Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 957-Ն

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1546-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 957-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի թելքերի պաստառից, ինչպես նաև քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից պատրաստված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ապրանքների վրա`

 

1) զուգարանի թուղթ

4818 10

2) թաշկինակներ և կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի անձեռոցիկներ և սրբիչներ

4818 20

3) սփռոցներ և անձեռոցիկներ

4818 30 000 0

4) կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության այլ արտադրանք

4818 90-ից

5) կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ) և համանման իրեր՝ ցանկացած նյութից





 


9619 00 300 0,
9619 00 400 0,
9619 00 500 0,
9619   00   710,
9619   00   750,
9619   00   790,
9619 00 890:

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների (այսուհետ` կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, շուկայահանմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը։

3. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման։

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) անհատական փաթեթվածք` մեկ առանձին միջադիրի, փաթեթավորված փաթեթ.

2) թաղանթանյութ` թելքավոր կիսապատրաստվածք, որն ստացվում է քիմիկատների լուծույթների հետ բուսական հումքի եփման միջոցով, որի արդյունքում հեռացվում է ոչ թաղանթանյութային բաղադրիչների մեծ մասը` լիգնին, կիսաթաղանթանյութ, լուծամզուքային նյութեր.

3) թուղթ` նյութ, որի 1 մ2 մակերեսի զանգվածը չի գերազանցում 230 գ-ը, հիմնականում բաղկացած է մակերևութային շաղկապման ուժով իրար կապված բուսական թելքերից և կարող է պարունակել սոսնձապատման նյութեր, հանքային լցանյութեր, քիմիական և բնական թելքեր, պիգմենտներ և ներկանյութեր.

4) կանացի հիգիենիկ միջադիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ներծծող ապրանք, որը նախատեսված է կանանց արտաքին արտազատումների ներծծման և պահման համար.

5) հատուկ բաղադրիչ` նյութ, որը նախատեսված է կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին հիմնական գործառական հատկություններից բացի լրացուցիչ հատկություններով (հակամանրէային, հոտը կլանող և այլն) օժտելու համար:

 

3. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

 

4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պատրաստման համար օգտագործվող թուղթը, թաղանթանյութը, թղթի զանգվածը, թաղանթանյութի բամբակը, մանածագործական նյութերը, պոլիմերային թաղանթները, քիմիական թելքերը, մանածագործական և դրանց հետ խառնվող թղթի և ստվարաթղթի թափոնը, ինչպես նաև ներկանյութերը, բուրավետիչ և (կամ) տարբեր բաղադրիչներով (հականեխիչ, ախտահանիչ, լվացող և այլն) տոգորման նյութերը, տպագրական ներկերը, սոսինձները և կլանող (աբսորբող) նյութերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված պահանջներին:

8. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին, իսկ կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) գործառական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված պահանջներին:

 

Աղյուսակ N 1

 

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները

 

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի արժեքն ըստ արտադրանքի տեսակի

թղթե անձեռոցիկներ, թաշկինակներ, զուգարանի թուղթ (միաշերտ կամ բազմաշերտ) և այլ թղթե արտադրա-

տեսակներ

խոհանոցային թղթե սրբիչներ և սպասքավորման անձեռոցիկներ, սփռոցներ

կանացի հիգիենիկ միջադիրներ,

վիրախծուծներ (տամպոններ)

ամեն- օրյա

կրիտիկա- կան օրերի համար

գիշերային և առատ արտա- զատման դեպքում

1

2

3

4

5

6

1. Ջրային լուծամզուքի pH

4,5-8,5

ջրային լուծույթի pH-ի փոփոխությունը

+ 1-ից ոչ ավելի

2. Հիգիենիկ ցուցանիշները`

2.1. Ջրային

լուծամզուքի`

արտաքին տեսքը

 

հոտը, բալլ, ոչ ավելի

 

թթվայնացումը (օրգանական նյութերի ընդհանուր քանակը), մգ O2/դմ3, ոչ ավելի

 

 

թափանցիկ հեղուկ` առանց պղտորության, նստվածքի և գունավորման

-

1

 

 

 

 

-

 

 

թափանցիկ հեղուկ` առանց  պղտորության և նստվածքի

1

 

 

 

 

10,0

2.2. Ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի`

 

ֆորմալդեհիդ

 

կապար (Pb)

ցինկ (Zn)

քրոմ (Cr6),

քրոմ (Cr3)

 

 

 

 

 

0,100

 

 

 

 

 

0,100

-

 

-

-

0,030

0,100

0,100

(գումարային)

-

 

-

-

 

Գունավորման համար ներկեր օգտագործելու դեպքում

 

 

 

կապույտ

կոբալտ (Co)

 

դեղին

քրոմ (Cr6),

քրոմ (Cr3)

 

կադմիում (Cd)

0,100

 

 

 

0,100 (գումարային)

 

 

0,001

-

 

 

 

-

-

պղինձ (Cu)

 

կարմիր

մանգան (Mn)

կանաչ

 

պղինձ (Cu)

քրոմ (Cr6),

քրոմ (Cr3)

մանգան (Mn)

 

սև, վարդագորշագույն, վարդագույն

 

կոբալտ (Co)

 

պղինձ (Cu)

 

երկնագույն

պղինձ (Cu)

գորշագույն

երկաթ (Fe)

2.3. Ջրային լուծամզուքի թունավորության ցուցիչը, %

1,000

 

 

0,100

 

 

1,000

0,100 (գումարային)

 

0,100

 

 

 

 

0,100

 

1,000

 

 

1,000

 

0,300

 

70-ից մինչև 120

-

 

-

 

 

 

-

 

 

-

 

 


 

-

 

-

 

 

-

 

-

 

70-ից մինչև 120

3. Մաշկագրգռիչ

ազդեցությունները, բալլ, ոչ ավելի

-

0

4. Զգայունացնող

ազդեցությունները

-

Բացակայում են։

5. Մանրէաբանական ցուցանիշները` մանրէազերծված կենցաղային և

սանիտարահիգիենիկ

նշանակության ապրանքների`

5.1. Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների ընդհանուր քանակությունը (ՄԱՖԱՄ), ԳԱՄ/գ, ոչ ավելի

 

5.2. Էնտերոբակտեր (Enterobacteriaceae)

ցեղի մանրէներ

 

5.3. Ախտածին ստաֆիլակոկեր (Staphylococcus aureus)

 

5.4. Պսևդոմոնա աերոգինոզա (Pseudomonas aeruginose)

 

5.5. Խմորասնկեր և

բորբոսասնկեր

 

 

 

1 x 103

 

 

 

 

 

 

 

 

 

Բացակայում է։

 

 

 

Բացակայում է։

 

 

 

Բացակայում է։

 

 

 

 

1 x 102

 

 

 

1 x 102

 

 

 

 

 

 

 

 

 

Բացակայում է։

 

 

 

Բացակայում է։

 

 

 

Բացակայում է։

 

 

 

 

Բացակայում է։

 

Աղյուսակ N 2

 

Արտադրանքի տեսակը

Ցուցանիշի անվանումը և նորմը

լրիվ խոնավակլանումը,
գ, ոչ պակաս

ներծծման ժամանակը,
վ, ոչ ավելի

հակադարձ
մակակլանումը, գ

1

2

3

4

Կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ)

Ամենօրյա`

1-ին դասի

2-րդ դասի

Կրիտիկական օրերի համար`

1-ին դասի`

միջին խոնավակլանմամբ

բարձր խոնավակլանմամբ

2-րդ դասի`

միջին խոնավակլանմամբ

բարձր խոնավակլանմամբ



8,5

4,0



50,0

55,0


44,0

47,0



-

-



7,0

6,0


7,0

7,0



-

-



-

-


-

-

Գիշերային և առատ

արտազատման դեպքում`

1-ին դասի`

միջին խոնավակլանմամբ

բարձր խոնավակլանմամբ

2-րդ դասի`

միջին խոնավակլանմամբ

 

 

 

65,0

70,0

 

60,0

 

 

 

7,0

6,0

 

7,0

 

 

 

-

-

-

 

5․ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

9. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների յուրաքանչյուր միավորի փաթեթվածքի կամ փաթեթվածքի և (կամ) դրան ամրացված պիտակի վրա պետք է լինի հետևյալ մակնշվածքը`

1) արտադրանքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում).

2) արտադրող երկրի անվանումը.

3) արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը.

4) կանացի հիգիենիկ միջադիրների և վիրախծուծների համար` տեխնիկական կառուցվածքի տարբերակիչ բնութագրերը.

5) արտադրանքի անվանական չափերը (գլանափաթեթի երկարությունը և լայնությունը, թերթի չափերը կամ մակերեսը).

6) տեղեկատվություն հատուկ բաղադրիչների առկայության մասին.

7) փաթեթվածքում ապրանքների քանակը.

8) պատրաստման ամիսը, տարեթիվը, իսկ մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար` մանրէազերծման օրը, ամիսը, տարեթիվը.

9) «Կոյուղի չնետել» բառերը.

10) տոգորող լուծույթի կամ պատվածքի (առկայության դեպքում) բաղադրությունը.

11) օգտագործման ցուցումները.

12) մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար լրացուցիչ պետք է նշել «Չօգտագործել անհատական փաթեթվածքի խախտման դեպքում» բառերը, իսկ ճառագայթումային մեթոդով մանրէազերծման դեպքում` «Մանրէազերծված է ճառագայթումային մեթոդով» բառերը.

13) կանացի հիգիենիկ միջադիրների համար լրացուցիչ կարող են նշված լինել N 3 աղյուսակով սահմանված խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները:

 

Աղյուսակ N 3

 

Կանացի հիգիենիկ միջադիրների խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները

 

Միջադիրի տեսակը

Խոնավակլանման գրաֆիկական
պայմանական նշանը

Ամենօրյա`

1-ին դասի

 

2-րդ դասի


Ներմուծեք նկարագրությունը_22890 + Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891
Ներմուծեք նկարագրությունը_22890  Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891

Կրիտիկական օրերի`

1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ

 

2-րդ դասի` բարձր խոնավակլանմամբ

 

1-ին դասի` միջին խոնավակլանմամբ

 

2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ


Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 + Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891
Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890  Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891
Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 + Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891
Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890   Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891 Ներմուծեք նկարագրությունը_22891

Գիշերային`

1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ

 

1-ին դասի` միջին խոնավակլանմամբ

 

2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ


Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 +
Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 + Ներմուծեք նկարագրությունը_22891
Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890 Ներմուծեք նկարագրությունը_22890  Ներմուծեք նկարագրությունը_22891

 

10. Մակնշվածքը պետք է լինի հստակ, պարզ և ընթեռնելի:

11. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մասին սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով։

12. Փոխադրական տարայի մակնշվածքը պետք է պարունակի «Կեռերով չվերցնել», «Պահպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:

 

6․ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ

 

13. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել թղթով, պոլիմերային թաղանթով կամ փաթեթավորման այլ նյութերով, որոնք կապահովեն դրանց պահպանվածությունը և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանումը` փոխադրման և պահման ընթացքում:

14. Տոգորման նյութերով մշակված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել փոխադրման, իրացման և պահման ժամանակ գործառական հատկությունների պահպանվածությունն ապահովող հերմետիկ փաթեթվածքով:

15. Մանրէազերծված յուրաքանչյուր կանացի հիգիենիկ միջադիրի և վիրախծուծի հերմետիկ փաթեթավորման նյութերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված պահանջներին:

16. Նույն խմբային փաթեթվածքում պետք է փաթեթավորել նույն անվանմամբ, չափերով, տեխնիկական և գեղազարդային նույն կառուցվածքով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ:

17. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներով փաթեթվածքների փոխադրումը պետք է իրականացնել փոխադրական տարաներում փաթեթավորված` փակ տեսակի տրանսպորտային միջոցներով:

18. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է պահել փակ, մթնոլորտային տեղումներից, խոնավությունից պաշտպանված տարածքներում և փոխադրման, իրացման ժամանակ ապահովել պաշտպանվածությունը մթնոլորտային տեղումներից և խոնավությունից:

 

7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

19. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը գնահատելու համար հայտատուն`

1) խմբաքանակի կամ սերիական արտադրության համար կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման կամ հայտարարագրման ընթացակարգերը.

2) արտադրանքը մակնշում է համապատասխանության ազգային նշանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:

20. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով արտադրանքի նմուշառումը պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ բաժնում ներառված ստանդարտներին համապատասխան։

21. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը։

22. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանությունը կատարվում է 10-րդ բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով։

23․ Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշների որոշման ժամանակ ջրային լուծամզուքը պետք է պատրաստել սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:

24․ Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված պահանջներին:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերով սերիական արտադրանքի համար համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատը հանձնելու ժամանակ վերջինիս հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր։

26. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 3 տարուց ոչ ավելի:

27. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կասեցման կամ դադարեցման պայմանները և գործընթացները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ։

 

8. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

28. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

9. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

 

10. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտների նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ Ռ 52354

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե արտադրատեսակները. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ Ռ 52483

Կանացի հիգիենիկ միջադիրներ (փաթեթներ).

Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 219

Արտադրատեսակներ սանիտարահիգիենիկ նշանակման. Անձնական

հիգիենայի արտադրատեսակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ։

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան