Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2022 թվականի

թիվ 56

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԵԼԱՄԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2933 61 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող մելամինի համար՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի վճարվում սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքի մասով, որն արտադրվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկում նշված արտադրողների կողմից, ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների հայտարարատուի մոտ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ արտադրողի հավաստագրի առկայության դեպքում, որն ստորագրվել է համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից և վավերացվել է այդ արտադրողի կնիքով, և մաքսային մարմին ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս դրանում այդ հավաստագրի մասին տեղեկություններ հայտագրելու դեպքում:

3. Հավանություն տալ արտադրողների կողմից սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի համաձայն ընդունված գնային պարտավորություններին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններ ուղարկել սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների տպվածքների նմուշները.

իրականացնել հսկողություն սույն որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.

իրականացնել մշտադիտարկում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մելամինի մատակարարումների իրականացման մասով «Նևիննոմիսկի Ազոտ» բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ առաջարկված մոտեցումների պահպանման նկատմամբ՝ թիվ 4 հավելվածի համաձայն (այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ).

«Նևիննոմիսկի Ազոտ» բաժնետիրական ընկերության կողմից` առաջարկված մոտեցումները չպահպանելու դեպքում, այդ թվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սպառողից, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված պետական մարմնից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրել «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 8 հավելված) 110-րդ կետին համապատասխան սահմանված հակագնագցման միջոցի վերանայում անցկացնելու հարցը։

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 56 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի համարը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 56 որոշման 1-ին կետում նշված մելամին

Yuxiang-Diversifous Poplar Chemical Со., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Circular Economy Industrial Park, Shaya County, Aksu District, Xinjiang, China)

19.08

Sichuan Golden-Elephant Sincerity Chemical Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Meishan High-tech Industrial Park (West District), Meishan City, Sichuan Province, China)

19.08

Xinjiang Golden Elephant Sincerity Coal Chemicals&T Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ West Area of Fukang Industrial Park, Changji Prefecture, Xinjiang (West Side of Yaochi 220KV Substation, South of Wuzhun Railway, North of S303), China)

19.08

Xinjiang Xinlianxin Energy Chemical Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Taxi River Industry Zone, Baojiadian Town, Manasi County, Changji Prefecture, Xinjiang, China)

15.22

 

այլ

19.08

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 56 որոշման

 

ՑԱՆԿ

 

այն արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հավանության են արժանացել

 

Արտադրողը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը

1. Yuxiang-Diversifous Poplar Chemical Со., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Circular Economy Industrial Park, Shaya County, Aksu District, Xinjiang, China)

2022 թվականի փետրվարի 16-ի

թիվ ՎԻՊԴ- 157գաղտ/АD)-34

2. Sichuan Golden-Elephant Sincerity Chemical Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Meishan High-tech Industrial Park (West District), Meishan City, Sichuan Province, China)

2022 թվականի փետրվարի 16-ի

թիվ ՎԻՊԴ- 68գաղտ/АD)-34

3. Xinjiang Golden Elephant Sincerity Coal Chemicals&T Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ West Area of Fukang Industrial Park, Changji Prefecture, Xinjiang (West Side of Yaochi 220KV Substation, South of Wuzhun Railway, North of S303), China)

2022 թվականի փետրվարի 16-ի

թիվ ՎԻՊԴ- 68 գաղտ /АD)-34

4. Xinjiang Xinlianxin Energy Chemical Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Taxi River Industry Zone, Baojiadian Town, Manasi County, Changji Prefecture, Xinjiang, China)

2022 թվականի փետրվարի 16-ի

թիվ ՎԻՊԴ- 67 գաղտ /АD)-34

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 56 որոշման

(ձև)

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, հասցեն)

6. Ինվոյս (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Ապրանքի մասին տեղեկություններ

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Զուտ քաշը (տոննա)

Արժեքը

(ԱՄՆ դոլար)

Արժեքը

(ԱՄՆ դոլար)

         

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9–րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։

—————————

(ամսաթիվ)

 

—————————

(պաշտոնը)

—————————

(ստորագրություն)

—————————

(Ա.Ա.Հ.)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ.

1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով՝ տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օրացուցային օր է:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:

9. Հավաստագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի տպվածքների նմուշներին։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 56 որոշման

(ձև)

 

ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մելամինի մատակարարումներ իրականացնելու նկատմամբ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում սպառողներին մելամինի մատակարարումների առաջնահերթության սահմանում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանման համար մատակարարումներից առաջ։

2. Երկարաժամկետ պայմանագրային պարտավորությունների պահպանում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մելամինի սպառողների հետ։

3. Երկարաժամկետ պայմանագրային պարտավորությունների առաջնահերթության սահմանում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում սպոտային (կարճաժամկետ/մեկանգամյա) մատակարարումներից առաջ։

4. Մելամինի նկատմամբ թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում, այդ թվում՝ բանաձևային գնագոյացման մեխանիզմների կիրառմամբ, որոնցով նախատեսվում է ապրանքի գնի կախվածությունը բաց վերլուծական աղբյուրներում հրապարակվող՝ մելամինի և մելամինի արտադրության համար օգտագործվող հումքի գնանշման փոփոխության դինամիկայից։

5. Միասնական գնային քաղաքականության և միանման գների պահպանում՝ ֆրանկո-գործարան պայմաններով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետություններում մելամինը սպառողների համար։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: