Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2022 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

ԵԱՏՄ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ «ՑՈՒՑԱՓԵՂԿԻ» ՍՏԵՂԾՈՒՄ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 7-րդ կետի «բ» ենթակետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 87 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման աշխատանքների կատարման տեխնիկական առաջադրանքը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի հունվարի 18-ի

թիվ 15 որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի»  ստեղծման աշխատանքների կատարման

 

Եզրույթներ և հապավումներ

Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակներով օգտագործվում են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» (այսուհետ՝ Միություն) 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման հարցերով Միության մարմինների որոշումներով սահմանված իմաստներով հասկացությունները:

 

Հապավում

Նկարագրություն

API

Հավելվածի ծրագրային միջերես, կիրառական ծրագրավորման միջերես (application programming interface)՝ եղանակների նկարագրություն (դասերի, ընթացակարգերի, գործառույթների, կառուցվածքների հավաքակազմ), որոնցով համակարգչային մի ծրագիրը կարող է փոխգործակցել մեկ այլ ծրագրի հետ

CSV

CSV (Comma Separated Values)՝ աղյուսակային տվյալների ներկայացման համար նախատեսված տեքստային ֆայլերի ձևաչափ

CMR

CMR (Convention relative au contrat de transport international de Marchandises par Route)` Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրման պայմանագրի մասին կոնվենցիա

DTCE

DTCE (digital transport corridors ecosystem)՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգ

IRU

IRU (The International Road Transport Union)՝ 1948 թվականի մարտի 23-ին Ժնևում հիմնադրված՝ ազգային ավտոտրանսպորտային միությունների և կազմակերպությունների շահերը միավորող միջազգային կազմակերպություն

JSON

JSON (JavaScript Object Notation)՝ JavaScript-ի վրա հիմնված՝ տվյալների փոխանակման տեքստային ձևաչափ

MVE

MVE (Minimal Viable Ecosystem)՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի գործառումն ապահովելու համար նվազագույն, սակայն բավարար թվային ծառայությունների, ծրագրաապարատային համալիրի գործառույթների, բաղադրիչների և կազմակերպական և իրավական ապահովման բաղադրիչների հավաքակազմ

REST

REST (Representational State Transfer - «ներկայացուցչական վիճակի փոխանցում»)՝ ցանցում բաշխված հավելվածի բաղադրիչների փոխազդեցության ճարտարապետական ոճ

HTTP

HTTP (Hyper Text Transfer Protocol - «հիպերտեքստի փոխանցման հաղորդակարգ»)՝ տվյալների փոխանցման կիրառական մակարդակի հաղորդակարգ, որն օգտագործվում է «Ինտերնետ» ցանցում տվյալների փոխանցման համար

HTTPS

HTTPS (Hyper Text Transfer Protocol Secure)՝ ծածկագրմանն աջակցող HTTP հաղորդակարգի ընդլայնում: Ըստ HTTP հաղորդակարգի փոխանցվող տվյալները «փաթեթավորվում են» SSL կամ TLS կրիպտոգրաֆիկ հաղորդակարգում, ինչով և ապահովվում է այդ տվյալների պաշտպանությունը

SOA

Ծառայությանը կողմնորոշված ճարտարապետություն

SOAP

Բաշխված հաշվողական միջավայրում կառուցվածքավորված հաղորդագրությունների փոխանակման հաղորդակարգ

SSL

SSL (Secure Sockets Layer - պաշտպանված սոքետների մակարդակ)՝ «Ինտերնետ» ցանցում հանգույցների միջև տվյալների պաշտպանված փոխանցումն ապահովող կրիպտոգրաֆիկ հաղորդակարգ

TLS

TLS (transport layer security)՝ փոխադրման մակարդակի պաշտպանության հաղորդակարգ, «Ինտերնետ» ցանցում հանգույցների միջև տվյալների պաշտպանված փոխանցումն ապահովող կրիպտոգրաֆիկ հաղորդակարգ

WEB, WWW

Համաշխարհային սարդոստայն (World Wide Web)՝ «Ինտերնետին» միացված տարբեր համակարգիչներում գտնվող փոխկապակցված փաստաթղթերին հասանելիություն տրամադրող բաշխված համակարգ

WSDL

WSDL (Web Services Description Language)՝ XML լեզվի վրա հիմնված՝ վեբ ծառայությունների և դրանց հասանելիության նկարագրման լեզու

XML

Extensible Markup Language (ընդարձակելի նշագրման լեզու)

ՏԲ

Տվյալների բազա

ԳՕՍՏ

Պետական ստանդարտ

Անդամ պետություններ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ

ՎԵԿ

Վստահված երրորդ կողմ

ԵԱՏՄ, Միություն

Եվրասիական տնտեսական միություն

ԵՏՀ, Պատվիրատու

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Կատարող

Պատվիրատուի հետ աշխատանքների կատարման պայմանագիր կնքած կազմակերպություն

ԲՓՊԿ

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրման պայմանագրի մասին կոնվենցիա

ՏՄՀ

Տեխնիկական միջոցների համալիր

ՄՏՄ

Միջազգային տրանսպորտային միջանցք

ԳՀՓԿԱ

Գիտահետազոտական և փորձարարական–կոնստրուկտորական աշխատանքներ

ՆՏՏ

Նորմատիվ-տեղեկատու տեղեկատվություն

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն

ԵՀԿ

Երկաթուղիների համագործակցության կազմակերպություն

ԵՏԽ

ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհուրդ

ԵՏԲՄՀ

Երկաթուղային տրանսպորտով բեռների միջազգային հաղորդակցության մասին համաձայնագիր

ԱՊՀ

Անկախ Պետությունների Համագործակցություն

ՀԾՀ

Հատուկ ծրագրային ապահովում

ՏԲԿՀ

Տվյալների բազաների կառավարման համակարգ

CIM

Բեռների միջազգային երկաթուղային փոխադրման մասին կոնվենցիայի միասնական կանոններ

ԹՏՄ

Թվային տրանսպորտային միջանցքներ

ՏՀ

Տեղեկատվական համակարգ

Բազային տեխնոլոգիական ենթակառուցվածք

Տեղեկատվական ռեսուրսների և դրանց կազմակերպման եղանակների ամբողջություն, որոնցով ապահովվում է այնպիսի համակարգի տեխնոլոգիական հնարավորությունների իրագործումը, որը միևնույն ժամանակ ունի առաջնային սպառողներին բավարարելու համար նվազագույն, սակայն բավարար գործառույթներ, ինչպես նաև տրամադրում է մասշտաբավորման և նոր լուծումների ու տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններ

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկ»

Օգտատերերի հետ Միության անդամ պետությունների թվային ծառայությունների ազգային տարրերի հաղորդակցական և սերվիսային փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի իրագործման նպատակով թվային ենթակառուցվածքի (տվյալների մասով) ձևավորման համար ազգային ծառայությունների «ցուցափեղկ»

Տվյալների կոնվեյեր

Տեխնոլոգիական լուծում, որը տրամադրում է մատակարարումների շղթաներում տարբեր աղբյուրներից տվյալների անկար ինտեգրման հնարավորություն և ապահովում է տեղեկատվության փոխանակում անդրսահմանային տրանզակցիաների (գործարքների) ժամանակ

Էկոհամակարգի մասնակից

ԵԱՏՄ թվային միջազգային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի շրջանակներում փոխադրման գործընթացի կազմակերպմանը, իրականացմանը, համակարգմանը և վերահսկմանը մասնակցող ԵԱՏՄ անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ, պետական իշխանության մարմին, ԵՏՀ կառավարման մարմին: Էկոհամակարգի մասնակիցների կազմը նաև ներառում է տրանսպորտային ընկերություններ, բեռնառաքող ընկերություններ, բեռնատերերի ընկերություններ, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների օպերատորների ընկերություններ, տրանսպորտային տեխնիկա արտադրող ընկերություններ, պետական վերահսկող մարմիններ, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում հասարակական կազմակերպություններ և ասոցիացիաներ, տրանսպորտային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք և այլն:

Ծառայություններից օգտվողը

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային միջոցներից օգտվելու սահմանված (որոշված) իրավունքներ ունեցող՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի մասնակիցներ

Թվային տրանսպորտային միջանցք

Մատակարարումների անդրմայրցամաքային շղթաներում միջանցիկ բիզնես գործընթացները թվայնացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, ՄՏՄ ենթակառուցվածքի և տրանսպորտային միջոցների օգտագործումն օպտիմալացնելու, ինչպես նաև տեղեկատվական-տեղեկատու, վերլուծական և այլ ծառայությունների համալիր տրամադրելու և կառավարման լուծումներին աջակցելու նպատակով ՄՏՄ մասնակիցների տեղեկատվական ռեսուրսներն ինտեգրող և դրա շուրջ վստահելի տեղեկատվական տարածություն ձևավորող հետերոգեն տեղեկատվական-սերվիսային թվային հարթակ

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

Տեխնիկական առաջադրանքի առարկան ««ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման աշխատանքների (այսուհետ համապատասխանաբար՝ Նախագիծ, աշխատանքներ) կատարումն է:

 

1.1. Փաստաթղթերի ցանկը, որոնց հիման վրա իրագործվում է Նախագիծը

«ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման համար հիմք են՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների մասին» թիվ 12 որոշումը.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» թիվ 12 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 4 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Ընդհանուր գործընթացներն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 200 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի «Արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնները հաստատելու մասին» թիվ 5 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 9-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման և նկարագրման մեթոդիկայի մասին» թիվ 63 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև, ու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման վերաբերյալ» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 125 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ««Եվրասիական տնտեսական միության տվյալների մոդելի մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 190 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 3-ի «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառվող՝ տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում ստանդարտների և առաջարկությունների ցանկի մասին» թիվ 2 հանձնարարականը.

Հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի «Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկը հաստատելու մասին» թիվ 175 կարգադրությունը.

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով՝ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների պլանի մասին» թիվ 17 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործառման ապահովման և զարգացման 2022 թվականի միջոցառումների պլանի մասին» թիվ 25 կարգադրությունը.

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» թիվ 4 որոշումը.

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին» թիվ 1 որոշումը.

Եվրասիական տնտեսական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասին» թիվ 4 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին» թիվ 29 կարգադրությունը.

Եվրասիական տնտեսական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ««ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման մասին» թիվ 87 որոշումը:

Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող, այդ թվում՝ աշխատանքների կատարման պայմանագիրը կնքելուց հետո ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները:

Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվերով 2018-2019 թթ.-ին կատարված՝ «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում» գիտահետազոտական աշխատանքի կատարման արդյունքները:

 

1.2. Աշխատանքների կատարման մեկնարկի և ավարտի պլանային ժամկետները

Աշխատանքների կատարման ժամկետ՝ Պայմանագրի կնքման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը:

Սույն տեխնիկական առաջադրանքի մասով աշխատանքները պետք է կատարվեն չորս փուլով:

Առաջին փուլի ավարտի ժամկետ՝ Պայմանագրի կնքման օրվանից 50 օրացուցային օր:

Երկրորդ փուլի ավարտի ժամկետ՝ Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր:

Երրորդ փուլի ավարտի ժամկետ՝ Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր:

Չորրորդ փուլի ավարտի ժամկետ՝ Պայմանագրի կնքման օրվանից 310 օրացուցային օր, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 25-ից ոչ ուշ։

Կատարողն աշխատանքները կատարում է Պայմանագրով, այդ թվում՝ սույն տեխնիկական առաջադրանքով սահմանված կազմով (ծավալով) և օրացուցային պլանում նշված ժամկետներում (տեխնիկական առաջադրանքի հավելված 1):

 

1.3. Աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին տեղեկությունները

Կատարողի կողմից կատարված աշխատանքների (աշխատանքների փուլերի) ֆինանսավորման և վճարման կարգը սահմանվում է Պայմանագրի պայմաններով:

 

2. Նախագծի նկարագրությունը

 

«ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագիծը, 2018-2019 թթ.-ին անցկացված գիտահետազոտական աշխատանքի արդյունքում արված առաջարկությունները հաշվի առնելով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածքներում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծման հայեցակարգային մոտեցումների իրագործման նպատակով անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի տարրն է:

Նախագծի շրջանակներում ստեղծված՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ունիվերսալ ինտեգրացիոն բաղադրիչը (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգ, digital transport corridors ecosystem, DTCE) թույլ կտա ապահովել ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկում» անդամ պետությունների ազգային հատվածների թվային ծառայությունների հրապարակումը, օգտատերերին էլեկտրոնային ծառայությունների մասին տեղեկատվության ստացման հասանելիության տրամադրումը, ապահովել ծառայությունների տիպային տարրերի բազմացումը և դրանց օգտագործման մասով վիճակագրական տեղեկատվության հավաքումը:

Նախագծի իրագործման արդյունքում ձևավորվելու է Ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» (ազգային ծառայությունների մարքեթփլեյսը), և տրամադրվելու է անդամ պետությունների առաջնահերթ ծառայությունների՝ ըստ տարածքների բաշխված հավաքակազմի և ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային լոգիստիկ գործունեություն վարելու և տեխնոլոգիաների տրանսֆերտի համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը:

Ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծումը ենթադրում է անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տրանսպորտային լոգիստիկ ճյուղի թվայնացման աջակցման գործիքներ օգտագործելիս անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից համատեղ խնդիրների լուծման, ինչպես նաև թվային օրակարգում բիզնեսի ներգրավվածության ընդլայնման և բարենպաստ գործարար միջավայրի զարգացման ընթացքում սիներգետիկ էֆեկտին հասնելը:

 

3. ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» նշանակությունը, ստեղծման նպատակները

 

3.1. Նշանակությունը

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի անհրաժեշտ թվային ենթակառուցվածք ձևավորելու, ինչպես նաև Նախագծի շրջանակներում մշակված տեխնիկական լուծումների հետագա բազմացում ապահովելու համար:

 

3.2. Ստեղծման նպատակները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծման նպատակներն են՝

որպես ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի իրագործման և ձևավորման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմք՝ բազային տեխնոլոգիական ենթակառուցվածքի ձևավորումը.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծումը, որը նախատեսված է օգտատերերի հետ Միության անդամ պետությունների թվային ծառայությունների ազգային տարրերի կոմունիկացիոն և սերվիսային փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԻՏՀ) հնարավորությունների օգտագործմամբ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի իրագործման նպատակով թվային ենթակառուցվածքի (տվյալների մասով) ձևավորման համար.

օգտատերերին ծառայությունների և դրանց հանրայնացման մասով ազգային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղեկատվական պորտալի բազայի վրա էլեկտրոնային ծառայությունների մասին տեղեկատվությունն ստանալու հասանելիության տրամադրումը՝ ծառայությունների և դրանց հանրայնացման մասով ազգային առանձնահատկությունը հաշվի առնելով.

ԵԱՏՄ ԹՏՄ նվազագույն կենսունակ էկոհամակարգի տեխնոլոգիական սթեքի (minimal viable ecosystem, այսուհետ՝ MVE) ձևավորումը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների բազմացման մասով առաջարկությունների մշակումը և համաձայնեցումը։

Նախագծի իրագործման արդյունքներով պետք է ապահովվեն հետևյալ արդյունքները.

ծառայությունների մշակված տիպային նախատիպերի քանակը՝ 10-ից ոչ պակաս.

հանրային պորտալին դիմած օգտատերերի թիվը՝ 200 000-ից ոչ պակաս.

տվյալների ստացման համար ծառայությունների API-ից օգտվող պետական մարմիններում օգտատերերի թիվը՝ 5-ից ոչ պակաս.

տվյալների ստացման համար ծառայությունների API-ից օգտվող կազմակերպությունների թիվը՝ 10-ից ոչ պակաս։

 

3.3. Նախագծի շրջանակները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծման նախագծի շրջանակները ներառում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին» թիվ 29 կարգադրությամբ սահմանված՝ ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիոնալության մշակման շրջանակներում թվային միջազգային տրանսպորտային միջանցքներով փոխադրումների (փոխադրման գործընթացի) մասնակիցների փոխգործակցության թվայնացման աշխատանքները:

Նախագծի շրջանակներում չի ներառվում այլ բիզնես գործառույթների և փոխգործակցությունների, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, առևտրահաշվարկային գործառնությունների, արտաքին տնտեսական գործունեության մաքսային ուղեկցման, հսկիչ-վերահսկողական գործունեության, արժութային և մաքսային հսկողության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին» թիվ 29 կարգադրության շրջանակներում չներառված այլ գործառույթների ոլորտում թվայնացումը:

Նախագծի շրջանակներում չներառված գործառույթները պետք է իրագործվեն կամ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի զարգացման հետագա փուլերում կամ էլեկտրոնային առևտրի, թվային արդյունաբերության էկոհամակարգի և կոոպերացիայի, ֆինանսական էկոհամակարգի ոլորտներում թվային էկոհամակարգերի ձևավորման կամ ԵԱՏՄ և ԵԱՏՄ անդամ պետությունների այլ թվային նախաձեռնությունների ձևավորման շրջանակներում:

 

4. Աշխատանքների բովանդակությունը և աշխատանքների կատարմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

Նախագծի իրագործման ընթացքում անհրաժեշտ է կատարել Աշխատանքների օրացուցային պլանում նշված աշխատանքները (տեխնիկական առաջադրանքի թիվ 1 հավելված):

Նախագիծը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Միության թվային օրակարգի շրջանակներում իրագործվող նախագծերը, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության պատրաստ լինելու աստիճանը:

Նախագիծն իրագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել վերազգային մակարդակով ֆունկցիոնալությունն ապահովելու համար ինտեգրված համակարգի ենթահամակարգերի գործարկման կարգին համապատասխան դրանց առավելագույն օգտագործման հնարավորությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ G2G ծառայությունների աջակցումը ենթադրում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործում, վերազգային և ազգային մակարդակների այլ համակարգերի հետ ինտեգրում, այդ թվում՝ Միության շրջանակներում արդեն գործարկված լրացուցիչ ընդհանուր գործընթացների լրամշակման և (կամ) իրագործման միջոցով՝ հաշվի առնելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը:

Նախագծի շրջանակներում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի օգտագործումն ապահովող տեխնիկական լուծումները սահմանվում են տեխնիկական նախագծման փուլում: Նախաձեռնության իրագործման համար ինտեգրված համակարգի ենթահամակարգերի առկա գործառույթների՝ հիմնավորված կերպով ոչ բավարար լինելու դեպքում պետք է ձևավորվեն ինտեգրված համակարգի առկա ենթահամակարգերի ֆունկցիոնալության ընդլայնման մասով առաջարկություններ:

Նախաձեռնությունն իրագործելիս միջպետական տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի (էլեկտրոնային տեսքով տեղեկությունների) կառուցվածքների մշակումը կազմակերպվում է ինտեգրված համակարգի ստեղծման, գործառման ապահովման և զարգացման առանձին միջոցառումների շրջանակներում:

Նախագիծն իրագործելիս պետք է ապահովվի տեղեկատվության հետ աշխատանքի ոլորտում ազգային օրենսդրությունների պահանջների կատարումը:

Նախագծի իրագործման արդյունքների հիման վրա պետք է մշակվեն թվային ծառայությունների կազմի ընդլայնման, դրանց կիրառման համար կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների հետագա բազմացման մասով առաջարկություններ տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ՝ ավիացիոն, ավտոմոբիլային, երկաթուղային և ջրային տրանսպորտը) մուլտիմոդալ փոխադրումներ իրականացնելիս, ինչպես նաև հաշվի առնելով ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ենթակառուցվածքի փոխգործունակությունը, այդ թվում՝ իրավաբանական, կազմակերպական, սեմանտիկ և տեխնիկական ապահովումը:

 

 

4.1. ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկին» ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» նախատեսված է ծրագրային մոդուլների կենտրոնացված կառավարումն ապահովելու, ինչպես նաև ԵԱՏՄ ԹՏՄ հիմնական բաղադրիչների հետ արտաքին ծառայությունների գործառումն և փոխգործակցությունը կարգավորելու համար:

Գործառութային առումով ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է ապահովի՝

- էկոհամակարգի մասնակիցների միջև անընդհատ և անվտանգ փոխգործակցության իրականացումը.

- դերային մոդելին համապատասխան՝ օգտատերերի հաշվի գրառումների և հասանելիության իրավունքների կառավարումը.

- էկոհամակարգի ծառայություններին և մոդուլներին արտաքին տեղեկատվական համակարգերի միացման հնարավորությունը, ինչպես նաև արտաքին համակարգերի համար տվյալներ փոխանցելու հնարավորությունը.

- արտաքին համակարգերից և ծառայություններից ստացվող տվյալների մշակումը.

- պետական գաղտնիք չկազմող՝ սահմանափակ հասանելիության տեղեկություններ (դրանց առկայության դեպքում) պարունակող տեղեկատվական ռեսուրսների գաղտնիությունը.

- մշակվող տվյալներ պարունակող տեղեկատվական ռեսուրսների և դրանց մշակումն ապահովող ծրագրային ապահովման ամբողջականությունը:

Ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է համապատասխանի տեղեկատվության պաշտպանության մասով պահանջները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին և մեթոդական փաստաթղթերին:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային ապահովման ճարտարապետությունը պետք է ներառի հետևյալ մոդուլները.

օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլ՝ կենտրոնացված միասնականացված հասանելիության կազմակերպման և տեղեկատվության ու ծառայությունների հասանելիության իրավունքների տարանջատման ավտոմատացված համակարգ.

«Տեղեկատվական պորտալ» մոդուլ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տեղադրման և հրապարակման համար նախատեսված միասնական պաշտոնական կայք, որը կարող է կիրառվել որպես «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Նախագծի պաշտոնական կայք՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ազգային տեղեկատվական հարթակներից և ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգերից տրամադրվող տեղեկատվության ինտեգրումը.

ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլ՝ պահանջներին համապատասխան ծառայությունների տեղադրման և հրապարակման, ինչպես նաև էկոհամակարգի ազգային բաղադրիչների (հարթակների/ծառայությունների) հետ ինտեգրման ավտոմատացված համակարգ.

«Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլ՝ ծառայությունների տիպային նախատիպերի հավաքակազմ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից դրանց բազմացման և ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում ազգային (պետական և կողմնակի կոմերցիոն) ծառայությունների իրագործման մասին տեղեկատվություն պարունակող միասնական սերվիսային նավիգացիոն համակարգ: Ընդ որում, չի ենթադրվում ազգային ծառայություններում մշակվող տեղեկատվության և տվյալների անմիջական հասանելիության ապահովում.

ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլ՝ համակարգն ապահովում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բոլոր բաղադրիչների աշխատունակության հսկումը, ազգային ծառայությունների մատչելիության (աշխատունակության) հսկումը, այդ թվում՝ ծառայությունների տիպային նախատիպերի հետ փոխգործակցության միջոցով ազգային մակարդակից տրամադրվող տվյալների հիման վրա բիզնես հավելվածի (ծառայության) և Real User Monitoring (RUM) ռեակցիայի ժամանակի հսկումը՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկում» մոնիթորինգի տվյալների հետագա ամփոփ պատկերմամբ.

անալիտիկայի մոդուլ՝ հրապարակվող ծառայությունների մասին տվյալների և համախմբված վիճակագրական և վերլուծական հաշվետվությունների կառուցվածքի վերլուծության ավտոմատացված տեղեկատվական համակարգ, այդ թվում՝ ծառայությունների տիպային նախատիպերի վիճակագրական տվյալների հավաքման մոդուլի միջոցով ազգային ծառայություններից վիճակագրական տվյալների հավաքման հիման վրա.

«API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի բաղադրիչների և ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների տրամադրման արտաքին համակարգերի, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում երրորդ երկրների էկոհամակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ավտոմատացված համակարգ:

Մոդուլներն իրագործելիս չի ենթադրվում ազգային հատվածներում պարունակվող տեղեկատվության և տվյալների անմիջական հասանելիության ապահովում:

 

4.1.1. ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդին ներկայացվող պահանջները

Ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» կազմում պետք է ներառվի ցուցափեղկի բազային ֆունկցիաների և ծառայությունների տիպային նախատիպերի վիզուալիզացման համար նախատեսված ցուցադրական սթենդը՝ ազգային թվային ծառայությունների ֆունկցիոնալ-տրամաբանական կապը ցուցադրելու նպատակով:

Ցուցադրական սթենդը պետք է ապահովի Պատվիրատուի կողմից համաձայնեցված «ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների փոխգործակցության կոնցեպտուալ մոդել», «ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ենթակառուցվածքի փոխգործակցությունը, այդ թվում՝ իրավաբանական, կազմակերպական, սեմանտիկ և տեխնիկական ապահովումը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի առանցքային ճարտարապետական լուծումները» փաստաթղթերի հիման վրա ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ճարտարապետության և հիմնական տեխնիկական լուծումների վիզուալիզացումը (տեսողականացումը): Ցուցադրական սթենդը ստեղծվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծման նախագիծն իրագործելիս տեխնոլոգիական և կազմակերպական ռիսկերի նվազեցման նպատակով:

Ցուցադրական սթենդի ստեղծման համար թույլատրվում է հաշվումների և տվյալների պահման սահմանափակ արտադրողականությամբ ծրագրաապարատային միջոցների կիրառումը:

Ցուցադրական սթենդի նշանակությունը պետք է լինի ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» հետևյալ ֆունկցիաների իրագործման հնարավորության ցուցադրումը.

ծառայությունների տիպային նախատիպերի հրապարակում.

ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիոնալ հասանելիության մոնիթորինգ.

ծառայությունների տիպային նախատիպերի մասին վիճակագրական տվյալների հավաքում և անալիտիկայի ձևավորում:

Ցուցադրական սթենդի կազմը ներառում է՝

ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրող՝ հետևյալի կազմում՝

- «Տեղեկատվական պորտալ» մոդուլի ցուցադրող,

- ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլի ցուցադրող,

- ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլի ցուցադրող,

- անալիտիկայի մոդուլի ցուցադրող.

ծառայությունների տիպային նախատիպերի ցուցադրողներ՝ հետևյալի կազմում՝

- «Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա» ծառայության տիպային նախատիպի ցուցադրող.

- «Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն» ծառայության տիպային նախատիպի ցուցադրող:

Ծառայությունների տիպային նախատիպերի ցուցադրողներն անհրաժեշտ է իրագործել ցուցադրողների ցանկում թվարկվածներին համանման՝ ԵԱՏՄ մեկ կամ մի քանի անդամ պետություններում շահագործվող ծառայությունների հիման վրա:

Ցուցադրական սթենդը պետք է իրագործվի ինքնավար ռեժիմում աշխատող՝ հատկացված ապարատային միջոցների վրա:

Ցուցադրական սթենդի գործառման մշակումը չի ենթադրում հետևյալ ֆունկցիաների իրագործումը.

օգտատերերի իսկորոշման ու ավտորիզացման գործառույթներ.

տիպային ծրագրային լուծումների գրադարանի վարում.

API մոդելի և ինտեգրացիոն բաղադրիչի մոդուլի աջակցում:

Ցուցադրական սթենդի գործառման մշակումը պետք է կատարվի ցուցադրման մշակված ծրագրի հիման վրա և թեստային տվյալների հավաքակազմի կիրառմամբ:

 

4.2. ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների ֆունկցիաներին ներկայացվող պահանջները

 

4.2.1. ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» ապահովում է դրա կազմում ներառված մոդուլների գործառումը:

Մոդուլներին ներկայացվող ընդհանուր պահանջները ներառում են՝

- պահվող տվյալների ծավալի մասշտաբելիությունը.

- նոր գործառույթներ օպերատիվ կերպով ավելացնելու կամ գոյություն ունեցողը լրամշակելու հնարավորությունը.

- մյուս բաղադրիչներից անկախ՝ առանձին բաղադրիչներն արդիականացնելու հնարավորությունը.

- կարգավորումների և լրամշակումների ավտոմատ ռեպլիկացիան.

- նոր օգտատերեր ավելացնելու և բեռնվածությունը մեծացնելու դեպքում աշխատունակության պահպանումը.

- տեղեկատվական ռեսուրսների իսկությունը:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների իրագործումը պետք է ապահովի օգտատերերի խմբերի դերային մոդելից կախված կարգավորվող՝ մեկ էկրանին խմբավորված կարևոր տեղեկատվության հետ ինտերակտիվ վահանակի գործառումը:

 

4.2.2. Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլ՝ կենտրոնացված միասնականացված հասանելիության կազմակերպման և տեղեկատվության ու ծառայությունների հասանելիության իրավունքների տարանջատման ավտոմատացված համակարգ:

Գործառնապես մոդուլը պետք է ապահովի՝

օգտատերերի նույնականացման, իսկորոշման և ավտորիզացման գործընթացների ապահովումը.

օգտատերերի հաշվի գրառումների կառավարումը.

մուտքի անհաջող փորձերի սահմանափակումը.

օգտատիրոջ անգործության (ակտիվ չլինելու) սահմանված ժամանակից հետո կամ վերջինիս հարցման համաձայն մուտքի սեանսի արգելափակումը:

Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլը պետք է գործառվի ԵԱՏՄ անդամ պետությունների պետական տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների արտոնված մուտքն ապահովող՝ երրորդ երկրների պետական տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ:

Օգտատերերին դերեր նշանակելու միջոցով վերջիններիս անհրաժեշտ է լիազորությունների տարանջատման միջոցների առկայություն: Պետք է նաև իրագործվի օգտատերերի լիազորությունների դիտման և կառավարման համար նախատեսված գործիքը: Օգտատերերի մուտքը պետք է իրագործվի TLS աջակցմամբ HTTPS պաշտպանված հաղորդակարգի համաձայն:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկում» պետք է օգտագործվի հետևյալ դերային մոդելը, որը պետք է հստակեցվի և մանրամասնեցվի տեխնիկական նախագծման փուլում.

Օգտատերերի խմբերը ներառում են՝

- դերից կախված՝ տեղեկատվության դիտման, գրառման և խմբագրման, ֆունկցիաներին սահմանափակ հասանելիության իրավունքներ ունեցող՝ բաց կոնտուրի օգտատերերի խումբ.

- դերից կախված՝ տեղեկատվության դիտման, գրառման, խմբագրման և հեռացման, ինչպես նաև կառավարման իրավունքներ ունեցող՝ փակ կոնտուրի օգտատերերի խումբ:

Բաց կոնտուրի օգտատերերի խումբը ներառում է հետևյալ դերերն ունեցող օգտատերերին.

- չավտորիզացված օգտատերեր («Հյուր»).

- ավտորիզացված օգտատերեր («Համակարգի մասնակից» և «Լիազորված մարմին»):

«Հյուր» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերը հնարավորություն ունի աշխատելու բաց կոնտուրի համակարգի մի մասի հետ: «Հյուր» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները.

1. Գլխավոր էջում տեղեկատվության դիտում և որոնում.

2. Ինտերակտիվ քարտեզի դիտման հնարավորություն.

3. Չավտորիզացված օգտատիրոջ ռեժիմում ազգային ծառայությունների հնարավորությունների օգտագործում.

4. Լրահոսի դիտում:

«Համակարգի մասնակից» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերը հնարավորություն ունի աշխատելու բաց կոնտուրի համակարգի մի մասի հետ: «Համակարգի մասնակից» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները՝

1. Գլխավոր էջում տեղեկատվության դիտում և որոնում.

2. Ինտերակտիվ քարտեզի դիտման հնարավորություն.

3. Ավտորիզացված օգտատիրոջ ռեժիմում ազգային ծառայությունների հնարավորությունների օգտագործում.

4. Անձնական կաբինետի հնարավորությունների կառավարում.

5. Լրահոսի դիտում։

«Լիազորված մարմին» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերը հնարավորություն ունի աշխատելու բաց կոնտուրի համակարգի մի մասի հետ: «Լիազորված մարմին» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները.

1. Անալիտիկայի մոդուլի միջոցով ազգային ծառայությունների օգտագործման մասով վիճակագրական տվյալների վերլուծություն.

2. Անալիտիկայի մոդուլի միջոցով համակարգի համախմբված հաշվետվության կառավարում.

3. Անձնական կաբինետի հնարավորությունների կառավարում։

Փակ կոնտուրի օգտատերերի խումբը ներառում է հետևյալ դերերն ունեցող օգտատերերին.

- Էկոհամակարգի ադմինիստրատոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ).

- Ազգային բաղադրիչի ադմինիստրատոր (պետական իշխանության լիազորված մարմնի ներկայացուցիչ).

- Ազգային ծառայության օպերատոր.

- Արտաքին համակարգերի ներկայացուցիչներ:

«Էկոհամակարգի ադմինիստրատոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ)» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերն ունի փակ կոնտուրով աշխատանքի հնարավորություն: «Էկոհամակարգի ադմինիստրատոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ)» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները.

1. Տեղեկատվական պորտալի բովանդակության կառավարում (լրահոս, ազգային ծառայությունների ցանկ).

2. Օգտատերերի բոլոր խմբերի հասանելիության իրավունքների կառավարում և կարգավորում.

3. Ստուգման ընթացակարգեր անցած ծառայությունների հրապարակում.

4. Ծառայությունների տիպային նախատիպերի հրապարակում.

5. Ծառայությունների տարբերակայնության հաշվառման հսկողություն.

6. Էկոհամակարգի աշխատունակության հսկողություն:

«Ազգային բաղադրիչի ադմինիստրատոր (պետական իշխանության լիազորված մարմնի ներկայացուցիչ)» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերը հնարավորություն ունի աշխատելու փակ կոնտուրի համակարգի մի մասի հետ: «Ազգային բաղադրիչի ադմինիստրատոր (պետական իշխանության լիազորված մարմնի ներկայացուցիչ)» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները.

1. Տեղեկատվական պորտալի բովանդակության կառավարում (լրահոս, ազգային ծառայությունների ցանկ).

2. Հասանելիության իրավունքների կառավարում և կարգավորում.

3. Ստուգման ընթացակարգեր անցած ծառայությունների հրապարակում.

4. Ծառայությունների տիպային նախատիպերի հրապարակում.

5. Ծառայությունների տարբերակայնության հաշվառման հսկողություն:

«Ազգային ծառայության օպերատոր» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերը հնարավորություն ունի աշխատելու փակ կոնտուրի համակարգի մի մասի հետ: «Ազգային օպերատոր» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները.

1. Ծառայությունների հրապարակման մոդուլում ազգային ծառայության հրապարակման հայտի ձևակերպում և ներկայացում.

2. Ազգային ծառայության աշխատանքի ընդհանուր բնութագրերի և առանձնահատկությունների նկարագրում.

3. Ստուգման ընթացակարգեր անցած ծառայությունների արտաբեռնում (հրապարակում).

4. Ազգային ծառայության աշխատունակության և ազգային ստանդարտներին դրա համապատասխանության ստուգում.

5. Վիճակագրական տվյալների հավաքման և ծառայությունների վիճակի մոնիթորինգի նպատակով ազգային ծառայության տիպային նախատիպերի արտաբեռնում (հրապարակում):

«Արտաքին համակարգի ներկայացուցիչ» հասանելիության իրավունքների մակարդակով օգտատերը հնարավորություն ունի աշխատելու փակ կոնտուրի համակարգի մի մասի հետ: «Արտաքին համակարգի ներկայացուցիչ» հասանելիության իրավունքներով օգտատիրոջ հասանելի գործողությունների ցանկում ներառված են հետևյալ ֆունկցիաները.

1. Էկոհամակարգում մասնակցության հայտի ձևակերպում.

2. Էկոհամակարգի ազգային ծառայություններին միացում:

Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլին ներկայացվող պահանջները ներառում են՝

1) ըստ թոքենների իսկորոշման հնարավորություն: Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլն օգտագործում է օգտատիրոջ նույնականացման, իսկորոշման և ավտորիզացման թոքենը.

2) JSON Web Token (JWT) թոքենների ձևաչափի աջակցում.

3) OAuth 2.0. (Open Authorization) ստանդարտի աջակցում:

Մոդուլի ֆունկցիաներ՝

1) Ավտորիզացման հարցման ձևակերպում.

2) Հարցման ստացում և պատասխանի մշակում.

3) Ավտորիզացման հետկանչի հարցման ձևակերպում.

4) Ավտորիզացման հետկանչի հարցման ընդունում և մշակում.

5) «օֆլայն» ռեժիմում օգտատերերի մասին տվյալների ստացում (օգտատիրոջ՝ համակարգից դուրս գալուց հետո):

Օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլի փաստաթղթավորվող տեղեկատվության կազմը պետք է պարունակի՝

- Տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ստանալ մուտքի բանալի.

- Տեղեկատվություն այն մասին, թե ինչպես անցնել հարցման իսկորոշում.

- Ոչ ճիշտ իսկորոշման հետ կապված սխալների վերաբերյալ հաղորդագրությունների մասին տեղեկատվություն.

- Իսկորոշման տեղեկատվության զգայունության մասին տեղեկատվություն.

- Մուտքի (ավտորիզացման) թոքենի գործողության ժամանակահատվածի մասին տեղեկատվություն:

 

4.2.3. «Տեղեկատվական պորտալ» մոդուլի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

«Տեղեկատվական պորտալ» մոդուլ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տեղադրման և հրապարակման համար նախատեսված միասնական պաշտոնական կայք, որը կարող է կիրառվել որպես «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Նախագծի պաշտոնական կայք՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների գոյություն ունեցող ազգային տեղեկատվական հարթակներից տրամադրվող տեղեկատվության ինտեգրումը:

Մոդուլը պետք է ունենա գլխավոր էջ, որը հասանելի է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի բաց կոնտուրի ավտորիզացված և չավտորիզացած օգտատիրոջը: Տվյալ էջում պետք է տեղակայված լինեն հետևյալ բլոկները.

- Մուտք Օգտատիրոջ անձնական կաբինետ (ավտորիզացված Օգտատերերի համար փոստին ծանուցմամբ).

- Նորություններ.

- Ինտերակտիվ քարտեզ.

- Նորմատիվ իրավական ակտերի ցանկ.

- Ծառայությունների ռեեստր։

«Օգտատիրոջ անձնական կաբինետ» բլոկում պետք է իրականացվի ավտորիզացված Օգտատիրոջ տվյալների ատրիբուտիվ կազմի պահման և պատկերման հնարավորությունը, ինչպես նաև անձնական կաբինետից անցում կատարելու համար «Ծառայությունների ռեեստրից» օգտագործվող ծառայությունները «Ընտրված»-ում ավելացնելու հնարավորությունը, նաև համակարգում ավտորիզացված օգտատերերի համար ծանուցումը:

Գլխավոր էջում «Նորություններ» բլոկը պարունակում է մի քանի նորություններից բաղկացած ցուցակ, որտեղ նշված են դրանց թեման, համառոտ նկարագրությունը և գրաֆիկական մանրապատկերը: Օգտատերը պետք է ունենա առանձին էջում գտնվող նորություններից յուրաքանչյուրի ընթերցմանն անցնելու հնարավորություն: Պետք է նաև լինի պորտալի գլխավոր էջից «Նորություններ» էջին անցնելու ֆունկցիոնալ հնարավորություն, որտեղ առկա է լինելու պորտալի նորություններին առնչվող բոլոր նյութերի ցանկը: Նաև պետք է նախատեսվի տվյալ էջից նորություններից յուրաքանչյուրի առանձին էջերին անցնելու հնարավորություն:

«Ինտերակտիվ քարտեզ» բլոկը պետք է ունենա տարրերի հետ ինտերակտիվ փոխգործակցության հնարավորությամբ՝ Միության պետությունների սխեմատիկ քարտեզի պատկերման ֆունկցիաներ: Օգտատերը պետք է ունենա քարտեզ-սխեմայի վրա կոնկրետ պետության սխեմատիկ պատկերման ընտրության ֆունկցիոնալ հնարավորություն:

Քարտեզ-սխեմայում կոնկրետ պետություն ընտրելիս պետք է պատկերվի տվյալ պետության հասանելի ազգային ծառայությունների ցանկը: Յուրաքանչյուր տարր պետք է պարունակի ծառայության անվանումը, ծառայությունների տվյալ տիպի համառոտ նկարագրություն լոգոտիպը: Անվանման կամ լոգոտիպի վրա սեղմելիս պետք է կատարվի անցում ընտրված ծառայությանը:

Բլոկը նաև պետք է տրամադրի «Ինտերակտիվ քարտեզ» բլոկի առանձին էջին անցնելու ֆունկցիոնալ հնարավորություն, որտեղ կպատկերվեն ԵԱՏՄ բոլոր պետությունների բոլոր ազգային ծառայությունները: Տվյալ էջում պետք է նախատեսվի ֆիլտր՝ ըստ ազգային ծառայությունների տեսակների:

Ավտորիզացված օգտատերն իր «Ընտրված»-ում կարող է ավելացնել ցանկացած ազգային ծառայություն: Դրանք պետք է պատկերվեն անձնական կաբինետում՝ ցանկի տեսքով: Ծառայություններից ցանկացածի վրա սեղմելիս պետք է կատարվի անցում օգտատիրոջ կողմից ընտրված ծառայությանը:

«Նորմատիվ իրավական ակտերի ցանկ» բլոկը պետք է տեղակայված լինի գլխավոր էջում և պարունակի բեռնափոխադրումների ոլորտը կարգավորող մի քանի փաստաթղթերից կազմված ցանկ: Յուրաքանչյուր փաստաթուղթ պարունակում է անվանում, որի վրա սեղմելիս օգտատերն ունի իր սարքի վրա այն ներբեռնելու հնարավորություն:

Պետք է նաև իրագործվի բլոկից «Նորմատիվ իրավական ակտերի բանկ» այն առանձին էջին անցնելու ֆունկցիոնալ հնարավորությունը, որտեղ առկա է բոլոր փաստաթղթերի ցանկը: Տվյալ էջում անհրաժեշտ է գործարկել ֆիլտր՝ ըստ ԵԱՏՄ այն երկրների, որոնց վերաբերում են փաստաթղթերը:

«Ծառայությունների ռեեստր» բլոկը պետք է իրականացնի մեկ ցանկում բոլոր ազգային ծառայությունների պատկերում՝ ըստ ծառայության ատրիբուտիվ պարամետրերի որոնման և ֆիլտրման հնարավորությամբ, ինչպես նաև անցման համար հղմամբ (ավտորիզացված Օգտատերերի համար):

Տեղեկատվական պորտալում նաև պետք է իրագործվեն հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները.

- որոնման մեխանիզմ.

- տարբերակ՝ թույլ տեսողություն ունեցող անձանց համար:

Տեղեկատվական պորտալի համալրումը կարող է ընդլայնվել և հստակեցվել տեխնիկական նախագծման փուլում: Ինտերնետ ցանցում դոմենային անունների հրապարակումը, գրանցումը, վարձակալումը, Տեղեկատվական պորտալի հոսթինգը չեն մտնում Նախագծի մասով ընթացիկ աշխատանքների կազմում և կատարվում են Պատվիրատուի կողմից առանձին պայմանագրերի շրջանակներում:

 

4.2.4. Ծառայությունների հրապարակման մոդուլի կառուցվածքին և գործառմանը և ազգային հատվածների հետ ինտեգրմանը ներկայացվող պահանջները

Ծառայությունների հրապարակման և ինտեգրման մոդուլ՝ պահանջներին համապատասխան ծառայությունների տեղադրման և հրապարակման, ինչպես նաև էկոհամակարգի ազգային բաղադրիչների (հարթակների/ծառայությունների) հետ ինտեգրման ավտոմատացված համակարգ:

Մոդուլը պետք է իրականացնի թեստավորում անցած և համակարգում հրապարակված ազգային ծառայությունների ռեեստրի պահպանումը:

Ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլի ֆունկցիաները ներառում են՝

- Ազգային ծառայությունների գրանցում և կարգավորում.

- Էկոհամակարգի ազգային ծառայության տեղեկատվական բլոկի դիտում և խմբագրում.

- Ազգային ծառայության API նկարագրություն՝ արտաքին համակարգերի հետ ինտեգրման համար:

Տեխնիկական նախագծման փուլում ծառայությունների հրապարակման և ինտեգրման մոդուլի մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել գործող ազգային ՏՀ-ների ֆունկցիոնալ և տեխնիկական բնութագրերը և էկոհամակարգի ազգային հատվածների շրջանակներում դրանց գործառման կանոնակարգերը, ինչպես նաև ապահովել տվյալների ազգային սուվերենության պահպանումը:

 

4.2.5. «Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

«Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլ՝ ծառայությունների տիպային նախատիպերի հավաքակազմ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից դրանց բազմացման և ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում ազգային (պետական և կողմնակի կոմերցիոն) ծառայությունների իրագործման մասին տեղեկատվություն պարունակող միասնական սերվիսային նավիգացիոն համակարգ:

Մոդուլի աշխատանքը չի ենթադրում ազգային ծառայություններում մշակվող տեղեկատվության և տվյալներին անմիջական հասանելիության ապահովումը:

Պետք է ապահովվեն ձևանմուշներում օգտագործվող տիպային բլոկների պահպանումը և դրանց գրադարանին հասանելիության տրամադրումը: Պահպանման մոդուլին հասանելիությունը պետք է տրամադրվի դերային մոդելին համապատասխան և տրամադրի հետևյալ հնարավորությունները.

- Դիտել ստեղծված տիպային ծառայությունների ցանկը:

- Ըստ անվանման որոնել տիպային ծառայությունները:

- Դիտել տիպային ծառայության բովանդակությունը և նկարագրությունը:

- Դիտել այն ձևանմուշների ցանկը, որտեղ առկա է տիպային ծառայություն:

- Խմբագրել տիպային ծառայության անվանումը և բովանդակությունը, ներառյալ՝ տվյալների մուտքագրման դաշտերը:

 

4.2.6. Ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլ՝ համակարգն ապահովում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բոլոր բաղադրիչների աշխատունակության հսկումը, ազգային ծառայությունների մատչելիության (աշխատունակության) հսկումը, այդ թվում՝ ծառայությունների տիպային նախատիպերի հետ փոխգործակցության միջոցով ազգային մակարդակից տրամադրվող տվյալների հիման վրա բիզնես հավելվածի (ծառայության) և Real User Monitoring (RUM) ռեակցիայի ժամանակի հսկումը՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկում» մոնիթորինգի տվյալների հետագա ամփոփ պատկերմամբ: Ընդ որում, չի ենթադրվում ազգային հատվածներում պարունակվող տեղեկատվությանը և տվյալներին անմիջական հասանելիության ապահովում:

Ազգային ծառայության մատչելիության և աշխատունակության մասին եզրակացությունը կատարվում է տարբեր մակարդակներով՝

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մակարդակով (ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլ).

ազգային մակարդակով.

ազգային ծառայության մակարդակով.

ազգային ծառայության սցենարի մակարդակով:

Նախատեսվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայության տվյալ տեսակի ֆունկցիոնալ-լոգիստիկ մոդելի ազգային ծառայության աշխատունակության մասին տեղեկատվության էսկալացում, եթե սահմանված ժամկետներում ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տվյալ տեսակի համար տեղի չի ունենում անհամապատասխանությունների վերացում:

Տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» գործառման շրջանակներում ենթադրվում են ազգային ծառայությունների տվյալ տեսակի ֆունկցիոնալ-լոգիստիկ ազգային ծառայության համապատասխանության տարբեր մակարդակներ՝

կանաչ՝ մակարդակ, որի դեպքում ազգային ծառայությունը համապատասխանում է ազգային ծառայությունների տվյալ տեսակի համար բոլոր պահանջներին, ինչպես բազային սցենարների, այնպես էլ լրացուցիչ սցենարների շրջանակներում.

նարնջագույն՝ մակարդակ, որի դեպքում ազգային ծառայությունը համապատասխանում է բազային սցենարների շրջանակներում ազգային ծառայությունների տվյալ տեսակի համար պահանջներին և չի համապատասխանում լրացուցիչ սցենարներից մեկի շրջանակներում պահանջներին.

կարմիր՝ մակարդակ, որի դեպքում ազգային ծառայությունը չի համապատասխանում բազային սցենարներից մեկի շրջանակներում ազգային ծառայությունների տվյալ տեսակի համար պահանջներին՝ անկախ լրացուցիչ սցենարների շրջանակներում պահանջներին համապատասխանությունից:

Ընդ որում, ազգային ծառայությունների տվյալ տեսակին ազգային ծառայության անհամապատասխանության մասին տեղեկացնելու համար հնարավոր է սահմանել տարբեր կոնտակտներ և էսկալացիայի ժամկետներ՝ կախված անհամապատասխանության մակարդակից:

Ազգային ծառայության համապատասխանության մակարդակները պատկերվում են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլում:

Գործառնապես մոդուլը պետք է ապահովի՝

- Մոնիթորինգի ենթակա համակարգային և օգտատերերի իրադարձությունների ցանկի կարգավորում.

- Ֆունկցիաներին դիմելիս օգտատերերի, ադմինիստրատորների գործողությունների, ինտեգրված մոդուլների և արտաքին համակարգերի գործողությունների լոգավորում (էլեկտրոնային մատյանում հաշվառում).

- Մոդուլների և միջերեսների ինքնաախտորոշում.

- Տրված ժամանակահատվածում սահմանված ցուցանիշների կատարման, ըստ սահմանված ցուցանիշների լավագույն և վատագույն արդյունքներով ազգային ծառայությունների տիպերի բացահայտման, խնդիրների մասին վաղ ծանուցման մոնիթորինգի հնարավորություն.

- Ազգային ծառայությունների արտադրողականության և մատչելիության հետագծում.

- Ազգային ծառայությունների տվյալ տիպի ֆունկցիոնալ-տրամաբանական ազգային ծառայությունների համապատասխանության ստուգում.

- Անալիտիկայի մոդուլի և հաշվետվությունների հավաքման համար առանցքային բնութագրերի վիճակի ամրագրում:

 

4.2.7. Անալիտիկայի մոդուլի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Անալիտիկայի մոդուլ՝ հրապարակվող ծառայությունների մասին տվյալների և համախմբված վիճակագրական և վերլուծական հաշվետվությունների կառուցվածքի վերլուծության ավտոմատացված տեղեկատվական համակարգ, այդ թվում՝ ծառայությունների տիպային նախատիպերի վիճակագրական տվյալների հավաքման մոդուլի միջոցով ազգային ծառայություններից վիճակագրական տվյալների հավաքման հիման վրա:

Մոդուլը պետք է ունենա ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգում հրապարկված բոլոր ազգային ծառայությունների աշխատանքի մասին հաշվետվությունների ձևավորման և վիզուլաիզացման ֆունկցիաներ: Պետք է նաև նախատեսվեն էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով հաշվետվությունների ձևավորման և արտաբեռնման ֆունկցիոնալ հնարավորություններ: Մոդուլից օգտվողներն ունեն տարբեր աստիճանի մանրամասնեցմամբ ագրեգացված և ժամանակային պատասխաններ ձևավորելու հնարավորություն:

Գործառնապես մոդուլը պետք է ապահովի՝

- Էկոհամակարգում պահվող տվյալների հիման վրա անալիտիկ և ամփոփ համախմբված հաշվետվությունների ձևավորման հնարավորություն.

- Գործընթացի մասնակիցների միջև անալիտիկ և ամփոփ հաշվետվությունների համաձայնեցման (հաստատման) հնարավորություն.

- Մոդուլի մեջ ձևավորվող տվյալների՝ գծապատկերների և տրամագրերի տեսքով պատկերում:

Պետք է նախատեսվի էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով անալիտիկ և ամփոփ հաշվետվությունների արտաբեռնումը, այդ թվում՝ MS Word, MS Excel и Adobe Acrobat ձևաչափերով:

Անալիտիկայի մոդուլը պետք է պարունակի այնպիսի մետրիկաներ և հաշվետվությունների ձևեր, որոնք թույլ կտան գնահատել սույն տեխնիկական առաջադրանքի ստեղծման նպատակի 3.2 բաժնում սահմանված՝ Նախագծի ցուցանիշներին հասնելը:

Մոդուլին հասանելիություն պետք է ունենան միայն փակ կոնտուրի ավտորիզացված օգտատերերը՝ դերերի հետևյալ տիպերով.

- Ազգային ծառայության օպերատոր.

- Ազգային բաղադրիչի ադմինիստրատոր (պետական իշխանության լիազորված մարմնի ներկայացուցիչ).

- Էկոհամակարգի ադմինիստրատոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ)։

«Ազգային ծառայության օպերատոր» դերով օգտատերն ունի հասանելիություն միայն ըստ տվյալ ազգային ծառայության աշխատանքի ընթացքում ստացված՝ ապանձնավորված տվյալների ստեղծված հաշվետվությունների ձևավորմանը, դիտմանը և արտաբեռնմանը:

«Ազգային բաղադրիչի ադմինիստրատոր (պետական իշխանության լիազորված մարմնի ներկայացուցիչ)» դերով օգտատերն ունի հասանելիություն ըստ տվյալ պետության բոլոր ազգային ծառայությունների աշխատանքի ընթացքում ստացված՝ ապանձնավորված տվյալների ստեղծված հաշվետվությունների ձևավորմանը, դիտմանը և արտաբեռնմանը: Օգտատերերի տվյալ տիպին հասանելի են ինչպես հաշվետվությունների բոլոր տեսակները՝ յուրաքանչյուր ազգային ծառայության վերաբերյալ առանձին, այնպես էլ ազգային մակարդակի բոլոր ծառայությունների վերաբերյալ ագրեգացված տեղեկատվությունը: Օգտատերը նաև կարող է կատարել տարբեր ազգային ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների համեմատություն։

«Էկոհամակարգի ադմինիստրատոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ)» դերով օգտատերն ունի հասանելիություն ըստ ԵԱՏՄ բոլոր պետությունների բոլոր ազգային ծառայությունների աշխատանքի ընթացքում ստացված՝ ապանձնավորված տվյալների ստեղծված հաշվետվությունների ձևավորմանը, դիտմանը և արտաբեռնմանը: Օգտատիրոջը հասանելի են յուրաքանչյուր ազգային ծառայության, յուրաքանչյուր ազգային բաղադրիչի վերաբերյալ հաշվետվությունները և էկոհամակարգի բոլոր ծառայությունների ամփոփ հաշվետվությունները: Օգտատերը կարող է կատարել ԵԱՏՄ անդամ պետությունների տարբեր ազգային հատվածներին առնչվող ազգային ծառայությունների տիպերից յուրաքանչյուրի վերաբերյալ հաշվետվությունների համեմատություն։

 

4.2.8. «API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

«API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի բաղադրիչների և ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների տրամադրման արտաքին համակարգերի, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում երրորդ երկրների էկոհամակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ավտոմատացված համակարգ:

«API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլը նաև ապահովում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, ինչպես նաև երրորդ երկրների կողմից տրամադրվող տվյալների բազաների և ծառայությունների հետ անդրսահմանային ծառայությունների ինտեգրման հնարավորությունը:

Բացի այդ, «API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլը օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ լուծում է, որով ապահովվում է՝

ռեեստրների և տվյալների բազաների տեղեկատվական համալրումը.

ազգային օպերատորների կողմից տրամադրվող ծառայությունների միացումը:

Արտաքին համակարգերի հետ ինտեգրացիոն փոխգործակցությունը պետք է իրագործվի REST API-ի և որպես տվյալների փոխանակման ձևաչափ՝ կառուցվածքավորված տեքստային ձևաչափի (JSON կամ համարժեքը) օգտագործմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ արտաքին համակարգը չի աջակցում REST API-ին կամ JSON-ին:

Ներքին տեղեկատվական փոխանակումը պետք է ապահովվի վեբ ծառայությունների միջոցով՝ JSON-ի վրա հիմնված տվյալների փոխանակման ձևաչափի օգտագործմամբ՝ փոխանցվող տվյալների ծավալի նվազեցման և հետևաբար Համակարգի արձագանքման արագության մեծացման նպատակով: Ներքին տեղեկատվական փոխանակման հաղորդակարգը պետք է լինի HTTP (HTTPS)-ը:

Տեխնիկական նախագծման փուլում «API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել գործող ազգային ՏՀ-ների ֆունկցիոնալ և տեխնիկական բնութագրերը և էկոհամակարգի ազգային հատվածների շրջանակներում դրանց գործառման կանոնակարգերը, ինչպես նաև ապահովել տվյալների ազգային սուվերենության պահպանումը:

 

4.2.9. ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների միջերեսին ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլները պետք է լինեն վեբ բրաուզերում աշխատանքի համար հարմարեցված ծրագրային արտադրանք:

Էկրանային ձևերի բոլոր գրությունները, ինչպես նաև օգտատիրոջը տրամադրվող հաղորդագրությունները, բացի համակարգային հաղորդագրություններից և համակարգային ադմինիստրատորի աշխատանքի էկրանային ձևերից, պետք է լինեն օգտատիրոջ կողմից ընտրված լեզվով (հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, ռուսերեն, ինչպես նաև անգլերեն կամ չինարեն):

Օգտատերերին տրամադրվող գործառույթները պետք է լինեն օգտագործման համար պարզ և բնազդային կերպով հասկանալի:

Օգտատերը պետք է տեղեկատվությունն ստանա վիզուալ ձևերի արձագանքների և հայտնվող ծանուցումների տեսքով, ինչպես օպերացիաների բարեհաջող ավարտի, այնպես էլ դրանց կատարման ժամանակ խափանումների առաջացման կամ կատարման անհնարինության մասին:

Բոլոր լեզուներով տեքստի էջաշարվածքը պետք է ունենա նույնանման կառուցվածք:

Էջերի բովանդակության լեզվական մի տարբերակից մյուս տարբերակին անցումը պետք է իրականացվի լեզուների (հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, ռուսերեն, անգլերեն կամ չինարեն) ընտրության փոխարկչի միջոցով:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» օգտատերերի գրաֆիկական միջերեսը պետք է ճիշտ պատկերում ապահովի մշակման պահին արտադրողների կողմից պաշտոնապես աջակցվող հետևյալ բրաուզերներում՝ Յանդեքս բրաուզեր, Սպուտնիկ, Mozilla Firefox, Microsoft Edge, Google Chrome, Apple Safari:

 

4.2.10. Ինտեգրմանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների ճարտարապետությունը պետք է ապահովի դրանց լրամշակման հնարավորությունը այլ, այդ թվում՝ երրորդ երկրների համակարգերի հետ ինտեգրման, կողմնակի թվային ծառայությունների, լոկալ ծառայությունների և երրորդ հարթակների հետ հնարավոր ինտեգրման նպատակով:

Պետք է նախատեսվեն միաժամանակ շատ օգտատերերի կողմից և գործընթացների միջոցով տեղեկատվությունն արգելափակելու և դրան համատեղ հասանելիություն ունենալու անհրաժեշտ մեխանիզմներ:

Արտաքին տեղեկատվական ռեսուրսների հետ փոխգործակցելիս անվտանգության ապահովման համար պետք է պահպանվի հավելվածների միջև անցումը՝ HTTPS պաշտպանված հաղորդակարգի օգտագործմամբ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների ինտեգրացիոն հնարավորությունները պետք է ապահովվեն՝

բաշխված տվյալների բազաների և տեղեկատուների օգտագործման.

տեղեկատվության՝ XML, CSV ձևաչափի էլեկտրոնային ֆայլերում ներբեռնման և արտաբեռնման հնարավորությունների տրամադրման.

WSDL և (կամ) OpenAPI վեբ ծառայությունների նկարագրված ստանդարտացված միջերեսների օգտագործման և SOAP և (կամ) REST հաղորդակարգի վրա հիմնված հաղորդագրությունների միջոցով հարակից բաղադրիչների և կողմնակի հավելվածների հետ փոխգործակցության միջոցով:

Տեղեկատվական փոխգործակցության վեբ ծառայությունը կարող է օգտագործվել որպես մոդուլայնության միավոր՝ հավելվածի՝ ծառայությանը կողմնորոշված ճարտարապետությունն օգտագործելու ժամանակ:

Բաղադրիչների միջև փոխգործակցությունը պետք է իրականացվի՝

տվյալների բազաների սինքրոնացման կիրառմամբ.

առաջացող իրադարձությունների մշակման համար վեբ ծառայությունների կիրառմամբ:

Տրանզակցայնություն (գործարքայնություն) պահանջող բաղադրիչների միջև փոխգործակցության համար թույլատրելի է ցանկացած տեսակի սինքրոն ալգորիթմների կիրառումը, մնացած դեպքերում հնարավոր է ասինքրոն մեխանիզմների օգտագործումը:

Հաղորդագրությունների կազմը, կառուցվածքը, ծավալը և փոխանցման հաճախականությունը որոշվում են տեխնիկական նախագծման փուլում նկարագրված հաղորդակարգերով:

 

4.3. Նախագծի շրջանակներում ծառայությունների իրագործվող տիպային նախատիպերին ներկայացվող պահանջները

 

Նախագծի իրագործման ընթացքում մշակվում են MVE տեխնոլոգիական սթեքի ձևավորման շրջանակներում ծառայությունների հետևյալ տիպային նախատիպերը.

- Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզը և տվյալների բազան.

- Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայությունը.

- Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայությունը.

- Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու ծառայությունը (ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)․

- Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայությունը (երկաթուղային տրանսպորտի համար)․

- Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայությունը (ավտոմոբիլային տրանսպորտի համար)․

- Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայությունը.

- Քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայությունը.

- Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայությունը (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)․

- Երրորդ երկրների համակարգերի հետ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվության փոխանակման ծառայությունը։

 

4.3.1. Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները

Ծառայության տիպային նախատիպը ծրագրային համալիր է, որը նախատեսված է՝

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային բաղադրիչների հասանելիության և աշխատունակության մոնիթորինգի համար (ներառյալ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերը և ազգային ծառայությունները).

ազգային ծառայություններին միացնելու համար պլանավորվող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորման համար.

ազգային ծառայությունների աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքման համար:

Ծառայության տիպային նախատիպը մշակվում է կազմից այն ծառայություններից յուրաքանչյուրի համար առանձին, որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 29 կարգադրության մեջ:

Ծառայության տիպային նախատիպը ներառում է ֆունկցիոնալ-տրամաբանական մոդելը (API նկարագրություն, տիպային հարցումների հավաքակազմ և տիպային պատասխանների հավաքակազմ), թեստերի պարամետրեր և հաղորդակարգեր, ծառայությունների հասանելիության մոնիթորինգի պարամետրեր և հաղորդակարգեր, վիճակագրական տվյալների հավաքման հաղորդակարգեր:

Ծառայության տիպային նախատիպի ֆունկցիոնալությունն իրագործվում է հետևյալ ծրագրային մոդուլների միջոցով.

ազգային ծառայությունների հասանելիության և աշխատունակության մոնիթորինգի մոդուլ.

ազգային ծառայություններին միացնելու համար պլանավորվող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորման մոդուլ.

ազգային ծառայությունների աշխատանքի մասին վիճակագրական տվյալների մոդուլ:

Նախագծի շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերը գործում են տիպային հարցումների և պատասխանների հիման վրա՝ թեստային տվյալների օգտագործմամբ:

 

4.3.1.1. Ազգային ծառայությունների հասանելիության և աշխատունակության մոնիթորինգի մոդուլը

Մոդուլը մոնիթորինգ է իրականացնում պարբերական թեստավորման կամ հարցման համաձայն թեստավորման մեթոդով: Թեստավորում ասելով՝ հասկացվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի պահանջներին ազգային ծառայության համապատասխանության հաստատումը դրա գործնական շահագործման ընթացքում: Ազգային ծառայությունը ճանաչվում է հասանելի և աշխատունակ, եթե այն բարեհաջող կերպով կատարում է ազգային ծառայությունների տվյալ տեսակի համար տրված բազային ֆունկցիոնալության սցենարները:

Ծառայության տիպային նախատիպը պարունակում է ազգային ծառայությունների հասանելիության մոնիթորինգի և ընթացիկ աշխատանքի որակի մակարդակի հսկողության մի քանի տեսակի սցենարներ, որոնք ինչպես «ազգային ծառայություն-ծառայության տիպային նախատիպ», այնպես էլ «ծառայության տիպային նախատիպ- ազգային ծառայություն» ձևաչափով տիպային կամ էտալոնային հարցումների և տիպային կամ էտալոնային պատասխանների հավաքակազմ են: Տվյալ սցենարները ներառում են ազգային ծառայությունների հասանելիության և աշխատունակության մոնիթորինգի հետևյալ տեսակները.

բազային ֆունկցիոնալության սցենարներ՝ ազգային ծառայությունների կոնկրետ տեսակի համար սահմանված՝ ազգային ծառայությունների հասանելիության մոնիթորինգի և ընթացիկ աշխատանքի որակի մակարդակի հսկողության տիպային հարցումների (ֆունկցիաների) և տիպային պատասխանների (ֆունկցիաների արդյունքներ) պարտադիր հավաքակազմ, որոնց պետք է համապատասխանի բազային ֆունկցիոնալության իրագործման համար համապատասխան ազգային ծառայությունը.

լրացուցիչ ֆունկցիոնալության սցենարներ՝ ազգային ծառայությունների կոնկրետ տեսակի համար սահմանված՝ ազգային ծառայությունների երկրորդական ֆունկցիաների հասանելիության մոնիթորինգի և ընթացիկ աշխատանքի որակի մակարդակի հսկողության լրացուցիչ (նախընտրելի) հավաքակազմ, որոնց այն կարող է համապատասխանել ընդլայնված ֆունկցիոնալության իրագործման համար:

 

4.3.1.2. Ազգային ծառայություններին միացնելու համար պլանավորվող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորման մոդուլը

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորման մոդուլը նախատեսված է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգին միացող մասնակցի տեղեկատվական համակարգի գրանցման և նախնական ստուգման համար: ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորումը կատարվում է տիպային հարցումների (ֆունկցիաների) հավաքակազմի, տիպային պատասխանների (ֆունկցիաների արդյունքների), ինչպես նաև թեստերի միասնականացված պարամետրերի և հաղորդակարգերի միջոցով:

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերն ապահովում են գրանցվելիս բոլոր անհրաժեշտ տվյալների ուղարկումը, այդ թվում՝

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգի նույնականացման համար տվյալները.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգի ավտորիզացման համար տվյալները.

նկարագրությունը.

ազգային ծառայությունը, որի հետ անհրաժեշտ է ինտեգրումը.

պատասխանատու անձինք.

կոնտակտները:

Գրանցումից հետո ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգի ադմինիստրատորները (իրավաբանական անձ, ֆիզիկական անձ և այլն) ստանում են հասանելիություն ծառայության տիպային նախատիպին, որը թույլ է տալիս մշակել/լրամշակել ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգը:

Թեստավորում ասելով՝ ենթադրվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգի՝ էկոհամակարգի և ազգային այն ծառայության պահանջներին համապատասխանության հավաստումը, որի հետ ինտեգրվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տվյալ տեղեկատվական համակարգը: ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգը ճանաչվում է պահանջներին համապատասխանող, եթե այն բարեհաջող կերպով կատարում է այն ընտրված ազգային ծառայության համար սահմանված բազային սցենարները, որի հետ ինտեգրվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգը:

Շահագործման փուլում ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգն ստանում է անմիջապես ազգային ծառայության հետ փոխգործակցելու հնարավորություն: Տվյալ փուլը նաև ենթադրում է վիճակագրական տվյալների հավաքում:

Ծառայության տիպային նախատիպը նախատեսում է տիպային կամ էտալոնային հարցումների և տիպային կամ էտալոնային պատասխանների հավաքակազմի մի շարք սցենարների իրագործում ինչպես ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգից դեպի ազգային ծառայություն, այնպես էլ ազգային ծառայությունից դեպի տեղեկատվական համակարգ, ազգային ծառայություններին միացնելու համար պլանավորվող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորման շրջանակներում, ինչպես նաև դրանց արդիականացման շրջանակներում: Ընդ որում, պլանավորվում է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգին միացող մասնակցի տեղեկատվական համակարգի գրանցման և նախնական ստուգման դեպքում կամ դրա արդիականացման շրջանակներում թեստավորման հետևյալ սցենարների իրագործումը.

բազային ֆունկցիոնալության սցենարներ՝ տիպային հարցումների (ֆունկցիաների) և տիպային պատասխանների (ֆունկցիաների արդյունքների) պարտադիր հավաքակազմ, որը պետք է բարեհաջող կերպով անցնի էկոհամակարգի մասնակցի յուրաքանչյուր տեղեկատվական համակարգ մինչև ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կամ դրա արդիականացման շրջանակներում շահագործման մեկնարկը.

լրացուցիչ ֆունկցիոնալության սցենարներ՝ երկրորդական ֆունկցիաների լրացուցիչ (նախընտրելի) հավաքակազմ, որը թեստավորվելու է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգի համար մինչև շահագործման մեկնարկը կամ դրա արդիականացման շրջանակներում: Լրացուցիչ ֆունկցիոնալության սցենարների ստուգման անհաջող արդյունքը չի հանգեցնի ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակցի տեղեկատվական համակարգի արգելափակմանը, սակայն խիստ ցանկալի է, քանի որ թույլ է տալիս տեղեկատվական համակարգին օպտիմալ կերպով ինտեգրվել ազգային ծառայությանը:

 

4.3.1.3. Ազգային ծառայությունների աշխատանքի մասին վիճակագրական տվյալների մոդուլը

Վիճակագրական տվյալների հավաքման մոդուլը նախատեսված է հաշվետվությունների ձևավորման և հետագա փոխանցման և Տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» անալիտիկայի մոդուլում համախմբման համար ազգային սերվիսներից վիճակագրական տվյալների ստացման համար: Ընդ որում, կատարվում է բացառապես ֆիզիկական անձանց անձնական տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձանց գաղտնի տվյալները (այդ թվում՝ դրանց վավերապայմանները և տնտեսական գործունեության մասին տվյալները) բացառող ագրեգացված տվյալների հարցում:

Վիճակագրական տվյալների հավաքման մոդուլի աշխատանքի ընթացքում կատարվում է հետևյալ տեսակների հաշվետվությունների ձևավորման համար տվյալների հարցում՝

ագրեգացված հաշվետվություններ.

ժամանակային հաշվետվություններ:

Ագրեգացված հաշվետվությունները պարունակում են տեղեկատվություն ազգային ծառայությունների քանակական բնութագրերի կամ օգտագործման հարաբերակցությունների մասին:

Ժամանակային հաշվետվությունները պարունակում են ազգային ծառայության օգտագործման մետրիկաներ: Այդպիսի հաշվետվություններին կարող են դասվել՝

ազգային ծառայության օգտագործման միջին հաճախականությունը.

մեկ սցենարի շրջանակներում ազգային ծառայության հետ փոխգործակցության միջին ժամանակը և այլն:

Հաշվետվությունների տվյալները պետք է ռեալիզացվեն ազգային ծառայության օգտագործման մանրամասնեցման տարբեր մակարդակով, այդ թվում՝ համակցված կտրվածքներ՝

Ժամանակային՝

մեկ օրվա կտրվածքով.

մեկ շաբաթվա կտրվածքով.

մեկ ամսվա կտրվածքով.

մեկ տարվա կտրվածքով.

կամայական միջակայք:

Սցենարային՝

Ազգային ծառայության օգտագործման մեկ սցենարի շրջանակներում.

ազգային ծառայության օգտագործման մեկ հարցման կիրառման շրջանակներում.

Համեմատական՝

նախորդ օրվա համեմատ՝ մեկ օրվա կտրվածքով.

նախորդ շաբաթվա համեմատ՝ մեկ շաբաթվա կտրվածքով.

նախորդ ամսվա համեմատ՝ մեկ ամսվա կտրվածքով.

նախորդ տարվա համեմատ՝ մեկ տարվա կտրվածքով.

նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մեկ ամսվա կտրվածքով.

շաբաթվա օրերի կտրվածքով.

օրվա ժամերի կտրվածքով:

 

4.3.2. «Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների թվային քարտեզ և տվյալների բազա» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի ստեղծման նպատակն է փոխադրման գործընթացի պլանավորման և կառավարման համար օպերատիվ և հավաստի քարտեզագրական տեղեկատվության տրամադրմամբ փոխադրումների մասնակիցների քարտեզագրական ապահովում ստեղծելու թվային գործիքների օգտագործման հաշվին միջազգային տրանսպորտային միջանցքներով փոխադրումների արդյունավետության բարձրացումը:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «ԵԱՏՄ միջազգային տրանսպորտային միջանցքների մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API-ի, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ բազային տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանցերի մասին, ներառյալ՝ ճանապարհների գրաֆները և արագության սահմանափակումները,

- երթևեկության սխեմայի փոփոխման, վրածածկերի և նորոգման աշխատանքների մասին,

- ճանապարհային ցանցի հատվածների ընթացիկ բեռնվածության, կուտակային իրավիճակների և վթարների մասին,

- կոնկրետ կատեգորիայի տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակային սահմանափակումների մասին,

- ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա թույլատրելի ընդհանուր քաշային և սռնու բեռնվածքների մասին,

- կոնկրետ տեսակի, այդ թվում՝ վտանգավոր բեռների փոխադրումների սահմանափակման մասին՝ հաշվի առնելով փոխադրվող բեռի վտանգավորության դասը.

- ճանապարհային եզրաչափերի մասին,

- ճանապարհային ենթակառուցվածքի օբյեկտների մասին, ներառյալ՝ աշխատանքի ռեժիմը և ընթացիկ իրավիճակը օբյեկտում և այլն,

- ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- ճանապարհային նավիգացիայի բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը, ներառյալ՝ օպտիմալ երթուղու պլանավորումը՝ հաշվի առնելով ընթացիկ ճանապարհային իրավիճակը,

- քարտեզագրական տեղեկատվության օգտագործման գործիքակազմի տրամադրման և կողմնակի մշակողների ծրագրային պրոդուկտներում դրա ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- տրանսպորտային պատահարների հետ կապված միջադեպերի և փոխադրման ընթացքում միջադեպերի ժամանակ վարորդների աջակցման պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության ընդհանուր աշխատունակության և մատչելիության պարամետրերի մոնիթորինգ,

- ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ բազային տեղեկատվության հասանելիության մոնիթորինգ,

- ծրագրային ապահովման մեջ կատարված թարմացումների, սխալների վերացման մոնիթորինգ,

- ծրագրային միջերեսներում, տվյալների փոխանակման հաղորդակարգերում կատարված թարմացումների, API-ին ներկայացվող պահանջների մոնիթորինգ.

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքում, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայությանը դիմելու քանակը,

- արտաքին տեղեկատվական համակարգերից ծառայությանը դիմելու քանակը,

- առավել հաճախ հանդիպող՝ ծառայությանը ներկայացվող դիմումները և հարցումները,

- արտաքին հավելվածներում ազգային մակարդակով ծառայության օգտագործման մասին տեղեկատվություն,

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մասին վիճակագրություն,

- ծառայության աշխատանքում խափանումների առաջացումից հետո ազգային մակարդակով դրա աշխատունակության վերականգնման մասով վիճակագրություն:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- օգտատիրոջ կողմից ընտրված հատվածում ընդհանուր օգտագործման ճանապարհների մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից: Տվյալ տեղեկատվությունը նախատեսում է քարտեզի տեսքով վիզուալիզացում և գրաֆիկական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են արագության սահմանափակումները, նորոգման աշխատանքների, ճանապարհային ցանցի տեղամասերի ընթացիկ բեռնվածության և վթարների մասին տեղեկատվությունը:

- Ճանապարհների ընտրված հատվածում սահմանափակումների մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից: Տվյալ տեղեկատվությունը ևս նախատեսում է քարտեզի տեսքով վիզուլիզացում և գրաֆիկական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կոնկրետ կատեգորիաների տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակային սահմանափակումները, քաշային և սռնու բեռնվածքների հետ կապված սահմանափակումները, կոնկրետ տեսակի բեռների փոխադրման սահմանափակումները:

- Ճանապարհի ընտրված հատվածում եղանակային պայմանների մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից:

- Տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից, ներառյալ՝ աշխատանքի ռեժիմը և օբյեկտում ընթացիկ իրավիճակը:

- Վճարովի ծառայությունների (բեռնատար մեքենաների կշռում, բժշկական ծառայություններ և այլն), ճանապարհի ընտրված հատվածի և վճարման գումարի մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից:

- Օպտիմալ երթուղու անցկացումը՝ հաշվի առնելով ճանապարհների վիճակը, նորոգման աշխատանքները, երթևեկության սխեմայի փոփոխությունը և այլ սահմանափակումներ:

- Կանգառների և կայանատեղերի ժամանակացույցի ձևավորումը՝ հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների աշխատանքի ռեժիմը:

- Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- Վերջնակետերի գեներացում՝ JSON տվյալների փոխանակման տեքստային ձևաչափի օգտագործման հնարավորությամբ:

- Հետևյալ պարամետրերի մշակման ապահովումը՝

- Վերջնակետերի կանչերի հաջորդականություն: Օրինակ՝ բժշկական զննության կետերն ստանալու համար օգտատիրոջն անհրաժեշտ է նախապես ընտրել երթուղին, մեկնման ժամը և այլն:

- Պարամետրերի անվանում և տվյալների ձևաչափ: Ձևաչափերի անհամապատասխանության դեպքում հնարավորություն կտա բացահայտել պարամետրերի անհամապատասխանությունները և խուսափել խնդրից ձևաչափերի փոխակերպման կամ տողի երկարության սահմանափակման պատճառով տվյալների կորստի դեպքում:

- Տվյալների օրինակ: Անհրաժեշտ է իրական տվյալների՝ տրված ձևաչափին համապատասխանությունը ստուգելու համար:

- Համակարգի մեջ պարամետրերը, պարտադիր դաշտերը լրացնելու պարտադիր լինելը ստուգելը:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է քարտեզագրական վեբ տեխնոլոգիաներ և շարժական ծառայություններ օգտագործող տեխնիկական լուծումների, ինչպես նաև արտաքին ՏՏ համակարգերի (API) հետ տեղեկատվական ինտեգրման տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Ծառայության իրագործման համար ծրագրային-ապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Ծառայության տիպային նախատիպի և ազգային ծառայությունների իրագործման արդյունքը կլինեն ՄՏՄ-ներով ավտոմոբիլային փոխադրումների պլանավորման որակի բարձրացումը, օրենսդրության պահանջների խախտման նվազեցումը, այդ թվում՝ վարորդների աշխատանքի ռեժիմի և հանգստի մասով, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով անցնող ՄՏՄ-ների գրավչության բարձրացումը:

 

4.3.3. «Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի ստեղծման նպատակն է վարորդների հանգստի ապահովման պայմանների և տրանսպորտային միջոցների կայանման, նորոգման և լցավորման ճանապարհամերձ ենթակառուցվածքի առևտրային սերվիսային ձեռնարկությունների գործունեության որակի բարձրացումը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների, վարորդների աշխատանքի և հանգստի նորմերի ապահովումը, ԵԱՏՄ միջազգային տրանսպորտային միջանցքներով փոխադրումներ իրականացնելու համար քաղաքակիրթ պայմանների ստեղծումը:

Ծառայության տիպային նախատիպը փոխգործակցում է տրանսպորտային ենթակառուցվածքի տարրերին մուտքի կառավարման ազգային ծառայությունների հետ, որոնք կուտակում են կայանումների, սերվիսային ավտորիզացված կայարանների, ԱԼԿ-ների [ավտոմոբիլային լիցքավորման կայաններ], լոգիստիկ կենտրոնների, հանրային սննդի օբյեկտների և ճանապարհամերձ հյուրանոցների մասին տեղեկատվությունը: Նշված ազգային ծառայությունները թույլ են տալիս նախօրոք ամրագրել այդ օբյեկտների ծառայություները, ինչպես նաև հեռավար վճարել դրանց համար:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը թույլ կտա վերազգային մակարդակով իրականացնել ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգին միացումը և անցկացնել ազգային ծառայությունների թեստավորումը, այդ թվում՝ հետևյալ ծառայությունները տրամադրող՝

ԱԼԿ ծառայություն (փոփոխվող գներով և վառելիքի, վճարման առկայությամբ).

ավտոտրանսպորտի կայանատեղերի ամրագրման մասով ծառայություն.

վարորդների հանգստի համար հյուրանոցների ամրագրման ծառայություն.

ճանապարհների վրա օգնության ծառայություն (հավատարմագրված կազմակերպությանը ծառայությունների համար դիմելը, վճարումը).

հավատարմագրված արհեստանոցում տրանսպորտային միջոցի նորոգումն անցկացնելու, նորոգման հերթագրվելու ծառայություն (տեխնիկական սպասարկումը, վճարումը).

լոգիստիկ կենտրոնի ամրագրման ծառայություն (դրա տարածքով երթևեկության թվային քարտեզով):

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ բազային տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի մասին տեղեկատվություն, ներառյալ՝ ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի տիպը, դրա գեոդեզիական տեղակապումը, ծառայությունների տրամադրման ժամանակացույցը, մատակարարվող ծառայությունների մասնագիրը, ծառայությունների տրամադրման հարցում առկա սահմանափակումները,

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ աշխատանքի ժամանակացույցի ժամանակավոր փոփոխության (ծառայությունների մատուցման), մտցված սահմանափակումների մասին, այդ թվում՝ COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու շրջանակներում,

-մատուցվող ծառայությունների, գնային քաղաքականության, ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների գնացուցակի մասին տեղեկատվություն,

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների համար պատվերների տեղադրման եղանակների մասին տեղեկատվություն,

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրման կարգավիճակի, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում կատարելու մասին տեղեկատվություն,

- տվյալ ոլորտում ընդունված ստանդարտներին և նորմատիվ փաստաթղթերին համապատասխանության մասով ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման բիզնես գործընթացների ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրեր,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման բիզնես գործընթացների վիզուալիզացման պարամետրեր.

- ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորում, ներառյալ՝

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը, ներառյալ՝ դրանց գեոդեզիական տեղակապման մասին տեղեկատվությունը, առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասնագրերը, գործառման ժամանակացույցը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- ազգային ծառայության օգտատերերի աջակցման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգ, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը՝

- ազգային մակարդակով ծառայության ընդհանուր աշխատունակության և մատչելիության պարամետրերի մոնիթորինգ,

- ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ բազային տեղեկատվության հասանելիության մոնիթորինգ,

- ծրագրային ապահովման մեջ կատարված թարմացումների, սխալների վերացման մոնիթորինգ,

- ծրագրային միջերեսներում, տվյալների փոխանակման, API-ին ներկայացվող պահանջների հաղորդակարգերում անցկացված թարմացումների մոնիթորինգ.

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայությանը դիմելու քանակը,

- արտաքին տեղեկատվական համակարգերից ծառայությանը դիմելու քանակը,

- առավել հաճախ հանդիպող՝ ծառայությանը ներկայացվող դիմումները և հարցումները,

- արտաքին հավելվածներում ազգային մակարդակով ծառայության օգտագործման մասին տեղեկատվություն,

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մասին վիճակագրություն,

- ծառայության աշխատանքում խափանումների առաջացումից հետո ազգային մակարդակով դրա աշխատունակության վերականգնման մասով վիճակագրություն:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- ճանապարհային ցանցի ընտրված տեղամասում ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից: Տվյալ տեղեկատվությունը նախատեսում է քարտեզի տեսքով վիզուալիզացում և գրաֆիկական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ծառայության և ենթակառուցվածքի օբյեկտները, մատակարարվող ծառայությունների մասնագիրը, աշխատանքի ժամանակացույցը, ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ընթացիկ ծանրաբեռնվածության և ամրագրման իրականացման հնարավորության մասին տեղեկատվությունը,

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրում իրականացնելու հարցման, այդ հարցման պարամետրերի փոխանցումն օգտատիրոջ կողմից,

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրման ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից,

- ամրագրման ինտերակտիվ փոփոխությունը, ներառյալ՝ ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրման չեղարկումը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի մասին տեղեկատվության ստացումը՝

- օբյեկտի տեսակի, դրա հասցեի, աշխարհագրական կոորդինատների, աշխատանքի ռեժիմի, ամրագրման համար մատչելիության կարգավիճակի մասին արդիական տվյալների ստացումը.

- Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրման մասին հարցում ուղարկելը՝

- ամրագրում իրականացրած՝ փոխադրման մասնակցի կողմից ամրագրվող ամսաթվի և ժամանակի մասին տեղեկատվության տրամադրումը.

- ամրագրման արդյունքի ստացումը՝ ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրման հաստատման ստացումը՝ նշելով ամրագրման համարը կամ մերժումը՝ պատճառի նշմամբ.

- ամրագրումը չեղարկելու մասին հարցում ուղարկելը՝ փոխադրման մասնակցի կողմից ամրագրումը չեղարկելու մասին հարցում ուղարկելը՝ նշելով ամրագրման համարը և չեղարկման պատճառը.

- ամրագրումը չեղարկելու հաստատման ստացումը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտի ամրագրումը չեղարկելու մասին տեղեկատվության ստացումը:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է ծառայության օբյեկտների օպերատորների ՏՏ համակարգերի հետ տեղեկատվական ինտեգրման օգտագործմամբ, վեբ տեխնոլոգիայի և շարժական ծառայությունների, ինչպես նաև արտաքին ՏՏ համակարգերի (API) հետ տեղեկատվական ինտեգրման տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Տրանսպորտային ենթակառուցվածքի ամրագրման ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակային արդյունքներն են՝

վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտումների բացառումը,

ավտոտրանսպորտի՝ դրա համար չթույլատրված տեղերում կայանման բացառումը,

ճանապարհամերձ ծառայության օբյեկտների կոմերցիոն գրավչության բարձրացումը:

 

4.3.4. «Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի ստեղծման նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունների բազմակողմանի ավտոմոբիլային անցակետի գործառման արդյունավետության բարձրացումն է (այսուհետ՝ ԲԱԱԿ)՝ կուտակային իրավիճակների բացառման, տրանսպորտային հոսքերի պարբերականության և կանխատեսելիության ապահովման հաշվին:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը փոխադրումներ իրականացնող տրանսպորտային և բեռնառաքող ընկերություններին թույլ կտա ազգային մակարդակով ծառայության կիրառմամբ հեռավար կերպով կատարել՝

ԲԱԱԿ-ով անցնելու ժամանակի պլանավորում՝ կախված տրանսպորտային միջոցի երթուղուց և երթևեկության ժամանակացույցից.

ԲԱԱԿ-ով անցնելու ժամանակի (ԲԱԱԿ-ում էլեկտրոնային հերթի) ամրագրում.

ԲԱԱԿ-ում ընթացիկ իրավիճակի փոփոխության մասին օպերատիվ տեղեկացում.

ԲԱԱԿ-ով անցնելու հարցերում տեղեկատվական օժանդակության ստացում, ներառյալ՝ դրա աշխատանքի ժամանակացույցը, անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները և այլն:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ բազային ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- ԲԱԱԿ-ի գեոդեզիական տեղակապումը և ԲԱԱԿ-ի շահագործման առանցքային պարամետրերը, ներառյալ՝ սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների կատեգորիաները, առավելագույն թողունակությունը և այլն,

- ԲԱԱԿ-ի աշխատանքի ժամանակացույցը, ներառյալ՝ աշխատանքի ժամանակացույցում ժամանակային փոփոխությունները, ԲԱԱԿ-ի աշխատանքում կատարված ժամանակային լրացուցիչ սահմանափակումները,

- ԲԱԱԿ-ով տրանսպորտային միջոցներով անցնելուն ներկայացվող ներկայացվող պահանջները,

- ԲԱԱԿ-ի ծանրաբեռնվածության մասին ընթացիկ օպերատիվ տվյալները, հերթում սպասելու կանխատեսված ժամանակը,

- հերթի ամրագրման իրականացման, ավտոտրասնպորտային միջոցի վարորդի նշմամբ թայմսլոթի ընտրության, ավտոտրանսպորտային միջոցի կատեգորիայի և պետական գրանցման համարանիշի և այլ անհրաժեշտ տվյալների պարամետրերը,

- հերթի ամրագրման խմբագրման և չեղարկման պարամետրերը,

- հերթի ամրագրում իրականացրած՝ փոխադրման մասնակիցներին ազգային մակարդակով ծառայության տեղեկատվական պորտալում տվյալների տրամադրման միջոցով տեղեկացնելու պարամետրերը,

- ԲԱԱԿ-ով անցնելուն և դրա գործունեությանն առնչվող առավել արդիական հարցերի շուրջ վարորդների օժանդակության պարամետրերը,

- կանոնավոր փոխադրումների համար ԲԱԱԿ-ով փոխադրումների (միջնաժամկետ և օպերատիվ) պլանավորման իրականացման համար պարամետրերը,

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման նշանակման բազային ֆունկցիաների իրագործման, ամրագրման կամ դրա չեղարկման պարամետրերի խմբագրման, ազգային մակարդակով ծառայության տեղեկատվական պորտալում տվյալների տրամադրման միջոցով հերթի ամրագրում իրականացրած փոխադրման մասնակիցների տեղեկացման պարամետրերը,

- տվյալ ոլորտում ընդունված ստանդարտներին և նորմատիվ փաստաթղթերին համապատասխանության մասով՝ ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման բիզնես գործընթացների ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրերը,

- ԲԱԱԿ-ի ծանրաբեռնվածության մասին տվյալների տրամադրման մասով ֆունկցիաների իրագործման պարամետրերը,

- ԲԱԱԿ-ում մուտքի պլանային ժամանակի ընտրություն իրականացնելու համար ֆունկցիաների իրագործման պարամետրերը,

- ԲԱԱԿ-ում մուտքի ընտրված ժամանակի ամրագրման իրականացման պարամետրերը,

- ԲԱԱԿ-ում մուտքի ամրագրման չեղարկումն իրականացնելու պարամետրերը,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման բիզնես գործընթացների վիզուալիզացման պարամետրերը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

ազգային ծառայության մակարդակով ծառայության հետ փոխգործակցող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորումը, ներառյալ՝

- ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը, ներառյալ՝ դրանց գեոդեզիական տեղակապման, սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների կատեգորիայի, առավելագույն թողունակության մասին տեղեկատվությունը և այլն,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- էլեկտրոնային հերթում ժամանակի ազատ սլոթների առկայության մասին տեղեկատվության փոխանցումը մասնակցի ՏՀ,

- էլեկտրոնային հերթում ժամանակի սլոթի ամրագրման իրականացման համար տրանսպորտային միջոցի, վարորդի տվյալների փոխանցումը,

- էլեկտրոնային հերթում ժամանակի սլոթի ամրագրման չեղարկման մասին տվյալների փոխանցումը,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում,

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգ, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ծառայությունների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- կոնկրետ ժամանակահատվածում ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման՝ ազգային մակարդակով փոխանցված հայտերի ընդհանուր քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման՝ բարեհաջող մշակված հայտերի քանակը,

- ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման՝ ոչ բարեհաջող մշակված (ՆՏՏ-ին համապատասխանության մասով ստուգումը չանցած) հայտերի քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում ԲԱԱԿ-ում էլեկտրոնային հերթի ամրագրումների չեղարկման ընդհանուր քանակը,

- ԲԱԱԿ-ում էլեկտրոնային հերթի ամրագրման ժամանակ առավել պահանջված ժամանակային տիրույթների մասին տվյալները,

- կոնկրետ ժամանակահատվածում ԲԱԱԿ-ում տրանսպորտային իրավիճակում փոփոխությունների մասին վարորդներին տեղեկացումների քանակը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- ճանապարհային ցանցի ընտրված տեղամասում ԲԱԱԿ-ի մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից: Տվյալ տեղեկատվությունը նախատեսում է քարտեզի տեսքով վիզուալիզացում և գրաֆիկական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ԲԱԱԿ-ի տեխնիկական բնութագրերը, սպասարկվող տրանսպորտային միջոցների կատեգորիաները, առավելագույն թողունակությունը, աշխատանքի ժամանակացույցը, ԲԱԱԿ-ի ընթացիկ ծանրաբեռնվածության և ամրագրման իրականացման հնարավորության մասին տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն.

- ԲԱԱԿ-ում հերթի ամրագրում իրականացնելու մասին հարցման փոխանցումն օգտատիրոջ կողմից,

- ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից,

- ԲԱԱԿ-ում հերթի ամրագրման ինտերակտիվ փոփոխությունը, ներառյալ՝ ամրագրման չեղարկումը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- անցակետում էլեկտրոնային հերթի առկայության և անցակետում հերթի ամրագրման եղանակների մասին տեղեկատվության ստացումը՝ փոխադրման մասնակցի կողմից անցակետում էլեկտրոնային հերթի առկայության և անցակետում հերթի ամրագրման եղանակների մասին տեղեկությունների ստացումը:

- Ազատ ժամանակային սլոթների ստացումը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ ԲԱԱԿ-ն անցնելու ժամանակի ընտրության համար էլեկտրոնային հերթում ժամանակի ազատ սլոթների ստացումը:

- Ժամանակի ընտրված սլոթի ռեզերվացումը՝ փոխադրման մասնակցի կողմից տրանսպորտային միջոցի և վարորդի մասին տվյալների լրացման պահի դրությամբ էլեկտրոնային հերթում ժամանակի ընտրված սլոթի նախնական ռեզերվացումը: Ժամանակի ընտրված սլոթի ռեզերվացման ժամկետը որոշվում է տեխնիկական նախագծման փուլում:

- Տրանսպորտային միջոցի և վարորդի տվյալներն ուղարկելը՝ փոխադրման մասնակցի կողմից տրանսպորտային միջոցի և վարորդի մասին տվյալների տրամադրումը ԲԱԱԿ-ի էլեկտրոնային հերթում ժամանակի ռեզերվացված սլոթի ամրագրման համար:

- Ամրագրման հաստատման ստացումը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ ԲԱԱԿ-ի էլեկտրոնային հերթում ռեզերվացված ժամանակի սլոթի ամրագրումը հաստատելու մասին տեղեկատվության ստացումը:

- Ամրագրման չեղարկումը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ ԲԱԱԿ-ի էլեկտրոնային հերթում կատարված ամրագրման չեղարկման մասին տեղեկատվության տրամադրումը:

- Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է օգտատերերին ծառայությունների տրամադրման համար վեբ տեխնոլոգիա օգտագործող տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ:

- Ծառայության տիպային նախատիպի իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակային արդյունքներն են՝

ԲԱԱԿ-ում կուտակային իրավիճակների բացառումը.

ԲԱԱԿ-ի գործառման պարբերականության ապահովումը.

ԲԱԱԿ-ի թողունակության բարձրացումը.

միջազգային տրանսպորտային միջանցքների գրավչության, դրանց գործառման թափանցիկության բարձրացումը:

«ԵԱՏՄ անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրում» տիպային ծառայության իրագործումը կստեղծի պայմաններ ԲԱԱԿ-ի գործառման պարբերականության ապահովման, ԲԱԱԿ-ի և ընդհանուր առմամբ տրանսպորտային միջանցքների թողունակության բարձրացման, փոխադրման գործընթացի վիճակի մասին տեղեկատվության օպերատիվության և արժանահավատության բարելավման համար, կստեղծի փոխադրման գործընթացի պլանավորման և կառավարման որակի բարձրացման համար պայմաններ:

 

4.3.5. «Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու ծառայությունը (ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակը բժշկական նախաուղերթային և նախահերթափոխային, ինչպես նաև հետուղերթային և հետհերթափոխային զննություններ անցնելու հնարավորության ապահովումն է՝ հեռաբժշկության օգտագործմամբ, առանց անմիջապես զննության տեղում բժիշկների ներկայության:

Տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ բազային ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու ծառայությունը (ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- անցկացվող բժշկական զննությունների պարամետրերի մասին տեղեկությունները, ներառյալ՝ մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, զարկերակային ճնշման ցուցանիշները, արտաշնչվող օդի մեջ ալկոհոլի գոլորշիների կոնցենտրացիայի ցուցանիշները, մարդու ընդհանուր հոգեբանական վիճակի ցուցանիշները և այլ պարամետրեր,

- բժշկական զննություն անցնող անձի (ՏՄ վարորդի) մասին տեղեկությունները՝ ԱԱՀ, վարորդական վկայականի տվյալները, տաբելային համարը,

- ՏՄ վարորդի կողմից իրականացվող ուղերթի մասին տեղեկությունները՝ մեկնման կետը (երկիրը, քաղաքը), նշանակման կետը (երկիրը, քաղաքը), մեկնման ամսաթիվը, ժամանման հաշվարկային ամսաթիվը,

- երթուղու մասին տեղեկությունները՝ ուղեթերթիկի համաձայն,

- բժշկական զննության կետերի գտնվելու վայրի մասին տեղեկությունները՝ հասցե, կոորդինատներ,

- բժշկական զննության կետերի աշխատանքի ժամանակացույցի և զննություն անցնելու համար ամրագրման համար հասանելի ժամանակային սլոթների մասին տեղեկությունները,

- բժշկական զննություն անցնելու անհրաժեշտության հետ կապված երթուղու ճշգրտումների մասին տեղեկությունները,

- բժշկական զննություն անցնելու կետում ժամանակային սլոթի ամրագրման մասին տեղեկությունները՝ վայրը (հասցեն, կոորդինատները), ամսաթիվը, ժամը, ամրագրման համարը,

- ամրագրումը չեղարկելու մասին տեղեկությունները՝ ամսաթիվը, ժամը, չեղարկման պատճառը,

- վարորդի կողմից փաստացի բժշկական զննություն անցնելու մասին տեղեկությունները՝ վայրը (հասցեն, կոորդինատները), ամսաթիվը, ժամը,

- բժշկական զննության արդյունքների մասին տեղեկությունները՝ զննություն անցած վարորդի տվյալները, հետազոտության տվյալները, բժշկական աշխատակցի եզրակացությունը, բժշկական աշխատողի ԱԱՀ-ն, պաշտոնը, բժշկական հիմնարկին պատկանելությունը, բժշկական էլեկտրոնային թվային ստորագրությունը,

- ավելի վաղ անցկացված բժշկական զննությունների և դրանց արդյունքների մասին տեղեկությունները.

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ բժշկական զննության հեռավար անցկացման ծառայության նշանակության բազային ֆունկցիաների իրագործման և ազգային մակարդակով ծառայության տեղեկատվական պորտալում տվյալների տրամադրման պարամետրերը,

- տվյալ ոլորտում ընդունված ստանդարտներին և նորմատիվ փաստաթղթերին համապատասխանության մասով՝ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների բժշկական զննության հեռավար անցկացման բիզնես գործընթացների ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրերը,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով էլեկտրոնային փաստաթղթի վիզուալիզացման պարամետրերը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու համար փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) ձևավորման պարամետրերը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

ազգային ծառայության մակարդակով ծառայության հետ փոխգործակցող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մակարդակների տեղեկատվական համակարգերի թեստավորումը, ներառյալ՝

- ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննության անցկացնելու բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- բժշկական զննության կետերի կազմի և հասանելիության մասին տեղեկությունները մասնակցի ՏՀ փոխանցելու պարամետրերը,

- բժշկական զննություն անցնելու տեղի ամրագրման և ժամանակի մասին տեղեկությունները մասնակցի ՏՀ փոխանցելու պարամետրերը,

- ՆՏՏ-ին համապատասխան էլեկտրոնային ձևով բժշկական եզրակացության ձևանմուշը մասնակցի ՏՀ փոխանցելու պարամետրերը,

- ՆՏՏ-ին համապատասխանության մասով ազգային մակարդակով ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար ձևավորված բժշկական եզրակացության փոխանցման պարամետրերը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու և բեռնման արդյունքի ձևավորման համար ազգային հատված փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) փոխանցման պարամետրերը,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգ, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ֆունկցիաների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակ փոխանցված՝ կոնկրետ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու հայտերի ընդհանուր քանակը,

- բարեհաջող մշակված՝ կոնկրետ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու հայտերի քանակը.

- կոնկրետ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու՝ ոչ բարեհաջող մշակված (ՆՏՏ-ին համապատասխանության մասով ստուգումը չանցած) հայտերի քանակը։

Ծառայության տիպային նախատիպի իրագործման շրջանակներում ապահովվելու են հետևյալ ֆունկցիաները.

- առցանց ռեժիմով նախաուղերթային և նախահերթափոխային, ինչպես նաև հետուղերթային և հետհերթափոխային բժշկական զննումների անցկացման հնարավորության ապահովումը,

- բժշկական զննում անցկացնելու փաստի և դրա արդյունքների իրավաբանական նշանակալիության ապահովումը,

- բժշկական զննումների արդյունքների մասին տվյալների՝ ինչպես տրանսպորտային ընկերություններ, այնպես էլ պետական վերահսկող մարմիններ օպերատիպ կերպով փոխանցման ապահովումը,

- անցկացված հեռավար բժշկական զննումների պատմության պահպանման ապահովումը և շահագրգիռ անձանց հետահայաց [ռետրոսպեկտիվ] տեղեկատվության և ծառայության շահագրգիռ մասնակիցների առողջության մակարդակին վերաբերող հաշվետվությունների տրամադրումը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- հեռավար բժշկական զննում անցկացնելու հնարավորության մասին տեղեկատվության, բժշկական ֆիքսվող ցուցանիշների ցանկի ստացումն օգտատիրոջ կողմից: Տվյալ տեղեկատվությունը նախատեսում է քարտեզի տեսքով վիզուալիզացում և գրաֆիկական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հեռավար բժշկական զննման կետերի գեոդեզիական տեղակապումը, դրանց աշխատանքի ժամանակացույցը, ընթացիկ ծանրաբեռնվածության և ամրագրման իրականացման հնարավորության մասին տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն,

- հեռավար բժշկական զննման տվյալների փոխանցումը բժշկական կազմակերպություններ և պետական վերահսկող մարմիններ,

- հեռավար բժշկական զննում անցնելու ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվության ստացումն օգտատիրոջ կողմից։

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- բժշկական զննության կետերի մասին տեղեկատվության ստացումը՝ բժշկական զննության կետերի հասանելիության մասին արդիական տվյալների ստացումը՝ հասցեներ, կոորդինատներ, աշխատանքի ռեժիմ, ամրագրման համար հասանելի ժամանակային սլոթներ.

- կետում ժամանակային սլոթի ամրագրման հարցում ուղարկելը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ ամրագրվող ամսաթվի և ժամի, այն անձի մասին տեղեկատվության տրամադրումը, որն անցնելու է զննությունը.

- ամրագրման արդյունքի ստացումը՝ բժշկական զննության կետում ժամանակային սլոթի ամրագրման և ամրագրման համարի կամ մերժման հաստատման ստացումը՝ նշելով մերժման պատճառը.

- ամրագրումը չեղարկելու մասին հարցում ուղարկելը՝ փոխադրման մասնակցի կողմից ամրագրումը չեղարկելու մասին հարցում ուղարկելը՝ նշելով ամրագրման համարը և չեղարկման պատճառը.

- ամրագրումը չեղարկելու հաստատման ստացումը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ բժշկական զննության կետում ժամանակային սլոթի ամրագրումը չեղարկելու մասին տեղեկատվության ստացումը.

- բժշկական զննության արդյունքների մասին տեղեկությունների ստացումը՝ հետազոտված անձի, այն կետի, որտեղ անցել է բժշկական զննությունը, պրոցեդուրայի օրվա և ժամի մասին տեղեկատվություն պարունակող բժշկական եզրակացության ստացումը, հետազոտության տվյալները, եզրակացություն տրամադրած բուժաշխատողի տվյալները (ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության տվյալները):

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է հեռաբժշկության տեխնոլոգիաներ և վեբ տեխնոլոգիաներ օգտագործող տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման արդյունքում ենթադրվող արդյունքը կկազմի՝

իրավիճակի վերահսկման ապահովումը և տրանսպորտային ճյուղում անձնակազմի առողջության մակարդակի բարձրացման համար պայմանների ստեղծումը.

անձնակազմի ինքնազգացողության հանկարծակի վատթարացումների հետևանքով արտակարգ իրավիճակների առաջացման հավանականության նվազեցումը, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հետ կապված.

նախաուղերթային և հետուղերթային բժշկական զննումների անցկացման ժամկետների կրճատումը.

հեռավոր շրջաններում ծառայությունների ստացման հնարավորությունը.

նախաուղերթային և հետուղերթային բժշկական զննումների մատչելիության և թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև բոլոր մասնակիցների կողմից վերիֆիկացված՝ բժշկական զննումներ անցնելու փաստը հաստատելու մեխանիզմի առկայությունը.

առանց աշխատաժամանակի ավելացման անձնակազմի արդյունավետ օգտագործման ժամանակի բարձրացումը.

իրական բժշկական չափումներով և եզրակացություններով չուղեկցվող անվանական զննումների մասնաբաժնի նվազեցումը:

Ծառայության տիպային նախատիպի ներդրումը կապահովի բժշկական զննում անցնելու գործընթացի օպտիմալացումը, կբարձրացնի տրանսպորտային կազմակերպությունների աշխատողների վիճակի մասին տեղեկատվության հասանելիությունը և հետևաբար՝ հսկողության մակարդակը, թույլ կտա էականորեն կրճատել ինֆեկցիոն հիվանդությունների պոտենցիալ կրողների շփումը միմյանց և բուժանձնակազմի հետ: Բացի այդ, նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման պայմաններում հեռավար բժշկական զննումը թույլ կտա կրճատել վիրուսի պոտենցիալ կրողների՝ միմյանց և բուժանձնակազմի հետ շփման դեպքերը, առավել օպերատիվ կերպով իրականացնել վարակման փաստերի բացահայտումը:

 

4.3.6. «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակն է ԵԱՏՄ երկրների տարանցիկ ներուժի իրացման արդյունավետության բարձրացումը և պետական սահմաններով երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների փաստաթղթային ձևակերպման տեխնոլոգիաների թվային տրանսֆորմացիայի հիման վրա կատարելագործման հաշվին տարանցիկ երկաթուղային փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավումը, ներառյալ՝ մաքսային հսկիչ ընթացակարգերի պարզեցումը և արագացումը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների սահմանային փոխանցման կայարաններում փոխադրման թղթային փաստաթղթերի և դրանց կից ապրանքաուղեկից փաստաթղթերի մշակման հետ կապված խոչընդոտների վերացումը:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են հետևյալ ֆունկցիոնալ խնդիրները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագիր (երկաթուղային տրանսպորտ)» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- բեռի ուղարկման երկրի, երկաթուղու (փոխադրողի) և կայարանի մասին,

- բեռնառաքողի մասին՝ վերջինիս փոստային վավերապայմանների և երկաթուղային ծածկագրերի նշմամբ,

- բեռի նշանակման երկրի, երկաթուղու (փոխադրողի) և կայարանի մասին,

- բեռի մասին, ներառյալ՝ դրա անվանումը և ծածկագրերը՝ Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՀԿ) և ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի (ԵՏԽ) և ԵԱՏՄ անդամ երկրների երկաթուղիներում և մաքսային մարմիններում գործող անվանացանկային տեղեկատուներին համապատասխան,

- փոխադրվող բեռի քանակական բնութագրերի մասին,

- տարայի և փաթեթվածքի մասին,

- բեռների փոխադրման հատուկ պայմանների մասին (համապատասխան բեռների համար), ներառյալ՝ Միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագրի (ՄԲՀ) թիվ 2 հավելվածին համապատասխան վտանգավորության դասերի նշումը,

- բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին,

- բեռնագրին կցվող՝ բեռնուղեկցող փաստաթղթերի մասին,

- բեռն ստացողի մասին՝ վերջինիս փոստային վավերապայմանների և երկաթուղային ծածկագրերի նշմամբ,

- բեռի ընթացուղու մասին,

- մաքսային հայտարարատուների, մաքսային և այլ վերահսկող մարմինների մասին, որտեղ կատարվելու են մաքսային և այլ վարչական գործառնություններ բեռի ընթացուղում,

- ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադրողների մասին,

- ԵԱՏՄ անդամ պետությունների վճարողների (բեռնառաքողների) մասին.

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի սահմանումը, ներառյալ՝

- էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ((ԵՀԿ և ԵՏԽ) և ազգային երկաթուղիների ՆՏՏ-ին համապատասխան,

- ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ներկայացված բեռնագրի ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրերը,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով էլեկտրոնային փաստաթղթի վիզուալիզացման պարամետրերը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու համար փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) ձևավորումը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար տվյալների փոխանցումը՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ((ԵՀԿ և ԵՏԽ) և ազգային երկաթուղիների ՆՏՏ-ին համապատասխան,

- էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար տվյալների ստացումը՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ((ԵՀԿ և ԵՏԽ) և ազգային երկաթուղիների ՆՏՏ-ին համապատասխան:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- է-ՄԲՀՀ ձևանմուշի ստացումը՝ փոխադրման մասնակցի կողմից՝ էլեկտրոնային ձևով երկաթուղային բեռնագրի ձևավորման համար ակտուալ ձևանմուշի (տվյալների լրակազմի) ստացումը:

- Էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար տվյալների ստացումը՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ((ԵՀԿ և ԵՏԽ) և ազգային երկաթուղիների ՆՏՏ-ին համապատասխան:

- է-ՄԲՀՀ-ն ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատված ուղարկելը՝ փոխադրման մասնակցի կողմից (կամ օպերատորի կողմից կամ մասնակցի անունից) էլեկտրոնային ձևով երկաթուղային բեռնագիրը, ներառյալ՝ փաստաթղթի իսկության ստուգման մասին ՎԵԿ-ի անդորրագիրը ԹՏՄ ազգային հատվածին տրամադրելը։

- է-ՄԲՀՀ-ի ստուգումը՝ ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ներկայացված բեռնագրի ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացումը:

- է-ՄԲՀՀ-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ փոխադրման գործընթացի մասնակցի կողմից իր «տվյալների մասը» լրացնելը՝ էլեկտրոնային բեռնագրում տվյալներ մուտքագրելը:

- է-ՄԲՀՀ պատճենի ստացումը՝ փոխադրման լիազորված մասնակցի կողմից փաստաթղթի (տվյալների) ստացումը՝ փաստաթղթի ներկայացման վիզուալ ձևը ձևավորելու կամ տվյալները վերահսկող մարմնին տրամադրելու համար:

- Էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար տվյալների փոխանցումը՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ((ԵՀԿ և ԵՏԽ) և ազգային երկաթուղիների ՆՏՏ-ին համապատասխան:

Տվյալ նախագծում ծառայության իրագործման համար նախատեսվում է փոխադրման գործընթացի բոլոր մասնակիցների կողմից տեխնիկական նախագծման փուլում որոշվող ստանդարտների հիման վրա ՄԲՀՀ էլեկտրոնային բեռնագրերի ստեղծումը և ձևակերպումը:

Ծառայության իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Փոխադրման մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրման, այդ թվում՝ ծառայության իրագործման շրջանակներում վերահսկող մարմինների տեղեկատվական համակարգերի հետ ինտեգրման մեխանիզմներին և եղանակներին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում՝ հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման համար Միության տեղեկատվական համակարգի օգտագործումը:

ԷԹՍ-ի հաստատման, այդ թվում՝ ՎԵԿ-ի, ինչպես նաև ծառայության տիպային նախատիպի ստեղծման պահի դրությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում օրենսդրության պահանջների հիման վրա հաստատված՝ ԷԹՍ-ի հաստատման այլ մեխանիզմների և սխեմաների միջոցով հաստատման մեխանիզմներին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

ՄԲՀՀ և CIM/ՄԲՀՀ էլեկտրոնային երկաթուղային բեռնագրի ներդրումը թույլ կտա՝

բարձրացնել երկաթուղու աշխատակազմի և սահմանային փոխանցման կայարաններում պետական վերահսկող մարմինների աշխատանքի արտադրողականությունը.

արագացնել սահմանային փոխանցման կայարաններում, ինչպես նաև փաստաթղթի ստուգման և ստորագրման համար բեռը փոխադրման ընդունելու կայարաններում գնացքների, վագոնների և կոնտեյներների ոչ արտադրական պարապուրդների կրճատման հաշվին միջազգային կոնտեյներային գնացքներում փոխադրվող ապրանքների առաքումը 5 անգամ (5 րոպեից մինչև 1 րոպե).

կրճատել թղթային արխիվների վարման վրա կատարվող ծախսերը.

վերացնել թղթային փաստաշրջանառության հետ կապված՝ ԵԱՏՄ երկրների երկաթուղիներով փոխադրումների համար խոչընդոտները.

ներգրավել միջազգային կոնտեյներային գնացքների կազմերի մեջ տարանցիկ ապրանքահոսքերի լրացուցիչ ծավալներ:

 

4.3.7. «Տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակն է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների վերահսկող մարմինների կողմից տրանսպորտային բեռնագրերի վարման և ստուգման արդունավետության բարձրացումը՝ փաստաթղթի էլեկտրոնային ձևի կիրառման հաշվին՝ առանց փաստաթուղթ տպելու անհրաժեշտության:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագիր (ավտոմոբիլային տրանսպորտ)» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- համապատասխանաբար բեռնառաքում և բեռի ստացում իրականացնող կազմակերպությունների անվանումը, հասցեները, հեռախոսահամարները և գտնվելու վայրի երկրները,

- բեռի առաքման համար նախատեսված երկիրը և վայրը,

- կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

- ըստ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին» եվրոպական համաձայնագրի (ՎԲՄՃՓԵՀ) դասակարգվող՝ փոխադրվող վտանգավոր բեռների դասը, ենթադասը նշանակող նշանները և համարները,

- Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան բեռի անվանումը և ապրանքի ծածկագիրը (առնվազն վեց նիշ),

- ուղարկողի նշումներն այն մաքսատան անվանման, հասցեի և այլ վավերապայմանների մասին, որտեղ կատարվելու են մաքսային գործառնությունները,

- կիսակցորդի գրանցման համարը կամ կոնտեյների նույնականացման նշանները սահմանում ժամանակավոր մնալուց հետո այնտեղից դուրս բերելու դեպքում,

- գործող խմբագրությամբ Առևտրային եզրույթների մեկնաբանման միջազգային կանոններին համապատասխան (Ինկոթերմս)՝ առուվաճառքի պայմանագրով ապրանքի դիմաց վճարման պայմանները,

- բոլոր մասնակիցների կողմից СМR միջազգային ապրանքային-տրանսպորտային բեռնագրի լրացման կանոններին համապատասխան՝ այլ՝

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը,

- ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ներկայացված բեռնագրի ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրերը,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով էլեկտրոնային փաստաթղթի վիզուալիզացման պարամետրերը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու համար փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) ձևավորումը.

ազգային մակարդակով ծառայության հետ փոխգործակցող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորումը, ներառյալ՝

- ՆՏՏ-ին համապատասխան էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևանմուշը մասնակցի ՏՀ փոխանցելը,

- ՆՏՏ-ին համապատասխանության մասով ազգային մակարդակով ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար ձևավորված բեռնագրի փոխանցումը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու և բեռնման արդյունքը ձևավորելու համար ազգային հատված փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) փոխանցումը.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ֆունկցիաների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- կոնկրետ ժամանակահատվածում ազգային մակարդակ փոխանցված բեռնագրերի ընդհանուր քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում բարեհաջող մշակված բեռնագրերի քանակը,

- ոչ բարեհաջող մշակված (ՆՏՏ-ին համապատասխանության մասով ստուգում չանցած և ուղարկողին վերադարձված) բեռնագրերի թիվը։

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- էլեկտրոնային ձևով CMR տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար տվյալների փոխանցումը. ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև ՆՏՏ-ին համապատասխան՝ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների (ՄԱԿ-ի ՄՃԲՓ կոնվենցիայի և այլն) հիման վրա.

- էլեկտրոնային ձևով CMR տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար տվյալների ստացումը. ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև ՆՏՏ-ին համապատասխան՝ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների (ՄԱԿ-ի ՄՃԲՓ կոնվենցիայի և այլն) հիման վրա:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս թեստային տվյալների օգտագործմամբ տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- է-CMR ձևանմուշի ստացումը. փոխադրման մասնակցի կողմից էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման համար ակտուալ ձևանմուշի (տվյալների հավաքակազմի) ստացումը,

- է-CMR-ն ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատված ուղարկելը. փոխադրման մասնակցի կողմից (կամ օպերատորի կողմից կամ մասնակցի անունից) էլեկտրոնային ձևով երկաթուղային բեռնագիրը, ներառյալ՝ փաստաթղթի իսկության ստուգման մասին ՎԵԿ-ի անդորրագիրը ԹՏՄ ազգային հատվածին տրամադրելը.

- է-CMR-ի ստուգումը. ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ներկայացված բեռնագրի ձևաչափատրամաբանական հսկողության իրականացումը.

- է-CMR-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելը. փոխադրման գործընթացի մասնակցի կողմից իր «տվյալների մասը» լրացնելը՝ էլեկտրոնային բեռնագրում տվյալներ մուտքագրելը.

- է-CMR-ի պատճենի ստացումը. փոխադրման լիազորված մասնակցի կողմից փաստաթղթի (տվյալների) ստացումը փաստաթղթի ներկայացման վիզուալ ձևը ձևավորելու կամ տվյալները վերահսկող մարմնին տրամադրելու համար:

Տվյալ նախագծում ծառայության իրագործման համար նախատեսվում է փոխադրման գործընթացի բոլոր մասնակիցների կողմից տեխնիկական նախագծման փուլում որոշվող ստանդարտների հիման վրա СМR էլեկտրոնային բեռնագրերի ստեղծումը և ձևակերպումը:

Ծառայության իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրի ներդրումը փաստաթղթի ստուգման և ստորագրման համար ապրանքի ընդունման և բեռնառաքման տեղում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ընթացուղում պետական վերահսկող մարմինների կողմից ստուգում իրականացնելիս տրանսպորտի ոչ արտադրական պարապուրդները կկրճատի 10 անգամ (10 րոպեից մինչև 1 րոպե), զրոյի կհասցնի նախնական փաստաթղթերի բացակայության պատճառով ծագող հարկային ռիսկերը, կկրճատի թղթային արխիվների վարման ծախսերը:

 

4.3.8. «Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակը հսկիչ-վերահսկիչ և ֆիսկալ գործառույթների իրականացման համար ուղեթերթիկների անթուղթ կիրառման հնարավորությունն է, ինչպես նաև ԵԱՏՄ այն անդամ պետությունների վերահսկող մարմինների կողմից ստուգման համար հասանելիությունը, որոնց տարածքում իրականացվում է փոխադրումը:

Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայության տիպային նախատիպն իրագործելիս անհրաժեշտ է նախատեսել ազգային թվային ծառայությունների հետ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակում, ներառյալ՝ նախաուղերթային հեռավար բժշկական զննման թվային ծառայությունները, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության թվային ծառայությունները: Ընդ որում, ազգային թվային ծառայությունների շրջանակներում ստացվող արդյունքները պետք է ստորագրվեն էլեկտրոնային ստորագրությամբ:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային կազմակերպությունների անվանումը, գրանցման տվյալները, ներառյալ՝ հասցեները, հեռախոսահամարները և գտնվելու վայրի երկրները,

- տրանսպորտային միջոցով իրականացնող ուղերթի մասին տեղեկությունները, ներառյալ՝ մեկնման կետը (երկիրը, քաղաքը), նշանակման կետը (երկիրը, քաղաքը), մեկնման ամսաթիվը, ժամանման հաշվարկային ամսաթիվը, երթևեկության պլանային երթուղին,

- ուղերթ իրականացնող տրանսպորտային միջոցի, կցորդների (կիսակցորդների) մասին տեղեկությունը, ներառյալ՝ տրանսպորտային միջոցի տիպը, մոդելը, մակնիշը, պետական գրանցման համարանիշը,

- ուղերթ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմի (վարորդի) մասին տեղեկությունները, ներառյալ՝ փոխադրման թույլտվության մասին տեղեկությունները,

- էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված՝ էլեկտրոնային ձևով նախաուղերթային բժշկական զննումների արդյունքների մասին տեղեկությունները,

- Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ փոխադրվող բեռի անվանումը և ապրանքի ծածկագիրը (առնվազն վեց նիշ),

- փոխադրման հետ կապված՝ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, էլեկտրոնային ձևով էլեկտրոնային փաստաթղթերի մասին տեղեկությունները, ներառյալ՝ տրանսպորտային բեռնագիրը,

- տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների արդյունքների մասին էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, էլեկտրոնային ձևով տեղեկությունները,

- երթուղու ճշգրտումների մասին տեղեկությունները (փոխադրման ընթացքում դրա փոփոխության դեպքում).

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան էլեկտրոնային ձևով տրանսպորտային բեռնագրի ձևավորման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը,

- ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ուղեթերթիկի ձևավորման, ներկայացման ձևաչափային-տրամաբանական հսկողության և հսկողության իրականացման պարամետրերը,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով էլեկտրոնային փաստաթղթի վիզուալիզացման պարամետրերը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու համար փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) ձևավորումը.

ազգային մակարդակով ծառայության հետ փոխգործակցող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորումը, ներառյալ՝

- ՆՏՏ-ին համապատասխան էլեկտրոնային ձևով ուղեթերթիկի ձևանմուշը մասնակցի ՏՀ-ին փոխանցելը,

- ՆՏՏ-ին համապատասխանության մասով ազգային մակարդակով ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար ձևավորված բեռնագրի փոխանցումը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու և բեռնման արդյունքի ձևավորման համար ազգային հատված փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) փոխանցումը.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ֆունկցիաների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- կոնկրետ ժամանակահատվածում ազգային մակարդակ փոխանցված ուղեթերթիկների ընդհանուր քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում բարեհաջող մշակված ուղեթերթիկների քանակը,

- ոչ բարեհաջող մշակված (ՆՏՏ-ին համապատասխանության մասով ստուգում չանցած և ուղարկողին վերադարձված) ուղեթերթիկների քանակը։

- Ծառայության տիպային նախատիպի իրագործումը կստեղծի տեխնոլոգիական նախակատարվածքներ ազգային թվային ծառայությունների մակարդակով՝ հետևյալ ֆունկցիոնալ հնարավորություններն իրագործելու հնարավորությունն ապահովելու համար՝

- էլեկտրոնային ձևով ուղեթերթիկ ձևավորելը և առանց փաստաթուղթը բացելու անհրաժեշտության վերահսկիչ միջոցառումներ անցնելը,

- փաստաթղթում այն նախաուղերթային բժշկական զննման արդյունքները ներառելը, որը վարորդն անցնում է հեռավար կարգով, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արդյունքները ներառելը,

- ձեռքով տվյալները մուտքագրելիս սխալները բացառելը,

- տվյալների իրավաբանական կարևորությունն ապահովելը, այդ թվում՝ անդրսահմանային փոխգործակցության դեպքում:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- Օգտատիրոջ կողմից՝ էլեկտրոնային ուղեթերթիկի ձևավորման հնարավորության մասին տեղեկատվության, ներառյալ՝ էլեկտրոնային ուղեթերթիկի հետ կապված էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորումը, այդ թվում՝ վարորդի նախաուղերթային բժշկական զննման արդյունքների և տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արդյունքների ստացումը.

- էլեկտրոնային ուղեթերթիկի տվյալների փոխանցումը փոխադրման շահագրգիռ մասնակիցներին և պետական վերահսկող մարմիններին.

- օգտատիրոջ կողմից՝ փոխադրման իրականացման ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվությունը էլեկտրոնային ուղեթերթիկի տվյալներին համապատասխան ստանալը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- Էլեկտրոնային ուղեթերթիկի ձևանմուշի ստացումը. փոխադրման մասնակցի կողմից՝ էլեկտրոնային ձևով ուղեթերթիկի ձևավորման համար ակտուալ ձևանմուշի (տվյալների լրակազմի) ստացումը,

- էլեկտրոնային ուղեթերթիկը ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատված ուղարկելը. փոխադրման մասնակցի կողմից (կամ օպերատորի կողմից կամ մասնակցի անունից) էլեկտրոնային ձևով էլեկտրոնային ուղեթերթիկը, ներառյալ՝ փաստաթղթի իսկության ստուգման մասին ՎԵԿ-ի անդորրագիրը ԹՏՄ ազգային հատվածին տրամադրելը,

- էլեկտրոնային ուղեթերթիկի ստուգումը. ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ներկայացված բեռնագրի ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացումը,

- էլեկտրոնային ուղեթերթիկում փոփոխություններ (լրացումներ) կատարելը. փոխադրման գործընթացի մասնակցի կողմից իր «տվյալների մասը» լրացնելը՝ էլեկտրոնային ուղեթերթիկում տվյալներ մուտքագրելը,

- էլեկտրոնային ուղեթերթիկի պատճենի ստացումը. փոխադրման լիազորված մասնակցի կողմից փաստաթղթի (տվյալների) ստացումը փաստաթղթի ներկայացման վիզուալ ձևը ձևավորելու կամ տվյալները վերահսկող մարմնին տրամադրելու համար:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է վեբ տեխնոլոգիայի կիրառմամբ:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման արդյունքում ենթադրվող արդյունքը կազմում է՝

փոխադրման իրականացման նախատեսված պայմանների պահպանման վերահսկողության ապահովումը.

փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորման աշխատատարության նվազեցումը.

փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ սխալների կրճատումը.

անձնակազմի արդյունավետ ժամանակի բարձրացումը՝ առանց աշխատաժամանակի ավելացման:

Ծառայության տիպային նախատիպի ներդրումը կապահովի ուղեթերթիկի ձևավորման և փոխադրման նախատեսված պայմանների վերահսկողության գործընթացների օպտիմալացումը, ընդհանուր առմամբ կբարձրացնի ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արդյունավետությունը:

 

4.3.9. «Քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակն է այն տրանսպորտային միջոցի ընթացուղով բացահայտված խախտումների մասին տեղեկատվության փոխանակման համար հնարավորության ստեղծումը, որի մասով անցկացվել է քաշաեզրաչափային հսկողության ընթացակարգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների սահմանված թույլատրելի քաշային և եզրաչափային պարամետրերի գերազանցումների փաստերի մասին տեղեկացնելու համար հնարավորության ստեղծումը:

Տվյալների (հսկողության արդյունքների ակտեր, արձանագրություններ և այլ փաստաթղթեր) ստացման և պահպանման իրագործումը թույլ կտա նույնականացնել տրանսպորտային միջոցները, համեմատել քաշի և եզրաչափի պարամետրերը՝ ընդհանուր տրանսպորտային հոսքից բացառելու նպատակով:

Հայտնաբերված խախտումների մասին ազգային ծառայությունների մակարդակով տեղեկատվությունը կապի պաշտպանված ուղիներով պետության տրանսպորտի վերահսկող մարմիններին է տրամադրվելու՝ ըստ տրանսպորտային միջոցի ընթացուղու: Դրա հաշվին ստեղծվելու են ճանապարհային ոստիկանությանը խախտումների փաստերի մասին տրանսպորտային միջոցի երթուղով տեղեկացնելու համար, ինչպես նաև տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների սահմանված թույլատրելի քաշային և եզրաչափային պարամետրերի գերազանցման փաստերի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական պայմաններ:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ բազային ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- քաշային հսկողության համալիրների, եզրաչափային հսկողության համալիրների և պետական գրանցման համարանիշների ճանաչման համալիրների տեղակայման տեղերի գեոդեզիական տեղակապումը (այսուհետ՝ համատեղ ԱՔԵՀ կոչվող),

- ԱՔԵՀ գործառման ժամանակացույցը, ներառյալ՝ ԱՔԵՀ գործառման ժամանակացույցում ժամանակային փոփոխությունները,

- ԱՔԵՀ համալիրների ընթացիկ տեխնիկական սպասարկում անցկացնելու մասին, ինչպես նաև պարտադիր ստուգումներ անցկացնելու մասին տվյալները,

- ՏՄ թույլատրելի եզրաչափերի, սռնու բեռնվածքի և ՏՄ զանգվածի գերազանցմամբ ՏՄ երթևեկության հատուկ թույլտվության առկայության/բացակայության մասին տվյալները,

- ՏՄ քաշային հսկողության համալիրից, ՏՄ եզրաչափային հսկողության համալիրից ստացվող տվյալները (գծային բնութագրերի չափումների արդյունքները)՝ ՏՄ երկարություն, ՏՄ լայնություն, ՏՄ բարձրություն, ինչպես նաև ՏՄ կատեգորիա), ՏՄ պետական գրանցման համարանիշի ճանաչման համալիրից ստացվող տվյալները,

- ԱՔԵՀ-ի կողմից անցկացվող չափումների արդյունքներով ավտոտրանսպորտային միջոցների քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության (ակտի) ձևավորման մասին տվյալները,

- ավտոտրանսպորտային միջոցի կողմից քաշաեզրաչափային հսկողության ընթացակարգի անցնելու լուսա- և տեսաձայնագրման տվյալները, ներառյալ՝ պետական գրանցման համարանիշների արձանագրման և ճանաչման մասով տվյալները,

- պետական վերահսկող մարմինների տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակման պարամետրերի մասին տվյալները, ներառյալ՝ բացահայտված խախտումների մասին տեղեկատվությունը, հաշվեգրված տույժերի և դրանց մասով վճարումների բյուջեի հաշվարկները,

- ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման հաշվին վճարումների գանձման տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակման պարամետրերի մասին տվյալները,

- ավտոմոբիլային, այդ թվում՝ միջազգային փոխադրումներ իրականացնելիս ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների անցման հատուկ թույլտվությունների ձևակերպման, տրման և օգտագործման հսկողության տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակման պարամետրերի մասին տվյալները,

- տրանսպորտային ընկերությունների տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակման պարամետրերի մասին տվյալները, ներառյալ՝ բացահայտված խախտումների մասին տեղեկատվությունը, հաշվեգրված տույժերի և դրանց մասով վճարումների բյուջեի հաշվարկները,

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական վերահսկող մարմինների տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակման պարամետրերի մասին տվյալները, ներառյալ՝ բացահայտված խախտումների մասին տեղեկատվությունը, հաշվեգրված տույժերի և դրանց գծով վճարումների, ոչ ռեզիդենտ ընկերությունների հաշվեգրված տույժերի գծով չմարված պարտավորությունների մասով վճարումների մասին բյուջեի հաշվարկները.

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- ազգային մակարդակով քաշաեզրաչափային հսկողության ծառայության նշանակման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների քաշաեզրաչափային պարամետրերի հսկողության անցկացման, հայտնաբերված խախտումների, հաշվեգրված տույժերի և դրանց վճարման մասով բյուջեի հաշվարկները, ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների անցման հատուկ թույլտվությունների ձևակերպման մասով,

- ազգային մակարդակով ծառայության կազմում ԱՔԵՀ կետերի սարքավորումների գործառման պարամետրերը, ներառյալ՝ քաշային սարքավորումների, եզրաչափային պարամետրերի հսկողության սարքավորումների, լուսա- և տեսաձայնագրման և ճանաչման սարքավորումների, ինչպես նաև էլեկտրամատակարարման համակարգերի, կապի և այլ ինժեներական համակարգերի գործառումը,

- տվյալ ոլորտում ընդունված ստանդարտներին և նորմատիվ փաստաթղթերին համապատասխանության մասով՝ քաշաեզրաչափային հսկողության անցկացման արձանագրության (ակտի) ձևավորման և ավտոտրանսպորտային միջոցների քաշաեզրաչափային հսկողության իրականացման բիզնես գործընթացների ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրերը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- մարդու կողմից ընթեռնելի ձևով էլեկտրոնային փաստաթղթի վիզուալիզացման պարամետրերը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու համար փաստաթղթի (էլեկտրոնային պատճենի) օրինակի ձևավորումը,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

ազգային մակարդակով ծառայության հետ փոխգործակցող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորումը, ներառյալ՝

- քաշաեզրաչափային հսկողության ծառայության բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը, ներառյալ՝ ԱՔԵՀ գեոդեզիական տեղակապման, ավտոտրանսպորտային միջոցների քաշաեզրաչափային հսկողության անցկացման պարամետրերի, բացահայտված խախտումների մասին տվյալների տեղեկատվական փոխանակման իրականացման, հաշվեգրված տույժերի և դրանց մասով վճարումների բյուջեի հաշվարկների, ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների անցման հատուկ թույլտվությունների ձևակերպման մասին տեղեկատվությունը և այլն,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու և բեռնման արդյունքը ձևավորելու համար ազգային հատված փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) փոխանցումը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ֆունկցիաների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- կոնկրետ ժամանակահատվածում քաշաեզրաչափային հսկողության իրականացման ընթացակարգերի ընդհանուր քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում քաշաեզրաչափային հսկողության ծառայության կիրառմամբ բացահայտված խախտումների քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում ներկայացված տուգանքների և դրանց մասով կատարված վճարումների ծավալները,

- քաշաեզրաչափային հսկողության ծառայության աշխատանքում բացահայտված խափանումների վիճակագրությունը:

Քաշային հսկողության համալիրից ստացվող տեղեկությունները պետք է լինեն տվյալների բլոկ, որը պետք է պարունակի՝

- տվյալների բլոկի նույնականացուցիչը,

- օրանիշը և ժամանականիշը (օր-ժամ արժեքների արդիականացման համար պետք է օգտագործվեն ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգերը (կամ համարժեքը) ժամային սինքրոնացման ծրագրաապարատային համալիրի օգտագործմամբ),

- տրանսպորտային միջոցի զանգվածը,

- տրանսպորտային միջոցի սռնիների քանակը,

- տրանսպորտային միջոցի սռնիների միջև հեռավորությունը,

- տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ ՏՄ) սռնու վրա ընկնող զանգվածը և (կամ) տրանսպորտային միջոցի սռնիների խումբ մտնող՝ տրանսպորտային միջոցի սռնիների զանգվածների գումարը:

Եզրաչափային հսկողության համալիրից ստացվող տեղեկությունները պետք է լինեն տվյալների բլոկ, որը պետք է պարունակի՝

- տվյալների բլոկի նույնականացուցիչը,

- օրանիշը և ժամանականիշը (օր-ժամ արժեքների արդիականացման համար պետք է օգտագործվեն ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգերը (կամ համարժեքը) ժամային սինքրոնացման ծրագրաապարատային համալիրի օգտագործմամբ),

- ՏՄ առավելագույն եզրաչափերը (բարձրություն, լայնություն, երկարություն),

- կցորդի առկայության դրոշակը,

- կիսակցորդի առկայության դրոշակը,

- կոնտեյների առկայության դրոշակը,

- ըստ դասերի ՏՄ հոսքի բաշխումը,

- ՏՄ կատեգորիան (ըստ ճշգրիտ դասակարգման):

ՏՄ պետհամարանիշի ճանաչման համալիրից ստացվող տեղեկությունները պետք է լինեն տվյալների բլոկ, որը պետք է պարունակի՝

- տվյալների բլոկի նույնականացուցիչը,

- օրանիշը և ժամանականիշը (օր-ժամ արժեքների արդիականացման համար պետք է օգտագործվեն ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգերը (կամ համարժեքը)) ժամային սինքրոնացման ծրագրաապարատային համալիրի օգտագործմամբ),

- տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարանիշի ճանաչումը,

- տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարանիշի առջևի և հետևի պատկանելության դրոշակը.

ֆոտոնյութերի լրակազմը, որը պետք է պարունակի՝

- ֆոտոնյութերի լրակազմի նույնականացուցիչը,

- օրանիշը և ժամանականիշը (օր-ժամ արժեքների արդիականացման համար պետք է օգտագործվեն ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգերը (կամ համարժեքը)) ժամային սինքրոնացման ծրագրաապարատային համալիրի օգտագործմամբ),

- տրանսպորտային միջոցի տեսադաշտային պատկերը,

- տրանսպորտային միջոցի ճակատային պատկերը,

- տրանսպորտային միջոցի հետևի տեսքի պատկերը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան քաշաեզրաչափային հսկողության՝ էլեկտրոնային ձևով արձանագրության ձևավորման համար տվյալների փոխանցումը.

- ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան քաշաեզրաչափային հսկողության՝ էլեկտրոնային ձևով արձանագրության ձևավորման համար տվյալների ստացումը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- քաշաեզրաչափային հսկողության ձևանմուշի ստացումը. քաշաեզրաչափային հսկողության արձանագրության ազգային ծառայության օպերատորի կողմից ձևավորման համար արդիական ձևանմուշի (տվյալների հավաքակազմի) ստացումը,

- քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրությունը ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատվածին ուղարկելը. փոխադրման մասնակցի անունից ազգային ծառայության օպերատորի կողմից քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային ձևով էլեկտրոնային արձանագրությունը, ներառյալ՝ փաստաթղթի իսկության ստուգման մասին ՎԵԿ-ի անդորրագիրը ԹՏՄ ազգային հատվածին տրամադրելը,

- քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության ստուգումը. ընդունված ստանդարտներին համապատասխանության մասով ներկայացված բեռնագրի ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացումը,

- քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության ստացումը. փոխադրման լիազորված մասնակցի կողմից փաստաթղթի (տվյալների) ստացումը՝ փաստաթղթի ներկայացման վիզուալ ձևը ձևավորելու կամ տվյալները վերահսկող մարմնին տրամադրելու համար:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է օգտատերերին ծառայությունների տրամադրման համար վեբ տեխնոլոգիաներ օգտագործող տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ:

Ծառայության իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

 

4.3.10. «Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայության (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար) տիպային նախատիպի իրագործման նպատակը ԵԱՏՄ երկու կամ ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների (ապրանքների, արտադրանքի, տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների բեռնախցիկների) փոխադրումների հետագծման հնարավորության ապահովումն է:

Ծառայության տիպային նախատիպի իրագործումը թույլ կտա միջազգային տրանսպորտային միջանցքներով փոխադրումների մասնակիցներին, այդ թվում՝ տրանսպորտային և բեռնառաքող ընկերություններին, ազգային ծառայության կիրառմամբ իրականացնել՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղու պլանավորում՝ հաշվի առնելով երթևեկության համար թույլատրված ճանապարհային ցանցի հատվածները, վարորդների կայանման և հանգստի տեղերը, երթևեկության ժամանակացույցը,

փակիչ-կապարակնքող սարքվածքների վրա զետեղված էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը՝ որպես տրանսպորտային միջոցների բեռնախցիկներ մուտքի հսկողության տեխնիկական միջոցներ,

առցանց մոնիթորինգ և փոխադրման ընթացքի հսկողություն, բեռնախցիկներ չարտոնված մուտքի մասին տեղեկատվության ստացում:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ բազային ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)» ծառայության նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը.

- ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ հետևյալ տեղեկատվությունը.

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների և կապարակնքման ազգային օպերատորների հաշվառման տվյալների գրանցման պարամետրերը,

- փոխադրողի մասին տեղեկությունները. փոխադրողի տվյալները, տրանսպորտային միջոցի (ՏՄ) տվյալները, վարորդի տվյալները,

- փոխադրվող բեռի մասին տեղեկությունները. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան փոխադրվող ապրանքների ծածկագրերը, փոխադրվող ապրանքների ծագման երկիրը,

- երթուղու մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ սահմանի հատման օրը և վայրը, ԵԱՏՄ այն երկրները, որոնցով պլանավորվում է փոխադրումը, երթուղու մայրուղին, ՏՄ երթևեկության ժամանակացույցը,

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների (ԷՆԿ) մասին տեղեկությունները՝ դրանց կիրառման մասին որոշման մասով պահանջվող քանակությունը և տեղեկատվությունը, ԷՆԿ զետեղելու հնարավորության առկայության մասին տեղեկատվությունը,

- ԷՆԿ զետեղելու մասին որոշում ընդունելու մասին տեղեկությունները. ապրանքատրանսպորտային բեռնագրի տվյալները,

- ԷՆԿ զետեղելու փաստի մասին տեղեկությունները,

- ԷՆԿ ակտիվացման և ԷՆԿ ակտիվացման փաստի մասին տեղեկությունները,

- օգտագործման ընթացքում ԷՆԿ-ից ստացվող տեխնոլոգիական բնույթի տեղեկությունները՝ ԷՆԿ եզակի նույնականացման համարը (ԵՆՀ), ինքնաախտորոշման տվյալները, լիցքի մակարդակը, ժամանականիշը, այլ,

- ԷՆԿ-ից ստացվող հեռաչափության տվյալները՝ կոորդինատները, տեղաշարժման արագությունը, ժամանականիշը, այլ.

- բացահայտված խախտումների մասին տեղեկությունները՝ խախտման տեսակը, ԷՆԿ տեխնոլոգիական տվյալներ: Հեռաչափության տվյալները, փոխադրման նույնականացուցիչը,

- տրանսպորտային միջոցի զննության մասին տեղեկությունները՝ օրը, ժամը, անցկացման վայրը, զննությունն իրականացրած պաշտոնատար անձը, ԷՆԿ հեռաչափական և տեխնոլոգիական տվյալները, զննության արդյունքները, այլ,

- փոխադրման ընթացքում փոփոխությունների մասին տեղեկությունները՝ փոփոխությունների տեսակը, պատճառը, օր-ժամը, փոփոխություն կատարողի մասին տեղեկատվությունը, այլ,

- ԷՆԿ ապաակտիվացման, ԷՆԿ ապաակտիվացման/հանելու փաստի մասին տեղեկությունները,

- կապարակնքման ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հետ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների տեղեկատվական փոխանակման պարամետրերը, ներառյալ՝ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները չարտոնված կերպով հանելու և հետագծման օբյեկտներին (ապրանքներին, արտադրանքին, տրանսպորտային միջոցներին, տրանսպորտային միջոցների բեռնախցիկներին) չարտոնված մուտքի մասին տվյալները,

- կապարակնքման ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերի միջև միջսերվերային տեղեկատվության փոխանակման պարամետրերը,

- կապարակնքման ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերի և ԵԱՏՄ անդամ պետությունների պետական վերահսկող մարմինների տեղեկատվական համակարգերի միջև միջսերվերային տեղեկատվության փոխանակման պարամետրերը,

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքներ զետեղելու/հանելու վերահսկողության պարամետրերին ներկայացվող պահանջները,

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների ակտիվացման/ապաակտիվացման պարամետրերին ներկայացվող պահանջները,

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման օբյեկտի (ապրանքների, արտադրանքի, տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների բեռնախցիկների) դիտարկում իրականացնելու պարամետրերը,

- ազգային մակարդակով ծառայության տեղեկատվական պորտալում տվյալների տրամադրման և SMS-տեղեկացման միջոցով փոխադրման ընթացքում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման հետ կապված փոխադրման մասնակիցներին տեղեկացնելու պարամետրերը,

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման և դրանց կիրառմամբ փոխադրումների իրականացման առավել արդիական հարցերի շուրջ վարորդների աջակցման պարամետրերը.

ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայության բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը, ներառյալ՝ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի զետեղումը և ակտիվացումը, հետագծման օբյեկտների դիտարկումը, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը և հանումը, կապարակնքման ազգային օպերատորների տեղեկատվության փոխանակման իրականացումը,

- տվյալ ոլորտում ընդունված ստանդարտներին և նորմատիվ փաստաթղթերին համապատասխանության մասով՝ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործման և հետագծման օբյեկտների դիտարկման մասով բիզնես գործընթացների ձևաչափային-տրամաբանական հսկողության իրականացման համար պարամետրերը,

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործման և մարդու կողմից ընթեռնելի ձևով հետագծման օբյեկտների դիտարկման մասով բիզնես գործընթացների վիզուալիզացման պարամետրերը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

ազգային մակարդակով ծառայության հետ փոխգործակցող՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մասնակիցների տեղեկատվական համակարգերի թեստավորումը, ներառյալ՝

- էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործման և հետագծման օբյեկտների դիտարկման բազային ֆունկցիաների իրագործման պարամետրերը,

- փոխադրման մասին տեղեկությունները մասնակցի ՏՀ փոխանցելը,

- ԷՆԿ կիրառման մասին տեղեկությունները մասնակցի ՏՀ փոխանցելը,

- ԷՆԿ տեխնոլոգիական տվյալները մասնակցի ՏՀ փոխանցելը,

- ԷՆԿ-ից հեռաչափության տվյալները մասնակցի ՏՀ փոխանցելը,

- հայտնաբերված խախտումների և կատարված զննությունների մասին տեղեկատվությունը մասնակցի ՏՀ փոխանցելը,

-փոխադրման ընթացքում փոփոխությունների մասին տվյալները մասնակցի ՏՀ փոխանցելը,

- ԷՆԿ ապաակտիվացնելու/հանելու մասին տվյալները մասնակցի ՏՀ փոխանցելը,

- վերահսկող մարմիններ ներկայացնելու և բեռնման արդյունքը ձևավորելու համար ազգային հատված փաստաթղթի օրինակի (էլեկտրոնային պատճենի) փոխանցումը,

- ազգային ծառայությունների տրամադրման և կողմնակի մշակողների՝ ծրագրային պրոդուկտներում ինտեգրման պարամետրերը, ներառյալ՝ կոմերցիոն ծառայությունները,

- ազգային ծառայության օգտատերերի օժանդակման պարամետրերը, այդ թվում՝ փոխադրման ընթացքում.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ֆունկցիաների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- կոնկրետ ժամանակահատվածում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ կատարված փոխադրումների ընդհանուր քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ կատարված փոխադրումների (ըստ տրանսպորտի տեսակների փոխադրման ուղղությունների, փոխադրվող բեռների) հիմնական տեսակների մանրամասնեցումը,

- կոնկրետ ժամանակահատվածում ԷՆԿ փոխանցված տեխնոլոգիական տվյալների ծավալը,

- կոնկրետ ժամանակահատվածում փոխանցված հեռաչափական տվյալների ծավալը,

- կոնկրետ ժամանակահատվածում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ կատարված փոխադրումների ընթացքում հայտնաբերված խախտումների քանակը,

- հայտնաբերված խախտումների մասին փոխանցված տվյալների քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ կատարված փոխադրումների ընթացքում դրանց խափանումների քանակը:

- Ծառայության տիպային նախատիպի իրագործումը պլանավորվում է վեբ տեխնոլոգիա օգտագործող տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի ընթացիկ կարգավիճակի մասին տվյալների, փոխադրման փաստացի երթուղու մասին տեղեկատվության, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի ներքին հիշողությունում առկա տվյալների, տեղեկությունների և փաստաթղթերի մասին տեղեկատվության փոխանցումը փոխադրման շահագրգիռ մասնակիցներին և պետական վերահսկող մարմիններին՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան.

- Օգտատիրոջ կողմից՝ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկատվության, փոխադրման փաստացի երթուղու մասին տեղեկատվության, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի ներքին հիշողությունում առկա տվյալների, տեղեկությունների և փաստաթղթերի մասին տեղեկատվության ստացումը փոխադրման իրականացման ընթացքում՝ ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան:

- Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս թեստային տվյալների կիրառմամբ տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- փոխադրման մասին տեղեկատվության տրամադրումը. պլանավորվող փոխադրման մասին այն տվյալները վերահսկող մարմնին տրամադրելը, որոնք ներառում են փոխադրողի, տրանսպորտային միջոցի, վարորդի, երթուղու, նավիգացիոն կապարակնիքների քանակի մասին տվյալներ:

- ԷՆԿ կիրառման մասին տեղեկատվության հարցումը. պլանավորվող փոխադրման մասին տեղեկատվության տրամադրմամբ՝ փոխադրման ընթացքում ԷՆԿ կիրառման մասին որոշման ընդունման հարցումը վերահսկող մարմին ուղարկելը:

- Ընդունված որոշման մասին տեղեկատվության ստացումը. ազգային օպերատորի կողմից ԷՆԿ կիրառման մասին որոշման (դրական կամ բացասական) և որոշումն ընդունած պաշտոնատար անձի մասին տեղեկատվության ստացումը:

- ԷՆԿ զետեղման հնարավորության մասին տեղեկատվության ստացումը. ազգային օպերատորի կողմից տրանսպորտային միջոցի վրա ԷՆԿ զետեղելու հնարավորության կամ անհնարինության մասին տեղեկատվության ստացումը՝ հաշվի առնելով փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի առանձնահատկությունները:

- ԷՆԿ զետեղելու և ակտիվացնելու փաստի մասին տեղեկատվության ստացումը. ազգային օպերատորի կողմից ԷՆԿ զետեղելու և ակտիվացնելու փաստի մասին տեղեկատվության ստացումը և օգտագործված ԷՆԿ-ների ԵՆՀ-ի մասին տվյալները:

- ԷՆԿ-ից տեխնոլոգիական տվյալների ստացումը. ազգային օպերատորի կողմից ԷՆԿ գործառման պարամետրերի մասին տեղեկատվության ստացումը:

- ԷՆԿ-ից հեռաչափական տվյալների ստացումը. փոխադրման ընթացքում ԷՆԿ-ով արձանագրվող հեռաչափման տվյալների՝ ազգային օպերատորի կողմից ստացումը:

- Հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունների ստացումը. ԷՆԿ-ով և օպերատորի ՏՀ-ով արձանագրվող կապարակնքման խախտումների մասին տվյալների՝ ազգային օպերատորի կողմից ստացումը:

- Ընթացուղում ՏՄ զննությունների մասին տեղեկությունների ստացումը. խախտումների, զննության օրվա, ժամի, տեղի, զննություն իրականացրած պաշտոնատար անձի մասին տվյալների, ԷՆԿ տեխնոլոգիական և հեռաչափական տվյալների՝ ազգային օպերատորի կողմից ստացումը:

- ԷՆԿ-ն ապաակտիվացնելու մասին որոշման մասին տեղեկատվության ստացումը. ազգային օպերատորի, փոխադրման մասնակցի կողմից որոշման մասին տվյալների և որոշում ընդունած պաշտոնատար անձի մասին տեղեկատվության ստացումը:

- ԷՆԿ-ն ապաակտիվացնելու/հանելու փաստի մասին տեղեկատվության ստացումը. փոխադրման ազգային օպերատորի կողմից ԷՆԿ հանելու/ապաակտիվացնելու, օրվա, ժամի, տեղի և հանում/ապաակտիվացում կատարած պաշտոնատար անձի մասին տվյալների:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման համար ծրագրաապարատային համալիրին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է սահմանվեն տեխնիկական նախագծման ընթացքում:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման արդյունքը կդառնա հետագծման օբյեկտների (ապրանքների, արտադրանքի, տրանսպորտային միջոցների, տրանսպորտային միջոցների բեռնախցիկների) նախնական զննության (զննության) նվազեցման հաշվին ԵԱՏՄ միջազգային տրանսպորտային միջանցքներով ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների գրավչությունը բարձրացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակային արդյունքներն են՝

թափանցիկության բարձրացումը, ԵԱՏՄ միջազգային տրանսպորտային միջանցքներով ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների ռիսկերի նվազեցումը.

ԵԱՏՄ միջազգային տրանսպորտային միջանցքներով ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների տևողության նվազեցումը.

միջազգային փոխադրման մասնակիցների վրա վարչարարական բեռի նվազեցումը:

 

4.3.11. «Երրորդ երկրների համակարգերի հետ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվական փոխանակման ծառայություն» ծառայության տիպային նախատիպի կառուցվածքին և գործառմանը ներկայացվող պահանջները

Ծառայության տիպային նախատիպի իրագործման նպատակն է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի հիմնական մասնակիցների և ԵՄ և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում օտարերկրյա գործընկերների միջև կանոնակարգված տվյալների և իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային ընդունման/փոխանցման/պահման ապահովումը:

Տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակումն իրականացվում է տվյալների կոնվեյերի տեսքով միջազգային տրանսպորտային միջանցքների շուրջ ձևավորվող վստահելի տեղեկատվական տարածության միջոցով: Ընդ որում, տվյալների կոնվեյեր ասելով՝ ենթադրվում է այնպիսի տեխնոլոգիական լուծում, որը մատակարարումների շղթաներում տարբեր աղբյուրներից տվյալների անկար ինտեգրման հնարավորություն է տրամադրում և անդրսահմանային տրանզակցիաների ժամանակ ապահովում է տեղեկատվության փոխանակումը:

Սույն տեխնիկական առաջադրանքի 4.3.1 «Ծառայությունների տիպային նախատիպերի ֆունկցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները» բաժնում նկարագրվածներից բացի՝ ծառայության տիպային նախատիպի շրջանակներում իրագործվում են նշանակման հետևյալ ֆունկցիաները.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» միջոցով «Երրորդ երկրների համակարգերի հետ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի տեղեկատվական փոխանակման ծառայություն» նախատիպի մասնագրի, ներառյալ՝ API-ի, տիպային հարցումների և պատասխանների, հարցումների պարամետրերի հրապարակումը,

ազգային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տվյալների կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝ հետևյալ տեղեկատվությունը.

- բեռի ուղարկման երկրի, փոխադրողի և դրա ուղարկման կետի մասին,

- բեռնառաքողի մասին՝ վերջինիս վավերապայմանների նշմամբ,

- բեռի նշանակման երկրի, փոխադրողի, նշանակման կետի մասին,

- բեռի մասին, ներառյալ՝ դրա անվանումը և ծածկագրերը՝ ԵԱՏՄ անդամ երկրների և այլ պետությունների մաքսային մարմիններում անվանացանկային տեղեկատուներին համապատասխան,

- փոխադրվող բեռի քանակական բնութագրերի մասին,

- տարայի և փաթեթվածքի մասին,

- բեռների փոխադրման հատուկ պայմանների մասին (ոչ ստանդարտ և վտանգավոր բեռների համար), ներառյալ՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին» (ՎԲՃՓ) եվրոպական համաձայնագրին համապատասխան վտանգավորության դասերի նշումը,

- բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին,

- բեռնագրին կցվող՝ բեռնուղեկցող փաստաթղթերի մասին,

- բեռն ստացողի մասին՝ վերջինիս վավերապայմանների նշմամբ,

- բեռի ընթացուղու մասին,

- մաքսային հայտարարատուների, մաքսային և այլ վերահսկող մարմինների մասին, որտեղ կատարվելու են մաքսային և այլ վարչական գործառնություններ բեռի ընթացուղում,

- ըստ ԵԱՏՄ անդամ երկրների և այլ երկրների փոխադրողների մասին,

- ըստ ԵԱՏՄ անդամ երկրների և այլ երկրների վճարողների (բեռնառաքողների) և պրինցիպալների մասին,

- ԹՏՄ մասնակիցների այլ բեռնուղեկցող փաստաթղթեր,

- տեղեկատվության բլոկների կամ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով նշված տվյալները ԹՏՄ էկոհամակարգի ավտորիզացված մասնակցի կողմից պետք է ստորագրվեն ԷԹՍ-ով և մատակարարումների միջազգային շղթայի տվյալների կոնվեյերին տրամադրվեն տեղեկատվության անդրսահմանային փոխանակում իրականացնելու համար.

անդրսահմանային մակարդակով ծառայության իրագործման համար անհրաժեշտ տվյալների կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանումը, ներառյալ՝

- երրորդ երկրից առաքողի կողմից էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական կարևորության/վավերականության հաստատումը՝ երրորդ երկրների հետ ԵԱՏՄ միջազգային համաձայնագրերի շրջանակներում ազգային ԷԹՍ իսկությունը հավաստելու միջոցով,

- մատակարարումների շղթայի տվյալների կոնվեյերում վալիդացված էլեկտրոնային փաստաթղթի տեղադրումը/պահումը,

- ստացողի կողմից էլեկտրոնային փաստաթղթերի վավերականության ստուգումը և երրորդ երկրների համակարգերի հետ տեղեկատվության անդրսահմանային փոխանակմանը մասնակցող ԵԱՏՄ երկրի ազգային ԷԹՍ-ով դրա իսկության հաստատումը,

- հարցման համաձայն ԹՏՄ էկոհամակարգի մասնակցին վալիդացված փաստաթղթի տրամադրումը (վերջինիս իսկորոշմանը և ավտորիզացմանը համապատասխան).

- ազգային մակարդակով ծառայության գործառման պարամետրերի թեստավորումը, ներառյալ՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների ՆՏՏ-ին համապատասխան տեղեկատվության անդրսահմանային փոխանակմանն առնչվող բազային ֆունկցիաների իրագործումը,

- ազգային մակարդակով ծառայության հետ փոխգործակցող ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային մասնակիցների տեղեկատվական համակարգերի (ՏՀ) թեստավորումը, ներառյալ՝ ՆՏՏ-ին համապատասխան էլեկտրոնային ձևով թեստային փաստաթղթերը մասնակցի ՏՀ փոխանցելը.

- ազգային մակարդակով ծառայության աշխատունակության մոնիթորինգը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- ազգային մակարդակով ծառայության լրիվ աշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները բարեհաջող աշխատում են),

- ազգային մակարդակով ծառայության մասնակի աշխատունակության հաստատումը (ֆունկցիաների մի մասը հասանելի չէ),

- ազգային մակարդակով ծառայության լրիվ անաշխատունակության հաստատումը (ծառայության բոլոր ֆունկցիաները հասանելի չեն).

- ազգային մակարդակով ծառայության աշխատանքի մասին վիճակագրական տվյալների հավաքումը, ներառյալ՝ հետևյալ պարամետրերը.

- կոնկրետ ժամանակահատվածում ազգային մակարդակ փոխանցված էլեկտրոնային փաստաթղթերի ընդհանուր քանակը,

- կոնկրետ ժամանակահատվածում բարեհաջող մշակված էլեկտրոնային փաստաթղթերի քանակը,

- ոչ բարեհաջող մշակված (ՆՏՏ-ին համապատասխանության մասով ստուգում չանցած և ուղարկողին վերադարձված) էլեկտրոնային փաստաթղթերի քանակը։

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս API-ին ներկայացվող պահանջները ներառում են՝

- ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների ՆՏՏ-ին համապատասխան՝ փոխադրման հետ կապված տվյալների՝ էլեկտրոնային ձևով փոխանցումը,

- ազգային ծառայությունների ՆՏՏ-ին, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների ՆՏՏ-ին համապատասխան՝ փոխադրման հետ կապված տվյալների՝ էլեկտրոնային ձևով ստացումը:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս թեստային տվյալների օգտագործմամբ տիպային հարցումներին և պատասխաններին ներկայացվող պահանջները ներառում են՝

- վստահված երրորդ կողմերի կամ հավաստագրման հավատարմագրված կենտրոնների և ԵԱՏՄ երկրների միջազգային պայմանագրերով դրա համար լիազորված այլ անձանց մասնակցությամբ հաստատված ազգային ԷԹՍ-ներով երրորդ երկրներից էլեկտրոնային փաստաթղթերը մատակարարումների միջազգային շղթայի տվյալների կոնվեյերից ԹՏՄ էկոհամակարգ ուղարկելը,

- ԹՏՄ էկոհամակարգում ընդունված՝ համաձայնեցված ստանդարտներին և ձևաչափերին համապատասխանության մասով ներկայացված էլեկտրոնային փաստաթղթերի ձևաչափային-տրամաբանական հսկողության անցկացումը,

- երրորդ երկրներից ստացված էլեկտրոնային փաստաթղթերի՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատվածում արխիվացումը և էկոհամակարգի մասնակիցների համար մուտքի հասանելիության ատրիբուտներով տվյալների կոնվեյերի բազայում տեղադրումը,

- վստահված երրորդ կողմերի կամ հավաստագրման հավատարմագրված կենտրոնների և ԵԱՏՄ երկրների միջև պայմանագրերով դրա համար լիազորված այլ անձանց մասնակցությամբ հաստատված ազգային ԷԹՍ-ի օգտագործմամբ փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթի իսկության հավաստմամբ տվյալների կոնվեյերով փոխանցման միջոցով ավտորիզացված ստացողի հարցման համաձայն ԹՏՄ էկոհամակարգի ազգային հատվածից էլեկտրոնային փաստաթղթի տրամադրումը,

- ԷԹՏՄ ազգային հատվածում տվյալների կոնվեյերի բազայից էլեկտրոնային փաստաթղթի պատճենի ստացումը՝ այն վիզուալ ձևով ԵԱՏՄ երկրների և այլ երկրների վերահսկող մարմիններ և պետական կազմակերպություններ ներկայացնելու նպատակով՝ վալիդացման և արխիվում տեղադրման պահի դրությամբ դա «ժամանականիշով» ազգային ԷԹՍ-ով վավերացնելու միջոցով:

Ծառայության տիպային նախատիպն իրագործելիս կիրառվում են վեբ տեխնոլոգիաներ, շարժական ծառայություններ, տվյալների կոնվեյերի ստեղծման տեխնոլոգիաներ, ինչպես նաև ՏՏ արտաքին համակարգերի հետ տեղեկատվական ինտեգրման տեխնոլոգիաներ օգտագործող տեխնիկական լուծումներ (API):

Ծառայությունն իրագործելիս պետք է հաշվի առնվեն ՄԱԿ-ի ԱԸՊԷԳԳԿ [(ՄԱԿ/ՍԵՖԱԿՏ)] միջազգային հանձնարարականները, ինչպես նաև օգտագործվեն տեխնիկական նախագծման փուլում որոշվող տեղեկատվության փոխանակման ստանդարտները:

Ծառայության նախատիպի ծրագրաապարատային իրագործմանը ներկայացվող տեխնիկական պահանջները ևս որոշվում են տեխնիկական նախագծման ընթացքում:

Ծառայության տիպային նախատիպի իրագործման արդյունքը կդառնա ԵԱՏՄ երկրների տարածքով տարանցիկ միջազգային փոխադրումների շահութաբերության բարձրացումը, որը կայանում է հետևյալում.

տեղեկատվության փոխանակման գործընթացների արագացում և մատակարարումների ժամկետների կրճատում,

գործառնական ծախքերի կրճատում և փոխադրումների արժեքի նվազեցում,

անդրսահմանային անցումներում ոչ արտադրական պարապուրդների նվազեցում,

հսկիչ-վերահսկիչ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացում:

 

4.4. Ապահովման տեսակներին ներկայացվող պահանջները

 

4.4.1. Տեղեկատվական ապահովմանը ներկայացվող պահանջները

 

4.4.1.1. Տվյալների կազմին, կառուցվածքին և կազմակերպման եղանակներին ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղակատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղեկատվական ապահովումը պետք է լինի հաղորդագրությունների, ձևերի, փաստաթղթերի, ինչպես նաև տեղեկատվական տվյալների բազաների (տեղեկատվության զանգվածների) ամբողջություն, ներառյալ՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվությունը: Տեղեկատվական ապահովման կազմը պետք է լինի ամբողջական և բավարար՝ Նախագծի խնդիրների լուծման համար:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղեկատվական ապահովումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

մասշտաբելիություն՝ առանց միացող օգտատերերի թվի սահմանափակման,

պահվող տեղեկատվության անհակասելիություն և ամբողջականություն,

տվյալները պետք է պահվեն առնվազն 5 տարի:

Բոլոր տեղեկատվական զանգվածները և տվյալները պահելու և մշակելու համար պետք է օգտագործվեն տվյալների բազաների կառավարման համակարգեր:

Ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տվյալների բազաները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

հաշվի առնեն ծառայությունների բոլոր տիպային նախատիպերին ներկայացվող տեղեկատվական պահանջների առանձնահատկությունները,

չպարունակեն տվյալներ, որոնք չեն օգտագործվում և (կամ) չեն ստեղծվում համակարգի ֆունկցիոնալ խնդիրների լուծման ընթացքում,

ապահովեն գործառման համար անհրաժեշտ տվյալների պահման և մշակման հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց փոխադարձ կապերը, և թույլ տան համակարգի կենսական ցիկլի հետագա փուլերում դրա զարգացումը:

 

4.4.1.2. Դասակարգիչների, միասնականացված փաստաթղթերի, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության օգտագործմանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության կազմը պետք է ներառի դրա գործառման համար անհրաժեշտ բոլոր տեղեկատուները և դասակարգիչները, որոնք ապահովում են ներմուծվող տեղեկատվության ճշտության նկատմամբ հսկողությունը:

 

4.4.1.3. Տվյալների բազաների կառավարման համակարգերի կիրառմանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բոլոր տեղեկատվական զանգվածների և տվյալների պահման և մշակման համար պետք է օգտագործվի տվյալների բազաների կառավարման համակարգը:

ՏԲԿՀ միջոցները, ինչպես նաև օգտագործվող օպերացիոն համակարգերի միջոցները պետք է ապահովեն մշակվող տեղեկատվության արխիվացման հնարավորությունը: ՏԲԿՀ-ն պետք է ապահովի իր ներքին միջոցներով արտադրողականության ախտորոշումը:

 

4.4.1.4. Համակարգում տվյալների հավաքման, մշակման, փոխանցման գործընթացի կառուցվածքին և տվյալների ներկայացմանը ներկայացվող պահանջները

Տվյալների հավաքման, մշակման, փոխանցման և ներկայացման գործընթացի կառուցվածքը պետք է մշակվի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկով» դրա վրա դրվող խնդիրների և ֆունկցիաների կատարման ապահովումը գործառման տրված ռեժիմներում և հաշվի առնելով վթարների դեպքում տեղեկատվության հուսալիության և պահպանվածությանը ներկայացվող պահանջները:

 

4.4.1.4. Համակարգի էլեկտրասնուցման մեջ վթարների և խափանումների դեպքում ոչնչացումից տվյալների պաշտպանությանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային ապահովումը պետք է երաշխավորի պահուստային պատճենման և խափանումներից հետո տվյալների վերականգնման հնարավորությունը:

 

4.4.1.5. Տվյալների հսկողությանը, պահմանը, թարմացմանը և վերականգնմանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է ամեն օր հեռավար պահոցում պահպանի աշխատունակության լրիվ վերականգնման համար բավարար առկա տվյալները:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է ապահովի ՏԲԿՀ միջոցներով դրանում օգտագործվող և (կամ) այլ լրացուցիչ միջոցներով տվյալների պահումը և վերականգնումը:

 

4.4.2. Ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային ապահովումը պետք է ներառի ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ֆունկցիոնալ խնդիրներ իրագործող ծրագրային միջոցներ: Մշակվող ծրագրային ապահովումը պետք է օժանդակի բազմահոսքությանը, աշխատի բազմապրոցեսորային հարթակներում՝ ճարտարապետության բոլոր հնարավորությունների օգտագործմամբ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» ստեղծելիս պետք է կիրառվի կառուցվածքի՝ ծառայությանը կողմնորոշված ճարտարապետություն (SOA), որը հիմնված է ըստ ստանդարտացված հաղորդակարգերի փոխգործակցության համար տվյալների փոխանցման ստանդարտացված միջերեսներով համալրված՝ բաշխված, թույլ կապված փոխարինելի բաղադրիչների օգտագործման վրա:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային ապահովումը տեղեկատվական փոխգործակցության ապահովման շրջանակներում պետք է օգտագործի միջազգային ստանդարտներին և XML ու SOAP մասնագրերին համապատասխանող էլեկտրոնային հաղորդագրություններ:

 

4.4.3. Տեխնիկական ապահովմանը ներկայացվող պահանջները

Տեղեկատվության պահպանումն ապահովող տեխնիկական միջոցները պետք է օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել տվյալների պահման բարձր հուսալիություն՝

բաշխված ավելցուկային գրառում/տվյալների ընթերցում.

հայելավորում.

անկախ սկավառակային զանգվածներ.

կլաստերացում:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է ապահովի տվյալների մեծ զանգվածների (հարյուր միլիոն գրառումների) պահումը: Համակարգային և կիրառական ծրագրային ապահովման կազմում պետք է ներառվեն՝

հավելվածների սերվերների խումբը.

սերվիսային դողի սերվերների խումբը.

տվյալների բազաների սերվերների խումբը.

տվյալների պահման համակարգը.

տեղեկատվական անվտանգության ենթակառուցվածքը:

Այն ծրագրաապարատային համալիրի կազմին և պարամետրերին ներկայացվող պահանջները, որոնց ռեսուրսների հիման վրա պետք է գործադրվի ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային ապահովումը, պետք է ներկայացված լինեն ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծման արդյունքների հիման վրա մշակված «Ադմինիստրատորի ուղեցույց»-ում:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» գործառման համար անհրաժեշտ հաշվողական ռեսուրսների տեղակայումը Նախագծի շրջանակներում իրականացվում է Պատվիրատուի կողմից տրամադրվող ապարատային միջոցների վրա, ներառյալ՝ տեխնիկական միջոցները (այդ թվում՝ հաշվողական հզորությունները, կապուղիները, ընդհանուր համակարգային ծրագրային ապահովումը, տեղեկատվության պաշտպանության միջոցները) Միության առկա հարթակներում կամ Պատվիրատուի ամպային ենթակառուցվածքում:

Անհրաժեշտ տեխնիկական և ապարատածրագրային միջոցներին ներկայացվող պահանջները որոշվում են տեխնիկական նախագծման փուլում:

 

4.4.4. Լեզվաբանական ապահովմանը ներկայացվող պահանջները

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների միջերեսի և էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունն ապահովվում է հայերենով, բելառուսերենով, ղազախերենով, ղրղզերենով, ռուսերենով, ինչպես նաև անգլերենով կամ չինարենով:

 

4.5. Հուսալիությանը ներկայացվող պահանջները

 

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել բարձր խափանակայունության տեխնիկական միջոցների և դրանց կառուցվածքային պահուստավորման կիրառում: Աշխատանքի սովորական ռեժիմում ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է օժտված լինի 24x7-ին մոտ ռեժիմում օգտատերերի աշխատանքը և խափանումների դեպքում 3 ժամվա ընթացքում աշխատունակության օպերատիվ վերականգնումն ապահովող հուսալիությամբ:

Պետք է ապահովվի հուսալիության այնպիսի մակարդակ, որի դեպքում խափանումների հետևանքով անաշխատունակ վիճակում գտնվելու ընդհանուր ժամանակը չի գերազանցելու ամսական 45 րոպեն (99.9% հուսալիություն):

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը» պետք է ապահովի այնպիսի վթարային իրավիճակների առաջացման դեպքում աշխատունակության վերականգնման հնարավորություն, որոնք կապված են՝

ծրագրային ապահովման մեջ խափանումների առաջացման.

ապարատային միջոցների խափանումների առաջացման կամ շարքից դուրս գալու.

կապի խափանումների.

էլեկտրասնուցման ընդհատումների հետ:

Վթարային իրավիճակներում խափանակայունությունն ապահովելու համար պետք է նախատեսվեն անխափան սնուցման ապահովման, հաշվողական հզորությունների ու տեղեկատվության փոխանցման ուղիների պահուստավորման միջոցներ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» գործառման և առաջացող խափանումների մասին ծառայողական տեղեկատվությունը պետք է արձանագրվի լոգ-ֆայլերում՝ վթարային իրավիճակների կրկնվելը կանխելու նպատակով համակարգային ադմինիստրատորների կողմից հետագա վերլուծության համար:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղեկատվության (ծրագրային ապահովման և տվյալների) պահպանվածության ապահովման համար պետք է օգտագործվեն տեղեկատվության պահուստավորման, վերականգնման և պատճենման միջոցներ:

Ծրագրային ապահովման ու տվյալների ամբողջական պատճենների ստեղծումը և պահումը պետք է իրականացվեն պահուստային պատճենման կանոնակարգին համապատասխան:

 

4.6. Անվտանգության պահանջները

 

Պետք է իրագործվի օգտատերերի մեկանգամյա («միջանցիկ») իսկորոշում, որը կապահովի ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների և ծառայությունների «թափանցիկ» օգտագործումը:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» հետ օգտատերերի փոխգործակցությունը պետք է իրականացվի տվյալների փոխանցման պաշտպանված հաղորդակարգերի օգտագործմամբ:

Չարտոնված մուտքից տեղեկատվության պաշտպանությունը պետք է իրագործվի՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների նորմատիվ-տեխնիկական ու մեթոդական փաստաթղթերը:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկում» պետք է մշակվի սահմանափակ հասանելիության տեղեկություններ չպարունակող տեղեկատվություն:

Օգտատերերին հանրամատչելի բաժիններում հրապարակման ոչ ենթակա՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տվյալների հասանելիության տրամադրումը պետք է ապահովվի նրանց նույնականացման, իսկորոշման և ավտորիզացման միջոցով: ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մեջ տեղեկատվություն ներմուծող օգտատերերն ազգային օրենսդրությանը համապատասխան պետք է պատասխանատվություն կրեն իրենց կողմից տեղադրվող տեղեկությունների համար և ներմուծման փաստի միջոցով հայտնեն համաձայնություն առ այն, որ ներմուծվող տեղեկատվությունը չի պարունակում առևտրային գաղտնիք և սահմանափակ տարածման այլ տեղեկություններ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» հանրամատչելի տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլոր օգտատերերի համար՝ առանց գրանցման և ավտորիզացման:

Չավտորիզացված օգտատերը չպետք է ունենա անձնական կաբինետ և մուտք ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» սահմանափակ հասանելիության ֆունկցիաներին:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» և արտաքին տեղեկատվական ռեսուրսների միջև տվյալների հավաքման, մշակման, փոխանցման և ներկայացման գործընթացները պետք է մշակվեն փոխանցվող տվյալների ֆորմալացման և ծածկագրման միասնական սկզբունքների հիման վրա:

Ազգային բաղադրիչների այն տեղեկատվական ռեսուրսների տեղեկատվության պաշտպանությունը, որոնց հասանելիությունն իրականացվելու է ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» օգտագործմամբ՝ տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության ոլորտում Միության և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան, պետք է ապահովեն համապատասխան տեղեկատվական համակարգերի և ծառայությունների սեփականատերերը (օպերատորները):

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» գործառման շրջանակներում ստացված տվյալները կարող են օգտագործվել միայն օգտատերերի հետ Միության անդամ պետությունների թվային ծառայությունների ազգային տարրերի հաղորդակցական և սերվիսային փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի թվային ենթակառուցվածքի (տվյալների մասով) ձևավորման նպատակով:

 

5. ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Աշխատանքների հանձնում-ընդունումն իրականացվում է փուլերով՝ աշխատանքների կատարման օրացուցային պլանին համապատասխան (Տեխնիկական առաջադրանքի թիվ 1 հավելված):

Ըստ յուրաքանչյուր փուլի կատարված աշխատանքների՝ արդյունքների ընդունումը ձևակերպվում է կատարված աշխատանքների հանձնման-ընդունման ակտով:

Ըստ համապատասխան փուլի կատարված աշխատանքների՝ հանձնման-ընդունման ակտի ստորագրման համար անհրաժեշտ պայմաններն են ըստ համապատասխան փուլի պատշաճ կերպով ձևակերպված տեխնիկական ակտի առկայությունը՝ օրացուցային պլանի (Տեխնիկական առաջադրանքի թիվ 1 հավելված) համաձայն կատարված աշխատանքների ցանկի հետ միասին:

Աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ դիտողությունների բացակայությունը հաստատվում է Պատվիրատուի պատասխանատու ներկայացուցիչների՝ ըստ աշխատանքների համապատասխան փուլի տեխնիկական ակտում եղած ստորագրություններով:

Պատվիրատուի կողմից աշխատանքների կատարման արդյունքների ուսումնասիրման առավելագույն ժամկետը սահմանվում է պայմանագրով:

Դիտողությունների առկայության դեպքում Պատվիրատուի կողմից ձևակերպվում է հիմնավորված հրաժարում ընդունումից: Աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ նկատողությունների բացակայության դեպքում Պատվիրատուի կողմից ստորագրվում են ըստ համապատասխան փուլերի աշխատանքների հանձնման-ընդունման ակտերը և Տեխնիկական ակտերը:

Ծրագրային ապահովման հանձնման-ընդունման ժամանակ անցկացվում են ընդունման-հանձնման փորձարկումներ:

Ընդունման-հանձնման փորձարկումներն անցկացվում են տեխնիկական-աշխատանքային նախագծի կազմի մեջ մտնող՝ փորձարկումների ծրագրին և մեթոդիկային համապատասխան:

Ընդունման-հանձնման փորձարկումների շրջանակներում այդ թվում նաև իրականացվում են հետևյալ գործողությունները.

1) սահմանված պահանջներին ծրագրային ապահովման և նախագծային փաստաթղթերի համապատասխանության ստուգումը,

2) հաշվետու նյութերի կազմում խտասկավառակի վրա ներկայացված՝ սկզբնական ծածկագրում ծրագրային բաղադրիչների տեքստերի (ծրագրերի նախնական տեքստերի) կոմպիլյացիան՝ ծրագրային ապահովման նկարագրությանը (կամ տեխնիկական-աշխատանքային նախագծի ներկայացված փաստաթղթերի կազմից այլ փաստաթղթի) համապատասխան,

3) հաշվետու նյութերի կազմում խտասկավառակի վրա ներկայացված՝ կատարվող տեսքով ծրագրային բաղադրիչների (ծրագրային ապահովման դիստրիբուտիվների) հետ կոմպիլյացիայի ստացված արդյունքների համապատասխանության ստուգումը,

4) հաշվետու նյութերի կազմում խտասկավառակի վրա ներկայացված՝ կատարվող տեսքով ծրագրային բաղադրիչների (ծրագրային ապահովման դիստրիբուտիվների) գործադրումը՝ տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթերի կազմի մեջ մտնող ադմինիստրատորի ձեռնարկին համապատասխան,

5) փորձարկումների ծրագրին ու մեթոդիկային համապատասխան սցենարների և ստուգիչ օրինակների կատարումը:

Ընդունման-հանձնման փորձարկումների նախապատրաստումը և կազմակերպումն իրականացնում է Կատարողը:

Ընդունման-հանձնման փորձարկումների անցկացմանը մասնակցելու գործընթացում կարող են ներգրավվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեխնիկական փորձաքննության անցկացման գծով ծառայություններ տրամադրող կազմակերպությունները:

Ընդունման-հանձնման փորձարկումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ։ Ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրությունների նախագծերը նախապատրաստվում են Կատարողի և համաձայնեցվում Պատվիրատուի կողմից:

 

6. ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Նախագծի իրագործման շրջանակներում պետք է մշակվեն՝

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների փոխգործակցության հայեցակարգային մոդելը (մշակվում է Կատարողի կողմից պայմանագիրը կնքելու պահից 10 օրացուցային օրվա ընթացքում և համաձայնեցվում է Պատվիրատուի կողմից).

- Առանցքային ճարտարապետական լուծումները՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ենթակառուցվածքի փոխգործակցելիությունը, այդ թվում՝ իրավաբանական, կազմակերպական, սեմանտիկ և տեխնիկական ապահովումը (մշակվում է Կատարողի կողմից պայմանագիրը կնքելու պահից 10 օրացուցային օրվա ընթացքում և համաձայնեցվում է Պատվիրատուի կողմից).

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նկարագրությունը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդի թեստավորման ծրագիրը և մեթոդիկան.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդի թեստավորման մասին հաշվետվությունը, ներառյալ՝ թեստավորման արդյունքների վրա հիմնված առաջարկությունները.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական-աշխատանքային նախագիծը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տիպային նախատիպերին, ինչպես նաև G2B և B2G ծառայությունների համար տվյալների ձևաչափին, կառուցվածքին, կազմին ներկայացվող հիմնական պահանջները և հանձնարարականները, ազգային հատվածների ձևավորման շրջանակներում В2В և В2С ծառայությունների տվյալների ձևաչափերին և կառուցվածքներին ներկայացվող պահանջները (հանձնարարականները).

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» փորձնական շահագործում իրականացնելու ծրագրի նախագիծը.

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» փորձարկումների անցկացման ծրագիրը և մեթոդիկան.

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» փորձարկումների անցկացման մասին հաշվետվությունը.

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» շահագործման փաստաթղթերը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացմանն առնչվող առաջարկությունները՝ հաշվի առնելով փորձնական շահագործման արդյունքները, այդ թվում՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների և անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի իրագործման նպատակով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմանն առնչվող առաջարկությունները.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների բազմացմանն առնչվող հանձնարարականները.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկերի» տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթերի, արձանագրությունների և Նախագծի շրջանակներում տվյալների փոխանակման կանոնակարգերի ամփոփիչ լրակազմ փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական-աշխատանքային նախագծի ամփոփագիրը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական-աշխատանքային նախագծին կից բացատրագիրը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր նկարագրությունը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ավտոմատացված ֆունկցիաների նկարագրությունը.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ֆունկցիոնալ կառուցվածքի սխեման.

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական միջոցների կառուցվածքային համալիրի սխեման.

- Նախագծի շրջանակներում տվյալների տեղեկատվական փոխանակման արձանագրությունների նկարագրությունը.

Նախագծի շրջանակներում տվյալների տեղեկատվական փոխանակման կազմակերպական կանոնակարգերի նկարագրությունը:

«ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր նկարագրություն» փաստաթղթի բաժինների կազմը պետք է նաև ներառի՝

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» նշանակությունը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» նկարագրությունը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի»՝ հարակից և արտաքին համակարգերի հետ փոխադարձ կապերի նկարագրությունը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ենթահամակարգերի նկարագրությունը:

«ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ավտոմատացված ֆունկցիաների նկարագրություն» փաստաթղթի բաժինների կազմը պետք է նաև ներառի՝

ելակետային տվյալները.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» նպատակները, խնդիրները և ավտոմատացված ֆունկցիաները.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ֆունկցիոնալ կառուցվածքի բնութագիրը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» կառուցման ժամանակ կիրառվող տիպային լուծումները:

«ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական միջոցների կառուցվածքային համալիրի սխեմա» փաստաթղթի բաժինների կազմը պետք է նաև ներառի՝

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական միջոցների համալիրի (ՏՄՀ) կառուցվածքի ընտրության հիմնավորումը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ՏՄՀ-ի գործառման նկարագրությունը, այդ թվում՝ գործարկման և վթարային ռեժիմներում.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ՏՄՀ-ն ավտոմատացման օբյեկտներում տեղակայելու նկարագրությունը՝ հաշվի առնելով տեխնիկական միջոցների շահագործման տեխնիկական պայմանների պահպանումը.

տեխնիկական միջոցների՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական և այլ ներգործություններից պաշտպանության, տվյալների պաշտպանության, այդ թվում՝ տվյալների չարտոնված մուտքից պաշտպանության և ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ՏՄՀ-ի գործառման ընթացքում տվյալների սահմանված հավաստիության ապահովման մեթոդների հիմնավորումը.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ՏՄՀ-ի հուսալիության նախագծային գնահատման արդյունքները:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» շահագործման փաստաթղթերի ամփոփիչ լրակազմ փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

օգտատիրոջ ձեռնարկը.

ադմինիստրատորի ձեռնարկը.

տեղակայման և կարգաբերման ձեռնարկը.

ծրագրի տեքստը.

համակարգային ծրագրավորողի ձեռնարկը.

ծրագրավորողի ձեռնարկը:

Օգտատիրոջ ձեռնարկը պետք է պարունակի բոլոր ֆունկցիաների և հնարավորությունների նկարագրությունը, իլյուստրացիոն նյութերը, որոնք թույլ են տալիս պատկերավոր կերպով օգտատերերին ցուցադրել ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ֆունկցիաները և հնարավորությունները:

Ադմինիստրատորի ձեռնարկը պետք է պարունակի ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» կառավարման համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաների և գործողությունների հերթականության նկարագրությունը:

Ադմինիստրատորի ձեռնարկը պետք է ներառի՝

իլյուստրացիոն նյութեր, որոնք թույլ են տալիս պատկերավոր կերպով ադմինիստրատորին ցուցադրել գործողությունների հերթականությունը.

սերվերների սխեմաներ և նկարագրություններ, հավելվածների սերվերների կառավարման համակարգերի նկարագրություններ, տեքստային և պրոդուկտիվ միջավայրերում ՏԲԿՀ-ներ.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տվյալների բազայում պահվող հարցումների որոնման մեխանիզմների նկարագրությունը.

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» աշխատանքի ճշտությունն ստուգելու վերաբերյալ քայլ առ քայլ հրահանգներով բաժին, լրացուցիչ պետք է առկա լինեն ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բոլոր ֆունկցիաների ստուգման համար արդիական օրինակներ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղակայման և կարգաբերման ձեռնարկը պետք է պարունակի ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղակայման համար անհրաժեշտ բոլոր փուլերի նկարագրությունը: Ձեռնարկը պետք է ներառի օգտագործվող օպերացիոն համակարգերի նախնական կարգաբերման, հավելվածների սերվերի, տվյալների բազայի սերվերի և հենց ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղակայման բաժինները: Ձեռնարկը պետք է պարունակի իլյուստրացիոն նյութեր, որոնք թույլ են տալիս պատկերավոր ցուցադրել ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղակայման և նախնական կարգաբերման մասով գործողությունների հերթականությունը: ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեղակայման և կարգաբերման ձեռնարկը տրամադրվում է բացառապես CD կամ DVD սկավառակների վրա:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրային ապահովման տեքստը պետք է մշակվի՝ «Ծրագրի տեքստ. Բովանդակությանը և ձևակերպմանը ներկայացվող պահանջները» ԳՕՍՏ 19.401-78 պահանջները հաշվի առնելով: Համակարգի ծրագրի տեքստը պետք է տրամադրվի CD կամ DVD սկավառակներով, ինչպես նաև git-ռեպոզիտարիայի տեսքով: Կատարողը պետք է գործադրի git-ռեպոզիտարիան ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ենթակառուցվածքում:

Համակարգային ծրագրավորողի ձեռնարկը պետք է ներառի ելակետային ծածկագրերից ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» աշխատանքային տարբերակ ստեղծելու համար անհրաժեշտ գործողությունների հերթականության նկարագրությունը:

Ելակետային ծածկագրերից ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» աշխատանքային տարբերակ ստեղծելու համար օգտագործվող ծրագրային բոլոր պրոդուկտները նույնպես պետք է նկարագրված լինեն Համակարգային ծրագրավորողի ձեռնարկում: Այն նաև պետք է պարունակի ելակետային ծածկագրերից ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» աշխատանքային տարբերակ ստեղծելու համար օգտագործվող բոլոր ծրագրային պրոդուկտներին կատարվող հղումները: Համակարգային ծրագրավորողի ձեռնարկը պետք է պարունակի իլյուստրացիոն նյութեր, որոնք թույլ են տալիս պատկերավոր ցուցադրել ելակետային ծածկագրերից (ծրագրերի տեքստից) ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» աշխատանքային տարբերակ ստեղծելուն առնչվող գործողությունների հերթականությունը: Համակարգային ծրագրավորողի ձեռնարկը տրամադրվում է բացառապես CD կամ DVD սկավառակներով:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ծրագրավորողի ձեռնարկը պետք է ներառի՝

ֆունկցիաների ալգորիթմների նկարագրությունը.

հավելվածների սերվերի և տվյալների բազաների սերվերի միջև փոխգործակցության նկարագրությունը.

հավելվածների սերվերի միջոցով կատարվող ֆունկցիաների նկարագրությունը.

տվյալների բազաների սերվերի միջոցով կատարվող ֆունկցիաների նկարագրությունը.

տվյալների բազայի կառուցվածքի նկարագրությունը.

մշակվող մոդուլների ֆունկցիաների նկարագրությունը.

մշակման միջոցների և օգտագործվող գործիքակազմի նկարագրությունը.

աշխատունակ հավելվածի ստեղծման համար կոմպիլյացիային առնչվող քայլ առ քայլ հրահանգները:

Ձեռնարկը պետք է ներառի «Ծրագրի տեքստին» կատարվող հղումներ և պարունակի իլյուստրացիոն նյութեր, որոնք թույլ են տալիս պատկերավոր կերպով նկարագրել ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» մոդուլների միջև փոխգործակցությունը: Ծրագրավորողի ձեռնարկը տրամադրվում է բացառապես CD կամ DVD սկավառակներով:

Մշակվող փաստաթղթերը հաստատման համար Պատվիրատուին են փոխանցվում թղթային տեսքով՝ երկու օրինակից (մեկական՝ Պատվիրատուի և Կատարողի համար), ինչպես նաև համաձայնեցման համար էլեկտրոնային տեսքով՝ մեկ օրինակից՝ CD/DVD-R/RW կրիչների, USB միջերեսով Flash հիշողության բազայի հիմքով կուտակչի վրա՝ Adobe Portable Document Format (PDF) կամ Microsoft Word («.doc» կամ «.docx») ձևաչափով կամ էլեկտրոնային փոստի միջոցներով:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծման և գործառման ընթացքում պետք է պահպանվեն մտավոր կամ սեփականության այլ տեսակների վրա հիմնված իրավունքները:

Սույն տեխնիկական առաջադրանքով Կատարողի կողմից ստեղծված աշխատանքների արդյունքների նկատմամբ իրավունքները պատկանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և կարող են օգտագործվել միայն Պատվիրատուի համաձայնությամբ: Կատարողը Պատվիրատուին պետք է ծանուցի իրավական պահպանության ենթակա՝ աշխատանքի ընթացքում ստացված յուրաքանչյուր արդյունքի մասին՝ դրա պահպանության նպատակահարմարության հիմնավորմամբ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծվող ծրագրային ապահովումը փոխանցվում է երրորդ անձանց իրավունքներից ազատ Պատվիրատուին:

Մշակված բոլոր փաստաթղթերը պետք է կատարվեն ռուսերենով, ձևակերպվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց ձևակերպմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՕՍՏ 2.105-95-ով), և Պատվիրատուին պետք է ներկայացվեն էլեկտրոնային ձևով՝ տեղեկատվության օպտիկական կրիչների վրա (CD-R կամ DVD-R), որոնք բացառում են տվյալների փոփոխության հնարավորությունը, խմբագրվող տեսքով՝ Microsoft Office 2010 և ավելի բարձր միջոցներով աջակցվող ձևաչափերով կամ այլ ձևաչափերով՝ Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ: CD-R կամ DVD-R տեղեկատվության օպտիկական կրիչներին պետք է կցվեն տեղեկատվության մեքենայական կրիչների ամփոփագրերը:

Սույն տեխնիկական առաջադրանքի մասով աշխատանքների կատարման շրջանակներում, ինչպես նաև երաշխիքային պարտավորությունների ժամկետում Կատարողի կողմից իրականացվում է սույն աշխատանքների օգտագործման ուղեկցումը, այդ թվում՝ տեղեկանքների, բացատրագրերի, աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ անցկացվող միջոցառումներում (սեմինարներ, համաժողովներ, կլոր սեղաններ) փորձագետների ելույթների ապահովումը:

 

8. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Պատվիրատուն սահմանում է Կատարողի կողմից կատարված աշխատանքների որակի մասով երաշխիքային պարտավորությունների նվազագույն ժամկետը (Երաշխիքային ժամկետը)՝ կատարված աշխատանքների հանձնման-ընդունման օրվանից առնվազն 12 ամսվա ժամանակահատվածում:

 

9. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Երաշխիքային ժամկետում Կատարողը պարտավոր է անհատույց (առանց Պատվիրատուի կողմից որևէ ծախսի) անհրաժեշտ ծավալի փոփոխություններ կատարել փաստաթղթերում և ծրագրային ապահովման մեջ՝ սույն տեխնիկական առաջադրանքին, ինչպես նաև փոխանցված փաստաթղթերին համապատասխան ֆունկցիոնալ պահանջների շրջանակներում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

Երաշխիքային դեպքի վրա հասնելու ժամանակ Կատարողը պարտավոր է անհատույց անցկացնել հետևյալ երաշխիքային միջոցառումները՝

$ փոփոխություններ կատարել տեխնիկական-աշխատանքային նախագծերի փաստաթղթերում և այլ հաշվետու փաստաթղթերում.

$ փոփոխություններ կատարել ծրագրային ապահովման մեջ (անհրաժեշտության դեպքում).

$ անցկացնել գործադրված ծրագրային ապահովման վերատեղակայում (անհրաժեշտության դեպքում):

 

10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծման ընթացքում պետք է պահպանվեն մտավոր կամ սեփականության այլ տեսակների վրա հիմնված իրավունքները:

Սույն տեխնիկական առաջադրանքով Կատարողի կողմից ստեղծված աշխատանքների արդյունքների նկատմամբ իրավունքները պատկանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և կարող են օգտագործվել միայն Պատվիրատուի համաձայնությամբ: Կատարողը Պատվիրատուին պետք է ծանուցի իրավական պահպանության ենթակա՝ աշխատանքի ընթացքում ստացված յուրաքանչյուր արդյունքի մասին՝ դրա պահպանության նպատակահարմարության հիմնավորմամբ:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» և ծառայությունների տիպային նախատիպերի սեփականատերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է:

ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծվող ծրագրային ապահովումը փոխանցվում է երրորդ անձանց իրավունքներից ազատ Պատվիրատուին:

Ծառայությունների ստեղծվող տիպային նախատիպերը Պատվիրատուին են փոխանցվում մտավոր գործունեության արդյունքի օգտագործման սովորական (ոչ բացառիկ) լիցենզիայի տրամադրման մասին պայմանագրով՝ ծառայության տիպային նախատիպում երրորդ անձանց իրավունքներից ոչ ազատ արդյունքներ օգտագործելու դեպքում: Ծառայության տիպային նախատիպում երրորդ անձանց իրավունքներից ոչ ազատ արդյունքների օգտագործման դեպքում կիրառվող որոշումները պետք է համաձայնեցվեն Հանձնաժողովի հետ, ինչպես նաև չպարունակեն դրա օգտագործման դեպքում Հանձնաժողովի կողմից լրացուցիչ ծախսեր: Ընդ որում, հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիան պետք է ընձեռի նաև ծառայության տիպային նախատիպի անսահմանափակ օգտագործման, զարգացման և դրանում փոփոխությունների կատարման հնարավորություն:

Ծառայության ստեղծվող տիպային նախատիպերը փոխանցվում են երրորդ անձանց իրավունքներից ազատ Պատվիրատուին՝ երրորդ անձանց իրավունքներից ազատ լուծումներ չօգտագործելու դեպքում:

Պետք է ապահովվի միացման համար լիցենզիոն համաձայնագրով անհատույց հիմունքով անդամ պետությանը ծառայության յուրաքանչյուր տիպային նախատիպի փոխանցման հնարավորությունը՝ որպես լիարժեք գործող ազգային ծառայություն: Ազգային ծառայությունների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը գտնվում է Հանձնաժողովի կողմից փոխանցված լիցենզիոն համաձայնագրի շրջանակներում անդամ պետությունների իրավասության ներքո: Անդամ պետությունները պետք է ունենան այն ազգային ծառայությունները զարգացնելու և դրանցում փոփոխություններ կատարելու հնարավորություն, որոնք ստեղծվելու են ծառայությունների տիպային նախատիպերի հիման վրա:

 

 

Տեխնիկական առաջադրանքի

թիվ 1 հավելված

 

«ԵԱՏՄ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ «ՑՈՒՑԱՓԵՂԿԻ» ՍՏԵՂԾՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԼԱՆ

 

Համարը՝ ը/կ

Աշխատանքների անվանում

Ակնկալվող արդյունք/Հաշվետվության նյութեր

Աշխատանքների կատարման ավարտի ժամկետ

1

2

3

4

ՓՈՒԼ 1

Պայմանագրի կնքման օրվանից 50 օրացուցային օր

1.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նախագծում:

Մշակվել է ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նկարագրությունը, ներառյալ՝

- ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի մասնակիցների փոխգործակցության հայեցակարգային մոդելը (մշակվում է Կատարողի կողմից պայմանագիրը կնքելու պահից 10 օրացուցային օրվա ընթացքում և համաձայնեցվում է Պատվիրատուի կողմից).

- Առանցքային ճարտարապետական լուծումները՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ենթակառուցվածքի փոխգործակցելիությունը, այդ թվում՝ իրավաբանական, կազմակերպական, սեմանտիկ և տեխնիկական ապահովումը (մշակվում է Կատարողի կողմից պայմանագիրը կնքելու պահից 10 օրացուցային օրվա ընթացքում և համաձայնեցվում է Պատվիրատուի կողմից).

- ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ընդհանուր համակարգային նկարագրությունը

Պայմանագրի կնքման օրվանից 40 օրացուցային օր

2.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդի ստեղծում

Գործադրվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդը

Պայմանագրի կնքման օրվանից 40 օրացուցային օր

3.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդի թեստավորման անցկացում

Անցկացվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ցուցադրական սթենդի թեստավորում

Պայմանագրի կնքման օրվանից 50 օրացուցային օր

4.

Ցուցադրական սթենդի թեստավորման վերաբերյալ հաշվետվության և թեստավորման արդյունքների հիման վրա տեխնիկական հանձնարարականների նախապատրաստում

Նախապատրաստվել են ցուցադրական սթենդի թեստավորման վերաբերյալ հաշվետվություն և թեստավորման արդյունքների հիման վրա տեխնիկական հանձնարարականներ

Պայմանագրի կնքման օրվանից 50 օրացուցային օր

ՓՈՒԼ 2

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

5.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական-աշխատանքային նախագծի, Նախագծի շրջանակներում տվյալների փոխանակման հաղորդակարգերի և կանոնակարգերի մշակում

Մշակվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» տեխնիկական-աշխատանքային նախագիծը, ներառյալ՝ Նախագծի շրջանակներում տվյալների փոխանակման հաղորդակարգերը և կանոնակարգերը

Պայմանագրի կնքման օրվանից 150 օրացուցային օր

6.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տիպային նախատիպերին, ինչպես նաև ազգային հատվածների ձևավորման շրջանակներում տվյալների ձևաչափին, կառուցվածքին, կազմին ներկայացվող հիմնական պահանջների և հանձնարարականների մշակում

Մշակվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների նախատիպերին ներկայացվող հիմնական պահանջներ և հանձնարարականներ, ինչպես նաև G2B և B2G ծառայությունների համար տվյալների ստանդարտների, ձևաչափերի և կառուցվածքների, ազգային հատվածների ձևավորման շրջանակներում В2В և В2С ծառայությունների տվյալների ձևաչափերին և կառուցվածքներին ներկայացվող պահանջների (հանձնարարականների) մշակման և հաստատման վերաբերյալ առաջարկություններ

Պայմանագրի կնքման օրվանից 150 օրացուցային օր

7.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչների մշակում, ինստալացում և կարգաբերում, ներառյալ՝

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչները

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.1.

Օգտատերերի իսկորոշման ու ավտորիզացման մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է Կենտրոնացված միասնականացված հասանելիության կազմակերպման և տեղեկատվության ու ծառայությունների հասանելիության իրավունքների տարանջատման հնարավորությունն ապահովող՝ օգտատերերի իսկորոշման և ավտորիզացման մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.2.

«Տեղեկատվական պորտալ» մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տեղակայման և հրապարակման համար միասնական պաշտոնական կայքի գործառման հնարավորությունն ապահովող՝ «Տեղեկատվական պորտալ» մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.3.

«API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի բաղադրիչների և ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների տրամադրման արտաքին համակարգերի, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում երրորդ երկրների էկոհամակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության հնարավորությունն ապահովող՝ «API մոդելներ և ինտեգրացիոն բաղադրիչ» մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.4.

«Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է ծառայությունների տիպային նախատիպերի հավաքակազմ պարունակող միասնական սերվիսային նավիգացիոն համակարգի գործառման հնարավորությունն ապահովող՝ «Տիպային ծրագրային լուծումների գրադարան» մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.5.

Անալիտիկայի մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է hրապարկվող ծառայությունների մասին տվյալների և համախմբված վիճակագրական և վերլուծական հաշվետվությունների կառուցվածքի վերլուծության հնարավորությունն ապահովող անալիտիկայի մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.6.

Ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» բաղադրիչների աշխատունակության հսկողության հնարավորությունն ապահովող՝ ծառայությունների մոնիթորինգի և ֆունկցիոնալ հասանելիության մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

7.7.

Ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլ

Մշակվել, ինստալացվել և կարգաբերվել է պահանջներին համապատասխան ծառայությունների տեղադրման և հրապարակման, ինչպես նաև էկոհամակարգի ազգային բաղադրիչների (հարթակների/ծառայությունների) հետ ինտեգրման հնարավորությունն ապահովող՝ ծառայությունների հրապարակման և ազգային հատվածների հետ ինտեգրման մոդուլը

Պայմանագրի կնքման օրվանից 200 օրացուցային օր

ՓՈՒԼ 3

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

8.

MVE (նվազագույն կենսունակ էկոհամակարգ) ձևավորման շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերի տեխնիկական-աշխատանքային նախագծում

MVE ձևավորման շրջանակներում նախագծվել են թվային ծառայությունների տիպային նախատիպերը

Պայմանագրի կնքման օրվանից 185 օրացուցային օր

9.

MVE ձևավորման շրջանակներում ծառայությունների տիպային նախատիպերի իրագործում, ներառյալ՝

MVE ձևավորման շրջանակներում իրագործվել են ծառայությունների տիպային նախատիպերը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.1.

«Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա» թիվ 1 ծառայություն

Իրագործվել է «Անդամ պետությունների տարածքներով անցնող մայրուղային ավտոմոբիլային ճանապարհների և միջազգային տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքային օբյեկտների թվային քարտեզ և տվյալների բազա» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.2.

«Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն» թիվ 2 ծառայություն

Իրագործվել է «Ճանապարհամերձ ենթակառուցվածքի օբյեկտների ամրագրման ծառայություն» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.3.

«Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն» թիվ 3 ծառայություն

Իրագործվել է «Անդամ պետության ավտոմոբիլային անցակետում հերթի ամրագրման ծառայություն» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.4.

«Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու ծառայություն (ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)» թիվ 4 ծառայություն

Իրագործվել է «Ավտոտրանսպորտային միջոցների վարորդների՝ հեռավար կարգով բժշկական զննություն անցկացնելու ծառայություն (ներառյալ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելումը և կանխումը)» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.5.

«Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)» թիվ 5 ծառայություն

Իրագործվել է «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.6.

«Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)» թիվ 6 ծառայություն

Իրագործվել է «Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.7.

«Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն» թիվ 7 ծառայություն

Իրագործվել է «Էլեկտրոնային ուղեթերթիկի կիրառման ծառայություն» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.8.

«Քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն» թիվ 8 ծառայություն

Իրագործվել է «Քաշաեզրաչափային հսկողության էլեկտրոնային արձանագրության կիրառման ծառայություն» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.9.

«Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)» թիվ 9 ծառայություն

Իրագործվել է «Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման ծառայություն (տրանսպորտի համաձայնեցված տեսակների համար)» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

9.10.

«Երրորդ երկրների համակարգերի հետ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվության փոխանակման ծառայություն» թիվ 10 ծառայություն

Իրագործվել է «Երրորդ երկրների համակարգերի հետ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի տեղեկատվության փոխանակման ծառայություն» ծառայության տիպային նախատիպը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

10.

Տվյալների ներմուծում և ճշտում, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տիպային նախատիպերի գործառման կարգաբերում

Անցկացվել է տվյալների ներմուծում և ճշտում, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների տիպային նախատիպերի գործառման կարգաբերում

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

11.

Տեղեկատվության փոխանակման անցուղիների կարգաբերում և արտաքին բաղադրիչների հետ ինտեգրման հնարավորության ապահովում

Անցկացվել է տեղեկատվության փոխանակման անցուղիների կարգաբերում, և ապահովվել է արտաքին բաղադրիչների հետ ինտեգրման հնարավորությունը

Պայմանագրի կնքման օրվանից 260 օրացուցային օր

ՓՈՒԼ 4

Պայմանագրի կնքման օրվանից 310 օրացուցային օր, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 25-ից ոչ ուշ

12.

Օգտատերերի ուսուցումը

Անցկացվել է ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» շահագործման վերաբերյալ օգտատերերի ուսուցում

Պայմանագրի կնքման օրվանից 275 օրացուցային օր

13.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» փորձնական շահագործում

Անցկացվել է հիմնական տեխնոլոգիական, կազմակերպական լուծումների նախնական փորձահավանություն, փորձնական շահագործման մեջ է դրվել ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը»

Պայմանագրի կնքման օրվանից 275 օրացուցային օր

14.

ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում, ներառյալ՝ ազգային ծառայությունները և տարրերը

Մշակվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով փորձնական շահագործման արդյունքները, այդ թվում՝ ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի ծառայությունների և անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի իրագործման նպատակով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործման վերաբերյալ առաջարկություններ

Պայմանագրի կնքման օրվանից 300 օրացուցային օր, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 25-ից ոչ ուշ

15.

Նախագծի արդյունքների ամփոփում, ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների բազմացմանն առնչվող հանձնարարականների մշակում

Մշակվել են ԵԱՏՄ ԹՏՄ էկոհամակարգի շրջանակներում կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների բազմացմանն առնչվող հանձնարարականները՝ հաշվի առնելով փորձնական շահագործման արդյունքները

Պայմանագրի կնքման օրվանից 310 օրացուցային օր, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 25-ից ոչ ուշ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: