ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2022 թվականի |
թիվ 87 |
քաղ. Մոսկվա |
ՌԵՆՏԳԵՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Բուժառուներին և բժշկական անձնակազմին ռենտգենային ճառագայթման ազդեցությունից պաշտպանելու համար նախատեսված, կապարի փոշուց (մոտ 80 %) և պոլիվինիլքլորիդից բաղկացած նյութից պատրաստված հագուստի առարկաների և հագուստի պարագաների (օրինակ՝ գոգնոց, առաջակապ, շրջազգեստ, թիկնոց, օձիք և այլն) տեսքով ներկայացված ռենտգեն ճառագայթներից պաշտպանող արտադրատեսակները, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 3-րդ (բ) կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7806 00 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: