Գլխավոր տեղեկություն
Համար
N 927-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 927-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 751-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերի հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով Steptoe & Johnson ընկերությանը ներգրավելու և պայմանագիր կնքելու մասին» N 751-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «Steptoe & Johnson» բառերը փոխարինել «Alliance Law Partners» բառերով.

2) որոշման 1-ին կետում «Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe & Johnson ընկերությանը» բառերը փոխարինել «Վաշինգտոնում գործող Alliance Law Partners ընկերությանը» բառերով.

3) որոշման 2-րդ կետում՝

ա. «Չեղարկման վարույթի շրջանակներում վերջինիս հետ կնքել 280,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)» բառերը փոխարինել «Չեղարկման վարույթի շրջանակներում վերջինիս հետ կնքել 350,000 ԱՄՆ դոլար (ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)» բառերով,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշմամբ» բառերով.

4) որոշման 3-րդ կետում «Steptoe & Johnson» բառերը փոխարինել «Alliance Law Partners» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ