ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 183-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի հարդարում և կահավորում Սպիտակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արթուր Ենոքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 40592954) 2023 թվականի փետրվարի 1-ին կնքված` N 01/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պեմզաբլոկի մատակարարում` 1,615,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գլոբալ Քընսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06951956) 2023 թվականի փետրվարի 8-ին կնքված` N 08/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 16,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մաստեր Գլասս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01308109) 2023 փետրվարի 8-ին կնքված` N 08/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է դռների, պատուհանների և պարագաների մատակարարում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մաստեր Սիթի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00492798) 2023 թվականի փետրվարի 8-ին կնքված` N 08022023-01 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՎԷՆԻ Մարկետինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02679404) 2023 թվականի փետրվարի 8-ին կնքված` N 08/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի մատակարարում` 3,754,195 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 12.05.23 N 328-Ա)
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 183-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ»
1. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամաս 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի արտաքին և ներքին հարդարում և կահավորում |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
150.000.000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մարտի 30-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Արտաքին և ներքին հարդարում` 150,000,000 դրամ, Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 30.12.2024 թ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետու- թյան տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ՝ 1. Դռների, պատուհանների, վիտրաժների պատրաստում և տեղադրում` 12,000,000 դրամ, 2. Ինժեներական համակարգերի կառուցում և մոնտաժում` 4,500,000 դրամ, 3. Ներքին վերանորոգման աշխատանքներ` 6,500,000 դրամ, 4. Արտաքին հարդարման աշխատանքներ` 7,000,000 դրամ, 5. Շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերում՝ 96.000.000 դրամ, 6. Կահույք և բակի խաղահրապարակի խաղեր՝ 17,000,000 դրամ, 7. Կենցաղային սարքավորումներ՝ 3,000,000 դրամ, 8. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 4,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Սպիտակի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.12.2024, N 904-Ա | 20.12.2024, N 183-Ա | |
12.05.2023, N 328-Ա | 13.05.2023, N 183-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|