Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 352-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (5 տեղ, 625 կգ ընդհանուր քաշով, 2,814,454.66 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,306.80 ԱՄՆ դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն անհատույց հատկացման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|