Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2022 թվականի

թիվ 83

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՈՐՁ ՇՆԵՐԻ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք որձ շների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 4.1 կետում՝

երկրորդ պարբերությունում «կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝» բառերը փոխարինել «եղել կատաղախտից՝ վերջին 6 ամիսների ընթացքում:».

երրորդ և չորրորդ պարբերությունները հանել.

բ) 4.2 կետը լրացնել հետևյալ բառերով՝ «(բացառությամբ այն դեպքերի, երբ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստանյութով իմունիտետի պահպանման մեկ տարուց ավելի կազմող ժամկետը չի լրացել կամ լաբորատոր եղանակով հաստատվել է 0,5 ՄՄ/մլ-ից ոչ պակաս իմունիտետի լարվածությունը (միայն կատաղության համար))».

գ) 4.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.5. Դոնոր որձ շներն անցել են տարեկան մշակում՝ հակամակաբուծային պատրաստուկներով:».

դ) 4.7 կետը հանել։

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ըստ թիվ 46 ձևի տրված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերն օգտագործվում են մինչև 2023 թվականի հունիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: