ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2022 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 031/2012) ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 031/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին՝ գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների, դրանց կցորդների և բաղադրիչների համապատասխանության գնահատման մասին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2013) փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 127 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերը վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը՝ սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում են մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.
գ) տեխնիկական կանոնակարգի՝ սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ բաց թողնված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է այդ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: