութեր և հրահրման միջոցներ ձեռք բերելիս գնորդի ընտրությունը հիմնվում է ապրանքի տեխնիկական, որակական և նպատակային բնութագրերի վրա։
Անդամ պետությունների տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներով պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման գործունեությունը դասվում է արդյունաբերական և տեխնիկական քիմիական նյութերի առևտրին։
ՄՄ ՏԿ 028/2012 տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները ենթակա են սերտիֆիկացման, այդ թվում՝ ՄՄ ՏԿ 028/2012 տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հաստատման։
Անդամ պետությունների օրենսդրության համաձայն՝ պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները դասվում են երկակի նշանակության ապրանքների շարքին, ինչով պայմանավորված՝ ներառված են արտահանման հսկողության ենթակա ապրանքների համապատասխան անվանացանկի մեջ։
Արդյունաբերական պայթուցիկ նյութերն առավել լայն տարածում են ստացել հանքարդյունաբերության մեջ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ժամանակ ապարների ջարդման և գրունտի մեծ ծավալների (արտադրության ծավալների մինչև 80 տոկոս) փոխադրման համար։
Այսպիսով, ելնելով Մեթոդիկայի III բաժնի պահանջներից, հիմնվելով գործի նյութերում ներկայացված տեղեկատվության վրա՝ պարզվել է, որ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման անդրսահմանային ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմաններն այն ապրանքներն են (ապրանքային խմբերը), որոնք միասին կոչվում են ապրանքային շուկա
պայթուցիկ նյութեր՝ խտացված քիմիական նյութեր կամ այդ նյութերի խառնուրդներ, որոնք որոշակի պայմաններում, արտաքին ազդեցությունների ներգործությամբ ունակ են արագ ինքնատարածվող քիմիական փոխակերպման (պայթյունի)՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն և գազանման նյութեր, և որոնք ներկայացված են որպես առանձին ապրանք՝ քաղաքացիական շրջանառության մեջ դրա դրվելու դեպքում․
հրահրման միջոցներ՝ պայթուցիկ նյութ պարունակող և դետոնացիա գրգռելու կամ դետոնացիա փոխանցելու և գրգռելու համար նախատեսված արտադրատեսակներ, որոնք քաղաքացիական շրջանառության ինքնուրույն օբյեկտ հանդիսացող ապրանք են կամ այլ ապրանքների կազմի մեջ են մտնում։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային շուկաների շարքին դասելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետով սահմանվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակով շուկան դասվում է անդրսահմանային շուկաների շարքին, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները 2 և ավելի անդամ պետությունների տարածքներ են ընդգրկում։
Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան, հաշվի առնելով, որ պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները շրջանառվում են բոլոր անդամ պետությունների տարածքներում, սահմանվել է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները բոլոր անդամ պետությունների տարածքներն են։
Մեթոդիկայի 23-րդ կետին համապատասխան և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 1-ին և 2-րդ կետերի հիման վրա, գործի նյութերում ներկայացված տեղեկատվության համաձայն, ելնելով մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների մատակարարումների առկայությունից՝ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման շուկան անդրսահմանային է։
Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման շուկան անդրսահմանային է, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 4-րդ կետի հիման վրա, ինչպես նաև պայմանավորված նրանով, որ նյութերն ստացվել են Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունից՝ Ղազախստանի Հանրապետության պետական իշխանության այն մարմնից, որի իրավասության մեջ նյութերի փոխանցման ժամանակահատվածի դրությամբ մտել են Ղազախստանի Հանրապետությունում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը, Ղազախստանի Հանրապետության շուկայի մասնակիցների դիմումի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ անցկացված հետաքննության արդյունքներով՝ որպես տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ), որոնց գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ են նկատվում, սահմանվել են Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերի խախտումների կանխումը Հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է։
Գործի նյութերի համաձայն՝ համապատասխան ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), այդ թվում՝ ապրանքային շուկայի ուսումնասիրման կոնկրետ ժամանակային միջակայքի ընթացքում դրա սահմաններում ապրանքն իրացնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմի մեջ են մտնում՝
««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն,
«Պրոմսինթեզ» ԲԸ-ն,
«Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ն,
««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ի և «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ի կազմում անձանց խումբը,
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ի և «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ի կազմում անձանց խումբը։
Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ «մրցակցության» տակ հասկացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցունակությունը, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա նրանցից յուրաքանչյուրի կողմից միակողմանի կարգով ազդելու հնարավորությունը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնագրեր, բացառությամբ «ուղղահայաց» համաձայնագրերի, որոնք Արձանագրությամբ նախատեսված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան թույլատրելի են ճանաչվում այն դեպքում, եթե սահմանված է, որ այդ համաձայնագրերը հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության սահմանափակմանը։
Արձանագրության 2-րդ կետի 17-րդ ենթակետով համաձայնագիրը սահմանված է որպես գրավոր պայմանավորվածություն, որը պարունակվում է փաստաթղթում կամ մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև՝ բանավոր պայմանավորվածություն։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «ուղղահայաց» համաձայնագրի տակ հասկացվում է համաձայնագիրը՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկն ապրանքը ձեռք է բերում կամ դրա հավանական ձեռք բերողն է, իսկ մյուսն ապրանքը տրամադրում է կամ դրա հավանական վաճառողն է։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի և Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «ուղղահայաց» համաձայնագիրն առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրենց գործողությունների համաձայնեցում է, որոնք մեկ ապրանքային շուկայի կառուցվածքի մեջ տարբեր մակարդակներում են գտնվում։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան արգելված «ուղղահայաց» համաձայնագրերի հիմնական չափորոշիչներն են՝
ըստ իրավախախտման սուբյեկտի՝ «ուղղահայաց» համաձայնագրերի արգելքը հասցեագրված է առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)
ըստ ապրանքային շուկայի կառուցվածքի մեջ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) դիրքի՝ «ուղղահայաց» համաձայնագրի մասնակիցները գործունեություն են իրականացնում մեկ ապրանքային շուկայի կառուցվածքի մեջ տարբեր մակարդակներում
ըստ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) փոխգործակցության բնույթի՝ «ուղղահայաց» համաձայնագրի մասնակիցները ձեռք են բերում փոխադարձ պայմանավորվածություն ապրանքային շուկայում իրենց տնտեսական գործունեության պայմանների շուրջ։
Գործով անցկացված հետաքննության և դրա քննության արդյունքներով պարզվել է հետևյալը։
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունը Հանձնաժողով է ներկայացրել նյութեր, որոնց համաձայն «Նիտրո-Ղազախստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը (այսուհետ՝ «Նիտրո-Ղազախստան» ՍՊԸ) 2016-2018 թվականներին պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների հետագա վերավաճառքի նպատակով դրանց գնման հարցերով դիմել է հետևյալ տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին)՝
Ղազախստանի Հանրապետությունում՝ ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ, «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ, «Պրոմվզռիվ» ՍՊԸ, «Մաքսիմ Ղազախստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն, «Օրիկա-Ղազախստան» բաժնետիրական ընկերություն, «Պրոմսինթեզ» ԲԸ, «Ֆիրմա «Վզռիվտեխնոլոգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (այսուհետ՝ «Ֆիրմա «Վզռիվտեխնոլոգիա» ՍՊԸ), «Ֆիրմա «Տրանզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն
Ռուսաստանի Դաշնությունում՝ «Պրոմսինթեզ» ԲԸ, «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ, «Նովոսիբիրսկի արհեստական մանրաթելի գործարան» բաժնետիրական ընկերություն, «Էքսպերտ ՎՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ՆՄԳ «Իսկրա» ԲԸ, «Ռուսպերֆորատոր» ԲԸ, «Ազոտ վզռիվ» բաժնետիրական ընկերություն, «Բիյսկի օլեումի գործարան» դաշնային պետական ձեռնարկություն։
«ՆՄԳ «Իսկրա» ԲԸ-ն 2017 թվականի ապրիլի 26-ի թիվ 3021/2811 և 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 3021/4719 գրություններով տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետության տարածքում իր ռազմավարական գործընկերներին՝ «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ին և ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ին դիմելու անհրաժեշտության մասին, որոնք ունեն անհրաժեշտ բոլոր լիազորությունները՝ առաջարկների ուղարկման և տվյալ տարածքում արտադրանքի ամբողջ անվանացանկի մատակարարումների իրականացման համար։ «ՆՄԳ «Իսկրա» ԲԸ-ն 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 3021-8231 և 2018 թվականի հունիսի 20-ի թիվ 3021/4176 համանման բովանդակությամբ գրություններով նաև ծանուցել է հրահրման միջոցների իրացումը մերժելու մասին «Կորպորացիա Կազախմիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությանը և «Ֆիրմա «Վզռիվտեխնոլոգիա» ՍՊԸ-ին։
«Պրոմսինթեզ» ԲԸ-ն 2017 թվականի մարտի 6-ի թիվ 30/112 գրությամբ ծանուցել է պայթուցիկ նյութերի իրացումը մերժելու մասին՝ տեղեկացնելով նշված հարցով Ղազախստանի Հանրապետության տարածքում իր դիլերին՝ «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ին դիմելու անհրաժեշտության մասին։ «Պրոմսինթեզ» ԲԸ-ն համանման բովանդակությամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 30/276, 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 30/304, 2018 թվականի հունվարի 24-ի թիվ 30/21 և 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 20/247 գրություններն ուղարկել է «Կորպորացիա Կազախմիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությանը, ինչպես նաև՝ 2018 թվականի հունվարի 17-ի թիվ 30/17 գրությունը՝ «Ֆիրմա «Վզռիվտեխնոլոգիա» ՍՊԸ-ին և 2018 թվականի մարտի 1-ի թիվ 30/64 գրությունը՝ «ՇալկիաՑինկ ԼՏԴ» բաժնետիրական ընկերությանը։
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ն 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1947/12 և 2018 թվականի հուլիսի 11-ի թիվ 410/07 գրություններով ծանուցել է պայթուցիկ նյութերի իրացումը մերժելու մասին՝ տեղեկացնելով, որ նշված ապրանքի բոլոր ծավալների համար պայմանագրեր են կնքվել։
«Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ն 2017 թվականի փետրվարի 13-ի էլեկտրոնային փոստով ծանուցել է պայթուցիկ նյութերի իրացումը մերժելու մասին՝ տեղեկացնելով նշված հարցով Ղազախստանի Հանրապետության տարածքում իր ներկայացուցչին «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ին դիմելու անհրաժեշտության մասին։
Այլ մատակարարներ հաղորդել են պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացումը մերժելու մասին՝ նշված ապրանքների ազատ ծավալի բացակայության պատճառով։
Համաձայն գործի նյութերում ներկայացված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների)՝ «ՆՄԳ «Իսկրա» ԲԸ-ն հրահրման միջոցները Ղազախստանի Հանրապետություն է իրացնում ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ 2018 թվականի փետրվարի 5-ի թիվ 3021-120-2018-Э և 2018 թվականի փետրվարի 14-ի թիվ 3021-153-2018-Э և «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքված՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 3121-999-2016-Э և 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 3021-32-2018-Э մատակարարման պայմանագրերի հիման վրա։
«Պրոմսինթեզ» ԲԸ-ն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ ապրանքի մատակարարումները Ղազախստանի Հանրապետության տարածք «Ռուսպերֆորատոր» ԲԸ-ին իրականացրել է հանձնաժողովի կնքած՝ 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 556, 2016 թվականի մարտի 30-ի թիվ 562, 2017 թվականի հունվարի 23-ի թիվ 564, 2017 թվականի հուլիսի 10-ի թիվ 567, 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 568 և 2018 թվականի մարտի 12-ի թիվ 570 պայմանագրերի հիման վրա։
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ն պայթուցիկ նյութերի մատակարարումները «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ին, որի հետ անձանց մեկ խումբ է կազմում, իրականացնում է 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 254-Э/2016, 2016 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 282-Э/2017 և 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 296-Э/2018 կնքված պայմանագրերի հիման վրա, որն, իր հերթին, իրականացնում է տվյալ ապրանքի հետագա վերավաճառքը Ղազախստանի Հանրապետության տարածքում։ Նաև «Պրոմսինթեզ» ԲԸ-ն «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ին մատակարարումներն իրականացնում է 2016 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 643/ПС/01-17, 2017 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 643/ПС/01-18 և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 643/ПС/01-18 պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում։
«Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ն պայթուցիկ նյութերի մատակարարումը Ղազախստանի Հանրապետություն «Ռուսպերֆորատոր» ԲԸ-ին իրականացնում է 2017 թվականի հունիսի 26-ի թիվ 21-008/17 և 2018 թվականի մարտի 13-ի թիվ 21-008/18 կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա, և «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ին՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 21-001/16, 2017 թվականի հունվարի 23-ի թիվ 21-001/17, 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 21-007/17, 2018 թվականի փետրվարի 28-ի թիվ 21-008/18 և 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 21-001/19 կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա։
Պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների ծավալների, արժեքի և մատակարարումների տեսականու կազմության մասին տվյալներ չեն ներկայացվում այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը ներկայացված է տեղեկատվությունը գաղտնի տեղեկատվությանը դասելու մասին վկայող գրիֆի նշումով։
Պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների մատակարարումների մասին պայմանավորվածությունների առկայությունը (նշված արտադրանքի իրացման մերժում պարունակող առկա գրությունների հետ միասին), որոնք հաստատում են նշված արտադրանքի ձեռքբերման հարցերով դիմումները սեփական կոնտրագենտներին վերաուղղորդելու գործելակերպը, հակամրցակցային համաձայնության հատկանիշներ է պարունակում։
Գործի քննության շրջանակներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում կատարելու փաստը պատասխանողները չեն ընդունում, որպես խախտման տվյալ փաստը չընդունելու հիմնավորում՝ նրանք նշում են հետևյալը.
պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցներն ապրանքներ են, որոնց քաղաքացիական շրջանառությունը (մասնավորապես՝ արտադրությունը, պահպանումը, փոխադրումը և շրջանառության ու օգտագործման այլ եղանակներ) գործունեության լիցենզավորվող տեսակ է։ Նշված ապրանքների իրացումը մի անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն թույլտվության կարգ է ենթադրում։ Արտադրությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ հետագա մատակարարումներով, այդ թվում՝ անդամ պետություններ, ինչը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ենթադրում է արտահանման թույլտվության տրամադրում
«Պրոմսինթեզ» ԲԸ-ն նշում է, որ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների մատակարարման պայմանագրեր կնքելու մերժումները նաև պայմանավորված են ավելի վաղ կնքված պայմանագրերով ստանձնած պայմանագրային պարտավորություններով՝ հաշվի առնելով արտադրական հզորությունների ժամանակավոր գործարկման դեպքում դրանց օգտագործումը։ Կոնտրագենտների ընտրության ժամանակ առավելություն ունեն վերջնական արտադրանքի սպառողները։ Տվյալ կազմակերպության պահեստային տարածքներում տարբեր ժամանակահատվածներում եղած ապրանքային պաշարները պայմանավորված են սպառման ժամանակային տատանումների առկայությամբ, նշված ծավալը ձևավորվում է՝ հաշվի առնելով պայմանագրային պարտավորությունների հաջորդ ժամանակահատվածում մատակարարումների ապահովման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ արտադրանքի առանձին տեսակների համար պայմանագրով պահանջվող ծավալի արտադրությունը և մինչև սպառող դրա հետագա լոգիստիկայի ապահովումը կարող են տևել մինչև 3 ամիս։ Որպես օրինակ՝ «Պրոմսինթեզ» ԲԸ-ն ներկայացրել է պայմանագրային պարտավորությունների ծավալների և իր արտադրական հզորությունների հետ միասին եղած ապրանքային պաշարների հարաբերակցությունը 2017-2019 թվականների ժամանակահատվածի համար, որի շրջանակներում նշված են առանձին գագաթնակետային այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում մատակարարման պատվերները գերազանցել են արտադրական հզորությունների հնարավորությունները։ Ինչ վերաբերում է «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ի հետ փոխհարաբերություններին, «Պրոմսինթեզ» ԲԸ-ն տեղեկացրել է, որ «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ն «Պրոմսինթեզ» ԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչն է, և նշված մի շարք հանգամանքները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում օրենսդրական կարգավորման առանձնահատկություններով, մասնավորապես՝ լիցենզավորմանը և թույլտվությանն առնչվող օրենսդրության պահանջներով, երկակի նշանակության արտադրանքի շարքին դասված արտադրանքի շրջանառության սահմանափակումներով, ինչպես նաև այդ արտադրանքի որակի և շրջանառության նկատմամբ հսկողության գործոններով։ Մասնավորապես պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների պահպանմանը ներկայացվող պահանջները չկատարելը կարող է հանգեցնել արտադրանքի մակնշմանը, կազմին և անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումների, և որպես դրա հետևանք (քաղաքացիական, վարչական կամ քրեական) պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն այդ արտադրանքի սեփականատերը, այլև դրա արտադրողը։ Այս կապակցությամբ կոնտրագենտի հետ հարաբերությունների տևողությունը և հուսալիությունը արտադրողի համար այլ երկրների շուկաներում արտադրանքի շրջանառության անբարենպաստ հետևանքների ռիսկերի նվազեցման լրացուցիչ երաշխիք են
«Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ն տեղեկացրել է, որ «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ի հետ ունի երկարատև պայմանագրային հարաբերություններ, որոնց շրջանակներում վերջինիս հանձնարարում է նաև ներկայացնել արտադրողի շահերն արտադրանքի առաջխաղացման առումով, այդ թվում՝ նաև մրցակցային ընթացակարգերի շրջանակներում ձեռք բերվող (իրացվող) ապրանքի գնումների (իրացման) ժամանակ, ներառյալ՝ պետական գնումները։ «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ի հետ փոխգործակցության կազմակերպմանն ուղղված իր գործունեության մեջ «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ն ղեկավարվում է (ԿՍ 07510508-53-2016 «Ձեռնարկության որակի համակարգ») ստանդարտով, ինչը նպաստել է «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ին որպես Ղազախստանի Հանրապետություն արտադրվող արտադրանքի մատակարարման կոնտրագենտ ընտրելուն։
«Պրոմվզռիվ» ՍՊԸ-ն «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ի համար, ըստ էության, իրականացնում է ապրանքաբաշխիչ ցանցի գործառույթ, այսինքն՝ իր պահեստներում միավորում է պահանջարկի առավելագույն բավարարման համար արտադրանքի անհրաժեշտ տեսականին, ինչպես նաև լինելով Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ)՝ ունի բավարար իրավասություն, անհրաժեշտ լիցենզավորման և թույլտվության փաստաթղթեր ու մասնագիտացված պահեստներ, պահպանման վայրեր և մերձատար երկաթուղիներ, որոնք համապատասխանում են Ղազախստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և նվազեցնում են արտադրողի համար վերջինիս կողմից արտադրվող արտադրանքին ներկայացվող բողոքների ի հայտ գալու ռիսկերը։ Նաև «Պրոմվզռիվ» ՍՊԸ-ն ապրանքաբաշխիչ ցանցի գործառույթների իրականացման շրջանակներում անցկացնում է արտադրանքի նկատմամբ գնորդների պահանջարկի մշտադիտարկում, հետագծում է համապատասխան արտադրանքի գնումները և դրանց մասնակցում է Ղազախստանի Հանրապետության համապատասխան ապրանքային շուկաներում «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ի արտադրանքը ներկայացնելու համար, այդ թվում՝ ձևավորում է ապրանքային պաշարներ՝ Ղազախստանի Հանրապետություն մեկանգամյա մատակարարումների կամ ոչ մեծ ծավալի մատակարարումների իրականացման նպատակով, ինչը թույլ է տալիս հասնել արտադրանքի առավելագույն օպտիմալ լոգիստիկայի և արժեքի։ Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող տեղական արտադրողների ծախսերի նվազեցման և նրանց աջակցման իրականացվող ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է նաև գնման մրցակցային ընթացակարգերին մասնակցության դեպքում 20-տոկոսանոց զեղչի ստացում, «Յա.Մ. Սվերդլովի անվան գործարան» ԴՊՁ-ն ունի առանձին լրակազմողների և նյութերի մատակարարման պայմանագրեր, ինչը թույլ է տալիս հասնել Ղազախստանի Հանրապետության շուկայում արդյունաբերական համագործակցության արդյունքի։ Տարբեր ժամանակահատվածներում որոշ կոնտրագենտների առնչությամբ տեղի ունեցած մերժումները պայմանավորված են ինչպես ազատ ապրանքային պաշարների կամ համապատասխան ապրանքների արտադրության համար արտադրական հզորությունների բացակայությամբ, այնպես էլ կոնտրագենտների անբարեխիղճ գործողություններից բխող հնարավոր հետևանքների ռիսկերով, այդ թվում՝ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների պահպանման և շրջանառության պայմանների խախտումն արձանագրող փաստերով, ինչը կարող էր պատասխանատվության ենթարկելու ռիսկի հանգեցնել նաև արտադրողի համար
«Ռուսպերֆորատոր» ԲԸ-ն նշում է, որ «Նիտրո-Ղազախստան» ՍՊԸ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի կոմերցիոն առաջարկի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ 2019 թվականի մայիսի 20-ի թիվ 358/05 գրությամբ ծանուցել է հարցմանը համապատասխանող արտադրական հնարավորությունների բացակայության պատճառով համագործակցության վերաբերյալ հարցի ուսումնասիրումը մերժելու մասին՝ պայմանավորված այն արտադրանքի ծավալի ընտրությամբ, որը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից հաստատվել է նշված ծավալի արտահանման և դրա համար պայմանագրերի կնքման նպատակով։ Այդ կապակցությամբ «Նիտրո-Ղազախստան» ՍՊԸ-ին առաջարկվել է դիմել անմիջապես Ղազախստանի Հանրապետությունում գտնվող կոնտրագենտին, որին իրականացվում է մատակարարումը, անհրաժեշտ ապրանքի գնման նպատակով։ Նշվում է, որ արտահանվող արտադրանքի ծավալի ավելացման թույլտվություն ստանալու ընթացակարգը աշխատատար և ծախսատար գործընթաց է, իսկ միայն կոմերցիոն առաջարկի վերաբերյալ հարցման առկայությունն առանց ապրանքի գնման երաշխավորված ծավալ նշելու համապատասխան ընթացակարգի նախաձեռնման համար նպատակահարմար չէ
««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն տեղեկացրել է, որ ինքնուրույն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում հրահրման միջոցների մանրամեծածախ իրացումն անդամ պետությունների այն տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին), որոնք տվյալ ապրանքն օգտագործում են ինչպես վերավաճառքի, այնպես էլ վերջնական սպառման նպատակներով։ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն հրահրման միջոցները Ղազախստանի Հանրապետություն է իրացնում ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի հիման վրա, որը հետագայում կկազմակերպի արտադրանքի անհրաժեշտ տեսականու ապահովումը և վերջնական սպառողին դրա հետագա իրացումը։ Այսպիսով, ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ն ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի համար ապրանքաբաշխիչ ցանցի գործառույթ է իրականացնում։ Ինչ վերաբերում է «Նիտրո-Ղազախստան» ՍՊԸ-ի հետ հետագա համագործակցությունից հրաժարվելուն, հաղորդվում է, որ Օ.Ա. Պակը «Նիտրո-Ղազախստան» ՍՊԸ-ի սեփականատերն է, որի անձանց խմբի մեջ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա մտնում են Ղազախստանի Հանրապետության նաև այլ տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ)։
Հաղորդվում է նաև, որ շուկայի նշված սուբյեկտի հետ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի համագործակցությունն աչքի է ընկել դրա՝ որպես պայմանագրային հարաբերությունների մասնակցի կողմից մի շարք անբարեխիղճ գործողություններով (մասնավորապես արձանագրվել են պայմանագրային պարտավորությունների խախտման փաստեր, պայմանագրով սահմանվող կարգով ժամանակին չկատարվող վճարումներ, դիրքավորում և մարքեթինգային այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այլ՝ առավելապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտադրողների արտադրանքի դիրքավորմանը, այդ թվում՝ նաև որպես ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի արտադրանք)։ Նշված գործողություններն իրենց ամբողջության մեջ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի կողմից գնահատվել են որպես անբարեխիղճ, ինչի կապակցությամբ շուկայի նշված սուբյեկտի հետ համագործակցությունը դադարեցվել է։ Ղազախստանի Հանրապետություն արտադրանքի մատակարարումները կազմակերպելու և նշված նպատակների համար կոնտրագենտին ընտրելու ժամանակ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն ելնում է ազատ ապրանքային պաշարների կամ համապատասխան ապրանքների արտադրության համար արտադրական հզորությունների առկայությունից, կոնտրագենտների անբարեխիղճ գործողություններից բխող հնարավոր հետևանքների ռիսկերից, պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների պահպանման և շրջանառության պայմանների խախտումն արձանագրող փաստերից, ինչը կարող էր պատասխանատվության ենթարկելու ռիսկի հանգեցնել նաև արտադրողի համար, ինչպես նաև պոտենցիալ կոնտրագենտի մոտ անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների, կոնտրագենտի հետ համագործակցության փորձի առկայությունից, տեսականու օպտիմալությունից և մատակարարումների պայմաններից։ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն պարզաբանել է, որ ««Ինտերրին» ԳԱՁ» ՍՊԸ-ի և «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է հրահրման միջոցների և դրանց արտադրության համար լրակազմողների մատակարարման պայմանագրեր, նաև «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է «Իսկրա» ապրանքանիշի հրահրման ոչ էլեկտրական համակարգերի հավաքման տեխնիկական պայմանները հատուցելի հիմունքով ժամանակավոր օգտագործման հանձնելու պայմանագիրը։ Կոնտրագենտների ընտրության և նրանց հետ համագործակցության պայմանների մշակման ժամանակ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն ելել է վերոշարադրյալ հանգամանքներից, ինչպես նաև վերջնական արտադրատեսակների կազմում լրակազմողների ներառման համար հնարավորությունների ձևավորման անհրաժեշտությունից այնպես, որ գնումների մրցակցային ընթացակարգերի անցկացման դեպքում վերջնական արտադրատեսակն ունենա մրցակցային առավելություններ, այդ թվում՝ նաև գնի մասով։ Կոնտրագենտների ընտրության դեպքում ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն, ուսումնասիրվող ժամանակահատվածում գործող, գլխավոր տնօրեն Ա.Ն. Վանդակուրովի 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 410 հրամանով հաստատված՝ գնային քաղաքականության մասին հիմնադրույթի համաձայն, հաշվի է առնում նաև պոտենցիալ կոնտրագենտի կողմից շուկայի սպեցիֆիկայի, ներկայության տարածաշրջանների ոլորտներում տիրող իրավիճակի իմացությունը, ինչպես նաև արտադրանքի ներկայության տարածաշրջանում մրցակցելու հնարավորության համար կոնտրագենտի մոտ ռեսուրսային բազայի առկայությունը։ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ն նաև նշել է, որ անդամ պետությունների տարածքներում պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների իրացման նպատակով իր համար առավել օպտիմալ և նպատակահարմար է մեկ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) առկայությունը, որն ունի անհրաժեշտ լիցենզավորման և թույլտվության փաստաթղթեր, համապատասխան անդամ պետությունում կարգավորումների սպեցիֆիկայի վերաբերյալ բավարար գիտելիքներ։ Այդպիսի տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) մասնակցության դեպքում նպատակահարմար է դառնում հետագծել Ղազախստանի Հանրապետության տարածքում ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի արտադրանքի տեսականու և ծավալի անհրաժեշտ մակարդակը, այդ թվում՝ լոգիստիկ փոխադրման օպտիմալ կառուցվածքը կազմակերպելու և պահեստների ապրանքակուտակման ռիսկերը կանխելու նպատակով
«Ինտերրին ԳԱՁ» ՍՊԸ-ն և «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ն, Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա, անձանց մեկ խումբ են ձևավորում և դրանով պայմանավորված՝ Ղազախստանի Հանրապետությունում շուկայի միասնական սուբյեկտ են, որն իրականացնում է պայթուցիկ նյութերի արտադրությունը և հրահրման միջոցների հավաքումը, ինչպես նաև՝ դրանց իրացումը, և որպես կանոն, ներմուծում են տվյալ ապրանքները և դրանց լրակազմողները Ռուսաստանի Դաշնության արտադրողներից՝ ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ից և «Տեխմաշսերվիս» բաժնետիրական ընկերությունից, որոնք Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա ևս անձանց մեկ խումբ են ձևավորում և դրանով պայմանավորված՝ շուկայի միասնական սուբյեկտ են։ «Ինտերրին ԳԱՁ» ՍՊԸ-ն արտադրանքը նախկինում ձեռք է բերել ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ից և կողմնակի արտադրողներից համանման արտադրանքի ձեռքբերման կարիքի մասին չի հայտնել։ Նաև «Ինտերրին ԳԱՁ» ՍՊԸ-ն, հաշվի առնելով հրահրման միջոցների իրացման շուկայի սպեցիֆիկությունը, իր համար նպատակահարմար է համարում արտադրանքի գնումը այլ անդամ պետություններում՝ մեկ կամ երկու տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հետ փոխգործակցության միջոցով։ «Ինտերրին ԳԱՁ» ՍՊԸ-ն ավելի քան 15 տարի հրահրման ոչ էլեկտրական համակարգերի գնումն իրականացնում է ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ից։ Նշված ժամանակահատվածի ընթացքում կոնտրագենտի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստեր չեն արձանագրվել։ Մատակարարվող արտադրանքը լիովին ապահովում է «Ինտերրին ԳԱՁ» ՍՊԸ-ի կարիքները, ինչով պայմանավորված՝ մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ չեն փնտրվում։ «Ինտերրին ԳԱՁ» ՍՊԸ-ն ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի արտադրանքը ձեռք է բերում մասամբ հետագա վերավաճառքի համար, մասամբ՝ արտադրական օգտագործման համար։
«Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է «Իսկրա» ապրանքանիշի արտադրանքի հավաքման արտադրության մեջ, հիմնականում ձեռք է բերում լրակազմողներ և նյութեր, որոնք անհրաժեշտ են հրահրման միջոցների արտադրության համար։ «Իսկրա-Սերվիս» ՍՊԸ-ն Ղազախստանի Հանրապետությունում ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի ներկայացուցիչը և նրա ռազմավարական գործընկերն է, ինչպես նաև առանձին կնքված պայմանագրով ««Իսկրա» ՆՄԳ» ԲԸ-ի տեխնիկական պայմանների համաձայն արտադրում է արտադրանքի առանձին տեսակներ։ Պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների, այդ թվում՝ դրանց լրակազմողների գնման ժամանակ նրա կողմից կոնտրագենտների ընտրությունը հիմնվում է արտադրողի հետ համագործակցության երկարատևության, նրա կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի բացակայության, անհրաժեշտ լիցենզավորման և թույլտվության փաստաթղթերի առկայության, ինչպես նաև ապրանքի արժեքի ընդունելիության և դրա մատակարարման պայմանների վրա։
Պատասխանողների կողմից ներկայացվել է նաև այլ տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքորոշումներ), այդ թվում՝ նշելով գրիֆը, որը վկայում է տեղեկատվությունն այն գաղտնի տեղեկատվությանը դասելու մասին, որը կցվել է գործի նյութերին։
Հաշվի առնելով գործի քննության շրջանակներում ստացված՝ գործի հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձանց գործի քննությանը մասնակցելուն ներգրավելու մասին միջնորդությունները՝ գործի քննման հարցերով հանձնաժողովի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ ներգրավվել են Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունն ու Տեխնիկական և արտահանման հսկողության դաշնային ծառայությունը (այսուհետ՝ ՏԱՀԴԾ)։
Գործի քննության շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՏԱՀԴԾ-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնությունում պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների արտադրության, պահպանման, փոխադրման գործունեությունը դասվում է գործունեության լիցենզավորվող տեսակների շարքին։ Նաև հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության օրենսդրության պահանջները և երկակի նշանակության ապրանքների ապօրինի տարածումն ու շրջանառությունը թույլ չտալուն առնչվող՝ Ռուսաստանի Դաշնության միջազգային պարտավորությունները՝ պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների նկատմամբ իրականացվում է արտահանման հսկողություն, ինչը նշված արտադրանքը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս արտահանելու թույլտվության ստացման անհրաժեշտություն է ենթադրում։ Ընդ որում, նշված թույլտվությունը տրամադրվում է արտահանման պայմանագրի հիման վրա՝ նշելով երկիրը, այն ապրանքի ծավալը և սպառողին, որի առնչությամբ ենթադրվում է մատակարարման իրականացումը։ Այդ կապակցությամբ ՏԱՀԴԾ-ի ներկայացուցիչը պարզաբանումներ է տվել պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների արտադրողների և մատակարարների՝ գոյություն ունեցող պարտավորությունների մասին, ինչը վկայում է այն բանի օգտին, որ նշված ապրանքների քաղաքացիական շրջանառության ազատությունն զգալիորեն սահմանափակված է՝ համեմատած այլ ապրանքների և ծառայությունների հետ, որոնց համար չեն գործում նշված նորմերը, կանոնները և պահանջները։
Գործի քննության շրջանակներում գործի քննման հարցերով հանձնաժողովը՝ փորձագիտական կարծիքներ (եզրակացություններ, դիրքորոշումներ) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին գործի քննությանը մասնակցելուն ներգրավել է հետևյալ փորձագետներին.
«Industrial Safety Kazakhstan» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն
«ՎզռիվԷքսպերտիզա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն, անկախ մասնագիտացված փորձագիտական կազմակերպություն,
«Ղազախստանի ճարտարագետ պայթեցնողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորում
«ՎոստԳՀԻ ԳԿ» ԲԸ
«Պայթուցիկ նյութերի անվտանգության և սերտիֆիկացման անկախ փորձաքննության ճարտարագիտատեխնիկական կենտրոն» բաժնետիրական ընկերություն
««Կրիստալ» պետական գիտահետազոտական ինստիտուտ» բաժնետիրական ընկերություն
«ՍպեցՊրոմԷքսպերտիզա» բաժնետիրական ընկերություն
«ՎզռիվԷքսպերտիզա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն
«Օրտտեն Կորգաու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն
անհատ ձեռնարկատեր Ի.Յու.Մասլով։
Գործի շրջանակներում փորձագետների առջև դրվել են հետևյալ հարցերը.
պատասխանողների և (կամ) այլ անձանց (առկայության դեպքում) կողմից արտադրվող և (կամ) իրացվող ո՞ր պայթուցիկ նյութերը և (կամ) հրահրման միջոցները, հաշվի առնելով դրանց գործառութային նշանակությունը, ձեռքբերման նպատակները, որակական և տեխնիկական բնութագրերը, գինը, իրացման պայմանները և մարքեթինգի առանձնահատկությունները, կարող են ճանաչվել փոխադարձ փոխարինելի, և դրանից որո՞նք որպես այդպիսին ճանաչվել չեն կարող
պայթուցիկ նյութերի և (կամ) հրահրման միջոցների տեխնիկական, որակական և այլ ինչպիսի՞ բնութագրեր են խոչընդոտում մի ապրանքը մեկ այլ ապրանքով փոխարինելուն։
Փորձաքննության անցկացմամբ պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 52/որոշ որոշմամբ գործի քննությունը կասեցվել է։
«Industrial Safety Kazakhstan» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 01/03-21 գրությամբ, «ՎոստԳՀԻ ԳԿ» ԲԸ-ն 2020 թվականի հունվարի 21-ի թիվ 856 գրությամբ, ««Կրիստալ» պետական գիտահետազոտական ինստիտուտ» բաժնետիրական ընկերությունը 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 2474 և 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 2504 գրություններով և «ՎզռիվԷքսպերտիզա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 20791 գրությամբ ներկայացրել են փորձաքննությունների արդյունքները, որոնց բովանդակությունից հետևում է, որ պատասխանողների կողմից մեկ ապրանքային խմբի ներսում արտադրվող պայթուցիկ նյութերը և հրահրման միջոցները կարող են փոխադարձ փոխարինելի լինել աշխատանքների որոշակի տեսակների դեպքում։ Ընդ որում, մի ապրանքը մեկ այլ ապրանքով փոխարինելու հնարավորությունը չի նշանակում, որ նշված ապրանքներն ամբողջությամբ փոխադարձ փոխարինելի են՝ հաշվի առնելով տեխնիկական, գործառութային և այլ առանձնահատկություններ, որոնք ենթադրում են, որ աշխատանքների որոշակի տեսակների դեպքում նշված ապրանքները կարող են փոխարինվել այլ ապրանքներով։
Հաշվի առնելով փորձաքննության ստացված արդյունքները՝ գործի քննման հարցերով հանձնաժողովը վերսկսել է գործի քննությունը, ինչի մասին համապատասխան որոշում է կայացրել, իսկ փորձաքննությունների ստացված արդյունքները կցվել են գործի նյութերին։
Գործի քննության շրջանակներում գործի քննման հարցերով հանձնաժողովին ներկայացվել և հայտարարվել են քննվող գործի այլ մասնակիցների դիրքորոշումները (կարծիքները, պարզաբանումները)՝ ներառելով գործի նյութերին սահմանված կարգով կցված՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ու Դաշնային հակամենաշնորհային ծառայության դիրքորոշումները (սակայն չսահմանափակվելով դրանցով)։
Գործի քննության արդյունքներով գործի քննման հարցերով հանձնաժողովը եկել է հետևյալ եզրահանգումներին։
Մեթոդիկայի 47-րդ կետի համաձայն՝ ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները հաղթահարելու հնարավորությունը գնահատվում է այդ խոչընդոտները հաղթահարելու ժամկետների և դրան ուղղված ծախսերի մեծության հիման վրա, որոնք գնահատվում են փաստացի և պոտենցիալ վաճառողների, ոլորտային մասնագետների (փորձագետների) հարցման միջոցով։ Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները համարվում են հաղթահարելի, եթե ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտների հաղթահարման ծախսերը տնտեսապես արդարացվում են եկամուտներով (առավելություններով), որոնք կստանա (նախատեսում է ստանալ) տվյալ ապրանքային շուկա մուտք գործել պատրաստվող տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը): Խոչընդոտների հաղթահարելիությունը բնութագրող անուղղակի վկայություն է ապրանքային շուկայում նոր վաճառողների հայտնվելու հաճախականությունը:
Մեթոդիկայի 44-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից սահմանվող վարչական սահմանափակումների թվին են դասվում նաև՝
գործունեության առանձին տեսակների լիցենզավորման պայմանները, արտահանման քվոտավորումը,
պետական և համայնքային կարիքների համար ապրանքի մատակարարների մրցութային ընտրության պայմանները,
տեխնիկական կանոնակարգերը, ստանդարտները,
ապրանքի որակին և (կամ) անվտանգությանը ներկայացվող պահանջներ նախատեսող այլ ակտեր։
Հաշվի առնելով պոտենցիալ վաճառողների և ոլորտային փորձագետների, այդ թվում՝ ՏԱՀԴԾ-ի ներկայացուցիչների պատասխանները, ելնելով ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում պայթուցիկ նյութերի և հրահրման միջոցների նոր վաճառողների փաստացի բացակայությունից՝ կարելի է փաստել այնպիսի էական վարչական սահմանափակումների առկայությունը, որոնք կարող են դասվել ապրանքային շուկա մուտք գործելու համար դժվար հաղթահարելի խոչընդոտների շարքին։
Արձանագրության 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնագիրը գրավոր պայմանավորվածությունն է, որը պարունակվում է փաստաթղթում կամ մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև՝ բանավոր պայմանավորվածություն։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնագրեր՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնագրերի, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան այն դեպքում, երբ պարզվել է, որ այդ համաձայնագրերը հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։
Արձանագրության 2-րդ կետի 15-րդ ենթակետով՝ մրցակցության սահմանափակման հատկանիշների շարքին են դասվում՝
ապրանքային շուկայում անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատումը
ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը կապված չէ ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության այլ ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ
ապրանքային շուկայում անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ինքնուրույն գործողություններից հրաժարվելը
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանումը՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությամբ, կամ նրանց կողմից կատարման համար պարտադիր՝ այլ անձի ցուցումներին համապատասխան, կամ անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում իրենց գործողությունների համաձայնեցման արդյունքում
այլ հանգամանքներ, որոնք տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ստեղծում են ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու հնարավորություն։
Հակամրցակցային համաձայնությանն առնչվող արգելքի պահպանմանը վերաբերող հարցը լուծելիս իրավաբանորեն նշանակալի է այն բացասական ազդեցությունը պարզելը, որն ունի կամ կարող է ունենալ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) վարքագիծը շուկայի մյուս մասնակիցների (տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), սպառողների) վրա, ինչպես նաև նշված անձի վարքագծի համապատասխանությունն այն վարքագծին, որը նման իրավիճակում ակնկալվում էր իր գույքային շահը հետապնդող, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիական իրավունքների իրականացման սահմանները չանցնող ցանկացած այլ տնտեսավարող սուբյեկտից (շուկայի սուբյեկտից):
Հաշվի առնելով այն, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում մրցակցության սահմանափակում չի հայտնաբերվել, գործի քննման հարցերով հանձնաժողովը ենթադրում է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման փաստը բացակայում է։
Գործի նյութերում առկա՝ պայմանագրային պարտավորությունների կատարումից հրաժարումը, ներառյալ՝ պայմանագրերի կնքումից հրաժարումը, որը պարունակվել է գործի այլ նյութերի հետ համակցությամբ գնահատված գործի նյութերում, չի հաստատում անդրսահմանային շուկաներում մրցակցությունը սահմանափակող համաձայնության առկայությունը։
Նշված հրաժարումը կողմերի կողմից պայմանագրային հարաբերությունների և (կամ) նախապայմանագրային աշխատանքների շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ կամ ոչ պատշաճ կատարման մասին քաղաքացիաիրավական վեճի առարկա է, ինչպես նաև դրանով հաշվի է առնվում կոնտրագենտի հետ նախկինում ունեցած աշխատանքի փորձը և նրա բարեխղճության դրսևորմամբ այդ փոխգործակցության գնահատումը, ինչն ամբողջությամբ իրագործվում է պայմանագրի ազատության շրջանակներում և չի կարող համարվել այլ համաձայնագրի կնքում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննման հարցերով հանձնաժողովը ենթադրում է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով արգելված պատասխանողների գործողություններում բացակայում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: