Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.05.2023-28.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
Ջրվեժ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2022 թվականի N 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեն`

ա. եկամուտների գծով 592,459․0 հազար դրամ,

բ. ծախսերի գծով 1,848,042.7 հազար դրամ,

գ. դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 1,251,645.4 հազար դրամ:

2) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն N 1 հավելվածի:

3) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:

4) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 1 հավելվածի:

5) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի:

7) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.01.23 N 3-Ն)

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

կողմ (13)

դեմ (0)

ձեռնպահ (0)

ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

   

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

   

ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ

   

ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ

   

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

   

ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ

   

ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ

   

ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

   

ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

   

ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ

   

ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

   

 

Համայնքի ղեկավար`

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

գ. Ջրվեժ

 

Հավելված 1-6

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ
համայնքի
ավագանու 2022 թվականի

դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման

(հավելվածները խմբ. 16.01.23 N 3-Ն, փոփ. 12.05.23 N 56-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: